User Tag List

Նայել հարցման արդյունքները: Բանակում ծառայե՞լ ես

Քվեարկողներ
129. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Ծառայել/ծառայում եմ, լավ էր

    28 21.71%
  • Ծառայել/ծառայում եմ, վատ էր

    16 12.40%
  • Սովորում եմ

    11 8.53%
  • Ազատված եմ

    23 17.83%
  • Ծառայելու եմ մեծ ցանկությամբ

    6 4.65%
  • Ծառայելու եմ, կամքիս հակառակ

    12 9.30%
  • Ծառայել եմ/ծառայելու եմ, բայց ոչ հայկական բանակում

    2 1.55%
  • Աղջիկ եմ

    31 24.03%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 2176 հատից

Թեմա: Հայոց բանակ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Հայ-բանտարկյալ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2009
    Հասցե
    "Հայաստան" Քրեակատարողական Հիմնարկ
    Գրառումներ
    1,842
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԶԻՆՎՈՐԸ ԿՈՒՐԱՆԱԼՈՒ ՎՏԱՆԳԻ ԱՌՋԵՎ

    ՀՀ Մարտունի քաղաքից ԼՂՀ Մարտունի 3-րդ պաշտպանական շրջան զորակոչված 18-ամյա Մայիս Աղաբաբյանի ձախ աչքը վնասվել է համածառայող Շահեն Աղասյանի կողմից զինվորական գոտու մետաղական մասով հասցված հարվածից:

    Զինվորի մայրը` Ռոզա Կարապետյանը պնդում է, որ տղան ամբողջությամբ կորցրել է ձախ աչքի տեսողությունը, իսկ աջ աչքի տեսողությունը օրեցօր վատանում է, սակայն նա շարունակում է գտնվել զինվորական ծառայության մեջ և ոչ թե բուժում ստանալ:

    Միջադեպի հաջորդ օրը զինվորին տեղափոխել են Մարտունու, ապա Ստեփանակերտի զինհոսպիտալ, իսկ այնտեղից ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, որտեղ պարզվել է, որ զինծառայող Մայիս Աղաբաբյանի աչքը 7 մմ չափով ճեղքվել է: Մորը հայտնել են, որ որդու առողջական վիճակը ծանր է և պետք է շտապ վիրահատվի, սակայն վիրահատություն չի կատարվել, փոխարենը զինվորին 40 օր հոսպիտալում պահելուց հետո, հայտնել են, որ 7մմ ճեղքից 2 մմ փակվել է և մնացել է 5մմ:

    Այս պահին Մայիս Աղաբաբյանը աչքի 5 մմ ճեղքվածքով շարունակում է գտնվել զինվորական ծառայության մեջ, ավելին, նա զինվորական ծառայությունը շարունակում է հենց այն զինվորի հետ, ով և հարվածել է նրան, հայհոյել և այլն, ինչն անթույլատրելի է: Այսինքն, զինծառայողը մշտապես գտնվում է իրեն հարվածողի, նվաստացնողի ճնշման ներքո, այն էլ այն դեպքում, երբ գործը գտնվում է դատարանում:

    Միջադեպը տեղի է ունեցել Մայիս Աղաբաբյանի բանակ զորակոչվելուց մեկուկես ամիս անց: ՀՀ ՊՆ քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանը ծնողների բողոքին ի պատասխան գրավոր պարզաբանել է, որ միջադեպը տեղի է ունեցել անցած օգոստոսի 11-ին զորամասի շարահրապարակում. «շարքով վազելու ընթացքում խախտելով զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում, ստորացնելով համածառայող, շարքային Մայիս մելիքի Աղաբաբյանի պատիվն ու արժանապատվությունը հայհոյել է նրան և զինվորական գոտիով հարվածել վերջինիս դեմքին` պատճառելով մարմնական վնասվածք ձախ աչքի շրջանում»:

    Փաստի առթիվ Ստեփանակերտի ՌՈ բաժնի կողմից նախապատրաստվել են նյութեր, հարուցվել է քրեական գործ ՀՀ ՊՆ քննչական ծառայության առաջին կայազորային քննչական բաժնում քր.օրի 359 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով: Շարքային զինծառայող Մայիս Աղաբաբյանը քրեական գործով ճանաչվել է տուժող: Քրեական գործն արդեն ուղարկվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարան` նստավայրը Ստեփանակերտ:

    Այսօր նշանակված է դատական նիստ: Զինծառայող Մայիս Աղաբաբյանի հարազատները փաստաբան Սեդա Սաֆարյանից գրություն են տարել դատարան, որով դատարանին տեղեկացվում է, որ ստանձնելու է տուժողի պաշտպանությունը և խնդրում է իրեն տրամադրել քրեական գործի նյութերը:

    Ծնողների հավաստմամբ, տղայի վրա ճնշումներ կան նաև դատարանում մեղադրանքը պաշտպանող դատախազ Հայկ Մկրտչյանի կողմից, ով վիրավոր զինվորից ակնկալում է դատարանում լսել իրենց համար ցանկալի ցուցմունքները:

    Զինվորական դատախազ Գևորգ Կոստանյանին տեղյակ ենք պահել այս իրավիճակի մասին: Վերջինս խոստացել է հսկողություն սահմանել դատաքնության ընթացքի վրա:

    Հարազատների պնդմամբ բռնություն գործադրած զինվորը կալանքի տակ չէ և ճնշումներն իրենց որդու նկատմամբ շարունակվում են: Նրանց խոսքով, վերջինս Մայիսին ասել է.

    «Պապան բժիշկների հետ խոսել ա, որ քեզ չբուժեն, եթե քեզ բուժեն` ինձ կդատեն: Քոնը ծանր մարմնական վնասվածք ա», խոսակցությունը փոխանցում է մայրը, ով որդուն չվիրահատելու պատճառը տեսնում է հենց այս համատեքստում:

    Տեսողության կորուստը, թեկուզ մեկ աչքի դեպքում, ըստ փորձագետների, համարվում է ծանր մարմնական վնասվածք, սակայն Մայիսին և նրա ծնողներին քրեական գործի նյութերը չեն տրամադրել և նրանց հայտնի չէ դատաբժշկական փորձաքննության արդյունքները:

    Որ Մայիսը մարմնական վնասվածք է ստացել ձախ աչքի շրջանում` ֆիքսում է նաև ՊՆ քննչական ծառայության պետ Արմեն Հարությունյանը, սակայն չի նշում, թե ինչպիսին է այդ մարմնական վնասվածքը:

    Եթե վստահելու լինենք ՀՀ ԶՈՒ ռազմաբժշկական վարչության պետ Փարսադանյանի 28.12.10թ. գրությանը, ապա զինծառայողի վիճակը գնահատված է «բավարար»:

    Արդեն 8 ամիս է, ինչ սոցիալական ծանր պայմաններում գտնվող զինվորի ծնողները ծնողները բռնել են Մարտունի-Երևան-ԼՂՀ Մարտունի ճանապարհը կամ ուղեկցում են որդուն հոսպիտալից` հոսպիտալ տեղափոխելիս:

    «Յոթ ամիս է արցունքն աչքերիս է, ես էլ եմ քոռացել լացելուց: Էրեխուս ուղարկեցի հայրենիքի համար ծառայելու քոռացրին ոչ ուզում են իրենք բուժեն, ոչ էլ ազատում են, մենք տանենք բուժենք», ասում է մայրը:

    Փետրվարի 1-ին զինվորի մորը` Ռոզա Կարապետյանին ընդունել է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և խոստացել վերահսկողություն սահմանել գործի նկատմամբ:

    Այսօր մեզ հետ զրույցում նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը փոխանցեց, որ նախարարի պահանջով նշանակվել է կրկնակի բժշկական փորձաքննություն, և օրերս Մայիս Աղաբաբյանը կտեղափոխվի Երևան:

    Ի դեպ, Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի 08.12.10թ. որոշման համաձայն ՀՀ ՊՆ 175-10 հր. <գ> հոդվածով զինծառայողը ճանաչվել է պիտանի ոչ շարային ծառայության համար, և ՀՀ պաշտպանության նախարարի կարգադրության համաձայն շարքային Մայիս Աղաբաբյանը կտեղափոխվի այլ զորամաս` հետագա ծառայությունը շարունակելու համար, սակայն ինչպես նշեցինք վերևում, նա շարունակում է գտնվել նույն զորամասում:

    ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

    Հ.Գ. Այսօրվա դատական նիստը տեղի չի ունեցել զինծառայող Շահեն Աղասյանի դատարան չներկայանալու պատճառով: Ստեփանակերտի դատարանի դատավոր Համլետ Դավթյանը կոպտորեն դուրս է հրավիրել զինծառայող Մայիս Աղաբաբյանի հարազատներին, ովքեր դատավորից խնդրել են բավարարել փաստաբան Սեդա Սաֆարյանի` դատավորին ուղղված գրության պահանջը, այն է` տրամադրել քրեական գործի նյութերը, որպեսզի հնարավորություն ունենա դրանց ծանոթանալու և հետագայում կուրանալու վտանգի առջև կանգնած զինծառայողի պաշտպանությունն իրականացնելու համար:

    Լրագիր.ամ

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Albus (23.02.2011), Mephistopheles (08.02.2011), Tig (09.02.2011), V!k (08.02.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայկական բանակ
    Հեղինակ՝ Lancet, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 83
    Վերջինը: 03.10.2019, 14:01
  2. Ծնունդդ շնորհավոր Հայոց բանակ
    Հեղինակ՝ armen9494, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 05.02.2012, 15:17
  3. h.s.-ն գնումա բանակ
    Հեղինակ՝ s_hrayr, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 09.06.2010, 01:58
  4. Ես գնացի բանակ.
    Հեղինակ՝ AMzone, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 37
    Վերջինը: 04.06.2009, 20:46
  5. Հայ-ը գնում ա բանակ...
    Հեղինակ՝ Lapterik, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 18.06.2007, 00:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •