Սամվել ջան, շատ բար ճիշտ ես ասում, բայց կան բաներ, որ շատ իդեալսիտական ես նայում
մասնավորապես փողակերության մասը:
1. Վաշտի հրամանատար - լավ էլ տեղ ունի փող ուտելու, զինվորների աշխատավարձը (պալուչկեն), դիրքերի համար նախատեսված սնունդը ու վառելիքը: Կոնկրետ մեր զորամասում կային այդպիսի անճոռնի հոգեբանությամբ վաշտի ու դասակի հրամանատարներ:
2. Գումարտակի հրամանատար և տեղակալներ - նույն հնարավորությունները ունեն, ինչ վաշտի հրամանատարը, դրանց գումարած զինվորների փողով արձակուրդ ուղարկելը, "պուսկ" անելը (առանց օրինական հիմքերի զորամասից դուրս թողնելը) ու ծառայողական դիրքի բարելավումը (օրինակ` մարտական հեերթապահության չտանելը, կամ ավելի "ախանդ" ու "անվնաս" դիրք տանելը, ասենք հրամանատարական դիտակետ)
Իսկ բարձրաստիճան հրամանատարությունը մարտական հերթապահութոյւն տանող զինվորի հետ համարյա ամեն օր շփվում է, մանավանդ հրամանատարի առաջնային գխով տեղակալը, որի պարտականություններն էլ հենց դիտակետերը ստուգելն ու հսկելն էՄեր գնդում համարյա ամեն օր շարքային զինվորը շփվում էր հրամանատարական կազմի հետ:
Լիովին ճիշտ ես, որ թաղային "պանյատներով" են գալիս բանակ ու "ուստավից" փախնում են: Ես ել եմ "փախել"` ահավոր չէի սիրում "ռազվոդ" ու շարք կանգնելը, նույնիսկ կալանք եմ ստացել դրա համար, բայց մինչև վերջ էլ, ինձ համար հիմնավոր պատճառներով հնարավորինս խուսափում էի
Սպայական կադրերը մեղմ ասած վատն են, բայց դրա մեղավորը հասարակութոյւնը չի, այլ ղեկավարությունը:
Այսինքն` բանակում առկա բացասական երևույթները առաջանում են ինչպես հասարակական և անձնական հիմքերից, այնպես էլ հանդիսանում են ոչ ճիշտ կառավարման հետևանք:
Ճիշտ ես ասում, որ բանակը ժողովրդի զավակն է, բայց նաև պետական ինստիտուտ է, ուստի խնդիրները երկուստեք են![]()
Էջանիշներ