User Tag List

Նայել հարցման արդյունքները: Բանակում ծառայե՞լ ես

Քվեարկողներ
129. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Ծառայել/ծառայում եմ, լավ էր

    28 21.71%
  • Ծառայել/ծառայում եմ, վատ էր

    16 12.40%
  • Սովորում եմ

    11 8.53%
  • Ազատված եմ

    23 17.83%
  • Ծառայելու եմ մեծ ցանկությամբ

    6 4.65%
  • Ծառայելու եմ, կամքիս հակառակ

    12 9.30%
  • Ծառայել եմ/ծառայելու եմ, բայց ոչ հայկական բանակում

    2 1.55%
  • Աղջիկ եմ

    31 24.03%
Էջ 8 146-ից ԱռաջինԱռաջին ... 4567891011121858108 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 106 համարից մինչև 120 համարի արդյունքները՝ ընդհանուր 2176 հատից

Թեմա: Հայոց բանակ

  1. #106
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հայոց բանակ...

    Մեջբերում Սաքուլ-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե աղջիկները ծառայեն բանակում, տղերքի մոտ աժիոտաժ կառաջանա: Էն մարդիկ ովքեր մի անգամ ծառայել են, մի թափ էլ կուզեն ծառայել:
    ՍԻՐՈՒՆ աղջիկների համար լիքը կռիվներ կլինեն տղերքի միջև-իրար կուտեն: Հայաստանում աղջիկների հայրերը տունն էլ կծախեն, մենակ թե իրանց աղջիկները չծառայեն: Աղջիկների մի որոշ զանգված կդառնան ծառայող տղերքի, կամբատների, աֆիցեռների, պռապըռշիկների և այլնի սիրուհիները` "սիրուհի"- դա չափազանց մեղմ ասված է ! ! ! ! ! ! ! ! !
    Ահավոր բացասական բաների կբերի աղջիկների` բանակում ծառայելը!
    Ամբողջ թեմայից մենակ էս մի գրառումն եմ կարդացել, նույնիսկ չգիտեմ թե ինչ է քննարկվում, բայց այս գրառման մասին կասեմ:

    Ծառայող աղջիկները սթափեցնող դեր են կատարում: Անձնական փորձից եմ ասում

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. #107
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց բանակ...

    Ո՞ՐՆ Է ԲԱՐԻՆ, Ո՞Ր ՍԱՀՄԱՆՈՒՄ

    Այս տարի ավարտում եմ Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը, եւ կյանքիս այս փուլի ավարտն ունի հնարավոր երկու սկիզբ: Դրանք միմյանցից տարբեր են: Առաջինն ուսումս մագիստրատուրայում շարունակելն է, երկրորդը` բանակ գնալը: Մեկ տարի առաջ համոզված էի, որ նախ պետք է ծառայեմ հայոց բանակում. առանց դրա չէի պատկերացնում ո՛չ ինձ, ո՛չ էլ որեւէ հայ երիտասարդի:

    Մեր բանակի հիմքերը դրվել են Արցախյան շարժման առաջին օրերին, երբ 10-15 հոգանոց քաջորդիների ջոկատները գնում էին պատերազմ: Ինձ համար մեծ պատիվ եւ անասելի հպարտություն է, որ հայրս եւ երկու հորեղբայրներս նույնպես ընդգրկված են եղել այդ ջոկատներում: Այսօր այդ տարիները որոշների կողմից անվանվում են «ցրտի ու մթի» տարիներ: Հորեղբայրներիս երեխաների եւ իմ կարգավիճակում գտնված ցանկացածի համար այդ «ցուրտն ու մութն» ավելի թանձր էր. մեր հայրերը մեզ հետ չէին: Երբ նրանք կարճ ընդմիջումով վերադառնում էին ճակատից, մեզ համար չկար լույսի եւ ջերմության այլ աղբյուր, քան նրանց կարոտած աչքերն ու գուրգուրող ձեռքերը:

    20 տարի անց, նախագահական ընտրությունների դեռեւս քարոզչական փուլում խուզարկում էին մեր տները` զենք գտնելու պատրվակով, իբր թե հայրս եւ կրտսեր հորեղբայրս բանկ են թալանել: Ավագ հորեղբորս հրավիրում էին ոստիկանություն` իբր թե թմրամոլ է: Պարզապես հորեղբայրս` Հովհաննես Հարությունյանը, հարցազրույցում հայտնել էր մեր բոլորիս քաղաքական հայացքների մասին: 3 ամիս առաջ նրան ձերբակալեցին` 11 հատ «անօրինական» փամփուշտի պատրվակով (պատերազմի տարիներին մեր տունը հագեցած էր տարբեր տեսակի զինամթերքներով, որը հորեղբայրս հայթայթում էր ճակատ տանելու համար): Նա պատերազմի տարիներին եղել է «Արաբկիր» ջոկատի հրամանատարը, ռազմական ոստիկանության հիմնադիր պետը, ազգային անվտանգության հակահետախուզական վարչության պետի տեղակալը, զինկոմի պետի տեղակալը, գնդապետ է: Իհարկե, ինձ համար դրանք չեն համեմատվի պատերազմի տարիներին նրա կատարած սխրագործությունների հետ: Այսօր նրան դատապարտում են 1,5 տարվա ազատազրկման, դատարան են բերում շղթայված եւ 5-6 ավտոմատավորի ուղեկցությամբ: Ադրբեջանցին երազում անգամ չէր տեսնի այդպիսի պատկեր:

    «Հորեղբայր, ես ողջունում եմ քեզ եւ ընկերներիդ, այսօր դուք չեք գտնվում ձեզ արժանի վայրում, բայց համոզված եմ` մեր Հաղթանակը մոտ է: Դուք շատ շուտով վերադառնալու եք ձեր ընտանիքների, ձեր հարազատների, ձեր ժողովրդի մոտ, քանզի անազատ ժողովուրդն այսօր ամենաշատն ունի իր ազատամարտիկների կարիքը: Հորեղբայր, խոսք եմ տալիս, որ ընկերներիս հետ ամեն բան անելու ենք, որպեսզի Հաղթանակն օր առաջ կայանա: Հավատա` երբեք չեմ մոռանա քո խորհուրդներն ու քո փոխանցած սերը Հայրենիքի նկատմամբ. քո եւ ընկերներիդ ոգին միշտ մեզ հետ է: Աստծո լույսը թող տանի մեզ դեպի Հաղթանակ, դեպի Ազա՛տ, Անկա՛խ Հայաստան»:

    Այսօր նրանք, ովքեր դրել են հայոց բանակի եւ հայոց պետականության հիմքերը, կա՛մ զոհված են, կա՛մ կալանավորված, կա՛մ ընդհատակում, կա՛մ էլ, որպես ապտակ երախտամոռներին, հացադուլի մեջ են: Հայոց մայրերը, թողնելով իրենց ընտանեկան հոգսերը, դուրս են եկել փողոց եւ արդարություն են պահանջում: Հայ մանուկն իր բակը թողնելով` Հյուսիսային պողոտայում Ազատություն է կանչում` ավելի լավ գիտակցելով այդ բառի իմաստն ու արժեքը, քան ներկա զինվորական ու ոստիկանական բազմաթիվ պաշտոնյաներ, դատավորներ ու դատախազներ, որոնք ընդամենը կամակատարներ են: Այսքանը տեսնելով` պատասխանեք խնդրեմ` ներկա բանակ գնա՞լն է հայրենասիրություն, թե՞ չգնալը: Նկատի ունեմ ոչ թե պատասխանատվությունից խուսափելը, այլ մի նոր եւ ավելի պատասխանատու պատասխանատվության ստանձնումը:

    Ի վերջո, մեր բանակը մեր ժողովրդի անվտանգությունն արտաքին թշնամուց ապահովելու համար է, ոչ թե սեփական ժողովրդի դեմ հանելու: Իսկ ժողովուրդն այսօր հենց ներսում պաշտպանության կարիք ունի. ինչպե՞ս հայ երիտասարդն այդ գործը չարած` գնա բանակ: Այսօրվա բռնազավթիչների պատճառով նույնիսկ տոհմական ազատամարտիկի ժառանգորդն է տարակուսում` ճշմարիտ ելքն ընտանիքի, հարազատների, ընկերների, ժողովրդի կողքին մնա՞լն է, նրան հայ արնախումներից պաշտպանե՞լն է, թե՞ սահմանում գտնվելը: Ամենամեծ վնասը, որ այսօրվա խայտառակ իշխանությունը հասցրեց մեր պետությանը, դա այսպիսի հարցադրման ծագումն է, դրան պատասխան չգտնելը:



    Սոս Հարությունյան
    «Երիտասարդ պահպանողականներ» ՀԿ-ի համանախագահ
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  3. #108
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց բանակ...

    մեր բանակը մեր ժողովրդի անվտանգությունն արտաքին թշնամուց ապահովելու համար է, ոչ թե սեփական ժողովրդի դեմ հանելու:
    Շատ կարևոև հարցադրում է:
    Երևի ամենակարևորը, որ այսօր կարող է անել բանակում ծառայող պատանին- երիտասարդը ու նրա ծնող-բարեկամները :
    Ամեն դեպքում ով էլ ուզում է լինի, Հայասատնի պես փոքր երկրում բանակը ներքին քաղաքականությանը տականքություն է առաջին հերթին բանակում ծառայող պատանիների ու նրանց ծնողների հանդեպ, հետո նոր մնացած ժողովրդի

  4. #109
    Պատվավոր անդամ Overdose-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.03.2008
    Հասցե
    Երեւան
    Գրառումներ
    607
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց բանակ...

    Մի 10 օրից բանակ եմ գնում, սկսել եմ ավելի ինտենսիվ հետաքրքրվել բանակի անցուդարձով: Ծանոթներիս պատմածներից այնպիսի տպավորություն ունեմ, որ եթե հանկարծ պատերազմ սկսվի, մեր զորքի կեսը հենց առաջին օրը կկորցնենք, որովհետև ընենց դեդավշինայա տիրում, որ մարդիկ հարմար առիթ են ման գալի իրար խփելու:
    Տխուր ա....
    ԴԵ ԶԶՎՑՐԻՔ ԷԼԻ…

  5. #110
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    39
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց բանակ...

    Մեջբերում Overdose-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի 10 օրից բանակ եմ գնում, սկսել եմ ավելի ինտենսիվ հետաքրքրվել բանակի անցուդարձով: Ծանոթներիս պատմածներից այնպիսի տպավորություն ունեմ, որ եթե հանկարծ պատերազմ սկսվի, մեր զորքի կեսը հենց առաջին օրը կկորցնենք, որովհետև ընենց դեդավշինայա տիրում, որ մարդիկ հարմար առիթ են ման գալի իրար խփելու:
    Տխուր ա....
    Ապե'ր, մի ծառայող ասպիրանտ ընկեր ունեմ, Շամշադինում ա ծառայում, ասում ա բանակն էսօր երևի ամենակայացած ինստիտուտն ա Հայաստանում, ասում ա իր գործառույթները շատ ավելի լավ ա անում, քանց մեր "ղզողլան" համալսարանները: Ինքն էլ ա նեղվում բանակային զրկանքներից, բայց հարցին պարզճակատ ա նայում: Կգնանք, կծառայենք, դա էլ ա մարդու համար: Դու ոչ մեկի մի հավատա: Էդ բանակային պրոբլեմների մի մեծ մասն էլ հաբռգած զինվորներից ա գալիս, ինչի՞ չենք ուզում դա ընդունել: Ես էլ սպա լինեի ամեն տեսակ զինվորի հետ նյարդերս չէին բավականացնելու: Թեև, իհարկե, սպաներ կան, որ...
    Ես էլ եմ հետաքրքրվում, ասում են՝ ճիշտ տրամադրվես, ամեն ինչ նորմալ ա անցնելու...
    Ուրախ գնա՛, տրամադրվիր լավ, բայց պատրաստ եղի՛ր նաև վատին: Ու, ընդհանրապես, ինչքան լավ տրամադրվես, էնքան լավ ա անցնելու: Նույն համալսարանն ա էլի համարյա, էլի ջահելություն, էլի ուրախ պահեր, բայց ավելի խիստ ու ուսուցանող, եթե իհարկե բանակից միայն լավը յուրացնես: Էնքա՜ն լավ պահեր են լինելու...համարիր սա երկրորդ մասնագիտություն, կլինենք լավ, կրթված զինվորներ

    Ու լավ կսովորես, որ կարմիր դիպլոմով ավարտես, ախպերս...


    Մարդիկ կյանք են տվել մեզ համար, 2 տարին ինչ ա, որ մեր կյանքից չկտրենք ու չվերադարձնենք իրանց...
    Վերջին խմբագրող՝ Fedayi: 07.06.2008, 13:14:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  6. #111
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց բանակ...

    Մարդիկ ինքնակամ պատերազմի են մասնակցել, իսկ հիմա՝ որպես պարգև, արտաքսվում են հայրենիքից: Ժամկետային զինծառայողը, ով ծառայում է իր հայրենիքի համար, սպանվում է իր հայրենիքում, այն էլ՝ մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում: Սրանք անժխտելի փաստեր են և իհարկե՝ դառը իրականություն:

    «Կեցցե՛» այս հայրենիքը, որի համար պետք է ծառայել բանակում
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  7. #112
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    39
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց բանակ...

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդիկ ինքնակամ պատերազմի են մասնակցել, իսկ հիմա՝ որպես պարգև, արտաքսվում են հայրենիքից: Ժամկետային զինծառայողը, ով ծառայում է իր հայրենիքի համար, սպանվում է իր հայրենիքում, այն էլ՝ մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում: Սրանք անժխտելի փաստեր են և իհարկե՝ դառը իրականություն:

    «Կեցցե՛» այս հայրենիքը, որի համար պետք է ծառայել բանակում
    Ապեր, էս ծամոնը շատերը գցել են բերանները ու տարիներով ծամում են, թե բա էս պետության համար չեմ ծառայի...
    Դե, երկիրը երկիր չի, ի՞նչ անեմ
    Դու չես ծառայի, ես կծառայեմ, եղա՞վ, որովհետև դա իմ համար պատճառ չի մորս ու մյուս հարազատներիս, քո հարազատների, միամիտ ու "զուլալ" աղջիկների հանդարտ քունը ապահովելուց հրաժարվելու համար…
    Կռվող, կռվող եք անում, մի ութակի անգամ շատ կռվողներ հիմա բանակի համակարգում են, ի՞նչ է իրենք չափանիշ չե՞ն...Ի՞նչ ես առաջարկում...
    Վերացնե՞նք բանակը...


    "Հայրենիքը" պետությունը չի, ա'յ ախպեր, հայրենիքը ուրիշ բան ա, թե ինչ ա, ինքդ գտիր քո մեջ;

    Ավելացվել է 13 րոպե անց
    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարդիկ ինքնակամ պատերազմի են մասնակցել, իսկ հիմա՝ որպես պարգև, արտաքսվում են հայրենիքից: [
    Դու մի անգամ Սեֆիլյանին հարցրու, տե'ս ինչ ա ասելու, ասելու՞ մի գնա ծառայելու՞, հա՞...չեմ կարծու, նենց որ երկու տարբեր խնդիր իրար եք խառնում...Էն որ ունենք ներքին խնդիրներ, անառողջ հասարակություն, որը թույլ է տալիս իր հերոսի հետ այդպես վարվել, մյուսը, որ ունենք արտաքին խնդիրներ և ուժեղ բանակը դրանց լուծման առհավատչյաներից մեկն է:
    Վերջին խմբագրող՝ Fedayi: 07.06.2008, 13:42: Պատճառ: Գրառման ավելացում
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  8. #113
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց բանակ...

    Մեջբերում Fedayi-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր, էս ծամոնը շատերը գցել են բերանները ու տարիներով ծամում են, թե բա էս պետության համար չեմ ծառայի...
    Դե, երկիրը երկիր չի, ի՞նչ անեմ
    Դու չես ծառայի, ես կծառայեմ, եղա՞վ, որովհետև դա իմ համար պատճառ չի մորս ու մյուս հարազատներիս, քո հարազատների, միամիտ ու "զուլալ" աղջիկների հանդարտ քունը ապահովելուց հրաժարվելու համար…
    Կռվող, կռվող եք անում, մի ութակի անգամ շատ կռվողներ հիմա բանակի համակարգում են, ի՞նչ է իրենք չափանիշ չե՞ն...Ի՞նչ ես առաջարկում...
    Վերացնե՞նք բանակը...


    "Հայրենիքը" պետությունը չի, ա'յ ախպեր, հայրենիքը ուրիշ բան ա, թե ինչ ա, ինքդ գտիր քո մեջ;
    Ապեր, ես ասել եմ ու ասում եմ՝ չեմ ծառայի: Ինչի՞ համար պետքա ծառայեմ, եթե շատ նախարարների, դեպուտատների տղեքը իրանց համար հաբռգած ֆռֆռում են ծառայության փոխարեն: Ես ծառայեմ, իրանք վայելե՞ն: Եթե կան մարդիկ, ովքեր կարողանում են հանդուրժել այս իրավիճակը, ես հաստատ էդ մարդկանց թվին չեմ պատկանում: Ինչ վերաբերում ա նրան, որ համակարգում շատ կռվողներ կան, նրանց մեծ մասը համակարգում է ոչ թե հայրենիքին ծառայելու, այլ հայրենիքի համար ծառայող իր հայրենակիցների ունեցվածքը թալանելու համար. «10.000 դրամ տուր, թողեմ էսօր գնաս տուն»: Ինձ սենց բան ասեն, էդ 10.000 դրամը կտամ իրա կնոջը, բայց ոչ մեր տուն, այլ իրանց տուն գնալու նպատակով:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  9. #114
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    39
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց բանակ...

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր, ես ասել եմ ու ասում եմ՝ չեմ ծառայի: Ինչի՞ համար պետքա ծառայեմ, եթե շատ նախարարների, դեպուտատների տղեքը իրանց համար հաբռգած ֆռֆռում են ծառայության փոխարեն: Ես ծառայեմ, իրանք վայելե՞ն: Եթե կան մարդիկ, ովքեր կարողանում են հանդուրժել այս իրավիճակը, ես հաստատ էդ մարդկանց թվին չեմ պատկանում: Ինչ վերաբերում ա նրան, որ համակարգում շատ կռվողներ կան, նրանց մեծ մասը համակարգում է ոչ թե հայրենիքին ծառայելու, այլ հայրենիքի համար ծառայող իր հայրենակիցների ունեցվածքը թալանելու համար. «10.000 դրամ տուր, թողեմ էսօր գնաս տուն»: Ինձ սենց բան ասեն, էդ 10.000 դրամը կտամ իրա կնոջը, բայց ոչ մեր տուն, այլ իրանց տուն գնալու նպատակով:
    Դե, ապրե'ս...
    Դե, կգնա'ս Սեֆիլյանի աչքերին կնայես...
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  10. #115
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց բանակ...

    Մեջբերում Fedayi-ի խոսքերից Նայել գրառումը
    Դու մի անգամ Սեֆիլյանին հարցրու, տե'ս ինչ ա ասելու, ասելու՞ մի գնա ծառայելու՞, հա՞...չեմ կարծու, նենց որ երկու տարբեր խնդիր իրար եք խառնում...Էն որ ունենք ներքին խնդիրներ, անառողջ հասարակություն, որը թույլ է տալիս իր հերոսի հետ այդպես վարվել, մյուսը, որ ունենք արտաքին խնդիրներ և ուժեղ բանակը դրանց լուծման առհավատչյաներից մեկն է:
    Չէ, ընգեր, Սեֆիլյանը չի, որ պետքա ասի՝ գնամ, թե չէ: Ուղակի Սեֆիլյանը կարա օրինակ լինի ինձ համար:
    Ապեր, մարտի 1-ին սպանված զինվորը, ընկերս էր, մի կուրսում էինք սովորում: Որ պատրաստվում էր տարեկետում վերցնել ինստիտուտից, որ բանակ գնար, ասում էի՝ մի արա, մի՛ ծառայի, ո՞ւմ համար ես ծառայում: Չէի ուզում, որ գնար, չլսեց… Էսքանը տեսնելով՝ ես գնամ բանա՞կ: Իմ գիտակցությունը ինձ թույլ չի տա այդպիսի բան անել:

    Ավելացվել է 2 րոպե անց
    Մեջբերում Fedayi-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե, ապրե'ս...
    Դե, կգնա'ս Սեֆիլյանի աչքերին կնայես...
    Սեֆիլյանին ես հարգում եմ որպես հերոսի, բայց նա ինձ համար չափանիշ չի, ես շարժվում եմ այնպես, ինչպես ճիշտ եմ գտնում:
    Վերջին խմբագրող՝ Kuk: 07.06.2008, 13:52: Պատճառ: Գրառման ավելացում
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  11. #116
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    39
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց բանակ...

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Չէ, ընգեր, Սեֆիլյանը չի, որ պետքա ասի՝ գնամ, թե չէ: Ուղակի Սեֆիլյանը կարա օրինակ լինի ինձ համար:
    Ապեր, մարտի 1-ին սպանված զինվորը, ընկերս էր, մի կուրսում էինք սովորում: Որ պատրաստվում էր տարեկետում վերցնել ինստիտուտից, որ բանակ գնար, ասում էի՝ մի արա, մի՛ ծառայի, ո՞ւմ համար ես ծառայում: Չէի ուզում, որ գնար, չլսեց… Էսքանը տեսնելով՝ ես գնամ բանա՞կ: Իմ գիտակցությունը ինձ թույլ չի տա այդպիսի բան անել:

    Ավելացվել է 2 րոպե անց


    Սեֆիլյանին ես հարգում եմ որպես հերոսի, բայց նա ինձ համար չափանիշ չի, ես շարժվում եմ այնպես, ինչպես ճիշտ եմ գտնում:
    Ցավում եմ ընկերոջդ համար, խոնարհվում եմ, իրա նմանների ցավը տանեմ, իրա հոգուն հանգստություն...
    Դե, դու մի' գնա, ե'ս կգնամ, "ճաշակին ընկեր չկա", լոկալ հարցերով չեմ առաջնորդվում...
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  12. #117
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց բանակ...

    Մեջբերում Fedayi-ի խոսքերից Նայել գրառումը
    Ցավում եմ ընկերոջդ համար, խոնարհվում եմ, իրա նմանների ցավը տանեմ, իրա հոգուն հանգստություն...Դե, դու մի' գնա, ե'ս կգնամ, "ճաշակին ընկեր չկա", լոկալ հարցերով չեմ առաջնորդվում...
    մերսի...
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  13. #118
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    41
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց բանակ...

    Մեջբերում Fedayi-ի խոսքերից Նայել գրառումը
    Վերացնե՞նք բանակը...
    Չէ, չվերացնենք։ Երկրի ու բանակի բարեկարգման հարցը պիտի դարձնենք շուտափույթ լուծում պահանջող լրջագույն խնդիր, թե չէ վաղը կարող է ուշ լինել։
    Երբ հայրենիքի պաշտպան հերոսը պետության կողմից հալածվում ու արտաքսվում է երկրից, երբ հայրենիքին ծառայելու գնացած զինվորը հանվում է իր իսկ ժողովրդի դեմ, երբ զինվորը բանակում ռազմական գործ սովորելու փոխարեն ծառայում է ինչ–որ կրիմինալ տարրերի շահերին կամ լավագույն դեպքում երկու տարի պարապ ժամանակ է վատնում, արդյունքում բանակն ու հայրենասիրական գաղափարները ժողովրդի առաջ արժեզրկվում են, ընկնում է բանակի ոգին։ Սա պետության համար առանջնային վտանգ է։ Մինչդեռ էդ ամենի գլխավոր մեղավորները էսօր կայունության մասին սուտ քարոզ անելով փորձում են լռեցնել էդ բացասական երևույթների դեմ բողոքողներին, իբր նրանք են ապակայունացնող գործոնը։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  14. #119
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    39
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց բանակ...

    Անհիմն բաներ մի' գրի, կույր փնովանքն ոչինչի չի բերի. նշածդ բանակային երևույթները համատարած չեն:
    Մնացածի հետ հիմնականում համաձայն եմ` բացառությամբ ապակայունացնող բողոքների տարբերակի:
    Մեր փխրուն պետության կայունությունը խախտելն անթույլատրելի է:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  15. #120
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց բանակ...

    Մեջբերում Fedayi-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեր փխրուն պետության կայունությունը խախտելն անթույլատրելի է:
    Ինքդ քեզ հակասում ես. ոնց կարող ա փխրուն պետությունը կայունություն ունենա?
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

Էջ 8 146-ից ԱռաջինԱռաջին ... 4567891011121858108 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայկական բանակ
    Հեղինակ՝ Lancet, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 83
    Վերջինը: 03.10.2019, 14:01
  2. Ծնունդդ շնորհավոր Հայոց բանակ
    Հեղինակ՝ armen9494, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 05.02.2012, 15:17
  3. h.s.-ն գնումա բանակ
    Հեղինակ՝ s_hrayr, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 09.06.2010, 01:58
  4. Ես գնացի բանակ.
    Հեղինակ՝ AMzone, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 37
    Վերջինը: 04.06.2009, 20:46
  5. Հայ-ը գնում ա բանակ...
    Հեղինակ՝ Lapterik, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 18.06.2007, 00:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •