Աթեիստ ջան,
Ցավալի է, բայց իրականություն, որ ՀՀ հանրային, հասարակական և պետական շատ հաստատություններում անվտանգության նվազագույն նորմերն ապահովված չեն։ Բանակը բացառություն չէ։ Մինչև մեխանիզմ մշակելը դեռ պետք է եղած նորմերն ապահովել ըստ պատշաճի։ Դրա համար ահրաժեշտ է, որ պետությունն իր տեղում լինի, քաղաքացին՝ իր։ Երկուսն էլ բողոքում են, փնովում են, մեղադրում են, բայց էլի տեղում չեն՝ բացակայում են։
Երկու մոտեցում կա։
Եթե պետությունը ձախողվում է, ապա դա առավելապես ղեկավարության թերացումն է։
Ղեկավարությանն ընտրողն ու ֆինանսավորողը քաղաքացիներն են։ Եթե վերջիններս իրենց տեղում չեն, հոգ չեն տանում իրենց պետության մասին, ապա լավ ղեկավարության մասին նույնիսկ չի էլ կարելի երազել։
Հանգում ենք հակասությա՞ն։ Կարծում եմ ոչ, քանզի չենք մոռանում որ պետության և քաղաքացիների վրա հնարավեր է ազդել երրոդ կետից։
Եվ ըստ էության բոլոր փոքր և նվազող ժողովուրդները դատապարտված են ձուլման, կլանման, կործանման, քան դեռ չեն սկսել մեծանալ կամ դեռ չեն մեծացել։
Էջանիշներ