User Tag List

Նայել հարցման արդյունքները: Բանակում ծառայե՞լ ես

Քվեարկողներ
129. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Ծառայել/ծառայում եմ, լավ էր

    28 21.71%
  • Ծառայել/ծառայում եմ, վատ էր

    16 12.40%
  • Սովորում եմ

    11 8.53%
  • Ազատված եմ

    23 17.83%
  • Ծառայելու եմ մեծ ցանկությամբ

    6 4.65%
  • Ծառայելու եմ, կամքիս հակառակ

    12 9.30%
  • Ծառայել եմ/ծառայելու եմ, բայց ոչ հայկական բանակում

    2 1.55%
  • Աղջիկ եմ

    31 24.03%
Էջ 112 146-ից ԱռաջինԱռաջին ... 1262102108109110111112113114115116122 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,666 համարից մինչև 1,680 համարի արդյունքները՝ ընդհանուր 2176 հատից

Թեմա: Հայոց բանակ

  1. #1666
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Յուրի Խաչատուրովին ազատել են աշխատանքից

    Օրեր առաջ ՊՆ N զորամասում տեղի ունեցած զինվորի սպանությանից հետո Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անձամբ հանդիպել էր սպանված զինծառայողի հարազատներին և կարողացել նրանց համոզել, որ իրենց որդու դին չբերեն մայրաքաղաք:

    Սեյրան Օհանյանը լրագրողներին խոստացել էր, որ մեղավորները շատ արագ կրելու են իրենց պատիժը:

    politik.am-ի փոխանցմամբ կան հավաստի տեղեկություններ, ըստ որի Սեյրան Օհանյանը զինվորի հուղարկավորումից անմիջապես հետո, հասարակության ցասումը մեղմելու նպատակով, որոշել է պաշտոնանկ անել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովին:

    Ամենայն հավանականությամբ լուրը պաշտոնապես կհաստատվի շուտով:
    Սպասենք ՊՆ մամուլի խոսնակի հերքմանը ճճ:
    Նման մարդկանց պետք չէ հեռացնել` հասարակական լարվածությունը մեղմելու համար, նրանց պետք է հեռացնել` կանխելու նման լարվածությունը:
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (20.05.2013)

  3. #1667
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Սպասենք ՊՆ մամուլի խոսնակի հերքմանը ճճ:
    Նման մարդկանց պետք չէ հեռացնել` հասարակական լարվածությունը մեղմելու համար, նրանց պետք է հեռացնել` կանխելու նման լարվածությունը:
    Համոզված չեմ, որ ճիշտ բան եմ հիշում, բայց ՊՆ-ն կարո՞ղ է ազատել գենշտաբի պետին
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  4. #1668
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    Համոզված չեմ, որ ճիշտ բան եմ հիշում, բայց ՊՆ-ն կարո՞ղ է ազատել գենշտաբի պետին
    Կարծեմ ՊՆ կարող է միջնորդել, բայց վերջնական որոշողը նախագահն է:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մարկիզ (20.05.2013)

  6. #1669
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վերջին ամսվա ընթացքում զինվորների մահվան չորս դեպք է գրանցվել
    Պաշտոնական տվյալներով վերջին մեկ ամսվա ընթացքում բանակում զինվորների մահվան չորս դեպք է գրանցվել, որոնցից երեքը ձևակերպված են որպես ինքնասպանություններ, մեկը՝ դժբախտ պատահար։

    Ինքնասպանություն որակված դեպքերից երկուսը տեղի են ունեցել վերջին երկու օրերին՝ երեկ և հուլիսի 30-ին, մեկն էլ՝ հուլիսի 5-ին։ Թեև երեք դեպքով էլ զինվորներին ինքնասպանության հասցնելու հատկանիշներով քրեական գործեր են հարուցված, սակայն ինչպես փոխանցեցին պաշտպանության նախարարության քննչական ծառայությունից, այս պահի դրությամբ դեպքերից ոչ մեկով ձերբակալվածներ չկան։

    Երեկվա զոհը Վանաձորի բնակիչ, մեկ տարվա զինծառայող Մանուչար Մանուչարյանն է։ Ըստ նախնական պաշտոնական վարկածի, նա ցերեկը ժամը 13:20-ի սահմաններում պահակակետի դիտաշտարակում իրեն ամրակցված ինքնաձիգից կրակել է ինքն իր վրա և մահացել։ Այս վարկածը վրդովեցրել է երիտասարդի հարազատներին։ Նրա մայրը՝ Մարինե Մխիթարյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում բացառեց, որ նման բան կարող էր լինել՝ համոզմունք հայտնելով, որ քննչական մարմինը իրեն հարմար վարկած է շրջանառության մեջ դնում ճշմարտությունը չբացահայտելու համար։

    «Բացառվում է դա, ինքն իր ընտանիքը շատ էր սիրում, կյանքը շատ էր սիրում, ինքն էր ինձ ոգևորում ամեն պահի։ Լավ ծրագրերով գալու էր, ընդունվելու էր, ասում էր՝ «մամ, էս մի տարին մնաց, ծառայեմ, գամ իմ երազանքները իրականացնեմ»»,- ասաց մայրը՝ հավելելով, որ երիտասարդը չի բողոքել ծառայությունից, որևէ անհանգստացնող վարքագիծ չի դրսևորել, որ հարազատները փորձեին կանխել նման դժբախտությունը։

    Ընտանիքին վրդովեցրել են այն լուրերը, թե Մանուչարը կրոնական ինչ-որ կազմակերպությունների է անդամակցել, և դա է գուցե ինքնասպանության պատճառը։

    «Ողջ ընտանիքը առաքելական եկեղեցու հետևորդ է»,- ասաց մայրը՝ այս վարկածը շրջանառության մեջ դնելը ևս որակելով ճշմարտությունը թաքցնելու փորձ.- «Ասել են, գրպանում ինչ-որ վառված թուղթ են գտել, աղանդի մեջ է եղել... դա անհնար է, եթե նման բան են ասում, ուրեմն իրենց ոնց պետք է հարմարացրել են, հետո հայտնել են»։

    Եթե մեղավորները չհայտնաբերվեն, ընտանիքը կփորձի սեփական ուժերով նրանց գտնել, պնդում է զոհվածի մայրը։ Մանուչար Մանուչարյանը հաջորդ տարվա գարնանը պետք է տուն վերադառնար։

    Իսկ հուլիսի 30-ին Ղարաբաղի զորամասերից մեկում պաշտոնական տվյալներով ինքնասպանություն գործած մյուս երիտասարդի՝ 20-ամյա Արման Հովսեփի Մուրադյանի վերադարձին ընդամենը երեք ամիս էր մնացել։ Նա աշնանը պետք է զորացրվեր։ Թե ինչն է եղել այս ողբերգության պատճառը և արդյոք իրականում նա որոշել է վերջ տալ կյանքին, հայտնի չէ։ Երիտասարդը Արագածոտնի մարզի Ցամաքասար գյուղից է։ Ծնողներից մեկը Ռուսաստանում է, մյուսը՝ էջմիածնում։ Գյուղապետը մեզ փոխանցեց, որ իրենց ընդամենը ասել են, որ երիտասարդը ինքնասպան է եղել, ուրիշ ոչինչ։ Շրջանառվող լուրերի համաձայն, նա ծառայության հետ դժվարություններ է ունեցել և նույնիսկ մեկ անգամ փախել է։ Այս գործով էլ ձերբակալվածներ չկան։

    Չի հայտնաբերվել նաև հուլիսի 5-ին զորամասի տարածքում հեռախոսային ալեհավաքի աշտարակից սավանով կախված վիճակում հայտնաբերված Գաբրիել Լալազարյանին ինքնասպանության հասցնողը, ինչպես, համենայնդեպս, ձևակերպված է հարուցված քրեական գործում։

    Իրավապաշտպանները կասկածում են

    Մինչ քննչական մարմինները հիմնավորում են, որ այս բոլոր դեպքերով նախաքննություն է ընթանում հանգամանքները պարզելու նպատակով, իրավապաշտպան կազմակերպությունները մտավախություն ունեն, որ կատարվում է սովորական «ծածկադմփոց»։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը մեզ հետ զրույցում նշեց, որ կոնկրետ այս դեպքերը դեռևս չեն ուսումնասիրել, բայց բանակում սպանությունների դեպքերը հաճախ են ինքնասպանություն որակվում՝ սպայական կազմին պատասխանատվությունից ազատվելու համար։

    «Դրա համար այդ ինքնասպանություն որակելու վարկածները մեզ մոտ մեծ-մեծ կասկածների տեղիք են տալիս։ Ես կարծում եմ, որ ինքնասպանությունների վարկածով մահվան դեպքերի որակումը մնացել է պաշտպանության նախարարության միակ հնարավորությունը՝ իրենց թերությունները, եթե չասենք՝ անգործությունը և իրավիճակը վերահսկելու անկարողությունը ծածկադմփոց անելու համար»,- ասաց իրավապաշտպանը։

    Խնդիրը, ըստ Սաքունցի, այն է, որ քննչական մարմիններն ու դատարանը երբևէ հաշվի չեն առնում, որ նույնիսկ ինքնասպանություն գործելու պարագայում զինվորների այդ արարքի համար կրկին զորամասի վերադասներն ու պաշտպանության նախարարությունն են պատասխանատու, և պետք է պատասխանատվության ենթարկվեն, որովհետև բանակում գտնվող զինվորները դժվար թե մեկը մյուսի հետևից տան կենցաղային պայմանների կամ սիրած աղջիկների պատճառով ինքնասպան լինեն։

    Իրավապաշտպանը կարծիք հայտնեց, որ այս վերջին գործերով անազատության մեջ գտնվողներ կան, պարզապես դա պաշտոնապես չի հայտարարվում, մինչև հաջողվի նրանցից քննչական մարմնի շրջանառության մեջ դրած վարկածին համապատասխան ցուցմունքները կորզել։

    «Բանակն իրականում» խմբի անդամ Ծովինար Նազարյանի համար ևս ինքնասպանության վարկածն արժանահավատ չէ։

    «Ես շատ լավ գիտեմ, թե ինչ է նշանակում ինքնասպանության հասցնելու հոդվածը, այսինքն՝ քողարկել մարդասպաններին։ Պաշտպանության նախարարությունը պիտի լավ հիշի, որ այդ մարդասպանները մնում են բանակում և շարունակում են սպառնալիք հանդիսանալ այլ զինծառայողների համար։ Եվ այսօր հենց այս ամիս, այս տարի զոհված զինվորների մահվան մեղավորները ի՞նչ գիտենք, միգուցե հենց այն մարդիկ են, որոնք նախկինում պետք է դատապարտվեին, բայց չեն դատապարտվել»,- ասաց Նազարյանը։

    ՀՔԱ Վանաձորի գրասենյակի տվյալների համաձայն՝ հունվարից մինչ այժմ բանակում մահացության 20 դեպք է արձանագրվել, որոնցից մեկն է ձևակերպվել որպես սպանություն. Հինգ դեպք որակվել է ինքնասպանություն, երեքը՝ կանոնադրային հարաբերությունների խախտում, մնացածը դժբախտ պատահարներն են, առողջական խնդիրները, անվտանգության կանոնների խախտումը։ Ըստ այս տվյալների՝ հրադադարի ռեժիմի խախտումից զոհվել է երկու զինվոր։
    աղբյուր
    Ցավոք սրտի, բոլորը մահացել են բանակի ներսում ձևավորված ոչ ճիշտ հարաբերությունններից ու դրա հետ կապված կտրուկ քայլեր կարծես թե չկա…

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (02.08.2013)

  8. #1670
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տղերք բանակից սուրբ բան գոյություն չունի, անկախ ամեն ինչից դիմանալ է պետք, որովհետև հայրենիքից թանկ արժեք չկա, վերջ ի վերջո ձեզ որձի պես պահեք ու մի նեղվեք

  9. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    My World My Space (02.08.2013), V!k (03.08.2013), Անվերնագիր (02.08.2013), Արամ (02.08.2013), Լեդի Վարդ (02.08.2013)

  10. #1671
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բանակում մահացած զինծառայողի հայրը պնդում է, որ որդուց «վրեժ են լուծել»
    Հուլիսի 30-ին Ղարաբաղի մարտական դիրքերից մեկում 20-ամյա զինծառայող Արման Մուրադյանի մահվան դեպքի առնչությամբ մեկ հոգի կալանավորվել է։

    Հրազենային վիրավորումից մահացած երիտասարդի տուն վերադարձին ընդամենը 4 ամիս էր մնացել։

    Արման Մուրադյանին «ինքնասպանության հասցնելու» հատկանիշներով հարուցված քրեական գործով մեղադրանք է առաջադրվել գումարտակի հրամանատարի 42-ամյա տեղակալին՝ Էմիլ Ավետիսյանին։ Պաշտպանության նախարարության քննչական ծառայության փոխանցմամբ` նա մեղադրվում է իշխանազանցության, ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելու մեջ։

    Մահացած երիտասարդի հայրը՝ Հովսեփ Մուրադյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում վկայակոչելով զորամասից ստացած իր տեղեկությունները, միանշանակ պնդում էր, որ գումարտակի հրամանատարի տեղակալը կրակել է իր որդու վրա` նրան ծեծի ենթարկելուց հետո։ Հայրը պահանջում է փոխել ինքնասպանության հասցնելու հոդվածը, ծանրացնել Ավետիսյանին առաջադրված մեղադրանքը՝ հայտարարելով, որ հանուն արդարության պատրաստ է մինչև վերջ պայքարել։ Հովսեփ Մուրադյանը պատմեց, որ որդին կոնֆլիկտ է ունեցել զինվորներից մեկի հետ, ով եղել է Էմիլ Ավետիսյանի բարեկամը։

    «Ճիվաղները վրեժն էդպես լուծեցին... ինքն է կրակել, իմ տղայի զենքից ինքն է կրակել, ես դա հաստատ գիտեմ։ Ինքնասպանություն են որակում, որ մեղմացնեն այդ սպայի արարքը, էլ չեն մտածում, որ նման ճիվաղները սպայի պատիվն են գցում, սպայի պագոնն են պոկում վրայից։ Պետք է փոխվի մեղադրանքը, թե չէ ես մինչև Եվրադատարան գնալու եմ, իրենք էսօր ինձ ի՞նչ կարող են տալ, մենակ արդար դատավճիռ, չեն կարող իմ երեխային վերադարձնեն»,- լալիս էր հայրը,- «Նոյեմբերի 28-ին պիտի զորացրվեր, դուք մտածեք, ո՞նց է հնարավոր 20 ամիս հետևում թողած ավագ սերժանտը գնար ինքնասպանության... Նախորդ օրը զանգել էր, զգացի, որ երեխեն հոգոցներ էր հանում, խոր շունչ քաշեց, ասաց՝ «հարց կա, պապա, բայց ես իմ հարցերը կլուծեմ, մեկուկես տարվա ծառայող եմ, չեմ կարո՞ղ իմ հարցերը լուծել», ինքը չլուծեց, իր հարցերը լուծեցին...»։

    Արագածոտնի մարզի Ցամաքասար գյուղի բնակիչ Արման Մուրադյանը գերազանց սովորել է Արտակարգ իրավիճակների նախարարության Ճգնաժամային կառավարման ակադեմիայում, տարկետում է վերցրել, մեկնել ծառայության՝ վերադարձից հետո ուսումը շարունակելու նպատակով։ Վեց ամիս ծառայել է Լուսակերտում, շնորհակալագրեր է ստացել, այնուհետև տեղափոխվել է Ղարաբաղ, որտեղ, ըստ հոր, սկսվել են կոնֆլիկտները կրտսեր ծառայակիցների հետ։

    «Սերժանտը պիտի ենթարկվի նորակոչ ղարաբաղցի զինվորին, դա է եղել կոնֆլիկտի պատճառը... Ոնց ասեն, պիտի անես, ասեն կանգնի՝ կանգնես, նստի՝ նստես.. Ինքը ո՞նց ենթարկվեր, սերժանտ մարդ է, վեց ամսվա սերժանտը ենթարկվեր նորակոչ զինվորի՞ն, նման կոնֆլիկտները մի տարի եղան, դժվարությամբ հաղթահարում էր տղաս, մինչև եկավ էս պահը»,- ասաց հայրը՝ ընդգծելով, որ մի անգամ որդին նույնիսկ լքել է զորամասը, հետո վերադարձել։

    Հովսեփ Մուրադյանին տեղեկացրել են, որ վերջին ողբերգական միջադեպը ծագել է հեռախոսազանգից։ Գումարտակի հրամանատարի տեղակալի Էմիլ Ավետիսյանը զանգել է դիրքեր, զինվորները զանգին չեն պատասխանել, ինչից վրդովված սկսել է պատժել երկու զինվորների և սերժանտ Արման Մուրադյանին։

    «Երկու ժամ զրահաբաճկոնով, ուսապարկով, ավտոմատով, կասկայով վազեցրել է, երկու ժամ, հետո գնացել է կողքի դիրքերը, չի հանգստացել, զանգել երեխեքին կանչել է էնտեղ ու սկսել կտտանքների ու ծեծի ենթարկելով վազեցնել։ Երեխեն ուժասպառ է եղել, վրայից հանել է զրահաբաճկոնը, ուսապարկը, կասկեն, զենքը շպրտել կողքի, չի ենթարկել, սպան զենքը վերցնելով սպառնացել է՝ «եթե հրամանս չկատարես, կկրակեմ», տղաս ասել է՝ «չկրակողի...», նա էլ կրակել է երեխուս կրծքին։ Բարձրանան վերև, իջնեն ներքև, ինչքան էլ վախի ազդեցության տակ ցուցմունք տան, որ ինքնասպան է եղել, դա բացառված է։ Վրեժ են լուծել»,- պնդում էր հայրը՝ վկայակոչելով նաև կրծքավանդակին հասցված հրազենային վնասվածքը:

    «Եթե դնչի տակից լիներ, կասեի՝ հա, դրել է դնչի տակ, կրակել, բայց ո՞նց կարող էր զենքը դիմացից թեքությամբ էնպես պահեր կրծքավանդակին ու կրակեր, որ փամփուշտը մարմնի ներքևից դուրս գար, ո՞նց է դա հնարավոր»,- հարցնում էր հայրը։

    Հովսեփ Մուրադյանի փոխանցմամբ՝ վնասվածք ստանալուց հետո որդին 20 րոպե կենդանի է եղել, բայց կողքը կանգնած Էմիլ Ավետիսյանը օգնություն չի ցուցաբերել.- «Կանգնել կողքը, նայել է, մինչև ուրիշ տեղից կոմանդիրը եկել է, դրել մեքենան, տարել են սանչաստ... դիտողի դերում նայել է, երևի որ երեխեն մահանա, որ իր դեմ ցուցմունք չտա»։
    աղբյուր
    Վերջին խմբագրող՝ Norton: 06.08.2013, 16:53:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Gayl (06.08.2013)

  12. #1672
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մահապատիժը սրա նմանների համարա:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արէա (07.08.2013)

  14. #1673
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էստեղ էլ մեր զորամասը գովազդեմ

  15. #1674
    קהלת א:ב
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2009
    Հասցե
    Λήθη
    Գրառումներ
    1,936
    Mentioned
    8 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

  16. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (28.08.2013), masivec (19.08.2013), Moonwalker (20.08.2013), Tig (20.08.2013), V!k (19.08.2013), Լեդի Վարդ (19.08.2013)

  17. #1675
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Skeptic-ի խոսքերից Նայել գրառումը
    Էհ...հիշում եմ, որ շարքում կանգանց էսի կրկնում էինք, խելացի մասսան երդվում եմ-ը չէր ասում, յանի մենք չենք երդվում էլի:

  18. #1676
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Էհ...հիշում եմ, որ շարքում կանգանց էսի կրկնում էինք, խելացի մասսան երդվում եմ-ը չէր ասում, յանի մենք չենք երդվում էլի:
    Խելացի?...
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  19. #1677
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Խելացի?...
    Չստացված սարկազմ էր Tig ջան:

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (21.08.2013)

  21. #1678
    Մշտական անդամ Vardik!-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2013
    Գրառումներ
    361
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    http://online-tv.am/content/%D5%A2%D...D%D5%AB%D5%B6/



    Էս լուրը նայել ե՞ք ժողովուրդ: Նենց տխրեցի ու ջղայնացա: Խոսքեր չկան ուղղակի:

  22. #1679
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Vardik!-ի խոսքերից Նայել գրառումը
    http://online-tv.am/content/%D5%A2%D...D%D5%AB%D5%B6/

    Էս լուրը նայել ե՞ք ժողովուրդ: Նենց տխրեցի ու ջղայնացա: Խոսքեր չկան ուղղակի:
    Մինչև Հակոբ-ին քննադատելը, պատկերացրեք, թե դուք, ինչ կանեիք, երբ նման իրավիճակում լինեիք:

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Moonwalker (24.08.2013), Tig (24.08.2013)

  24. #1680
    Մշտական անդամ Vardik!-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2013
    Գրառումներ
    361
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Կոնկրետ ի՞նչը քեզ զայրացրեց, Վարդիկ ջան:
    Մեջբերում Արամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մինչև Հակոբ-ին քննադատելը, պատկերացրեք, թե դուք, ինչ կանեիք, երբ նման իրավիճակում լինեիք:

    Դե որ տենց գնաց ազերների մոտ մեզնից գանգատվեց բանակում շա՞տ բան կփոխվի: Համ էլ նրանք էնքան խարամանկ են,որ մեր զինվորի բերանով իրանց սուտը հաստատում են,իբր մենք իրենց հողերն ենք գրավել: Տխրելու չի՞:
    Ես որ իրա տեղը լինեի... Բանակում չեմ ծառայել,բայց հաստատ թշնամու մոտ չէի գանգատվի:

    Մի բան մոռացա.էս լուրը կլասնիկում եմ կարդացել առաջին անգամ: Մեկ էլ էն զայրացրեց,որ ոմանք հավանում էին իրա խոսքերը: ___Ասա,թող ամաչեն մեր հայերը,տենց բաներ...___ Է,հետո՞........
    Վերջին խմբագրող՝ Vardik!: 24.08.2013, 14:42:

Էջ 112 146-ից ԱռաջինԱռաջին ... 1262102108109110111112113114115116122 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայկական բանակ
    Հեղինակ՝ Lancet, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 83
    Վերջինը: 03.10.2019, 14:01
  2. Ծնունդդ շնորհավոր Հայոց բանակ
    Հեղինակ՝ armen9494, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 05.02.2012, 15:17
  3. h.s.-ն գնումա բանակ
    Հեղինակ՝ s_hrayr, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 09.06.2010, 01:58
  4. Ես գնացի բանակ.
    Հեղինակ՝ AMzone, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 37
    Վերջինը: 04.06.2009, 20:46
  5. Հայ-ը գնում ա բանակ...
    Հեղինակ՝ Lapterik, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 18.06.2007, 00:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •