User Tag List

Նայել հարցման արդյունքները: Բանակում ծառայե՞լ ես

Քվեարկողներ
129. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Ծառայել/ծառայում եմ, լավ էր

    28 21.71%
  • Ծառայել/ծառայում եմ, վատ էր

    16 12.40%
  • Սովորում եմ

    11 8.53%
  • Ազատված եմ

    23 17.83%
  • Ծառայելու եմ մեծ ցանկությամբ

    6 4.65%
  • Ծառայելու եմ, կամքիս հակառակ

    12 9.30%
  • Ծառայել եմ/ծառայելու եմ, բայց ոչ հայկական բանակում

    2 1.55%
  • Աղջիկ եմ

    31 24.03%
Էջ 121 146-ից ԱռաջինԱռաջին ... 2171111117118119120121122123124125131 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,801 համարից մինչև 1,815 համարի արդյունքները՝ ընդհանուր 2176 հատից

Թեմա: Հայոց բանակ

  1. #1801
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կխոսենք, անպայման, մի քիչ սպասիր, հեսա հուլիսին դասընթացները կսկսվեն, կխոսենք: Առայժմ արի ուղղակի տեսական դատողություններով սահմանափակվենք՝ բնականաբար չբացելով ռազմական գաղտնիքը:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. #1802
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Սաղ բացեցիք, պրծաք, հիմա թե եկեք գաղտնիքը չբացենք ։ճ

    Կատակ եմ անում, կատակ։

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  3. #1803
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Սաղ բացեցիք, պրծաք, հիմա թե եկեք գաղտնիքը չբացենք ։ճ

    Կատակ եմ անում, կատակ։
    Քո 60% անոց կատակերը քեզ մնա:ճճճճ
    Նկատի չունեի ռազմական գաղտնիք կարող ա ասեմ,դա չի լինի ոչ հիմա ու ոչ էլ Արծրունի ներկայությամբ:

  4. #1804
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կխոսենք, մի 15 - 20 օրից...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  5. #1805
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Չեմ դիմանում, պիտի գրեմ։ @Lion ջան, մի՞թե Արծրունն էնքան պարապ ա, որ քո ասելով պետք ա հանդիպի ու բանավիճի ինչ-որ ֆորումում հակառակ կարծիք գրած մարդու հետ, ով իսկի չգիտես թե ով ա։

    Ապ, Արծրունի թեման թարգի էն պիվի թեման թարմացրու, հազիվ խոստացել էիր հյուրասիրել ։ճ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Gayl (23.06.2018)

  7. #1806
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ դիմանում, պիտի գրեմ։ @Lion ջան, մի՞թե Արծրունն էնքան պարապ ա, որ քո ասելով պետք ա հանդիպի ու բանավիճի ինչ-որ ֆորումում հակառակ կարծիք գրած մարդու հետ, ով իսկի չգիտես թե ով ա։

    Ապ, Արծրունի թեման թարգի էն պիվի թեման թարմացրու, հազիվ խոստացել էիր հյուրասիրել ։ճ
    Ապեր կարող ա քաքմեջ անես? Էդ մարդը դասեր ա անցկացնում, ես էլ ուզում եմ առաջարկներ անել, կարող ա ասելիքս դուրը գա ու նախարարությունում խոսա: Չեմ ասում միայն իր ա միջոցով է հնարավոր դա անել, բայց ինքն էլ թող էդ մարդկանցից մեկը լինի:

  8. #1807
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Չեմ դիմանում, պիտի գրեմ։ @Lion ջան, մի՞թե Արծրունն էնքան պարապ ա, որ քո ասելով պետք ա հանդիպի ու բանավիճի ինչ-որ ֆորումում հակառակ կարծիք գրած մարդու հետ, ով իսկի չգիտես թե ով ա։

    Ապ, Արծրունի թեման թարգի էն պիվի թեման թարմացրու, հազիվ խոստացել էիր հյուրասիրել ։ճ
    Դե որ ասվեց, ասեմ - ինքը կակ ռազ պարապ չի ու ես միայն մեծ դժվարությամբ կարողացա համոզեմ իրեն, այն էլ ամառային դասընթացների շրջանակներում, որ էդ բանավեճը լինի: Տեսնենք...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  9. #1808
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ռուսական Սու-30ՍՄ կործանիչի օդաչուական խցիկում վարչապետ Փաշինյանի լուսանկարի հրապարակումից հետո, բնականաբար, բուռն քննարկում սկսվեց այդ կործանիչների գնման հեռնակարի շուրջ։

    Արդյոք իսկապե՞ս Հայաստանին պետք է այդպիսի թանկ զենք։ Ի՞նչ առավելություններ այն կտա, ի՞նչ պոտենցիալ ռիսկեր է պարունակում։ Razm.info-ն կփորձի վերլուծել ակնկալվող այս գործարքի վերաբերյալ առավել էական հարցերը։

    Հայկական ռազմական ավիացիայի զարգացման շուրջ քննարկումները նորություն չեն (անգամ դեռ 90-ական թվականներին), սակայն նախկինում այդ քննարկումները բավականաչափ աբստրակտ կամ զուտ տեսական բնույթ են կրել։ Նշենք սակայն, որ ռուսական կողմի հետ բանակցություններում վերջին տարիներին հայկական կողմը նաև գործնական հետաքրքրություն է դրսևորել։ Վերջերս ռուսական «Կոմերսանտ» կայքը անգամ պնդեց, որ դեռ 2012 թ․ Հայաստանի հետ կնքվել է Սու-30 կործանիչների մատակարարման պայմանագիր, սակայն այն ուժի մեջ չի մտել ֆինանսական խնդիրների պատճառով։ Դժվար է ասել, թե որքանով է այս տեղեկությունը ճիշտ, սակայն կասկածից վեր կարող ենք համարել, որ հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության օրակարգում այս հարցը եղել է։

    ՀԱՐՑԻ ԳԻՆԸ

    Ռազմական ավիացիան թանկ հաճույք է։ Ու հենց սա է եղել հայկական ավիացիայի զարգացումն արգելակող հիմնական հանգամանքը։ Այսօր էլ Սու-30-ների հնարավոր ձեռքբերման քննադատողների հիմնական փաստարկներից մեկը հենց ֆինանսական կողմն է։ Ընդ որում՝ ֆինանսական կողմը քննելիս մի կողմից ուռճացված են ներկայացվում կործանիչների արժեքը, մյուս կողմից, սովորաբար, անտեսվում են հարակից այլ ծախսեր։

    2014թ․ սեպտեմբերին ինքնաթիռներն արտադրողը «Իրկուտ» գործարանը հայտնեց, որ ՌԴ պաշտպանության նախարարության հետ կնքվել է 7 Սու-30ՍՄ ինքնաթիռների, ինչպես նաև ինքնաթիռների շահագործումն ապահովող միջոցների վաճառքի պայմանագիր։ Պայմանագրի ընդհանուր արժեքն էր 13 միլիարդ ռուբլի (մոտ 360 միլիոն դոլլար այն ժամանակվա փոխարժեքով)։ Այսպիսով, 1 մեքենայի արժեքը՝ անհրաժեշտ գույքի հետ կազմել է շուրջ 51–52 մլն դոլլար։

    Նույն տարի Ռուսաստանը Սու-30ՍՄ ինքնաթիռներ է վաճառել նաև Ղազախստանին։ 4 մեքենայի համար Ղազախստանը վճարեց 5 մլրդ ռուբլի, այսինքն՝ մեկ մեքենան Ղազախստանին արժեցավ մոտ 34–35 մլն դոլլար։ Իսկ 2015 թ․ վերջին կնքված նոր պայմանագրով, Ղազախստանը ստացավ ևս 7 միավոր Սու-30ՍՄ 10 մլրդ ռուբլով, կամ մոտ 20 մլն դոլլար յուրաքանչյուր ինքնաթիռի համար։

    Նշված օրինակները ցույց են տալիս, որ մեկ ինքնաթիռի միջին գինը կարող է մոտավոր գնահատվել 25-30մլն դոլլար, իսկ շահագործման համար անհրաժեշտ այլ գույքը (տարբեր տեխնիկական միջոցներ, սարքավորումներ, զինամթերք ևն) կպահանջի ևս մոտ 20-25մլն դոլլար։

    Թանկ հաճույք է նաև անձնակազմերի պատրաստումը։ Մեկ օդաչուի պատրաստումը զրոյից կարող է արժենալ մինչև 3–4 մլն դոլլար, այսինքն՝ երկու օդաչու ունեցող Սու-30 դեպքում անձնակազմի պատրաստումը կպահանջի 6–8 մլն դոլլար։ Ընդ որում՝ յուրաքանչյուր մեքենայի համար պետք է պատրաստ ունենալ առնվազն «1․5 անձնակազմ» (լրացուցիչ անձնակազմերը պետք են ինչպես չնախատեսված իրավիճակների դեպքում, օրինակ՝ հիվանդության, այնպես էլ պատերազմում օդաչուներին հանգստանալու հնարավորություն տալու համար)։ Անգամ եթե համարենք, որ օդաչուների վերապատրաստումը կարող է մոտ 2 անգամ ավելի էժան նստել (այդ թվում՝ հաշվի առնելով Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները), ստացվում է, որ ամեն ինքնաթիռի համար «1.5 անձնակազմի» պատրաստումը կպահանջի 4.5–6 մլն դոլլար։

    Եվ վերջապես պիտի հաշվի առնել նաև շահագործման ծախսերը։ Յուրաքանչյուր անձնակազմ տարեկան պետք է առնվազն 100 թռիչքային ժամ ունենա։ Սու-30ՍՄ թռիչքային ժամի ծախսերը գնահատվում են մոտ 35000 դոլլար։ Այսինքն՝ յուրաքանչյուր անձնակազմի թռիչքների համար տարեկան առնվազն 3.5 մլն դոլլար պիտի ծախսվի։

    Ստորև բերված աղյուսակում նշված են 1 էսկադրիլիայի համար ակնկալվող ծախսերը՝ ըստ վերը նշված գնահատականների։

    Միավորի գինը
    (մլն․ $)

    Քանակը Ընդհանուր ծախսերը
    (մլն․ $)

    Ինքնաթիռ 25–30 12 300–360
    Ինքնաթիռի շահագործման համար անհրաժեշտ լրացուցիչ գույք 20–25 12 240–300
    Անձնակազմ
    (2 օդաչու)

    3–4 18 54–72
    Ընդհանուր 594–732
    Շահագործման տարեկան ծախս 3.5 18 63

    Այսպիսով, ամենամոտավոր և կոպիտ գնահատականներով 1 էսկադրիլիա ձեռք բերելը և այն մարտունակության հասցնելը կպահանջի 594–732 մլն դոլլար՝ գումարած տարեկան 63 մլն դոլլար։
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  10. #1809
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի՞ՆՉ ԿՏԱ ՄԵԶ ԿՈՐԾԱՆԻՉ ԱՎԻԱՑԻԱՆ

    Գնի հարցում որոշակի հստակություն մտցնելուց հետո փորձենք հասկանալ, թե արդյո՞ք այդ գինն արժի վճարել։ Նախ, որպես իրողություն պիտի ընդունենք այն փաստը, որ ինչ էլ մենք ձեռք բերենք, Ադրբեջանն ի վիճակի է ձեռք բերել նույնից, ընդ որում՝ ավելի մեծ քանակով։

    Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ սպառազինության մեր գնումները լինեն այնպիսին, որոնք մեր համար կապահովեն առավելագույն ճկունություն, ինչպես նաև մարտավարական առավելագույն հնարավորություններ անգամ, եթե Ադրբեջանը նույնպես համանման սպառազինություն գնի։ Այլ բառերով ասած՝ մենք պիտի մեծացնենք տեխնիկապես և քանակապես մեզ գերազանցող թշնամուն ճիշտ ընտրված մարտավարության շնորհիվ հաղթելու շանսերը։

    Այս առումով կործանիչ ավիացիան առավելագույն ճկունություն ու մարտավարական առավել լայն զինանոց ապահովող միջոց է։ Այսպես օրինակ․ ապրիլյան պատերազմի տիպի պատերազմում հազիվ թե հայկական կողմը գործի դնի «Իսկանդեր» օպերատիվ-մարտվարական հրթիռները։ Դրանք ամենայն հավանականությամբ կօգտագործվեն լայնամասշտաբ ու երկարատև պատերազմում։ Մինչդեռ կործանիչ ավիացիան մարտական խնդիրներ կարող է լուծել ոչ միայն ապրիլյան պատերազմի տիպի, այլ անգամ շատ ավելի լոկալ ու փոքր բախումների ժամանակ։ Ավելին՝ կործանիչ ավիացիան կարող է օգտագործվել անգամ առանձին, նեղ, նախահարձակ գործողություններում։

    Կործանիչ ավիացիայի ճկունության մեկ այլ օրինակ է ցամաքային զորքերի հետ փոխգործակցության ահռելի պոտենցիալը, երբ օդուժը կարող է ուղղորդել առավել կարևոր թիրախներին կոմբինացված օդային, հրթիռային և հրետանային հարվածներ հասցնելը։

    Հաճախ է քննարկվում նաև Ադրբեջանի՝ բավականին զարգացած ՀՕՊ պայմաններում կործանիչ ավիացիայի նպատակահարմարության հարցը։ Արդյո՞ք թշնամու ուժեղ հրետանին պատճառ է սեփական հրետանին չզարգացնելու համար։ Կամ ուժեղ հակատանկային հնարավորությունները պատճա՞ռ են, որ հրաժարվենք տանկերից ու այլ զրահատեխնիկայից։ Սրանք, իհարկե, հռետորական հարցեր են։ ՀՕՊ-ը երաշխավորված չի չեզոքացնում ավիացիայի հնարավորությունները։ Առավել ևս, երբ գործ ունենք բազմաֆունցկիոնալ կործանիչների հետ, որոնց խնդիրներից մեկը հենց թշնամու ուժեղ ՀՕՊ ճնշումն է։ Կհաջողվի դա անել, թե ոչ, կախված է կոնկրետ ռազմական գործողության պլանավորումից ու իրագործումից։ Ավելին՝ ընդհանուր առմամբ, ՀՕՊ հնարավորությունների մասին հանրային պատկերացումները բավականին ուռճացված են։

    ՊՈՏԵՆՑԻԱԼ ԽՆԴԻՐՆԵՐԸ

    Նախորդ հատվածից կարող է տպավորություն ստեղծվել, թե ավիացիան կախարդական փայտիկ է, որի մեկ շարժումով կլուծվեն մեր անվտանգության խնդիրները, եթե ընդամենը 600–700 մլն դոլլար ծախսենք։ Իհարկե այդպես չէ. Սու-30ՍՄ էսկադրիլիան նաև նոր խնդիրներ է ստեղծում։

    Նախևառաջ, եթե սկսում ենք կառուցել ռազմական ավիացիա, ապա չպետք է բավարարվենք միայն կործանիչներ գնելով։ Առաջին պլան է դուրս գալու նաև սպառազինությունում եղած միջոցների կապիտալ նորոգումն ու արդիականացումը։ Խոսքն առաջին հերթին Սու-25 գրոհիչների մասին է։ Դրանց արդիականացումը Սու-25ՍՄ3 տարբերակով թեև լրացուցիչ ծախսեր է ենթադրում (ընդհանուր՝ մոտ 100 մլն դոլլար), սակայն կօգնի էապես ավելի արդյունավետ դարձնել օդուժը, ինչպես թշնամու ՀՕՊ ճնշման, այնպես էլ ցամաքային ուժերին աջակցելու հարցում։ Սպառազինությունում եղած ուղղաթիռների կապիտալ նորոգման և արդիականացման համար կպահանջվի ևս մոտ 30 մլն դոլլար։

    Առանձին խնդիր է նաև օդանավակայաններում ինքնաթիռների պաշտպանության հարցն անակնկալ հրթիռային հարձակումներից։ Կարելի է ենթադրել, որ «Էրեբունի» ավիաբազայում ռուսական օդուժի հետ համատեղ կայանումը որոշակի պաշտպանություն կապահովի, քանի որ քիչ հավանական է թվում, որ Ադրբեջանը կհամարձակվի հարվածել ռուսական ռազմաբազային, սակայն հասկանալի է, որ զուտ սրա վրա հույս դնել չի կարելի։

    Օդանավակայանների անվտանգության համար անհեռանկարային է նաև հակահրթիռային պաշտպանության համակարգի զարգացումը, քանի որ այդպիսի համակարգերի իրական արդյունավետությունը խիստ կասկածելի է։ Ինչպես ցույց տվեց Սաուդյան Արաբիայի և Յեմենի պատերազմը, անգամ այնպիսի հզոր համակարգը, ինչպիսին ամերիկյան «Patriot»-ն է, հնարավոր է լինում շրջանցել կամ խոցել գրագետ ընտրված մարտավարության շնորհիվ։

    Եվ վերջապես պաշտպանվածությունը կարելի է բարձրացնել ինքնաթիռները բաշխելով տարբեր օդանավակայաններում և պարբերաբար դրանք տեղափոխելով։ Այս տարբերակի համար կպահանջվի, որ գործող ռազմական օդանավակայաններից բացի (Էրեբունի, Շիրակ, Արզնի) վերականգնվեն նաև ԽՍՀՄ ժամանակ գործած մյուս օդանավակայանների և արեոդրոմների թռիչքուղիները։ Դրանք պիտի կարողանան ապահովեն ինքնաթիռների կարճաժամկետ կայանումն ու սպասարկումը։ Օդանավակայանների, աէրոդրոմների ու թռիչքուղիների ցանցի ընդլայնումը լրացուցիչ կմեծացնի նաև օդուժի մարտավարական հնարավորությունները, ինչը սակայն նոր լրացուցիչ ծախսերի կբերի։

    ԱՄՓՈՓՈՒՄ

    Ընդհանուր առմամբ, ինչպես նշեցինք, օդուժը թանկ հաճույք է։ Ու, ինչպես տեսանք, բացի զուտ կործանիչների գնումից, ապագայում այն պահանջելու է նաև այլ ծախսեր․ գրոհիչ ինքնաթիռների ու ուղղաթիռների արդիականացում, լրացուցիչ օդանավակայանների և թռիչքուղիների վերանորոգում կամ կառուցում ևն։

    Մյուս կողմից գրագետ կառուցված և հավասարակշռված ռազմական ավիացիան ի վիճակի է ապահովել ճկունություն, մոբիլություն և մարտավարական լայն հնարավորություններ ավելին, քան որևէ այլ զորատեսակ։ Այս իմաստով, այո, օդուժն արժի այն գինը, որը պետք է վճարվի։ Դա թանկ գին է, սակայն որքան էլ, որ թանկ լինի հաղթանակի գինը, պարտության գինը բազմապատիկ անգամ ավելի թանկ է։

    Ամփոփման մեջ մեկ այլ ուշագրավ հանգամանքի վրա էլ ենք ցանկանում ուշադրություն դարձնել։ «Կոմերսանտ» կայքի վերը հիշատակված հոդվածում հեղինակը նշում է, որ ռուսական կողմը ցանկանում է հնարավորինս շուտ սկսել գործարքը, քանի որ «դա պետք է Իրկուտսկի ավիագործարանը մինչև 2022թ․ բեռնելու համար»։ Սա կարևոր հանգամանք է։ Ռուսաստանը պլանավորում է 2022 թ․-ից Իրկուստկում սկսել ՄՍ-21 ուղևորատար ինքնաթիռների արտադրությունը։ Ընդ որում՝ այդ պլաններն ամենայն հավանականությամբ դեռ կտեղաշարժվեն «դեպի աջ»։ Ուստի առաջիկա 5 և ավելի տարիների համար գործարանն աշխատունակ վիճակում պահելու խնդիր կա, և հետևաբար Ռուսաստանին ամեն գնով անհրաժեշտ են պատվերներ։ Այս պայմաններում հավանական գործարքի կոմերցիոն բաղադրիչը ռուսների համար դառնում է նվազ կարևոր, և սա լավ հնարավորություն է հնարավորինս ցածր գնով ինքնաթիռներ ձեռք բերելու համար։
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  11. #1810
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հոդվածը լավն էր, ուղղակի ելակետային գինը մի փոքր թանկ եք հաշվել: Իմ վերջին տվյալներով երկու մարտապաշարով մեզ առաջարկել են 22,5 մլն դոլարով...: Մեզ համար գնիջեցման համար էլի լավ տարբերակներ կան, բայց ստեղ չեմ ասի...

    Արծրուն Հովհաննիսյան
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  12. #1811
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ստիպում ա գրեմ)))
    Կամ մի 2 ժամից կգրեմ կամ վաղն առավոտյան:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (24.06.2018)

  14. #1812
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նախ փորձենք հասկանալ ինչի համար է նախատեսված սու_30_ը:
    Ինֆոն լրիվ վերձրել եմ վիկիից ու կարճ կոնկրետ ներկայացնեմ:
    Նախատեսված է օդային օբյեկներին ոչնչացնելու համար, ինչպես նաև ցամաքային և ծովային օբյեկտները ոչնչացնելու համար:
    Փորձենք մեկ առ մեկ քննարկենք:
    Դե ծովային օբյեկտների պահը արանքից հանեցինք, այսինքն էս մի կետով դարձավ անիմաստ:
    Ինքը շատ հզոր տեխնիկայա, կարելի է ասել համ գրոհայինա համ կործանիչ:
    Դիտարկենք որպես կործանիչ: Ունի մեծ արագություն, բավականին մանյովրային ինքնաթիռ է: Ընդունակ է միանգամից նկատել մի քանի ցել ու միաժամանակ ոչնչացնել: Բավականին հզոր պաշտպամվածություն ունի, կարող է իրեն ուղղված հրթիռը գտնել և իր կողմից ուղղարկվող կառավարվող հրթիռով ոչնչացնել վտանգը:
    Իր վրա տեղադրվում է միջին հեռահարության կառավարվող հրթիռներ: Ինչքան հասկացա ամենամեծ հեռահարություն ունեցողը 60 կամ է ու մի տեսակ էլ կար մինչև 120 կմ, բայց էդ մի տեսակի մասին ոչ մի կոնկրետ հավաստի աղբյուր չկար, երևի գաղտնի է պահվում:
    Լիոն գրել էիր, որ օրինակ կարելի է 80 կմից խոցել հակառակորդի կամուրջները: Ապեր ոչ թե խոցել այլ ընդամենը էդ հեռավորության վրա գտնում է:
    Իսկ պրիցելի հետ կապված գրեթե իմֆո չկա, բայց հավանաբար բարձր մակարդակի ու գերճշգրիտ սարքավորում է տեղադրված:

  15. #1813
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իսկ հիմա որպես գրոհային:
    Լիոն ոչ թե 8 տոննա ռմբունակություն այլ 8 տոննա օբշի սպառազինություն, լավ?
    Թերությունը կայանում է նրանում, որ ցածր բարձրության վրա չի կարող խոցել, այսինքն եթե տարածքը շրջապատված է լեռներով ապա չի կարող իջնել օրինակ 500մ կամ 1 կմ բարձրության վրա, որովհետև կարող ա չհասցնի տարածքից դուրս գալ:
    Էս ինքնաթիռի վրա տեղադրվում է նաև չկառավարվող հրթիռներ: Ընդամենը 2 տեսակ հրթիռի անուն էր գրված, որը տեղադրվում է նաև սու_25 ի վրա: Ուրեմն էդ հրթիռների խոցելի հեռահարությունը 2_4 կմ ա: Այսինքն կախված տեսակից մինիմում 2 կմ պիտի մոտենա, իսկ մեր տարածքում վտանգավոր հեռավարություն է էդպիսի ինքնաթիռի համար: Իսկ հիմա ռումբերը: Ապեր կան ռումբերի տեսակներ որոնք պարտադիր պիտի օգտագործվեն 500 մետր և ավելի ցածր բարձրության վրա: Իր ա վրա տեղադրվում է էնքան ռումբ ինչքան սու_25 ի վրա, ի դեպ նույնչափ չկառավարվող հրթիռներ է տեղադրվում սու 25 ի վրա:
    Հրանոթը նույն սու 25 ի հրանոթից է բայց մի ստվոլանի, այսինքն րոպեում 2 անգամ քիչ սնարյադ ա կրակում քան սու 25 ի հրանոթը:

  16. #1814
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դիտարկենք սու 25_ը ու նշենք առավելություններն ու թերությունները:
    Զրահապատ է, օդաչուի խցիկը նույնպս զրահապատ է և աշխարհի ամենապաշտպանվածների շարքին է դասվում, ինչը չես ասի սու 30 ի մասին: Յութուբում ման գաս կգտնես ոնց ա սետկա սարքած թևերով ու մի շարժիչի ատկազով վայրէջք կատարում, այսինքն էդ առումով էլ ահագին նադյոժնի ա: Ամենակարևորը դա մարդկային կյանքն է ու մարդուց թանկ ռեսուրս չունենք:
    Ընդունակ է ցածր բարձրության վրա խնդիր կատրել ու արագ հեռանալ տեղանքից:
    Շատ ավելի թույլ է պաշտպամված քան սու 30_ը, այսինքն հօպ ի կողմից հեշտ խոցելի է: Պրիցելը ավելի թույլ է զարգացած ու ընդհանրապես հին ա սարքավորումները:
    ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՄ: Կմախքը պահել, միջից ինչ կա չկա քանդել թափել ու նոր տեխնոլոգիայներով հավաքել, ավելի ճշգրիտ ու ապահով: Իսկ ՀՕՊ ի դեմ ավելի հզոր բան ասեմ քան սու 30 ի վրա է տեղադրված: Հայաստանում կարող են սարք պատրաստել, որը գտնում է ինքնաթիռի վրա գալացող հրթիռն ու ուշադրություն ԼԱԶԵՐԱՅԻՆ ՃԱՌԱԳԱՅԹՈՎ ոչնչացնել հօպի հրթիռը: Ու կունենանք հզոր գրոհային ավիացիա: Ի դեպ Սու 25 ի վրա նաև տեղադրվում է կառավարվող հրթիռներ:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Գաղթական (25.06.2018)

  18. #1815
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Որպես կործանիչ ՀՀ սու 30 պետք է որպեսզի հսկի հհ սահմանները, Արցախում իր ա անելիքը քիչ ա, Արցախում ուղղաթիռների ու գրոհայինների անելիքն ա շատ:
    ՀՀ ի օդային սահմանները ռուսների վրայա իրենց կործանիչներով, էդ առումով մի փոքր անհոգ լինենք, բաաաաայց բնականաբար պաշտպանված կլինենք, եթե մենք մեր գլխի տերը լինենք ու ուրախ կլիմեմ, որ սու 30 ունենանք: Ապեր Արծրունի հաշվարկները շատ են միջինացված: Ուրեմն էդ էսկադրիլիայի համար նոր շինիթունյուներ, տարեկան ասենք 60 մլն ի ծախս ու ասեմ իմանաս, որ եթե ընդունվում են 10 հոգի օդաչու սովորելու համար ապա լավագույն դեպքում ավարտում է 4 հոգին: Այսինքն կուրսանտի վրա միլիոն ա ծախսվում ու դուրս ա մնում ու դա կարա նև չորրորդ կուրսում լինի: Ու տեխնիկական անձնակազմին նույնպես պիտի ռուսաստանում վերապատրաստեն:
    Սու 30 _ը ՀՀ ից գնա գրոհայինի առաջադրամք անի ու հետ գա? Հենա սու 25 ով կանեն ծախսը քիչ ու ավելի էֆեկտիվ:
    Սու_25 համար պետք չի օդաչուն գնա ռուսաստան սովորի, Հայաստանում շատ լավ սովորեցնում են:
    Այսինքն եղբայր էդ միլիարդների փոխարեն հզորացնենք գրոհային ավիացիան, ուղղաթիռները,հրետանին ու հօպը: Պատկերացնում ես ինջքան սպառազինություն ձեռք կբերենք?
    Լիոն ուրեմն ռուսաստանը խելքը տվելա զենքին դրա համար էլ սոված սատկում են, էշ էշ աննպատակ արտադրում են: Ի դեպ սու 30 ը նախատեսված է ռազվետկա անելու համար, խի էդքան նավթ ծախսենք, օդաչուի կյանքը վտանգենք ու տեխնիկան միամիտ վարի տանք, եթե ժամանակակից աշխարհում գոյությունը ունի ԱԹՍ:

  19. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (25.06.2018), Գաղթական (25.06.2018), Ծլնգ (25.06.2018), Տրիբուն (25.06.2018)

Էջ 121 146-ից ԱռաջինԱռաջին ... 2171111117118119120121122123124125131 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայկական բանակ
    Հեղինակ՝ Lancet, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 83
    Վերջինը: 03.10.2019, 14:01
  2. Ծնունդդ շնորհավոր Հայոց բանակ
    Հեղինակ՝ armen9494, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 05.02.2012, 15:17
  3. h.s.-ն գնումա բանակ
    Հեղինակ՝ s_hrayr, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 09.06.2010, 01:58
  4. Ես գնացի բանակ.
    Հեղինակ՝ AMzone, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 37
    Վերջինը: 04.06.2009, 20:46
  5. Հայ-ը գնում ա բանակ...
    Հեղինակ՝ Lapterik, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 18.06.2007, 00:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •