Հայոց բանակի տոնը: Պատերազմից հետո...
Ծառայել/ծառայում եմ, լավ էր
Ծառայել/ծառայում եմ, վատ էր
Սովորում եմ
Ազատված եմ
Ծառայելու եմ մեծ ցանկությամբ
Ծառայելու եմ, կամքիս հակառակ
Ծառայել եմ/ծառայելու եմ, բայց ոչ հայկական բանակում
Աղջիկ եմ
Հայոց բանակի տոնը: Պատերազմից հետո...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Խոսում ենք ռազմական կրթության, Հայոց բանակի անցյալի, ներկայի և ապագայի մասին...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Varzor (07.05.2021)
Գեղեցիկ ես ամեն ինչ ներկայացնում։
Բայց մի կարծիք հայտնեմ։
ԻՀԿ խնդիրը ոչ թե ֆինանսների անբավարարությունն է, այլ իրական բանակաշինության ցանկության և պետականամետ մտածելակերպի բացակայությունը, որոնց հետևանքով այդ սուղ միջոցները յուրացվում են և ծախսվում են անարդյունավետ։
Քանի դեռ չունենք պետականամետ իշխանություններ (ԻՀԿ, չենք ունենա առնվազն այնքան ժամանակ, քանի դեռ մեր ոխերիմ բարեկամը քթներից բռնած ման է տալիս թուրքական յաթաղանով սպառնալով), ժամանակակից և մարտունակ բանակի մասին կարող ենք միայն երազել։
Մի բան էլ ավելացնեմ, որ ռուսական բանակի մոդելի հիմնական վատ կողմն այն է, որ իշխանության համար զինվորը որպես մարդ արժեք չունի և ընդամենը ռեսուրս է ռազմական խնդիր լուծելու և հարստանալու համար։
ՀՀ դեմոգրաֆիկ և տնտեսական պայմաններում այդ մոդելն ուղղակի կործանարար է, ինչում մենք ցավոք համոզվեցին։
Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...
Համաձայն եմ, եղբայր՝ այդ ամենը կարող է լինել միայն համապատասխան կամքի առկայության դեպքում, որը, գոնե առայժմ, չկա...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Varzor (08.05.2021)
Բանակային վերջին զարգացումների մասին...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ավելի հարմար թեմա չգտա։
Շատ տգեղ երևույթ ա, բայց հաշվի առնելով մեր կողքին ապրող լիքը համբալների էգոիզմը, նորմալ ա, որ ամեն ինչը օրենքով կարգավորվի։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Varzor (05.09.2021)
Հայկական բանակի կապիտանը վայթե չգիտի, որ բենզինը կրակի վրա չեն լցնում, էն էլ 5 լիտրանոց տարայով:
Հայկական բանակի ժամանակավոր զորամասերում կրակմարիչի առկայություն ու կանոնադրական պահանջ ու օգտագործման կարգ վայթե չկա։
Զինվորները հրդեհի դեպքում գործողությունների պլան, պլան չունենալու դեպքում փրկվելու տարրական կանոններ վայթե չգիտեն:
Պատճառնե՞ր… տգիտություն, քթի ծակի ու առողջ ուղեղի դեֆիցիտ ու թքած վերաբերմունք: Վայթե նոր պրոբլեմ չի:
Si vis pacem, para bellum
Աթեիստ (20.01.2023)
Բայանդուրը մի քանի գրառում ուներ էս թեմայով։
Հիմնական միտքը, որ ոչ թե պետք էր ընկել մեղավոր փնտրելու հետևից, այլ մշակել մեխանիզմներ, որոնք հաշվի կառնեին բոլոր հնարավոր վտանգները, ու մինիմումի կհասցնեին դրանցից կորուստները։
ՃԵԿ-ի օրինակը բերեմ։
Եվրոպական երկրները ունեն Zero Vision նախագիծ, որի նպատակը ՃՏՊ-ներից զոհերի թիվը մինիմումի հասցնելն ա։
Բանակում դա շատ ավելի խիստ ու հստակ պտի լիներ։
artak.am De gustibus et coloribus non est disputandum.
Freeman (20.01.2023), մարդ եղած վախտ (20.01.2023), Վիշապ (20.01.2023)
@անձնագրակից ու @Վիշապ ջան, "տգիտություն, քթի ծակի ու առողջ ուղեղի դեֆիցիտ"-ը zero vision-ը հլը քցենք մի կողմ։ Կոնկրետ հարց եմ տալիս՝ էդ 15 տղերքի մահվան պատասխանատուների մեջ նիկոլը մտնու՞մ ա, թե՞ ոչ։ Չմտնեք մետաֆիզիկական խորխորատներն ու դիալեկտիկայի չոլերը, կոնկրետ ասեք հա կամ չէ։
ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…
Պատճառահետևանքային կապեր որոնելն ու արմատական պատճառները ուղղելը երևի թե պիտի լինի ճանապարհը։ Բայց ճիշտ արմատական պատճառներ գտնելու մեթոդաբանություն էլ է պետք ունենալ։ Ասենք factor.am-ը խորացել է օրենքի ու պատասխանատուների մեջ, բայց հարց է առաջանում, իսկ պատասանատուները կարգն ու օրենքը գիտեի՞ն։ Ինչու կապիտանը չգիտեր, որ բենզինը կրակ թեժացնելու արգելված միջոց է։ Ինչու կրակմարիչ չկար։ Ինչու ադեկվատ ջեռուցման միջոց չունեին։ Ինչու էին ընտրել այդ քարե տունը որպես ոչ ստանդարտ ժամանակավոր կացարան։ Ինչու բանակը չունի համապատասխան շարժական կացարաններ ու վրաններ։ Ինչու տարրական անվտանգության կանոններ մարդիկ չգիտեն։ Ինչու ենք մենք էսքան տգետ։
Si vis pacem, para bellum
Freeman (21.01.2023)
Վիշապ, քեզ ոնց ես իրավունք վերապահում, նման համեմատություն անել, մի կառույցի նկատմամբ, որը Հայաստանում ապրող մարդկանց անվտանգության երաշխիքն ա։ Թե հիմա լավ երաշխիք ա, թե վատ, ինչքանով ա ֆունկցիոնալ, ինչքանով չէ, դա ուրիշ քննարկման հարց ա։ Ու էդ ուրիշ քննարկում կարելի ա ու պետք ա անել, առանց սենց ՈՉ ԿՈՌՌԵԿՏ համեմատությունների։
Ցավում եմ, որ էս համեմատությունը էն տիրույթում չի արվել, որտեղ ես գործելու հնարավորություններ ունեմ, բայց այնուամենայնիվ խնդրում եմ ադմինիստրատորներ/մոդերատորներին հեռացնել էս գրառումը ու պատժել գրառողին։
Varzor (24.01.2023)
Էս... կոնցլագերից ա՞։
Ապեր, վայթե սխալ հասցեատեր ես գտել։ Երկիրն ու բանակը նախրի հետ հավասարեցնողները բոլոր մեծ ու փոքր էշությունների համար վարչապետին մեղադրողներն են։ Իմ ցինիզմը դրա մասին էր։ Բայց եթե շատ կուզես, կարամ ձենս առհասարակ կտրեմ, մեկ ա անիմաստ ա, բոլոր նշանները վկայում են, որ մենք անհույս ենք։
Si vis pacem, para bellum
Ինչքան ուզում ես խոսա, ինչ ուզում ես խոսա, ինչքան մանրուք ու մեծ հարց ուզում եք քննարկեք փորձեք ստեղ լուծել, բայց ցինիզմին սահման կա։
Երթույթներ կան, որոնց մասին ցինիզմը ընդունելի չի։ Բանակը էդ երևույթներից մեկն ա, խնդրում եմ նմանատիպ հարցերում, սահմանները չանցնել։ Անկախ որ ակումբ, մեկ ես եմ մտնում, մեկ դու, մեկ օվեռդոզը, մեկ-մեկ էլ յոհանը։
Varzor (24.01.2023)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ