User Tag List

Նայել հարցման արդյունքները: Բանակում ծառայե՞լ ես

Քվեարկողներ
129. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Ծառայել/ծառայում եմ, լավ էր

    28 21.71%
  • Ծառայել/ծառայում եմ, վատ էր

    16 12.40%
  • Սովորում եմ

    11 8.53%
  • Ազատված եմ

    23 17.83%
  • Ծառայելու եմ մեծ ցանկությամբ

    6 4.65%
  • Ծառայելու եմ, կամքիս հակառակ

    12 9.30%
  • Ծառայել եմ/ծառայելու եմ, բայց ոչ հայկական բանակում

    2 1.55%
  • Աղջիկ եմ

    31 24.03%
Էջ 116 146-ից ԱռաջինԱռաջին ... 1666106112113114115116117118119120126 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,726 համարից մինչև 1,740 համարի արդյունքները՝ ընդհանուր 2176 հատից

Թեմա: Հայոց բանակ

  1. #1726
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պարոն Աղբաեկյան, ամենայն հարգանքով հանդերձ առ ձեզ, ո՞նց կարող է արցախյան պատերազմի բովով անցած, ոսկե մեդալով Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան ավարտած, ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում վերապատրաստված, ՀՀ ԶՈՒ ԳՇ Օպերատիվ վարչության պետի պաշտոնը երկար տարիներ զբաղեցրած, ՀՀ ԶՈՒ կորպուսի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած անձը լինել... անորակ և անփորձ?
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Mr. Annoying (26.05.2018), Աթեիստ (25.05.2018)

  3. #1727
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    46
    Գրառումներ
    8,707
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Պարոն Աղբաեկյան, ամենայն հարգանքով հանդերձ առ ձեզ, ո՞նց կարող է արցախյան պատերազմի բովով անցած, ոսկե մեդալով Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան ավարտած, ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում վերապատրաստված, ՀՀ ԶՈՒ ԳՇ Օպերատիվ վարչության պետի պաշտոնը երկար տարիներ զբաղեցրած, ՀՀ ԶՈՒ կորպուսի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած անձը լինել... անորակ և անփորձ?
    Ընդ որում լրիվ օդի մեջ հայտարարություն ա արել, որևի կերպ չբացատրելով։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  4. #1728
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Պարոն Աղբաեկյան, ամենայն հարգանքով հանդերձ առ ձեզ, ո՞նց կարող է արցախյան պատերազմի բովով անցած, ոսկե մեդալով Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան ավարտած, ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում վերապատրաստված, ՀՀ ԶՈՒ ԳՇ Օպերատիվ վարչության պետի պաշտոնը երկար տարիներ զբաղեցրած, ՀՀ ԶՈՒ կորպուսի հրամանատարի պաշտոնը զբաղեցրած անձը լինել... անորակ և անփորձ?
    Իսկ դու ի՞նչ կարծիքի ես:
    Ես տարբեր տեղերից դրական արձագանքներ եմ լսել: Բայց անկախ Աղաբեկյանի նկատմամբ վերաբերմունքիցս իրա էդ գնահատակը ինձ, ոնց ասեմ, քիչ մը մտահոգեց: Մի տեսակ չեմ կարծում, որ եթե հենց էդպես չմտածեր նման կտրուկ բան գրեր:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. #1729
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ապեր, ընթացքում կարծիքս կգրեմ, խորհել, ինֆորմացիա հավաքել է պետք, համեմատել...

    Ուղղակի, նախնական, չեմ կարծում, որ վերևումս նշած ուղին անցած և, նույն Ֆրունզեն, ոսկե մեդալով ավարտած անձը վատը կլինի: Իմ վախն ուրիշ տեղ է ու այ դա պետք է ստուգել: Պարզաբանեմ...

    Մեր բանակը, այս պահի դրությամբ, կոպիտ համեմատության մեջ, ԽՍՀՄ տիպի լավագույն բանակ է, այն էլ՝ պաշտպանության մեջ, հարձակողական մեծամասշտաբ գործողությունների պահով վստահ ոչինչ ասել հնարավոր չէ, քանի որ վերջին տասնամյակների մեր ռազմական ողջ դոկտրինան հիմնված է եղել ամենց առաջ հենց համառ պաշտպանության վրա և հարձակման մասին խոսք կարող էր լինել առավելագույնը միայն լավ պաշտպանվելուց հետո: Եվ այսպես, մենք ունենք ԽՍՀՄ տիպի լավագույն մի մինի-բանակ ԽՍՀՄ կործանումից 27 տարի անց, կոպիտ ասած, ոնց որ Գերմանիայում գտնվող ԽՍՀՄ զորախումբը, թեև այն խնդիր ուներ ամենից առաջ հարձակվել, իսկ մենք, հիմա՝ պաշտպանվել:

    Միաժամանակ ասեմ, որ ժամանակակից աշխարհը շատ ու շատ է առաջ գնացել, այդ թվում նաև ռազմական-դոկտրինալ առումով, իսկ ԽՍՀՄ տիպի բանակը, ինքնին բնորոշ հսկայական ռեսուրսներ ունեցող կայսրությանը, այն ժամանակ իսկ բազում թերություններ ուներ և շատ խնդիրներ լուծում էր միայն հարուստ ռեսուրսների հաշվին, իսկ հիմա այդ թերություններն ավելի են սրվում: Մեր պարագայում իրավիճակը բարդանում է նաև նրանով, որ մենք չունենք ԽՍՀՄ ռեսուրսների նույնիսկ 100-րդ մասը, այսինքն՝ կոնցեպտուալ առումով, մեր բանակի թերությունները առիթի դեպքում կարող են ավելի սրվել:

    Մոտենալով բուն թեմային ասեմ, որ ես միանշանակ կողմ եմ Մովսես Հակոբյանի փոխարինմանը, քանի որ, չթերագնահատելով հանդերձ իր անցած ուղին և հարգանքիս հավաստիքը մատուցելով ազատամարտի բոլոր մասնակիցներին, միաժամանակ պետք է ասեմ, որ նա ինքը հին, ԽՍՀՄ բնույթի կոնցեպցիաների մոտեցման կողմնակից էր, իսկ մեր բանակի ապագան հաստատ դա չէ - մեզ պետք է արևմտյան մոդելի, մարդակենտրոն, առաջադեմ տեխնոլոգիաների ու մարտավարության վրա շեշտադրող բանակ, իսկ պ-ն Հակոբյանը այդ ուղում ոչ միայն ոչ մի քայլ չէր անում, այլև՝ նույնիսկ չէր էլ ուզում անել, իսկ անողներին էլ ինչ որ տեղ արգելակում էր:

    Իմ խորին համոզմամբ մեր նոր Հայաստանում նորը պետք է լինի նաև բանակը, մենք պետք է հրաժեշտ տանք ԽՍՀՄ մոդելին, մեզ, պատկերավոր ասած, պետք է Իսրայելի մոդելը ու այս առումով ինձ համար նոր ԳՇ պետը լավը կլինի ոչ միայն այն առումով, որ հիանալի կկազմակերպի, լայն իմաստով, մարտական ծառայությունը, այլև այն իմաստով, որ բանակի զարգացման ճիշտ, հայի ոգուն ու Հայաստանի պայմաններին առավել համապատասխանող մոդել ընտրի, իսկ դա, ինչպես ասացի, արևմտյան և ամենից առաջ իսրայելական մոդելն է: Ահա հենց այս պահով է, որ ես անհամբեր սպասում եմ տղերքի հետ զրուցելուն, մարդկանց, որոնք աշխատել ու ծառայել են պ-ն Դավթյանի հետ, ծանոթ են նրա մոտեցումներին և կոնցեպտուալ լուծումների առաջնայնությանը:

    Եթե այս վերջին պահով ևս իմ ուզածը եղավ, իմ համեստ կարծիքով հիանալի թեկնածու կլինի:

    Վերջում ավելացնեմ, որ, զուտ տեսականորեն, էլի, ամենայն հարգանքով առ պարոն Աղաբեկյանը, ամեն դեպքում ինքը ռազմա-տեսական կրթություն ու դաստիարակություն չունի և համենայն դեպս ինքը չէ, որ ավարտել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը ինժեներ-էլեկտրատեխնիկի մասնագիտությամբ, պետք է քննադատի ոսկե մեդալով Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան ավարտած և ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում վերապատրաստված մասնագետին...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  6. #1730
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ դու ի՞նչ կարծիքի ես:
    Ես տարբեր տեղերից դրական արձագանքներ եմ լսել: Բայց անկախ Աղաբեկյանի նկատմամբ վերաբերմունքիցս իրա էդ գնահատակը ինձ, ոնց ասեմ, քիչ մը մտահոգեց: Մի տեսակ չեմ կարծում, որ եթե հենց էդպես չմտածեր նման կտրուկ բան գրեր:
    Աբիժնիկ մուտիլովշիկություն ա արածը:

    Եթե իրոք տենց մտահոգություն ունի, տենց բանը ալամ աշխարհին չեն հայտարարում ուրիշ գեներալի բերանով: Էս էն բացառիկ դեպքն ա, երբ իրոք թուրքը կտենա կուրախանա:

  7. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (27.05.2018), Gayl (27.05.2018), Lion (26.05.2018), Mr. Annoying (26.05.2018)

  8. #1731
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Տրիբուն-ի խոսքերից Նայել գրառումը
    Աբիժնիկ մուտիլովշիկություն ա արածը:

    Եթե իրոք տենց մտահոգություն ունի, տենց բանը ալամ աշխարհին չեն հայտարարում ուրիշ գեներալի բերանով: Էս էն բացառիկ դեպքն ա, երբ իրոք թուրքը կտենա կուրախանա:
    Հա, էդ հրապարակայինի պատով միանշանակ ճիշտ ես:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. #1732
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերջում ավելացնեմ, որ, զուտ տեսականորեն, էլի, ամենայն հարգանքով առ պարոն Աղաբեկյանը, ամեն դեպքում ինքը ռազմա-տեսական կրթություն ու դաստիարակություն չունի և համենայն դեպս ինքը չէ, որ ավարտել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը ինժեներ-էլեկտրատեխնիկի մասնագիտությամբ, պետք է քննադատի ոսկե մեդալով Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան ավարտած և ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի ռազմական ակադեմիայում վերապատրաստված մասնագետին...
    Ապ, դե նայի, հավանաբար գիտես, որ ինքը ստեղ էդ ռազմաուսունական հաստատությունների կուռոատորն էր: Ու բոլոր քո ասած ՌԴ ՌՈՒ-եր անցած կադրերը իրանով ուղղակի հիացած էին: Ռազմական «արվեստի» մեջ, ըստ ինձ պատմածների, ինքը ուղղակի փայլուն ա եղել: Թե՛ պատերազմի ժամանակ, թե՛ հետո: Նենց որ կոնկրետ էս դեպքում իրա նախնական ուսուցումը էդքան էական չի, ըստ իս:

    Բայց դե ըստ ամենայնի թայֆայական կռիվներ էլ կան: Ու Տրիբունի ասածը իսկապես լուրջ ա, ըստ իս:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (28.05.2018)

  11. #1733
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պարոն գեներալ լեյետենանտը գլխվոր շտաբի պետին անպատասխանատու է անվանում առանց որևէ ապացույցի ու լինելով նախկին ՊՆ նախարարի տեղակալ շատ լավ պիտի հասկանար, որ էդպիսի հայտարարություն չէ կարելի անել, հետևաբար իմ համար հենց ինքն է անպատասխանատու:
    Չուկ ջան,թե կարաս փաստերով խոսա, ինձ էլ ա հետաքրքիր ինքը փայլուն ռազմական գործիչ ա, թե փայլուն կարիերա անող?

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Տրիբուն (27.05.2018)

  13. #1734
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Չուկ ջան,թե կարաս փաստերով խոսա, ինձ էլ ա հետաքրքիր ինքը փայլուն ռազմական գործիչ ա, թե փայլուն կարիերա անող?
    Գայլ ջան, չգիտեմ ոնց հիմնավորեմ, ինչ փաստ բերեմ: Կարող ա և փայլուն կարիերա անող ա:
    Իմ ունեցած դրական գնահատականների մի ահագին մասը նենց մարդկանցից են, ումից կարծում եմ դու էլ կարող ես ճշտել, հարցնել, համ էլ հետաքրքիր կլինի, հիմա ուրիշ բան են ասելու, թե նույնը, թեկուզ նույն գեներալներ Բալայանից, Գալստյանից, Մուրադյանից:

    Իսկ ինֆորմացիան, որ պատերազմի ժամանակ իր գծած պլաններով են լիքը հաղթանակներ եղել, որևէ կերպ չեմ կարող ճշտել: Կամ պիտի հավատամ, կամ չէ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. #1735
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Գայլ ջան, չգիտեմ ոնց հիմնավորեմ, ինչ փաստ բերեմ: Կարող ա և փայլուն կարիերա անող ա:
    Իմ ունեցած դրական գնահատականների մի ահագին մասը նենց մարդկանցից են, ումից կարծում եմ դու էլ կարող ես ճշտել, հարցնել, համ էլ հետաքրքիր կլինի, հիմա ուրիշ բան են ասելու, թե նույնը, թեկուզ նույն գեներալներ Բալայանից, Գալստյանից, Մուրադյանից:

    Իսկ ինֆորմացիան, որ պատերազմի ժամանակ իր գծած պլաններով են լիքը հաղթանակներ եղել, որևէ կերպ չեմ կարող ճշտել: Կամ պիտի հավատամ, կամ չէ:
    Ես Տոնոյանին եմ վստահում ու ավելի շատ եմ վստահում քան գեներալ լեյտենատին ու կապ չունի, որ ինքը լավ հաղթանակներ ունի, դե դու էլ լավ գիտես, որ շատ հաղթանակներ կերտած գեներալներ զինադադարից հետո ազգի գլխին պատուհաս դարձան:
    Ավելի լավ ա սպասենք և գործողություններից հետևություններ անենք:

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Life (27.05.2018), Lion (28.05.2018), Տրիբուն (27.05.2018)

  16. #1736
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես Տոնոյանին եմ վստահում ու ավելի շատ եմ վստահում քան գեներալ լեյտենատին ու կապ չունի, որ ինքը լավ հաղթանակներ ունի, դե դու էլ լավ գիտես, որ շատ հաղթանակներ կերտած գեներալներ զինադադարից հետո ազգի գլխին պատուհաս դարձան:
    Ավելի լավ ա սպասենք և գործողություններից հետևություններ անենք:
    Տոնոյանին ես էլ շատ վստահում։ Ճի՞շտ եմ զգացել, որ մինչ հիմա եղած նախարարներից բանակում ամենամեծ ոգևորությամբ ընդունվածն ա, որ էդ նշանակումից դժգոհողներ կամ մտավախություն ունեցողներ համակարգում համարյա չկա։

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (28.05.2018), Աթեիստ (27.05.2018), Տրիբուն (27.05.2018)

  18. #1737
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Տոնոյանին ես էլ շատ վստահում։ Ճի՞շտ եմ զգացել, որ մինչ հիմա եղած նախարարներից բանակում ամենամեծ ոգևորությամբ ընդունվածն ա, որ էդ նշանակումից դժգոհողներ կամ մտավախություն ունեցողներ համակարգում համարյա չկա։
    Միշտ դրական կարծիքներ եմ լսել Տոնոյանի մասին: Երկու անգամ եմ իրեն տեսել ու խոսակցություն ունեցել, շատ արդար և մարդկային հատկանիշներով մարդու տպավորություն ա թողել ու 2 անգամն էլ ինձ համար ճակատագրական որոշում ա կայացրել:
    Չուկ ջան հույս անձամբ ես վստահում եմ Տոնոյանին և հպարտ եմ, որ իր պես նախարար ունենք:

  19. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (28.05.2018), Lion (28.05.2018), Գաղթական (27.05.2018), Տրիբուն (27.05.2018)

  20. #1738
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապ, դե նայի, հավանաբար գիտես, որ ինքը ստեղ էդ ռազմաուսունական հաստատությունների կուռոատորն էր: Ու բոլոր քո ասած ՌԴ ՌՈՒ-եր անցած կադրերը իրանով ուղղակի հիացած էին: Ռազմական «արվեստի» մեջ, ըստ ինձ պատմածների, ինքը ուղղակի փայլուն ա եղել: Թե՛ պատերազմի ժամանակ, թե՛ հետո: Նենց որ կոնկրետ էս դեպքում իրա նախնական ուսուցումը էդքան էական չի, ըստ իս:

    Բայց դե ըստ ամենայնի թայֆայական կռիվներ էլ կան: Ու Տրիբունի ասածը իսկապես լուրջ ա, ըստ իս:
    Իմ կարծիքով, թող ներվի ինձ, բայց երևի պ-ն Աղաբեկյանի համար ուղղակի Մովսես Հակոբյանի պաշտոնանկության հետ է եղել դժվար համակերպվել: Դավթյանը ունի սովետական բնույթի փայլուն գիտելիքներ, աստված տա ինքը չխանգարի նաև այն արևմտյան ուղու ընտրությամբ սպասվելիք բարեփոխումներին, որը շուտով կսկսի պ-ն Տոնոյանը: Իսկ ընդհանրապես, իհարկե, չարժեր սենց բացահայտ հարված հասցնել էդ մարդուն - հա, որ ինչ?

    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Տոնոյանին ես էլ շատ վստահում։ Ճի՞շտ եմ զգացել, որ մինչ հիմա եղած նախարարներից բանակում ամենամեծ ոգևորությամբ ընդունվածն ա, որ էդ նշանակումից դժգոհողներ կամ մտավախություն ունեցողներ համակարգում համարյա չկա։
    Ասում են, որ նշանակումից առաջ ներքին փակ հարցումներ են կազմակերպված եղել, հարցվածների 80 տոկոսից ավելին Տոնոյանի կողմից է եղել...

    Իմ պատկերացմամբ՝ Տոնոյանը այս պահին հենց այն մարդն է, որը կտանի մեր բանակը հետագա զարգացման ուղով:

    1990-ականների կեսերին մենք խնդիր ունեինք ֆիդայական ջոկատներից բանակ ստեղծել ու, քանի որ այլ մոդել չկար ու այլ բան չկար, խնդիր դրվեց ԽՍՀՄ ոճի լավ բանակ ունենալ: Լավ թե վատ, 2010-ականների վիճակով այդ խնդիրը լուծվել էր, թեև, ոնց վերևում արդեն ասացի, սա ինքնին բավարար չէ: Հիմա մեզ պետք է Իսրայելի ոճի բանակ ունենալ ու էդ ճանապարհին, իմ կարծիքով, Տոնոյանից հարմար կադր այս պահին իրոք չկա: Աստված տա Տոնոյանը պատվով լուծի այս խնդիրը: Համենայն դեպս ես լավատես եմ այս հարցում:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  21. #1739
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լիոն ջան կարաս բացատրես ինչ ա նշանակում իսրայելական ոճ ու խսհմ ի ոճ ասվածները???

  22. #1740
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԽՍՀՄ, ասիական կամ կայսերական բանակային-պատերազմական մոդելը ավանդականորեն տարբերվել է ամերիկյան, եվրոպական կամ բուրժուական բանակային-պատերազմական մոդելից:

    Առաջինում կողմը ձգտում էր ամենից առաջ կիրառել մասայականությունը, այստեղ անձը կորում էր, խնդիրները ձգտում էին լուծել շատ ռեսուրսների հիման վրա, հաշվի չեին առնում կորուստները, գերակշռում էր կոնտակտային ու ցամաքային մարտը և այլն:

    Երկրորդում հակառակն է՝ մոդելը կառուցվում է կենտրոն ունենալով մարդուն, խնդիրները ձգտում են լուծել պատշաճ քանակի ռեսուրսների կիրառմամբ, անչափ ուշադիր են կորուստներին, ձգտում են խուսափել կոնտակտային ու ցամաքային մարտից և այլն:

    Մերը հենց երկրորդն է՝ կապված և ազգային հոգեբանության, և ռեսուրսների քանակի հետ, սակայն, քանի որ մենք ԽՍՀՄ ժառանգորդներն ենք, մեզ բաժին է հասել առաջինը: Մենք պետք է հրաժարվենք այդ առաջինից ու ձգտենք երկրորդին: ԱՄՆ-ը այդ երկրորդի իդեալին մոտ օրինակն է, բայ մենք ԱՄՆ չենք ամենից առաջ հենց ռեսուրսների տեսանկյունից և այս առումով մեզ համար ամենահարմար ձգտման մոդելը իսրայելականն է:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

Էջ 116 146-ից ԱռաջինԱռաջին ... 1666106112113114115116117118119120126 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայկական բանակ
    Հեղինակ՝ Lancet, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 83
    Վերջինը: 03.10.2019, 14:01
  2. Ծնունդդ շնորհավոր Հայոց բանակ
    Հեղինակ՝ armen9494, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 05.02.2012, 15:17
  3. h.s.-ն գնումա բանակ
    Հեղինակ՝ s_hrayr, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 09.06.2010, 01:58
  4. Ես գնացի բանակ.
    Հեղինակ՝ AMzone, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 37
    Վերջինը: 04.06.2009, 20:46
  5. Հայ-ը գնում ա բանակ...
    Հեղինակ՝ Lapterik, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 18.06.2007, 00:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •