User Tag List

Նայել հարցման արդյունքները: Բանակում ծառայե՞լ ես

Քվեարկողներ
129. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Ծառայել/ծառայում եմ, լավ էր

    28 21.71%
  • Ծառայել/ծառայում եմ, վատ էր

    16 12.40%
  • Սովորում եմ

    11 8.53%
  • Ազատված եմ

    23 17.83%
  • Ծառայելու եմ մեծ ցանկությամբ

    6 4.65%
  • Ծառայելու եմ, կամքիս հակառակ

    12 9.30%
  • Ծառայել եմ/ծառայելու եմ, բայց ոչ հայկական բանակում

    2 1.55%
  • Աղջիկ եմ

    31 24.03%
Էջ 76 146-ից ԱռաջինԱռաջին ... 266672737475767778798086126 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,126 համարից մինչև 1,140 համարի արդյունքները՝ ընդհանուր 2176 հատից

Թեմա: Հայոց բանակ

  1. #1126
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հադրութի զորամասում ժամկետային զինծառայողը գնդացիրից կրակել է իր վրա
    Մարտի 21-ի լույս 22-ի գիշերը Հադրութի զորամասում ժամկետային զինծառայող Ժիրայր Մինասյանը գնդացիրից կրակել է իր վրա և վիրավորվել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 365 հոդվածի առաջին մասի հատկանիշներով` մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտում:
    Epress.am-ի հետ զրույցում այս մասին հաղորդել է Հատուկ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը:
    Ժիրայր Մինասյանը ծնվել է 1992 թվականին, զորակոչվել է Մասիսի զինկոմիսարիատից:
    Ինչպես Epress.am-ի հետ զրույցում նշել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը, այս պահին զինծառայողը գտնվում է Երևանի Մուրացանի զինվորական հոսպիտալում: Նրա վիճակ ծանր է, սակայն կա դրական տեղաշարժ:
    Ժող ինչ եք կարծում կարող էր գնդացիրով ինքն իրեն կրակել էլի գործ կոծկելու հոտ եմ առնում

  2. #1127
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    Հադրութի զորամասում ժամկետային զինծառայողը գնդացիրից կրակել է իր վրա

    Ժող ինչ եք կարծում կարող էր գնդացիրով ինքն իրեն կրակել էլի գործ կոծկելու հոտ եմ առնում
    Ինչքանով ես եմ տեղյակ, նման բաներ լինում են սահմանային զորամասերում, մանավանդ, եթե դիրքեր են պաշտպանում կամ գիշերները խրամատային հերթապահության են լինում/ կներեք, տերմիները չգիտեմ/: Մտերիմ տղաներից մեկը ով ծառայում էր Ղարաբաղ Մարտունի 2 , ասում էր, որ նման դեպքեր հաճախ են լինում, հիմանակնում վախից ելնելով: Բայց դե հիմա կոնկրետ տվյալ գործի վերաբերյալ ամեն բան էլ հնարավորա:
    Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
    Ժողովուրդ

  3. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    tikopx (24.03.2011)

  4. #1128
    Պատվավոր անդամ Universe-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2007
    Գրառումներ
    2,294
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող ինչ եք կարծում կարող էր գնդացիրով ինքն իրեն կրակել էլի գործ կոծկելու հոտ եմ առնում

    Դե եթե РПК ա զենքը, կկարողանա, եթե ПК, կարծում եմ դժվար թե...

    Ուրեմն ԼՂՀ, Ասկերան, 2009թ.
    Երեկո, զորամասի բժիշկներ-բուժքույրերը հերթական անգամ պատրաստվում էին տուն գնալուն: Գնդի բուժծառայության պետն արդեն պատրաստվում էր լքել իր սենյակը, իսկ ես անհամբեր սպասում էի թե երբ է բանալիները թողնելու ինձ մոտ, որ մտնեմ, կողպեմ դուռը իմ ետևից և կոմպը միացնեմ ՈՒ հենց ոտքները դրեցին բուժկետից դուրս, НИВА ից զանգահարեցին, ու ասեցին որ 117 դիրքում վիրավոր կա, ու նշեցին որ գլխից է վիրավորվել... Չեմ երկարացնում մանրամասները գնալ-ետ գալու, որովհետև ես էլ չեմ ուզում հիշել, մենակ էն եմ հիշում, որ երբ կանգնած էի գիշերվա 3-4 ի կողմերը զորամասի շտաբի շենքի դիմաց ու իմ առաջ կանգնած էր բուժկետի մեքենան՝ ղեկին ընկերս, իսկ ետևում արդեն զոհված մարդ, որի անուն ազգանունն անգամ չեմ հարցրել ոչ մեկից ամբողջ ճանապարհին ... Ու էտ պահին ԼՂՀ շտաբի պետ Լևոն Մնացականյանի մեր զորամաս մուտքի պահին ինձ իր տեսադաշտից թաքցնելու համար երբ արագ քայլեցի բուժկետի մեքենայի կողմ ու նստեցի ետևի կողմից որ թաքնվեմ, էտ ժամանակ աչքիս առաջ եկավ իմ հետ օտպուսկից հետ եկած... Մի խոսքով... կոմիտասցի էր, ինքնասպան էր եղել, հանուն ինչի՞... Հանուն իրա էշ խելքի, որ խաղացել էր զենքի հետ... Ընդամենը խաղացել էր, պուլեքը հանելով ու ընկերների վրա կայֆ բռնելով,որ տեսեք, թե ոնց եմ ես ինձ գլխից խփում, ու բան չի լինում, ւ հերթական պոստի ժամանակ խաղալուց ընդամենը շփոթել էր ու խառնել հաշվարկը, որ 5-րդ պուլը արդեն դատարկ չի... ու....

    ԷԼի նույն զորամաս, էլի իմ սանչաստի ծառայության ժամանակ.
    Մասիվցի ընկերներ ունեի, որոնք էլ էին նույն մեր զորամասից, ու երկուսն էլ նույն պոստում էին պոստ պահում, մեկը դիրքի ավագ, իսկ մյուսը՝ ուղղակի պոստավիկ: Տղերքից մեկին մնացել էր ընդամենը 30 օր, մյուսին մի քիչ ավել, հերթական անգամ դիրքերում նստած ձանձրույթից զենքի հետ խախացող պոստավիկը ուզեցավ ընդամենը զենքի ՉԽԿոցով արթնացնել իր քնած ընկերջը, զենքը պահելով նրա ականջի դակ, սակայն չխկի փոխարեն լսվեց մի ուժեղ կրակոցի ձայն ու ևս մեկ հոգու կյանք խլվեց...


    հաջորդ դեպքը.
    Սովորաբար ամեն երկուշաբթի դուրս էի գալիս ռազվոդին լինելու ժամը 9-ին առավոտյան, ու ինչպես միշտ գնդի հրամանատարի հրամանից հետո սկսվելու էին դասերը , որոնց ժամանակ պետք է նոր եկածները զինավարժություններ անեին, ու ես քայլում եմ ինչպես միշտ, դեպի բուժկետ, այս անգամ մի քիչ «դնջանալու» նպատակով, ու հերթական անգամ քայլ գցելով շարահրապարակի /պլաց/ եզրին մոտ, կողքովս մի ուժգին պայթյունի ձայն անցավ, ու անկախ ինձանից ինձ գցեցի-պառկեցի կողքի խոտերի մեջ, քիչ անց գլուխս բարձրացրեցի ու տեսա վիրավոր պառկած մեկին, ում վազքով մոտենալով ու արդեն արյունոտված ձեռքերով դրան քարշ տալով ու դեմքին նայելով մտքումս ասեցի «Դե էս էիր ուզում վերջը այ..*.» , Էտ նույն ինքնասպանության փորձ անող զինվորը բազմիցս էր եկել մոտս թե, ինչ ձևեր կան ազատվելու, ոնց անենք , ինչ միջոցների դիմենք... դե ես էլ չեի ալարում, անընդհատ բացատրում էի, որ այ տղա, ազատվող էիր մինչև գալդ ազատվեիր, հիմա եկել ես հասել ես ղարաբաղ ու ի՞նչ ես ձևեր թափում, քո համար ծառայի գնա էլի հո մենակ չես, քո պես 10.000 ավոր մարդիկ են նույն օրին... Տենց, չլսեց, ու մեկ ամիս էլ չեր անցել ինչ էտ դեպքն եղավ... Բայց վիզ չվերցրեց, որ ինքնասպանա ուզեցել լինի... /սաղ էր մնացել/ նույնիսկ իրա ԱՆԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ փրկեց իր կյանքը, քանի որ անասունը շփոթել էի սրտի տեղը.... Էս նույն դեպքի հետ էլի շատ կարևոր ու հետաքրքիր բաներ են եղել...

    Ու մեկ էլ սա.

    Առաջին շաբաթնա, որ գնացել եմ մտել եմ պոլկ, ու քանի որ 3-րդ գումարտակում բժիշկ կար, բայց սանհրահանգչ չկար, ստիպված եղան ինձ խամ-խամ ուղարկել պոստեր.. Ամեն ինչ լավ էր, կարգին սկսվեց ամեն ինչ՝ իմ հարմարվող բնավորության , հումորի ու ինչ-որ տեղ երևանցու քիչ թե շատ մտքի ճկունությամբ լավ կողմից էի միշտ էլ աչքի ընկնում, բայց դա ոչ ոք հաշվի չեր առնի էն պահին, երբ հենց պոստեր գնալուս երկրրդ օրը սվյազիստ Արտակը գոռաց. «Վիրավո՜ր 136 դիրքում»... Ես էլ խամ, նոր եկած, ոչ ճանապարհ գիտեմ, ոչ բան, հրամանատարս վազեց պոստերի կողմ, իսկ ինձ ասեց «....արի հետևիցս», դե սկզբում ճանապարհը հարթ էր, սկսեցի վազել արագ ու նույնիսկ հասնում էի նրան, մոռացել էի հագնել սապոգներս, ու հագիս քաղաքացիական , այնտեղի լեզվով ասած լաթիկներն էին, որոնցից աջ ոտքինս պոկվեց էն ժամանակ, երբ դեռ երևի մի 2.00 մետր էլ չէի գնացել: Հրամանատարս/Համոն/ կորավ իմ տեսադաշտից, ես էլ առաջին անգամ էի պոստերիում, ոչ ճանապարհ գիտեմ, ոչ էլ, ուղղակի վազում եմ անջատված, մի ձեռքիս զենքս, մի ձեռքիս էլ առաջին օգնության համար նախատեսված պայուսակը՝ ֆանառի հետ: Ճանապարհին ոնց որ կինո, ֆանառն ընկավ ձեռքիցս, իսկ քիչ անց, նաև ես ընկա, քարքարոտ, գոնե ձայն չէի լսում, որ այդ կողմ գնաի, ու քիչ անց մենակ կողմնորոշվեցի հրամանատարի ինձ կանչող ձայնը, ու երբ հասա մի կերպ 136 դիրք, աչքիս առաջ առաջին անգամ տեսա արյունահոսվող մարդու, ում ոտքի փափուկ հյուսվածքների /առանց ոսկրի վնասման/ միջով անցել էր 3 փամփուշտ... Սկզբից մոռացա ամբողջ անցածս, էն ինչ սովորել էի, ու մի պահ ուղեղս մթագնեց /մի քանի վայրկյան/, բայց փառք աստծո, չխառնվեցի իրար, ֆայմս սկսեց աշխատել ու արեցի այն, ինչն անհրաժեշտ էր, արյուն շատ չթողեցինք կորցնի, մինչև հասան զորամասից պոստեր վիրավորին տանելու... բայց տեսեք, իրան ոչ թուրք էր կրկին անգամ կրակել, ոչ էլ ադրբեջանցի, այլ հենց իր զինվորական ընկերը՝ պատահականորեն....

    Անկեղծ ասած մոտ մեկ ժամ կլինի երևի ինչ այս ամենը գրում եմ, բայց ամեն անգամ ստիպված կրճատում եմ շատ մանրամասներ, որովհետև կարծում եմ դա շատ կերակարացնի իմ ասածի բուն իմաստից, որ տղերք ջան, էն մարդիկ ովքեր որ գնալու եք բանակ, հիշեք որ զենքի հետ ՊԵՏՔ ՉԻ, պետք չի խաղալ, տեսեք, էս մարդկանց անգամ իրանց թշնամին վնաս չի տվել, այլ տվել են կամ իրենք իրենց, կամ էլ իրենց ընկերները... ՈՒ մենակ դո՛ւք մի հիշեք, այլ նաև ԹՈՒՅԼ ՄԻ ՏՎԵՔ, որ ինչ որ մեկը զենքով խաղա Ձեր կողքին, կամ ուզումա ընկեր լինի, ուզումա հալալ ախպերդ որ ԴԱՏԱՐԿ զենքը խաղալու համար պահումա մեկի վրա... Հետս ծառայածներից շատերն են հիշում մինչև հիմա, թե ոց եմ միշտ վերաբրվել զենքով կատակ անողներին... Ամենակարևոր բաներից մեկը կարծում եմ, որ ավելի շատա մարդկանցից կյանք խլում, քան հենց ինքը՝ թշնամիդ...

  5. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Albus (29.03.2011), Artyom (29.04.2011), Lion (17.04.2011), Monk (30.03.2011), Zangezur (30.03.2011), Աթեիստ (30.03.2011), Նաիրուհի (30.03.2011)

  6. #1129
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե պարզվի` զինվորներից մեկը դեկտեմբերի 31-ին ողջ է եղել, մեղադրողները նոր անելիք կունենան
    Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվեց 2003թ. Մատաղիսի զորամասում տեղի ունեցած սպանության գործի դատաքննությունը:

    Հիշեցնենք, որ 3 նախկին զինծառայողներ Ռազմիկ Սարգսյանը, Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը մեղադրվում են երկու ծառայակիցների` Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտումյանի սպանության մեջ, ովքեր 3 տարի կալանքի տակ գտնվելուց հետո, Վճռաբեկ դատարանի որոշմամբ ազատ արձակվեցին, և գործը նախաքննության ուղարկվելուց հետո կրկին հայտնվեց դատարանում: Բայց քանի որ մեղադրող կողմն այդպես էլ չընդունեց նախաքննության ընթացքում իր կողմից թույլ տրված սխալները, մեղադրանքը չհանեց այդ երեք տղաների վրայից:

    Վերջին նիստերից մեկի ժամանակ նոր ի հայտ եկած հանգամանքն այն էր, որ սպանված զինվոր Հովսեփ Մկրտումյանի հոր պնդմամբ` 2004 թվականի դեկտեմբերի 31-ին հարևանի տնից խոսել է իրեն ծանոթ մի վարորդի հետ, ով տեղեկացրել է, որ Հովսեփը և նրա հետ կորած մյուս զինվորը հայտնաբերվել են և գտնվում են ռազմական ոստիկանությունում: Իր ասածը հաստատելու համար տուժող կողմը դատարան էր հրավիրել վկաներին` իր հարևաններին, որոնց ինքը հայտնել է իր ուրախության մասին: Վկաներից Արշակ Հարությունյանը դատարանին տեղեկացրել է, որ ինքը եղել է Մովսես Մկրտումյանի տանը, իսկ վերջինս գնացել է իրենց տուն` զանգահարելու մի ծանոթի` տղայից լուր ստանալու համար:

    «Ինքն ինձ ասաց, որ լավ լուր է լսել երեխայից, որ նա ռազմական ոստիկանությունում է... Այդ ուրախությունն այն էր, որ մի երկու օր առաջ ասում էին` չկա երեխան: Իսկ հիմա իմացել էր, որ ողջ-առողջ է», - նշել է Արշակ Հարությունյանը: Հաջորդ վկան Մկրտումյանների մյուս հարևան Գարիկ Կարապետյանն էր: Նա շատ լավ հիշում էր, որ Հովսեփից լուր ստանալու համար 2004-ի դեկտեմբերի 31-ին զանգել են ոմն զինվորական Սաշայի: Գարիկ Կարապետյանը դատարանում պնդել է, որ հարցրել են կոնկրետ Հովսեփ Մկրտումյանի մասին. «Դեկտեմբերի 31-ին, մենք ծանոթ ունեինք, զանգեցինք իրեն, ասացինք, որ երեխան չկա: Ինքը կապվեց, իմացավ, որ երեխաները ոստիկանությունում են: Հետո` արդեն հունվարի 2-ին, Մովսեսն ասաց, որ երեխաները չկան: Նրանք դարձյալ կապ էին հաստատել Սաշայի հետ, որը տեղեկացրել էր, թե սխալմունք է եղել, ոստիկանությունում գտնվողներն այլ զինվորներ են:

    Եթե հաստատվի, որ Հովսեփը դեկտեմբերի 31-ին ողջ է եղել, ուրեմն մեղադրող կողմը հավանաբար ստիպված կլինի հրաժարվել այս մեղադրանքից, մանավանդ որ` այլ ապացույցներով և վկաներից Արման Գրիգորյանի ցուցմունքով հերքվում է, որ ամբաստանյալներն են սպանել տղաներին:

    Հիշեցնենք այն. 2003-ի դեկտեմբերի 24-ին, ընթրիքից հետո շարքային զինծառայող Արման Գրիգորյանը, երբ գնացել է զուգարան, տեսել է, թե ինչպես համածառայողներ Ղևոնդ Եգորյանը, Վահե Հովհաննիսյանը և Երվանդ Պետրոսյանը, ովքեր հեղինակություն են եղել զորամասում, Սամվել Պետրոսյանի միջոցով զորամասից դուրս են տարել Ռոման Եղիազարյանին ու Հովսեփ Մկրտումյանին: Քիչ անց լսվել են դուրս տարված տղաների օգնության կանչերը և Ղևոնդ Եգորյանի, Վահե Հովհաննիսյանի խոսքերը. «Սա դեռ քիչ է, այնքան պետք է ծեծենք, որ մեռնեք»: Այդ մասին նա ցուցմունք է տվել հունվարին` տղաների դիակները հայտնաբերելուց հետո. ծեծող անձանց հետ առերես հարցաքննության ընթացքում նա պնդել է, որ ձայները լսելուց հետո, երբ դուրս է եկել զորամասից, տեսել է, թե ինչպես են նրանք չորսով սպանում տղաներին, որից հետո նրանց դիակները տանում, գցում են ջուրը: Նրանք 2004-ի հունվարի 19-ին կալանավորվում են` սպանության մեղադրանքով, սակայն ժխտել են իրենց առնչությունը սպանությանը` պատճառաբանելով, որ Արման Գրիգորյանն իրենց զրպարտում է:

    Դրանից մեկ ամիս անց, Արման Գրիգորյանը պաշտպանի ներկայությամբ խոստովանել է, որ նաև ինքն է մասնակցել երկու տղաների սպանությանը: Նա նաև նշել է, որ տեսել է, թե ինչպես են գումարտակի հրամանատար Իվան Գրիգորյանը և գնդի «զամպալիտ», մայոր Կառլեն Մայիլյանը կանգնել կամրջի ձախ կողմում, Իվանի ավտոմեքենայից հանել երկու հոգու և գցել ջուրը:

    Արման Գրիգորյանն իրեն մեղավոր չի ճանաչել, և նրան ևս մեղադրանք է առաջադրվել վերոնշյալ հոդվածներով: Նա դեպքն այսպես է նկարագրել. դեկտեմբերի 24-ին տեսել է, որ «սամավոլկա» գնալու համար Ռոմանին և Հովսեփին հայհոյում ու ծեծում են Ղևոնդը և Վահանը: Նրանց է մոտեցել «կամբատ» Իվանը և իմանալով, որ նրանց ծեծում են «սամավոլկա» գնալու համար, գետնից ինչ-որ բան է վերցրել (փայտ, թե երկաթ` չգիտի, մոտ 50 սմ երկարությամբ) և սկսել երկուսին էլ հարվածել:

    «Զամպալիտը» և Վահանը ծեծել են Ռոմանին, իսկ «կամբատը» և Մաճին` Ղևոնդը, Հովսեփին: Ծեծից հետո նրանք ընկել ու չեն շարժվել: Հովսեփին ու Ռոմանին գցել են «Վիլիս» ավտոմեքենայի բեռնախուցը, իսկ երբ նկատել են իրեն` Արման Գրիգորյանին, հետները տարել են և ստիպել նրան, որ դիակները գցի ջուրը: «Կամբատը» իրեն զգուշացրել է, որ եթե որևէ մեկն այդ մասին իմանա, ապա իրեն կսպանի: Հետագա ցուցմունքներում Արման Գրիգորյանն ասել է, որ «զամպալիտն» ու «կամբատը» սպանության հետ կապ չունեն, այլ մյուս 4-ն են սպանել տղաներին: Իսկ ավելի ուշ ընդհանրապես հերքել է իր ցուցմունքները և դրանք որակել է սուտ, զրպարտություն, նրա նկատմամբ քրգործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով, սակայն քրգործ չի հարուցվել սուտ ցուցմունքի համար:

    Այդպես է եղել նաև մյուս վկայի` Արտաշատից զորակոչված Հարություն Հակոբյանի հետ, ով զորամասից փախնելուց հետո բռնվելով և հայտնվելով Ստեփանակերտի ռազմական ոստիկանության կալանախցում` մեղադրյալ Սամվել Պողոսյանի և ոմն Արթուր Ալեքսանյանի հետ, Պողոսյանից իմացել է, որ նա այդտեղ է գտնվում 6 հոգով երկու զինվորներին ծեծելով սպանելու և ջուրը գցելու համար, սակայն Հարություն Հակոբյանը հետագայում հրաժարվել է այդ ցուցմունքներից, և նրա նկատմամբ քրեական հետապնդում ևս չի իրականացվել:

    «Ժամանակ» օրաթերթ

  7. #1130
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայոց բանակում տեխնոլոգիական զորամաս է ստեղծվում. Մանրամասները չեն հաղորդվում

    ՏՏ ոլորտի եւ հայկական բանակի համագործակցության մասին խոսակցությունները նոր չեն, դրանք պարբերաբար հայտնվում են պաշտոնական լրահոսներում, սակայն առայժմ հաջողվել է միայն մեկ կետի շուրջ համաձայնության գալ՝ տեխնոլոգիական զորամասի ստեղծում։ Հայաստանում տեխնոլոգիական զորամասի ստեղծման մասին լուրը բուռն արձագանք է ստացել, սակայն ՏՏ ոլորտի ներկայացուցիչներն այս մասին նախընտրում են լռել: Թե’ ՏՏ ոլորտի ներկայացուցիչները, թե’ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները խուսափում են խոսել մանրամասներից, ասելով. «Փակ թեմա է»: Գրում է NEWS.am-ը:

    Տեխնոլոգիական զորամասի ստեղծումն արդեն իրողություն է։ Այն կհամալրվի գարնանային զորակոչի ընթացքում՝ տեխնոլոգիական մասնագիտություններ ունեցող զորակոչիկներից: Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի տեղեկացմամբ՝ զորամասում զորակոչիկներին կընդգրկեն մրցույթային կարգով։

    Մասնագետները հույս ունեն, որ տեխնոլոգիական զորամասի ստեղծումն ու ՏՏ ոլորտի մասնագետների գիտելիքների օգտագործումը կնպաստի երկրի պաշտպանունակության բարձրացմանը, նաեւ, որ այն բանակում «փափուկ բարձ» փնտրողների համար փրկություն չի դառնա:

    neonews.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aerosmith (15.04.2011), Monk (15.04.2011), V!k (15.04.2011)

  9. #1131
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԳՈՂՈՒԹՅՈՒՆ ԹՈՒՅԼ ՉԻ ՏՎԵԼ

    “Ես`ՀՀ Զինված ուժերի սպա Նարեկ Այվազյանս, մերժել եմ և մերժում եմ ինձ առաջադրված անհիմն մեղադրանքները, քանի որ զինվորական ծառայության պարտականությունները կատարելու ընթացքում իմ բոլոր գործողությունները ուղղված են եղել ռազմական գույք հանդիսացող դիզելային վառելիքը յուրացնողներին բացահայտելու, որի համար նրանց կողմից ենթարկվել եմ բռնության և ծեծի: Իմ միակ անձնական շահագրգռությունը եղել է ՀՀ սահմանները պաշտպանելը, ՀՀ անվտանգությունն ապահովելը…”, դատարանում արտասանած ինքնապաշտպանական ճառում հայտարարել է 23-ամյա լեյտենանտ Նարեկ Այվազյանը:

    Նա դատարանից պահանջել է իրեն անպարտ ճանաչել, քրեական գործի վարույթը կարճել և ազատ արձակել դատարանի դահլիճից` ՀՀ Զինված ուժերում ծառայությունը շարունակելու համար:

    Այսօր Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը կհրապարակվի Արարատի զորամասերից մեկի նախկին հրամանատար, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովի որդու գլխավորած զորամասի պայմանագրային զինծառայող, լեյտենանտ Նարեկ Այվազյանի գործով դատավճիռը:

    Նարեկ Այվազյանին առաջադրված մեղադրանքներում անպարտ ճանաչելու միջնորդությամբ է հանդես եկել նաև փաստաբան Էդուարդ Չինարյանը:

    Փաստաբանը գտնում է, որ “առաջադրված մեղադրանքներն անհիմն են և շինծու, իսկ որոշ դեպքերում նախաքննության մարմինը չարաշահել է իր պաշտոնական լիազորությունները, և այդ մեղադրանքները պետք է վերացվեն, իսկ քրեական գործի վարույթը կարճվի”:

    Նարեկ Այվազյանը կալանքի տակ է գտնվում 2009 թ. դկտեմբերից: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 365 h-ի 1 մասով, 360 հ-ի 2 մասով, 375 h –ի 1 մասով: Վերջին դատական նիստերից մեկում մեղադրանքի կողմը հրաժարվել է 360 հ-ի 2 մասով առաջադրված մեղադրանքից, քանի որ այս հոդվածով նախատեսված արարքը դատաքննության ընթացքում չի հիմնավորվել:

    Մեղադրողն իր ճառում ասել է, թե “նախաքննական մարմինը անտեսել է” հանգամանքը, որ “դիզվառելիքի տեղափոխումը այլ հենակետ, անկախ այն բանից, թե ինչ նպատակով է այն տեղափոխվում, արգելելը եղել է օրինական”: Մյուս երկու հոդվածներով մեղադրողը դատարանից պահանջել է Նարեկ Այվազյանին դատապարտել 3 տարի 6 ամիս ազատազրկման:

    Մարտական հենակետի ավագ Նարեկը փորձել է հենակետում իր ենթակայության տակ գտնվող զինվորներին արգելել զինմասին պատկանող դիզվառելիքի գողանալը և դաժան ծեծի է ենթարկվել նրանց կողմից: Իսկ երբ փորձել է միջադեպի հետ կապված բացատրություններ տալ վերադասին` բռնությունների է ենթարկվել նաև նրանց կողմից:

    Քրեական գործը հարուցվել է ոչ թե դիզվառելիք գողանալու փաստով, այլ Նարեկին “սանձելու” և նրան “կոտրելու” համար:


    Լեյտենանտի կոչումով այս սպան Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան ավարտել է գերազանցության դիպլոմով և սովորելու ընթացքում պարգևատրվել բազմաթիվ պատվոգրերով: Ակադեմիան ավարտելիս Նարեկ Այվազյանին դիպլոմը հանձնել է անձամբ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ավարտելուց հետո զինվորական ծառայությունը շարունակել է Արարատի մարզի Վազգեն Սարգսյանի անվան զորամասում որպես դասակի հրամանատար:

    Փաստաբանի հարցմանն ի պատասխան զորամասի հրամանատարի կողմից տրվել է նաև Նարեկ Այվազյանի ծառայողական բնութագիրը.

    “Լեյտենանտ Նարեկ Լևոնի Այվազյանը ծառայության է անցել ՀՀ ՊՆ 58831 զորամասի 1-ին հրաձգային գումարտակում, որպես 1-ին ՀՎ-ի 2-րդ ՀԴ-ի հրամանատար: Ծառայության ընթացքում իրեն դրսևորել է դրականորեն: Հրամանատարության կողմից գնահատվել է դրական: Բարեխղճորեն կատարել է հրամանատարության հրամանները: Մարտական հենակետերում ծառայության ժամանակ չի թերացել իր պարտականությունների կատարման մեջ: Ֆիզիկապես առողջ, շարային առումով ձգված”:

    Սա զինվորական գործերով այն եզակի դատավարություններից է, որտեղ լեյտենանտ Նարեկ Ավազյանը պայքարել է ճշմարտության հասնելու համար, դատարանում հայտնել իր սեփական կարծիքն ու պնդել այն`իր զինվորական կոչմանը վայել կեցվածքով: Շուրջ 1,5 տարի գտնվելով կալանքի տակ, անցնելով անարդարությունների միջով, 23-ամյա զինվորականը չի կորցրել ցանկությունը շարունակել զինվորական ծառայությունը Հայաստանի զինված ուժերում:

    ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

    հ.գ. Տրիբունի հետքերով...
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  10. #1132
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինքնասպանությո՞ւն Բալահովիտի մոտի զորամասում. ՊՆ-ն դեռ չի մեկնաբանում
    11:08 • 22.04.11

    Այսօր առավոտյան Tert.am-ին հաղորդեցին, որ ինքնասպանություն է տեղի ունեցել Բալահովիտ գյուղի մոտ գտնվող զորամասում։
    Պաշտպանության նախարարության Քննչական վարչության աշխատակիցը հրաժարվեց հաստատել կամ հերքել տեղեկատվությունը՝ նշելով, որ իրավասու չէ։ Նա ասաց, որ մեկնաբանություն կարող է տալ վարչության մամուլի հետ կապերի պատասխանատուն, որը «տեղում կլինի ավելի ուշ»։

    Tert.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    tikopx (22.04.2011), Աթեիստ (22.04.2011)

  12. #1133
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նորակոչիկը դաժան ծեծի է ենթարկվել ափսեները չլվանալու համար
    «Առաջին լրատվական»-ի աղբյուրները հայտնում են, որ երեկ ՀՀ զինված ուժերի զորամասերից մեկը, որն այս օրերին գտնվում է Բաղրամյան ուսումնական կենտրոնում ճամբարային հավաքի մեջ, ժամկետային նոր զորակոչված զինծառայողներից մեկին ծեծելով ստիպել են զորամասի ափսեները լվանալ, ինչը վերջինս այդպես էլ չի արել։

    Վիճաբանության արդյունքում զինվորը ստացել է մարմնական վնասվածքներ, արնազեղում և գլխուղեղի ցնցում։ Վիճաբանության մասնակիցները բերման են ենթարկվել։
    Առաջին լրատվական
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  13. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    tikopx (22.04.2011), Աթեիստ (22.04.2011)

  14. #1134
    Մշտական անդամ Albus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.04.2009
    Տարիք
    34
    Գրառումներ
    186
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նորից էդ «բանի տղեքը» (!) հայ զինվոր են սպանել

    Ադրբեջանական կողմի դիպուկահարների կրակոցներից երկու հայ զինվոր է զոհվել, մեկը վիրավորվել է


    Ապրիլ 29, 2011 | 21:00
    Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում մահվան ելքով հերթական միջադեպն է գրանցվել: NEWS.am-ի ունեցած հավաստի տեղեկություններով, շփման գծում ադրբեջանական կողմից դիպուկահարների արձակված կրակոցներից զոհվել է երկու եւ վիրավորվել մեկ հայ զինվոր: Մանրամասները ճշտվում են:

    Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ երեկ` ապրիլի 28-ին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գծի հարավարեւելյան (Մարտունու) պաշտպանական ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում ադրբեջանական կողմից արձակված գնդակից հայ զինվոր է վիրավորվել: ԼՂՀ պաշտպանության բանակի լրատվության բաժնից NEWS.am-ին հայտնել էին, որ ապրիլի 28-ին, ժամը 16:15-ի սահմանում, գլխուղեղի շրջանում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող, 1992թ. ծնված Վազգեն Կառլենի Բախշյանը: Դեպքից անմիջապես հետո, զինվորական հոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին վիրավորը մահացել էր:
    News.am

  15. #1135
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երկու՞: Իմ իմանալով մի զինվոր է զոհվել (խորին ցավակցություններս հարազատներին և մեզ բոլորիս):

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (30.04.2011)

  17. #1136
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մնաց 10-15 օր

  18. #1137
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2009
    Հասցե
    Armenia
    Գրառումներ
    3,414
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արամ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մնաց 10-15 օր
    ինչին?
    blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:

  19. #1138
    Մշտական անդամ Albus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.04.2009
    Տարիք
    34
    Գրառումներ
    186
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Monk-ի խոսքերից Նայել գրառումը
    Երկու՞: Իմ իմանալով մի զինվոր է զոհվել (խորին ցավակցություններս հարազատներին և մեզ բոլորիս):
    1 զինվոր էլ երեկ էր զոհվել...

  20. #1139
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Albus-ի խոսքերից Նայել գրառումը
    1 զինվոր էլ երեկ էր զոհվել...
    Երեկվանն եմ էլի ասում: Այսօր նման բան չեմ լսել: Հուսամ չեմ էլ լսի:

  21. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Դեկադա (30.04.2011), Լուսաբեր (29.04.2011)

  22. #1140
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում tikopx-ի խոսքերից Նայել գրառումը
    ինչին?
    1 զինվորով ավելանա հայոց բանակը

Էջ 76 146-ից ԱռաջինԱռաջին ... 266672737475767778798086126 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայկական բանակ
    Հեղինակ՝ Lancet, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 83
    Վերջինը: 03.10.2019, 14:01
  2. Ծնունդդ շնորհավոր Հայոց բանակ
    Հեղինակ՝ armen9494, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 05.02.2012, 15:17
  3. h.s.-ն գնումա բանակ
    Հեղինակ՝ s_hrayr, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 09.06.2010, 01:58
  4. Ես գնացի բանակ.
    Հեղինակ՝ AMzone, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 37
    Վերջինը: 04.06.2009, 20:46
  5. Հայ-ը գնում ա բանակ...
    Հեղինակ՝ Lapterik, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 18.06.2007, 00:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •