Ծառայել/ծառայում եմ, լավ էր
Ծառայել/ծառայում եմ, վատ էր
Սովորում եմ
Ազատված եմ
Ծառայելու եմ մեծ ցանկությամբ
Ծառայելու եմ, կամքիս հակառակ
Ծառայել եմ/ծառայելու եմ, բայց ոչ հայկական բանակում
Աղջիկ եմ
Ժող, եթե անձնագիրը չտանես իրանց տաս, կարող ա խնդիրներ առաջանան?
Վերջին խմբագրող՝ Լուսաբեր: 16.05.2011, 09:37:
Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
Ժողովուրդ
Lion (16.05.2011)
Գնացի, կես ժամ հերթ կայնելուց հետո, դրանցից մեկը եկավ ասեց վաղը ժամը 11-ին կգաս տանում ենք հետազոտության նեռվայնացա մոռացա հարցնեմ ինչի համար…
Ապեր, աշխատիր էս գլխից տենց բաներին թեթև վերաբերվել: Հլը տենց բաներ էս տեսնելու բանակում... աշխատիր չներվայնանալ, եթե կընդունես խորհուրդս, իհարկեՈւ քեզ էլ հաջող ծառայություն, եթե էլ առիթ չլինի սա քեզ ասել:
2004-ին ես էլ չեմ տվել...Օրինակ ես չեմ տվել, բայց դա 2002-ին էր, ու ոչ մի բան էլ չեղավ:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Լավ պարզա, եղբայրս էլ չէր տվել, մտածեցի հիմա կարողա երկար բյուրոկրատական քաշքշուկների մեջ գցեն…
Պետք է պատերազմ մղել
“Մեր դիվանագիտությունն է մեղավոր, կոպիտ սխալներ են թույլ տրվում և շատ հարցերում վատ վիճակում ենք հայտնվում», ասել է գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Լեռնային Ղարաբաղի խնդրից:
Տեր-Թադևոսյանի խոսքով, հրադադարը ստորագրվել է Ադրբեջանի խնդրանքով, սակայն նրանք են խախտում միշտ, իսկ միջազգային կառույցները 2 կողմերին են կոչ անում դադարեցնել խախտումները: Սա, ըստ նրա, Հայաստանի դիվանագիտության բացթողումն է:
«Նրանք աշխատում են մեր թույլ կողմերի վրա, իսկ մենք` ոչ: Այժմ դիվանագիտական պատերազմ է ընթանում, իսկ մեր դիվանագետները թաքնվել են խրամատներում, փոխանակ դուրս գան և կռվեն», ասել է Տեր-Թադևոսյանը:
Նրա կարծիքով, ադրբեջանական դիպուկահարներին պետք է պատասխանել քիչ, սակայն արդյունավետ: «Պետք է դիպուկահարային պատերազմ մղել», ավելացրել է Տեր-Թադևոսյանը:
lragir.aml
Երեւանում Միացյալ Նահանգների քաղաքացու են ձերբակալել
Վարշավա-Երեւան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները մայիսի 20-ին, ժամը 7:30-ին, բերման են ենթարկվել ԱՄՆ քաղաքացի, 28-ամյա Դավիթ Մ.-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա 2002 թ. հունվարի 8-ից Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 327 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով, (Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը):
հղում
Ստիպել են լռել
Ադրբեջանական լրատվամիջոցները երեկ հաղորդել էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի հետ շփման գծում ռազմական գործողությունների մասին: Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ` բախման հետեւանքով ադրբեջանական զինված ուժերի զինվորներ են զոհվել: ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի` երեկ տարածած հաղորդագրության համաձայն, հայկական զինված ուժերը ընդամենը հակադարձել են ադրբեջանական կողմի կրակահերթերին եւ պատասխան գործողություններով լռեցրել են հակառակորդին: Հիշեցնենք, որ անցած ամիս ադրբեջանական կողմի դիպուկահարի կրակոցից սպանվել էին ԼՂՀ պաշտպանական բանակի երեք զինծառայողներ: Ամենայն հավանականությամբ, այս անգամ արդեն ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողությունները հենց իրենց համար են ծանր հետեւանքներ ունեցել:
http://www.armtimes.com/
Վաղուց էր պետք նման պատասխան տալ -
http://news.day.az/politics/268890.html
փորձը ցույց է տալիս, որ թուրքերի հետ այլ կերպ չի կարելի...
Վերջին խմբագրող՝ Lion: 24.05.2011, 19:36:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
“Իսկական տղամարդու” եւ Խաչիկյանի մասին
Ուսադիր կրելն ու հայրենիքին ծառայելը իսկական տղամարդու գործ է:
Ս. Սարգսյան-27.01.11թ.
“Ընդդեմ ՀՀԿ ապօրինությունների” համահայկական կոմիտեն տարածել է հաղորդագրություն, որում ասվում է.
Առավել առարկայական դարձնելու համար պարոն Սերժ Սարգսյանի հիշյալ գնահատականը “իսկական տղամարդու” մասին, ներկայացնում ենք զինծառայություն չանցած տղամարդ ամենաբարձրաստիճան պաշտոնյաների ցանկը.
1. Տիգրան Սարգսյան – վարչապետ
2. Գագիկ Հարությունյան – ՍԴ նախագահ
3. Կարեն Կարապետյան - Երևանի քաղաքապետ
4. Կարեն Անդրեսյան – ՄԻ պաշտպան
5. Արման Մկրտումյան – Վճռաբեկ դատարանի նախագահ
6. Աղվան Հովսեփյան – գլխավոր դատախազ
7. Կարեն Կարապետյան – ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար
8. Սամվել Նիկոյան – ԱԺ փոխնախագահ
9. Արմեն Գևորգյան – փոխվարչապետ
10. Հարություն Քուշկյան – նախարար
11. Հրայր Թովմասյան – նախարար
12. Էդվարդ Նալբանդյան – նախարար
13. Սերգո Կարապետյան – նախարար
14. Տիգրան Դավթյան – նախարար
15. Արմեն Մովսիսյան – նախարար
16. Արմեն Աշոտյան – նախարար
17. Արթուր Պետրոսյան – նախարար
18. Մանուկ Վարդանյան – նախարար
19. Վարդան Վարդանյան – նախարար
20. Վաչե Գաբրիելյան – նախարար
21. Գագիկ Խաչատրյան – ՊԵԿոմիտեի նախագահ
22. Երվանդ Զախարյան – ԱԳԿՊ Կոմիտեի նախագահ
23. Արտյոմ Մովսեսյան – ՔԱԳՎարչության պետ
Փաստորեն, ըստ Սերժ Սարգսյանի, “իսկական տղամարդ” չեն Կառավարության անդամների 77%-ը, ԱԺ ղեկավար կազմի 67%-ը, ՀՀԿ ԱԺ խմբակցության կեսից ավելին, դատարանների նախագահների խորհրդի 82%-ը, Գլխավոր դատախազության և արդարադատության նախարարության ողջ ղեկավարությունը, նախարարների և Կառավարությանն առընթեր ոչ ուժային մարմինների ղեկավարների տեղակալների գերակշռող մեծամասնությունը, մասնավորապես, հարկային ծառայության ողջ ղեկավարությունը և այլն:
Այս պայմաններում, մտորումների տեղիք է տալիս այս տղամարդկանց ներգրավումը Սերժ Սարգսյանի թիմում, առավել ևս, որ “Զինապարտության մասին” օրենքի 30-րդ հոդվածը վաղուց պահանջում էր “իսկական տղամարդկանց” նշանակումը պետական պաշտոնների:
Իսկ, մեր կարծիքով, տարիներ շարունակ այդ պահանջների չկատարումն էր նաև, իսկ հետագայում դրանց հարմարեցումը սեփական ճաշակին, որ բերեց կլեպտոկրատիկ դրսևորումների… հիշենք, առնվազն, Խաչիկյանին:
lragir.am
Էս տղեն իմ հետ ավտոբուսի մեջ ա եղել, որ տանում էին Էջմիածին գենեռալնիի: Ուշադիր չէի լսում թե ինչ էր պատմում, բայց մի երկու բան հասկացա:
Ինքը 18 տարեկանում տարեկետում ա ստացել 3 տարով, քանի որ մի ոտքը մյուսից կարճ ա եղել, ու մեկնել ա չգիտեմ որդե: Հետո հավաքից իրեք ամիս ուշ ա եկել, քանի որ հիվանդանոց էր պարկել: Հենց իջել ա սամալյոտից բռնել են, հետո ինքը իրա հիվանդանոցի թղթերն ա ցույց տվել, բաց են թողել, հետո երբ իմ հետ եկավ Էջմիածին, բժիշկները գրեցին որ իրա մոտ սաղ նորմալա, ու որ պետքա գնա, էդ թուղթը ես ինքս եմ տեսել, հետո ինքը հին թղթերից ա ցույց տվել, էս բժիշկները վարկյանական փոխել են ու տվել են հաջորդ թուղթը, որը նույնպես տեսել եմ, որտեղ գրված էր, որ ևս 3 տարով հետաձգվում ա:
Է հա, Սերժ սարգսյանը ճիտ էլ ասելաԻսկական տղամարդ չեն, միայն արտաքինից
Յուրաքանչյուր հայ տղամարդ, ելնելով իր գենետիկ խառնվածքից և ազգային իրականությունից պետք է և ՊԱՐՏԱՎՈՐ է տիրապետել զինվորական արվեստի և զենք գործածելու գոնե մինիմալ տարրերին:
Այլ հարց է, թե դա նա որտեղ կանի: Բանակում, թե սկաուտական ճամբարումԿամ էլ եթե բանակում, ապա ինչ ժամկետով?
Քանի որ սկաուտական հավաքներին մասնակցելը ամեն քաղաքացու գրպանին չէ, որ համար է, ապա պետությունը առաջարկում է ձրի և փորձված տարբերակ` Ազգային բանակ
Փաստորեն մնում է միայն մեկ հարց. որքան պետք է լինի ժամկետային զինծառայության տևողությունը:
Leo Negri (03.06.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ