Հով ջան, ես անձնական դիտարկումների ու ենթադրությունների վրա հիմնվելով եմ քցել-բռնել, որ իրանք են արել էդ, ուղղակի նենց էր, որ ոչ մի սպա առանց զինվորի ուղեկցության-իմացության չէր կարող մտնել էդ բոքսեր կոչված տեղը, որտև կառաուլ կար, իսկ զինվորները, հատկապես գիշերը, կառաուլ կանգնածի օգնությամբ հանգիստ կարող էին ելումուտ անել... իրականում ես նենց չի որ համոզված եմ, որ իրանք էին + ծառայության ընթացքում ընդհանրապես մտքովս չի անցել կասկածներիս մասին բարձրաձայնել, այն էլ առանց փաստերի... հեշտ ա կողքից ասելը թող դատի տան, թող բողոքեն, իրականում էդ էնքան էլ հեշտ չի, զուտ հոգեբանորեն + անկանկատեսելի հետևանքներով: Էդ քաղաքացիական կյանքը չի էլի, որ հարցերը քո ուզած ձևով լուծես, առանց հաշվի առնելու շրջապատի կարծիքը: Էնքան նուրբ բաներ կա, որ չնայած 3 տարի չկա զերացրվել եմ, բայց արդեն մի տեսակ չեմ հասկանում, չեմ ընդունում, չեմ ընկալում... ծուղակ ա բանակը լրիվ, կամ ճահիճ, չգիտեմ ոնց ա ավելի ճիշտ, ամեն պահի պետք ա զգոն լինես, սիրտդ անջատած ու ուղեղդ միացրած... որ հիշում եմ ինչեր եմ արել ու պատկերացնում եմ, թե ինչ անասուն հետևանքների կարող ա բերեր, զարմանում եմ ինքս իմ վրա... ինչո՞վ էի մտածում էդ վախտ: Դժվար ա
Էջանիշներ