Մեջբերում Ապե Ջան-ի խոսքերից Նայել գրառումը
Անուններից արի զերծ մնանք, իմաստ էլ չկա… սկզբում անվան կեսը նշեցի պատկերացում կազմելու համար:
Ես մտածում եմ, որ մեղավոր նախ ամբողջ «Զինված ուժերի»՝ ղեկավարական կազմը, հետո՝ գեներալը, հետո՝ սպաները: Թող հերևե՛ն, որ ոչ մեկ չկարողանա թփրտա… հետևեն ու սրտացավ լինեն իրենց զինվորի համար, որ վաղը միուս օր զինվորներ ունենան, այլ ոչ ինվալիդ տղաներ: Կեսին հաջովում ա հաշմանդամ մնալ, իսկ միուս կեսին դա էլ չի հաջողվում:

Կոնկրետ այս դեպքին մասին քնարկումններն անիմաստ է: Ամեն ինչ շատ պարզ է:
ՏԵսանյութը դիտե՞լ էս, եթե ոչ, անպայման դիտի, լսի հոր խոսքը… առաջինը մայրն է խոսում, հետո՝ հայրը, հետո մորաքույրը, հետո՝ պապիկը:
Կոնկրետ էս դեպքի մասին չեմ խոսում, ընդհանուր բանակում տիրող մթնոլորտի մասին ա խոսքս: Ծնողների դիրքորոշումը պարզ ա, ցավակցում եմ նրանց, ինքս էլ նույն կերպ կմտածեի ու կարտահայտվեի:

Հետևում են, առավելագույն չափով հետևում են: Ռազմական ոստիկանությունը շաբաթը երկու երեք անգամ ստուգատես էր անցկացնում մեր զորամասում, զինվորների մարմնի վրա կապտուկ կամ քերծվացք հայտնաբերելու համար, նկատելուց շաբաթներով հետաքննություն էին անցկացնում պարզելու համար պատճառները: Բայց գիտե՞ս ինչն ա վատը, ոչ մի զինվոր, ոչ մի սպայի, ոչ մի անգամ չասեց, որ ինչ-որ մեկն իրեն խփել, կամ նեղացրել է:

Մի դասակի հրամանատար ունեինք, զինվորներից մեկը "յախշի" էր զգում իրեն, սպան տեսնելով որ նա իրոք չափերն արդեն անցնում է, խփել էր: Մի քանի օրից ռազմական ոստիկանությունը չգիտես ոնց իմացավ կատարվածի մասին: Նազարյանը, որը իրոք բավականին բարձր մակարդակի սպա էր, հազիվ ազատվեց դատվելուց (մեր "հայկական" ձևերով): Իսկ "յախշին" մնաց "յախշի", որովհետև ոչ ոք, ոչ մեկին չասեց, որ նա իրեն արտոնություններ է վերագրել, որոնք մնացածին հասու չեն:

Հիմնական դեպքերը տեղի են ունենում ադբոյից հետո, երբ զորամասում սպա համարյա չկա: Իսկ առավոտյան էլ ոչ ոք չի հայտնի նրանց կատարվածի մասին: