Ծառայել/ծառայում եմ, լավ էր
Ծառայել/ծառայում եմ, վատ էր
Սովորում եմ
Ազատված եմ
Ծառայելու եմ մեծ ցանկությամբ
Ծառայելու եմ, կամքիս հակառակ
Ծառայել եմ/ծառայելու եմ, բայց ոչ հայկական բանակում
Աղջիկ եմ
Թե ինչքան դժվար է սեփական կործանիչ ավիացիայի արտադրություն ունենալը, կարելի է պատկերացնել միայն այն օրինակի վրա, որ Իսրայելը այդպես էլ չկարողացավ և (կամ) նրան չթողեցին սեփական կործանիչների արտադրություն ունենալ և նա այնուհանդերձ գնում է իր կործանիչները...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ի՞նչ հղում, եղբայր, հանհարայտ փաստ է, որ Իսրայելը գնում է իր կործանիչները...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Էս էլ նախարարը, խոսքներդ շաքարով կտրեց
ՀՀ պաշտպանության նախարարի տեսլականը ՀՀ կառավարության ծրագրի մտահղացման շրջանակներում պաշտպանության համակարգի զարգացման վերաբերյալ
Ասեմ, որ որպես տեսլական ինձ շատ դուր եկավ։
Մի փոքր մեջբերում․
Մեր վարած ռազմատեխնիկական և ռազմարդյունաբերական քաղաքականությունը նախ մտասևեռված է զինված ուժերի հարվածային և կրակային խոցման հեռավորության, ճշգրտության և արդյունավետության ավելացման վրա, որի համար նախատեսվում է շարունակել բանակի զինանոցի համալրումը գերճշգրիտ հեռահար հրթիռային հարվածի, հրետանային խոցման և հակաօդային պաշտպանության ժամանակակից զինատեսակներով, ինչպես նաև առաջնահերթ բազմաֆունկցիոնալ ավիացիայով:
Lion (09.07.2018), Mr. Annoying (09.07.2018), Գաղթական (09.07.2018)
Արա կարողա իսկականից սենց լավ լինի?
Mr. Annoying (09.07.2018)
Հավաքվել ու զրուցում ենք մեր բանակի, նրա անցյալի ու զարգացման ապագա տեսլականի մասին, Արմանը, Արծրունն ու ես:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Ոչ մի նախարարի էս աստիճան չեմ վստահել: Տոնոյանի բերանից ցանկացած տառ ընդունում եմ բացարձակ ճշմարտություն ու վստահ եմ, որ աննախադեպ փոփոխությունների ա ենթարկվելու բանակի մեխանիզմը:
Լիոն մենք դեռ ռուսական բանակից քիչ ենք տարբերվում: Ինչքան էլ սնունդը, հագուստը և տեխնիկան լավացնենք, նորացնենք մեկա շատ լխրջ խնդիր ունենք, որի վրա Տոնոյանը մեծ շեշտ է դրել: Ուրեմն լավ տեխնիկան, հագուստը, սնունդը, սոցիալական վիճակը դա բանակի հզորության 50%_ն է: Եթե իսկապես մեր համար մարդը ամենա թանկ ռեսուրսն ա ուրեմն պիտի ազատվենք սովետական գաղջ ՈՒՍՏԱՎԻՑ: Եթե սպան պիտի լինի կրթված ու ունենա բարձր մակարդակի մասնագիտական գիտելիքներ հետևաբար պիտի էդ ռուսական ուստավը սիկտիր անենք: Էս մոդելը հինա ու կործանող:
Զինվորը կարիք չունի մտածելու, որտև իրա փոխարեն սպան մտածումա, զինվորներին կերցնում, հագցնում ու օրը մի քանի անգամ հաշվում են, որ չկորեն: Սա բերում ա լճացման, բթացման: Սպային մտածել պետք չի, որտև իրա փոխարեն արդեն վերևից մտածում են, նուօն տուպիկն ա, ինչքան ուզում ես լավ կրթություն ունեցի մեկա որոշ ժամանակ անց հասկանում ես, որ բթացել ես:
Այսինքն քո առաջ առաջադրանք է դրված ու դու պիտի անես նենց ոնց որ հրամայել են, պիտի թողեն, որ հրաման կատարողը ելքեր փնտրի, կարողանա ինքնուրույն տակից դուրս գա:
Զինվորի, սպայի գիտակցական մակարդակը էնքան պիտի զարգանա, որ չմտածի յախշի լինեմ լավ ա, ոնց կարամ պիտի ուխոդ անեմ և այլն, իսկ դրան հասնելու համար ամենաառաջնային քայլը էդ ուստավը ծերից ծեր փոփոխության ենթարկելնա:
Վերջին խմբագրող՝ Gayl: 13.07.2018, 13:12:
Միամիամիա...նշանակ համաձայն եմ, ընդ որում ցավն էնա, որ էդ ուստավ կոչվածը ռուսական էլ, չէ, է, XVIII դարի պրուսական ուստավն է...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Միանում եմ
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Gayl (13.07.2018), Mr. Annoying (13.07.2018)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ