Ես էլ ասում եմ՝ բանակում պարտադիր շարայինը անելիք չունի, պարտադիր մարմնամարզությունը անելիք չունի, առավոտ պարտադիր ժամը 6-ին զարթնելը ու սենց լիքը "մասնագիտական պրոֆեսորական" բաներ եմ ասում: Ու ի՞նչ
Հիմա իմ կամ քո ասածը իրականում ինչ են, եթե ոչ չստուգված ու ոչ մասնագիտական կարծիքներ:
Հավատացյալի համար էլ էվոլուցիան անհավատության քարոզա՝ չի ուզում: Հետո՞
Հերիքա ամեն ինչ անձնական կամ անհատների պրիզմայով նայենք: Բանակը անհատի, նույնիսկ հասարակարգի պրիզմաներից դուրս պիտի լինի, մանավանդ մեր իրավիճակում:
Եթե փորձը ցույց տա և/կամ մասնաետները գտնեն ու փորձով ապացուցեն , որ մի ոտքի վրա 5 րոպե "պարտադիր" թռվռալով "ծուղրուղու" կանչելը նպաստելու է զորքի կողմից մարտական առաջադրանքի կատարմանը, ապա ես դրա դեմ արգումենտ չունեմ: Ուղղակի չմոռանանք, որ ռազմական գործը շատ հին ու դարերով տաշված-փորձված, բայց չկարծրացած է…
ՄԻ հարցում համամիտ եմ. Որքան էլ Գինոսյանը ազգագրական պարի ռահվիրա է, միևնույն է զորքի "դաստիարակման" գծով մասնագետ չի և ճիշտ չեմ համարում նրա կողմից նման առաջարկներով հանդես գալը: Լավ ենք պրծել լատինոամերիկյան պարերի, մասնավորապես կիզոմբայի մասնագետ չի
Էլ եչմ ասում, որ էն "համբալը", որն ընդունում է նման ոչ մասնագետների առաջարկը ու սարքում պարտադիր՝ համբալի քառակուսի է:
Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկը հենց դա է. մարդիկ իրենց գործով չեն զբաղվում, իրենց տեղում չեն: Ամեն մեկը ամեն ասպարեզում պրոֆեսոր ա:
Էջանիշներ