Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
Ճիշտա չունենք ու չէնք էլ կարա ունենայինք, որովհետև 25 տարի աշխարհը առաջ ա գմացել, իսկ մենք գործարաններ, հանքեր ենք վաճառել, իսկ հազարավոր խելացի մարդիկ լքել են Հայաստանը:
Բայց ախպեր ջան կարանք ունենանք, ոչ մի երկիր միանգամից չի աճել, տարիներ են պետք ու ինչքան ասենք ժամանակ չունենք եկեք պատրաստի վարկով առնենք էդքան ավելի հետ ենք գնալու:
Հոպար, հանուն տեսական քննարկման, խնդիր չկա, արի միասին երազենք։

Ամեն դեպքում, հարցին ոչ թե պետք ա նայել, թե ինչքան պոտենցիալ ունենք մենք vis-vis Ադրբեջան, որը անիմաստ խոսակցություն ա, այլ ինչ ա պետք անել էսօրվանից, որ երկրում կրթություն, գիտության, արդյունաբերությունը զարգանա, որ մենք որևէ բան վաբշե կարողանանք արտադրել, այդ թվում տանկ ու սամալյոտ։

Իսկ եթե հարցին նայենք էսօրվա պաշտպանուանկության տեսանկյունից, քանի որ պատերազմ կարող ա վաղն էլ սկսվի, ուրեմն էս խոսակցությունը լրիվ անտեղի ա, քանի որ պռստը չենք հասնի գոնե կոս տանկի պագռիշկա արտադրենք, ուր մնաց տանկ։

Հետո ոնց տեսնում ես, մենք վիզ դրած բանակի տուշոնկա, բենզին ու սալյառկա ենք մինչև հիմա գողացել, ի՞նչ ռազմական արդյունաբերություն։ Ես Գայլի հետ համաձայն եմ, մինչև հայավարի ճոռոմելը, որ մենք հեսա գերժամանակակից ինքնաթիռներ ենք արտադրում, տո չարտադրենք, մենք մեր ձեռով կսարքեն, և այլն, լիքը մանր բաներ կա, որ կարելի ա արագ իրակիանացնել ու որը մեր պաշտպանունակությունը շատ կբարձրացնի։ Հենց թեուզ առաջնագծի պատշաճ կահավորումը՝ նորմալ սարքերով, լույսերով, միներով, փոսերով, խմելու ջրով, քնելու տեղով, փամփուշտով ․․․․