Շինարար-ի խոսքերից
Դե հիմա ուղղակի էդ պանյատներն էլ են այլ դառել Աթեիստ ջան, մեր անծանոթ բարեկամի հետ ինչ-որ չափով համաձայն եմ, որ հիմա դասական իմաստով ձեդավշինա չկա, ավել-սավոկի խնդիրն էլ ըստ էության համարյա դուրս ա մղվել, համենայն դեպս՝ մեծ մասամբ: Բայց ոչ կանոնադրական հարաբերություններ կան, կան շատ այլասերված, անմարդկային, ուղեղի մեջ որևէ կերպ չտեղավորվող հարաբերություններ, որոնք սպայական անձնակազմի կողմից նույնիսկ խրախուսվում են: Կա անմարդկային ծեծ, կա բառիս բուն իմաստով ստրկություն՝ տերերով ու ստրուկներով, որոնցից շատերը ոնց-որ կամավոր են գնում դրան, շատերը չուզելով, բայց չեն էլ պայքարում ու նրանց ամենափոքր ըմբոստացման փորձը բերում ա անմարդկային ծեծի, որպիսին նկարագրել չի լինում, ես ոնց եմ իմ աչքերով տեսել էդ ամենը ու չեմ խելագարվել: Ու կա նաև քո եսը պահելու տարբերակը, որի ճամփան փշոտ ա և ըստ էության դուրս ես մնում համակարգից, դե ոնց որ քաղաքացիական կյանքում ա մեզ մոտ, իհարկե կռիվների մեջ էլ ես ընկնում, ծեծկռտուքների մեջ էլ, մինչև քեզանից յան կտան, ասում եմ՝ յան կտան, որովհետև դու ի սկզբանե նպատակ չունեիր միաձուլվել էդ համակարգին, թե չէ կարա լինի, որ էդ ամենից, եթե ունակություններդ բավարարում են, դուրս գաս՝ համալրելով տերերի դասակարգը:
Համենայն դեպս ասել, որ էդ աշխարհում, էդ միջավայրում ոչ մի մարդկային բան չկա, չեմ կարող ասել, նույնիսկ ստրուկ-ստրկատեր հարաբերություններում ահագին սրտառուչ առանձնահատկություններ կարել ա առանձնացնել, բայց լայն առումով դա սարսափելի վատ ձև ա, ահավոր, անընդունելի: Եթե մարդը կարողանում ա կանգուն մնալ մինչև վերջ, չձուլվել, կեցցե ինքը, բայց շատ դեպքերում նյարդերը կարան ուղղակի մի օր տեղի տալ:
Էս վերջերս մի հետաքրքիր բան եմ զգացել, մեր դասարանի կազմը առաջին դասարանից անուն-ազգանունով հիշում եմ, բանակի զինակիցներիցս ոչ մի անուն ազգանուն չեմ հիշում, չնայած ամեն օր երեկոյան անվանականչ ա եղել, հիշում եմ մենակ՝ տանկի անձնակզմի իմ էսպես ասած նապառնիկի անունը, ում հետ շատ մոտ էի, իմ անգրագետ տեսակն էր, նույնիսկ դեմքով էինք նման, բայց ինքը ավելի գեշ էր բնականաբար, ում հետ իրոք շատ էի մոտ:
Էջանիշներ