Բա ոնց փող աշխատեն?
Գումարտակի, զորամասի հրամանատարները և/կամ շտաբի պետերը դրանով "բավականին լավ" գումարներ են լաստակում: Իմ ծառայության ժամանակ 1 շաբաթ արձակուրդը արժեր մոտ 25.000դր:
Ահավոր է այն երևույթը, որ մի զինվորը այդպես էլ արձակուրդ չի գնում, իսկ մյուսը նույնիսկ մեկ տասնյակից ավելի արձակուրդներ է գնում: Անձամբ ես 4 անգամ աևձակորդում եմ եղել, բայց 8 ամիսը լրանալուց հետո: 2 հատն էլ արտահերթ եմ ստացել: Ճիշտ ասած, եթե ուզենայի 2 ամիսը մեկ տուն կգայի, բայց անիմաստ էր համարում, քանի որ առանց առիթի արձակուրդ գնալ ու կամքիցս անկախ տնեցիքին ծախսի տակ գցել չէի ուզում:
Բայց կային մարդիկ, որոնք պատեհ-անպատեհ գնում էին արձակուրդ: Դե բնական է, միշտ էլ առիթ կգտնվի:
Ի դեպ որոշ զորամասերում արձակուրդի խնդիրը առկա է նաև անձնակազմի թերհամալրման պատճառով:
ՄԻ խոսքով սա շատ ցավոտ հարց է և ոչ մի կերպ վերջնական կանոնակարգված չէ: Միշտ էլ արձակուրդ գնալու համար անհրաժեշտ է հրամանատարի (անմիջական կամ ավելի բարձրաստիճան) թույլատվությունը: Իսկ հրամանատարն էլ միշտ կգտնի զինվորի վրա մի "ՉՊ", որ արձակուրդից զրկի:
Էջանիշներ