Արէա-ի խոսքերից
Կոնկրետ էս դեպքի մասին չեմ խոսում, ընդհանուր բանակում տիրող մթնոլորտի մասին ա խոսքս: Ծնողների դիրքորոշումը պարզ ա, ցավակցում եմ նրանց, ինքս էլ նույն կերպ կմտածեի ու կարտահայտվեի:
Հետևում են, առավելագույն չափով հետևում են: Ռազմական ոստիկանությունը շաբաթը երկու երեք անգամ ստուգատես էր անցկացնում մեր զորամասում, զինվորների մարմնի վրա կապտուկ կամ քերծվացք հայտնաբերելու համար, նկատելուց շաբաթներով հետաքննություն էին անցկացնում պարզելու համար պատճառները: Բայց գիտե՞ս ինչն ա վատը, ոչ մի զինվոր, ոչ մի սպայի, ոչ մի անգամ չասեց, որ ինչ-որ մեկն իրեն խփել, կամ նեղացրել է:
Մի դասակի հրամանատար ունեինք, զինվորներից մեկը "յախշի" էր զգում իրեն, սպան տեսնելով որ նա իրոք չափերն արդեն անցնում է, խփել էր: Մի քանի օրից ռազմական ոստիկանությունը չգիտես ոնց իմացավ կատարվածի մասին: Նազարյանը, որը իրոք բավականին բարձր մակարդակի սպա էր, հազիվ ազատվեց դատվելուց (մեր "հայկական" ձևերով): Իսկ "յախշին" մնաց "յախշի", որովհետև ոչ ոք, ոչ մեկին չասեց, որ նա իրեն արտոնություններ է վերագրել, որոնք մնացածին հասու չեն:
Հիմնական դեպքերը տեղի են ունենում ադբոյից հետո, երբ զորամասում սպա համարյա չկա: Իսկ առավոտյան էլ ոչ ոք չի հայտնի նրանց կատարվածի մասին:
Էջանիշներ