Աչքիս էդ ՍԱդիստ /թե՞ տականք/ սերժանտներից մեկն էլ ես եմ եղել
Գիտեք հարցը ինչնա որ 18 տարեկան հասուն տղամարդուն բանակ են ուղարկում ու մտածում են որ մեր
երեխուն բանակ ուղարկեցինք: Ցավն էնա որ իրան էլ են տենց ներշնչում, քան թե ասեն գիտե՞ս տղա ջան դու արդեն հասուն տղամարդ ես քեզ տեր կանգնել սովորի, մի թող քեզ ոտնահարեն, ու իրավունքները ու արժանապատվումթյունը տրորեն: Դրա համար էլ էդ 18 տարեկան "Տղամարդ"ը որ պետքա տղամարդ լիներ մտածումա որ ինքը երեխայա ու ոնց քշում են քշվումա, հայհոյում են ծեծում են չի արձագանքում, գիտի թե հլը 5 տարեկանա... Հարցը էնա որ Տղուն նենց դաստիրակես որ ինքը 15-16 տարեկանից արդեն տղամադավարի իրան պահի ոչ թե հլը 18ում երեխուն բանակ ուղարկես...
Վաայ մամային մի օր չզանգեմ կմեռնեմ չեմ դիմանա.... Մեկն էլ մի օր ասել էր տատիիս բերելու եմ հետս մնա ստեղ ծառայի
Մեջները եդքան իրանց երեխա ներշնչողներ կան դրա համար էլ ասեղներ ու եսիմինչեր են կուլ տալիս, իսկ եթե ընդամենը տղամարդ լինեն հասարակ ինքնասիրություն ունենան, թասիբ ու իրանց հիգիենային հետևել իմանան հաստատ էսօրվա բանակում 99 տոկոս լուրջ խնդիրներ չեն ունենա:
Հենա երեկ թաղում էի գնացել, իմ մարտական ընկերոջ թաղումն էր, հետը մի տարի ծառայել եմ, ու սպանողին էլ եմ ճանաչում հետը 7 ամիս ծառայել եմ, նույն պոստում մեջք մեջքի.. Ու հարցը գիտեք ինչնա՞ որ մարդիկ 19 տարեկան կամ 23 տարեկան երեխա են. ասենք տարրական բան որ զենքը մարդու վրա
երբեք չի կարելի պահել չեն անում դրա համար էլ գնում ու 2ով կորում են... Դե ասեք բանակնա մեղավոր, բանակը ինչովա մեղավոր որ մարդուն մի տարի դալբիտ են անում արա այ տղա ջան այ զինվոր ջան այ հայվան զենքը մի պահի ընկերոջդ վրա, զենքը մի լիցքավորի, մի օր կկրակի կասես վայ ու արդեն ուշ կլինի...
Ձեր երեխաներին տղամարդ սարքեք 18 տարվա մեջ, հաստատ մի վախեցեք բանակ ուղարկելուց...
Էջանիշներ