User Tag List

Նայել հարցման արդյունքները: Բանակում ծառայե՞լ ես

Քվեարկողներ
129. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Ծառայել/ծառայում եմ, լավ էր

    28 21.71%
  • Ծառայել/ծառայում եմ, վատ էր

    16 12.40%
  • Սովորում եմ

    11 8.53%
  • Ազատված եմ

    23 17.83%
  • Ծառայելու եմ մեծ ցանկությամբ

    6 4.65%
  • Ծառայելու եմ, կամքիս հակառակ

    12 9.30%
  • Ծառայել եմ/ծառայելու եմ, բայց ոչ հայկական բանակում

    2 1.55%
  • Աղջիկ եմ

    31 24.03%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 2176 հատից

Թեմա: Հայոց բանակ

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Բարդ իրավիճակ է: Եթե "գռաժդանսկիներ"-ը ոտնձգել են զորամասի զինծառայողների կամ էլ զորամասում տիրող կարգուկանոնի դեմ, իսկ ամեն ինչ կարծես թ այդպես էլ եղել է, ապա սպայի արարքը արդարացված է, թեև բնականաբար` որոշակիորեն չափն անցել է: Իսկ եթե հաբռգած ու իշխանությունից հարբած վիճակ է... ավելի վատ իր համար: Կարծում եմ, պետք է սպասել քննության արդյունքներին:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. #2
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այդ հրամանատարը ուղղակի անկապ-անիմաստ մարդ չի ծեծի: Համ էլ հիշեցնեմ, նման (տոնական կամ սգո) օրերին զորամասերում (այն էլ այնպիսին ինչպիսին Իջևանինն է, այսինքն՝ հայ-ադրբեջանական սահմանը պահող զորամասում) միշտ էլ ծառայությունն ընթանում է ուժեղացված ռեժիմով:

    Եվ վերջապես, ի՞նչ գործ ունեին տղերքը դորդ ջհարով դեկտեմբերի 31-ի լույս 1-ի գիշերը զորամասի պատերի տակ… կամ անցակետում: «Ախպերս, էկել ենք մեր ախպոր Նոր Տարին շնորհավորենք»-ը կարելի էր իրականացնել ժամանակին… և այլն:

  3. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (07.01.2011), Lion (08.01.2011), ministr (08.01.2011)

  4. #3
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Տրամաբանությունս ու իմացածությունս որոշակի պատկեր են վերականգնում ու զուտ մարդկայնորեն հասկանում ու ընդունում եմ տվյալ հրամանատարի արարքը:
    Բայց զուտ օրենքի տեսակետից էլի հանցագործություն ա տեղի ունեցել:
    Ինչևէ: Եթե իմ մտքում վերականգնված պատկերն ա կատարվել, չէի ուզի որ հատկապես այս մարդը պատժվի: Համակարգային փոփոխություն ա պետք: Արդեն զզվելի ա դարձել... Արդեն չէ, շուտվանից:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  5. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    ministr (08.01.2011), Աբելյան (07.01.2011)

  6. #4
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չգիտեմ ով ա, որտեղից ա իր ինֆորմացիան, ում կողմից ա: Բայց հաշվի առնելով որ դեպքի մասին շատ քիչ բան ա գրվել, լրատվամիջոցներում ընհանրապես մի քանի կցկտուր տեղեկություններ են, այդ պատճառով տեղադրում եմ:
    Կարդացեք, մեկնաբանություններով http://kingmaestro.livejournal.com/6567.html

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Moonwalker (07.01.2011)

  8. #5
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դեպքերի շարունակությունը՝ http://kingmaestro.livejournal.com/7981.html

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Moonwalker (07.01.2011)

  10. #6
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ ով ա, որտեղից ա իր ինֆորմացիան, ում կողմից ա: Բայց հաշվի առնելով որ դեպքի մասին շատ քիչ բան ա գրվել, լրատվամիջոցներում ընհանրապես մի քանի կցկտուր տեղեկություններ են, այդ պատճառով տեղադրում եմ:
    Կարդացեք, մեկնաբանություններով http://kingmaestro.livejournal.com/6567.html
    Ներս ջան, էնքան էլ համոզիչ չէր
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (08.01.2011)

  12. #7
    Պատվավոր անդամ Մարկիզ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Գրառումներ
    2,676
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հիշեցնեմ, որ Իջևանի զորամասում կա բուժկետ` իր բժիշկներով(այդ օրը հաստատ մեկ բժիշկ կլիներ), բուժքույրերով, բուժակներով և սանհրահանգիչներով: Դեղորայքի պակաս էլ այսօր մեր զորամասերի բուժկետերում չկա:

    Իսկ հիմա հարցս. այդ ի՞նչ հիվանդությամբ էր տառապում վերը նշված զինծառայողը, որ բուժկետում չկարողացան օգնել, իսկ այ, համագյուղացիները կամ բարեկամները ամանորյա գիշերը 4 հոգով դեղ էին բերել, որը հաստատ կօգներ:

    Սերգեյ Կարապետյանը որպես հրամանատար ծառայել է ամենածանր ու դժվար զորամասերում:

    Ամեն դեպքում կրակոցը կամ ծեծը (իհարկե եթե եղել է նման բան) չեն արդարացվում:

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (08.01.2011)

  14. #8
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Հաջորդ վերսիան, լրագիր.ամ-ից... բնականաբար Շամշյան Գագոյի փոխանցմամբ

    ԳՆԴԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ԿՐԱԿԵԼ Է

    Մի շարք մանրամասներ են հայտնի դարձել դեկտեմբերի 31-ին Իջեւանի գնդի հրամանատարի եւ մի քանի քաղաքացիական անձանց միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքի մասին: Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը այս կապակցությամբ զրուցել է միջադեպի արդյունքում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կլինիկայի վերակենդանացման բաժանմունքում անգիտակից վիճակում գտնվող Տարոն Ենգիբարյանի պապի` Գրիգոր Ենգիբարյանի հետ:

    Ըստ տուժածի պապի` տղաներից մեկի եղբայրը Իջեւանի զորամասում կաթսայատանն է աշխատում: Դեկտեմբերի 31-ին զորամասի աշխատակիցը տեղեկացրել է եղբորը, որ վերջինս ատամնացավի դեղ հասցնի զորամաս: Տարոնի պապի խոսքով` մյուս երիտասարդները «ջահելություն» են արել, ու գնացել են զորամաս, որ դեղ տանեն աշխատակցին:

    Զորամասից դուրս գալիս նրանց է հանդիպել հրամանատար Սերգեյ Կարապետյանը, ով Գրիգոր Ենգիբարյանի պնդմամբ այդ պահին արդեն ոչ սթափ վիճակում է եղել: Հրամանատարը սկսել է հայհոյել զորամասի տարածքում գտնվող քաղաքացիական «անկոչ հյուրերին», նրանք էլ պատասխանել են: «Հրամանատարը թող ոստիկանություն կանչեր, բռնեին տանեին, բայց նա մայր է հայհոյել, ամեն տեսակ լկտի բառեր է ասել»,- պատմեց Տարոնի պապը:

    Ըստ նրա` ծեծկռտուք է սկսվել: Գնդի հրամանատարը վերցրել է ավտոմատը, ինչը տեսնելով երիտասարդները վազել, նստել են մեքենան, բայց հրամանատար Կարապետյանը կրակել է մեքենայի վրա: «Մեքենան գազով է աշխատում, երեխեքը վախեցել են, որ կտրաքեն, չեն քշել: Հրամանատարը նրանց բոլորին տարել է իր կաբինետ»,- ասաց պապը` նշելով, որ այդ ամենն իրեն պատմել են:

    Տարոնի հարազատները կապվել են Իջեւանում ճանաչված մարդկանց հետ, որ նրանք գնան բանակցեն հրամանատար Կարապետյանի հետ: «Հրամանատարը մի շիշ կոնյակ է գլխին քաշել, ու հետո էլ ավտոմատը վերցրել է, որ կոտորի երեխեքին: Էդ իջեւանցի տղերքից մեկը, լավ տղա է, անունը պետք էլ չի, որ տամ, թռել է, ու քացով խփել, ավտոմատը հրամանատարի ձեռքից գցել: Երեխեքը վախից պատշգամբից թռել են ցած: Մեկի ոտքն է կոտրվել, մյուսի մեջքը, թոռս էլ պատշգամբի մոտ է կանգնած եղել, հետեւից քացով խփել են, նա էլ գլխի վրա է ընկել ցած, ու կոտրել գանգոսկրը»,- Շամշյանին պատմեց Տարոն Ենգիբարյանի պապը:

    Գագիկ Շամշյանը զրուցել է նաեւ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ավագ ռեանիմատոլոգ Սամվել Կարապետյանի հետ, ով նշել է, որ Տարոն Ենգիբարյանը մինչեւ այժմ գտնվում է ծանր կայուն վիճակում:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. #9
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Զինծառայողներին նվաստացրած մայոր Սասունը մեղմ պատիժ է ուզում

    Անցյալ տարվա սեպտեմբերի 11-ին youtube-ում տեղադրված հայտնի, աղմկահարույց տեսանյութում ԼՂՀ «Եղնիկներ» կոչվող զորամասի ժամկետային զինծառայողներին դաժանաբար նվաստացնող Սասուն Գալստյանը մեղմ պատիժ է ուզում վերաքննիչ քրեական դատարանից:

    Հիշեցնենք, որ զորամասի գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, մայոր Սասուն Գալստյանը կիսամերկ վիճակում, ալկոհոլի ազդեցության տակ դաժան վերաբերմունքի և ստորացման էր ենթարկում զինված ուժերի երկու զինծառայողների. նա ջուր էր լցնում զինվորների ականջների մեջ և հարվածում ականջներին: Նշված արարքի համար նախաքննական մարմինը 33-ամյա Սասուն Գալստյանին մեղադրանք է առաջադրել իշխանազանցության համար, իսկ Սյունիքի մարզի դատարանը` նախագահությամբ Համլետ Դավթյանի, արագացված կարգով դատաքննությամբ նրան դատապարտել է 3 տարվա ազատազրկման: Իսկ ի՞նչ է պարզել դատարանը մինչ նրա համար նման պատժաչափ նշանակելը: Վերոնշյալ փաստի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննության մարմնի կողմից 18.09.2010թ.-ին Սասուն Գալստյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով` այն բանի համար, որ նա հանդիսանալով ԼՂՀ ՊԲ թիվ N զորամասի 2-րդ մոտոհրաձգային գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, կոչումով մայոր, պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, ինքնահաստատվելու և զինծառայողների նկատմամբ իր առավելությունները դրսևորելու մոլուցքով տարված, 2010թ.-ի հուլիս ամսին, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, գումարտակի ավտոհավաքակայանի տարածքում, կատարել է իշխանազանցություն. ծեծի և ծաղրուծանակի է ենթարկել նույն գումարտակի պարտադիր ժամկետային զինծառայողներ, սերժանտ Գ.Հարությունյանին և շարքային Բ.Եղիկյանին` վերջիններիս պատճառելով ֆիզիկական ցավ, որի հետևանքով առաջացել է էական վնաս` խաթարվել է զորամասի անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը, սասանվել է պետական իշխանության մարմինների հեղինակությունը: Ս.Գալստյանի նկատմամբ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 18.09.2010թ. որոշմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել երկամսյա կալանքը: Դատարանում ամբաստանյալ Սասուն Գալստյանն իրեն լիովին մեղավոր էր ճանաչել և խնդրել արագացված դատաքննություն անցկացնել: Մեղադրողն ու տուժողները չէին առարկել:

    Սպայի պատժաչափը որոշելիս դատարանը հաշվի էր առել արարքի բնույթն ու հանրության համար դրա վտանգավորության աստիճանը, ամբաստանյալի անձը, նրա պատասխանատվությունը, պատիժը մեղմացնող, ծանրացնող հանգամանքները: Համաձայն օրենքի` դատարանը Ս.Գալստյանի հանցանքը համարել է միջին ծանրության, հաշվի է առնվել նաև, որ ամբաստանյալը նախկինում դատված չի եղել, բնութագրվում է դրականորեն, ամուսնացած է և խնամքին են գտնվում 3 երեխաներ` 4, 8 և 9 տարեկան, ծառայության նկատմամբ ցուցաբերած վերաբերմունքի համար արժանացել է խրախուսանքների, պարգևատրվել է «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի և «Դրաստամատ Կանայան» մեդալներով, հանցանքը կատարել է ալկոհոլի ազդեցության տակ: Այս ամենից դատարանը Ս.Գալստյանի պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել նրա խնամքին եղած մինչև 14 տարեկան երեխաների առկայությունը, ծառայության վայրում խրախուսանքների արժանանալը: Իսկ ծանրացնող հանգամանք է դիտել հանցանքը ալկոհոլի ազդեցության տակ կատարելը:

    Եվ այժմ 3 տարվա ազատազրկման դատապարտված մայորը` Սասուն Գալստյանը, խնդրում է վերաքննիչ քրեական դատարանից բեկանել և փոփոխել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը և նշանակել ավելի մեղմ պատիժ կամ այն պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան:

    Ի դեպ, ՀՀ զինված ուժերում «Դրաստամատ Կանայան» մեդալով պարգևատրվում են բանակաշինության, ՀՀ ռազմակրթական համակարգի զարգացման և մատաղ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության բնագավառում նշանակալի ներդրում ունեցող սպաները և ենթասպաները, ժամկետային ծառայության ընթացքում հայրենիքի սահմանների պաշտպանության, զինծառայողների կյանքին սպառնացող վտանգը վերացնելու գործում անձնական խիզախություն ցուցաբերած զինծառայողները, Հայկական բանակի կայացման և ամրապնդման գործում զգալի ավանդ ունեցող անհատները: Իսկ «Անբասիր ծառայության համար» մեդալը շնորհվում է ՀՀ զինված ուժերում 5, 10, 15, 20 տարի անբասիր ծառայած սպաներին և ենթասպաներին: Ընդ որում` «Անբասիր ծառայության համար» մեդալով չեն կարող պարգևատրվել «նկատողություն», «խիստ նկատողություն», «ծառայողական ոչ լրիվ համապատասխանություն», կոչման ցածրացում, տույժ ստացած սպաները և ենթասպաները, ինչպես նաև նախկինում «Ծառայողական անհամապատասխանությամբ» զորացրված և վերականգնված սպաներն ու ենթասպաները, նախկինում աստիճանազրկված և վերականգնված սպաներն ու ենթասպաները, կարգապահական տույժ ունեցող սպաներն ու ենթասպաները, ծառայության ընթացքում դատապարտված, այդ թվում` ազատազրկման հետ չկապված պայմանական պատիժ կրող սպաներն ու ենթասպաները:

    Հ.Գ. Թե ինչպես է զինվորների ականջների մեջ «խիզախորեն» ջուր լցնող, հարվածող, նվաստացնող մայորը նպաստել բանակաՇԻՆՈՒԹՅԱՆ գործին, մատաղ սերունդ դաստիարակել ու վերացրել զինծառայողների կյանքին սպառնացող վտանգը` միանգամայն հասկանալի է: Սպասենք` տեսնենք, թե ինչ կլինի նրա` «Անբասիր ծառայության մեդալը» դատապարտվելուց հետո. կաստիճանազրկվի և կզորացրվի՞, թե՞ այլ զորամաս կտեղափոխվի և կշարունակի «անբասիր» ծառայությունը...

    «Ժամանակ» օրաթերթ
    Առաջին
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (24.02.2011)

  17. #10
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հադրութի զորամասում ժամկետային զինծառայողը գնդացիրից կրակել է իր վրա
    Մարտի 21-ի լույս 22-ի գիշերը Հադրութի զորամասում ժամկետային զինծառայող Ժիրայր Մինասյանը գնդացիրից կրակել է իր վրա և վիրավորվել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ 365 հոդվածի առաջին մասի հատկանիշներով` մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտում:
    Epress.am-ի հետ զրույցում այս մասին հաղորդել է Հատուկ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը:
    Ժիրայր Մինասյանը ծնվել է 1992 թվականին, զորակոչվել է Մասիսի զինկոմիսարիատից:
    Ինչպես Epress.am-ի հետ զրույցում նշել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը, այս պահին զինծառայողը գտնվում է Երևանի Մուրացանի զինվորական հոսպիտալում: Նրա վիճակ ծանր է, սակայն կա դրական տեղաշարժ:
    Ժող ինչ եք կարծում կարող էր գնդացիրով ինքն իրեն կրակել էլի գործ կոծկելու հոտ եմ առնում

  18. #11
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    Հադրութի զորամասում ժամկետային զինծառայողը գնդացիրից կրակել է իր վրա

    Ժող ինչ եք կարծում կարող էր գնդացիրով ինքն իրեն կրակել էլի գործ կոծկելու հոտ եմ առնում
    Ինչքանով ես եմ տեղյակ, նման բաներ լինում են սահմանային զորամասերում, մանավանդ, եթե դիրքեր են պաշտպանում կամ գիշերները խրամատային հերթապահության են լինում/ կներեք, տերմիները չգիտեմ/: Մտերիմ տղաներից մեկը ով ծառայում էր Ղարաբաղ Մարտունի 2 , ասում էր, որ նման դեպքեր հաճախ են լինում, հիմանակնում վախից ելնելով: Բայց դե հիմա կոնկրետ տվյալ գործի վերաբերյալ ամեն բան էլ հնարավորա:
    Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
    Ժողովուրդ

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    tikopx (24.03.2011)

  20. #12
    Պատվավոր անդամ Universe-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.04.2007
    Գրառումներ
    2,294
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժող ինչ եք կարծում կարող էր գնդացիրով ինքն իրեն կրակել էլի գործ կոծկելու հոտ եմ առնում

    Դե եթե РПК ա զենքը, կկարողանա, եթե ПК, կարծում եմ դժվար թե...

    Ուրեմն ԼՂՀ, Ասկերան, 2009թ.
    Երեկո, զորամասի բժիշկներ-բուժքույրերը հերթական անգամ պատրաստվում էին տուն գնալուն: Գնդի բուժծառայության պետն արդեն պատրաստվում էր լքել իր սենյակը, իսկ ես անհամբեր սպասում էի թե երբ է բանալիները թողնելու ինձ մոտ, որ մտնեմ, կողպեմ դուռը իմ ետևից և կոմպը միացնեմ ՈՒ հենց ոտքները դրեցին բուժկետից դուրս, НИВА ից զանգահարեցին, ու ասեցին որ 117 դիրքում վիրավոր կա, ու նշեցին որ գլխից է վիրավորվել... Չեմ երկարացնում մանրամասները գնալ-ետ գալու, որովհետև ես էլ չեմ ուզում հիշել, մենակ էն եմ հիշում, որ երբ կանգնած էի գիշերվա 3-4 ի կողմերը զորամասի շտաբի շենքի դիմաց ու իմ առաջ կանգնած էր բուժկետի մեքենան՝ ղեկին ընկերս, իսկ ետևում արդեն զոհված մարդ, որի անուն ազգանունն անգամ չեմ հարցրել ոչ մեկից ամբողջ ճանապարհին ... Ու էտ պահին ԼՂՀ շտաբի պետ Լևոն Մնացականյանի մեր զորամաս մուտքի պահին ինձ իր տեսադաշտից թաքցնելու համար երբ արագ քայլեցի բուժկետի մեքենայի կողմ ու նստեցի ետևի կողմից որ թաքնվեմ, էտ ժամանակ աչքիս առաջ եկավ իմ հետ օտպուսկից հետ եկած... Մի խոսքով... կոմիտասցի էր, ինքնասպան էր եղել, հանուն ինչի՞... Հանուն իրա էշ խելքի, որ խաղացել էր զենքի հետ... Ընդամենը խաղացել էր, պուլեքը հանելով ու ընկերների վրա կայֆ բռնելով,որ տեսեք, թե ոնց եմ ես ինձ գլխից խփում, ու բան չի լինում, ւ հերթական պոստի ժամանակ խաղալուց ընդամենը շփոթել էր ու խառնել հաշվարկը, որ 5-րդ պուլը արդեն դատարկ չի... ու....

    ԷԼի նույն զորամաս, էլի իմ սանչաստի ծառայության ժամանակ.
    Մասիվցի ընկերներ ունեի, որոնք էլ էին նույն մեր զորամասից, ու երկուսն էլ նույն պոստում էին պոստ պահում, մեկը դիրքի ավագ, իսկ մյուսը՝ ուղղակի պոստավիկ: Տղերքից մեկին մնացել էր ընդամենը 30 օր, մյուսին մի քիչ ավել, հերթական անգամ դիրքերում նստած ձանձրույթից զենքի հետ խախացող պոստավիկը ուզեցավ ընդամենը զենքի ՉԽԿոցով արթնացնել իր քնած ընկերջը, զենքը պահելով նրա ականջի դակ, սակայն չխկի փոխարեն լսվեց մի ուժեղ կրակոցի ձայն ու ևս մեկ հոգու կյանք խլվեց...


    հաջորդ դեպքը.
    Սովորաբար ամեն երկուշաբթի դուրս էի գալիս ռազվոդին լինելու ժամը 9-ին առավոտյան, ու ինչպես միշտ գնդի հրամանատարի հրամանից հետո սկսվելու էին դասերը , որոնց ժամանակ պետք է նոր եկածները զինավարժություններ անեին, ու ես քայլում եմ ինչպես միշտ, դեպի բուժկետ, այս անգամ մի քիչ «դնջանալու» նպատակով, ու հերթական անգամ քայլ գցելով շարահրապարակի /պլաց/ եզրին մոտ, կողքովս մի ուժգին պայթյունի ձայն անցավ, ու անկախ ինձանից ինձ գցեցի-պառկեցի կողքի խոտերի մեջ, քիչ անց գլուխս բարձրացրեցի ու տեսա վիրավոր պառկած մեկին, ում վազքով մոտենալով ու արդեն արյունոտված ձեռքերով դրան քարշ տալով ու դեմքին նայելով մտքումս ասեցի «Դե էս էիր ուզում վերջը այ..*.» , Էտ նույն ինքնասպանության փորձ անող զինվորը բազմիցս էր եկել մոտս թե, ինչ ձևեր կան ազատվելու, ոնց անենք , ինչ միջոցների դիմենք... դե ես էլ չեի ալարում, անընդհատ բացատրում էի, որ այ տղա, ազատվող էիր մինչև գալդ ազատվեիր, հիմա եկել ես հասել ես ղարաբաղ ու ի՞նչ ես ձևեր թափում, քո համար ծառայի գնա էլի հո մենակ չես, քո պես 10.000 ավոր մարդիկ են նույն օրին... Տենց, չլսեց, ու մեկ ամիս էլ չեր անցել ինչ էտ դեպքն եղավ... Բայց վիզ չվերցրեց, որ ինքնասպանա ուզեցել լինի... /սաղ էր մնացել/ նույնիսկ իրա ԱՆԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ փրկեց իր կյանքը, քանի որ անասունը շփոթել էի սրտի տեղը.... Էս նույն դեպքի հետ էլի շատ կարևոր ու հետաքրքիր բաներ են եղել...

    Ու մեկ էլ սա.

    Առաջին շաբաթնա, որ գնացել եմ մտել եմ պոլկ, ու քանի որ 3-րդ գումարտակում բժիշկ կար, բայց սանհրահանգչ չկար, ստիպված եղան ինձ խամ-խամ ուղարկել պոստեր.. Ամեն ինչ լավ էր, կարգին սկսվեց ամեն ինչ՝ իմ հարմարվող բնավորության , հումորի ու ինչ-որ տեղ երևանցու քիչ թե շատ մտքի ճկունությամբ լավ կողմից էի միշտ էլ աչքի ընկնում, բայց դա ոչ ոք հաշվի չեր առնի էն պահին, երբ հենց պոստեր գնալուս երկրրդ օրը սվյազիստ Արտակը գոռաց. «Վիրավո՜ր 136 դիրքում»... Ես էլ խամ, նոր եկած, ոչ ճանապարհ գիտեմ, ոչ բան, հրամանատարս վազեց պոստերի կողմ, իսկ ինձ ասեց «....արի հետևիցս», դե սկզբում ճանապարհը հարթ էր, սկսեցի վազել արագ ու նույնիսկ հասնում էի նրան, մոռացել էի հագնել սապոգներս, ու հագիս քաղաքացիական , այնտեղի լեզվով ասած լաթիկներն էին, որոնցից աջ ոտքինս պոկվեց էն ժամանակ, երբ դեռ երևի մի 2.00 մետր էլ չէի գնացել: Հրամանատարս/Համոն/ կորավ իմ տեսադաշտից, ես էլ առաջին անգամ էի պոստերիում, ոչ ճանապարհ գիտեմ, ոչ էլ, ուղղակի վազում եմ անջատված, մի ձեռքիս զենքս, մի ձեռքիս էլ առաջին օգնության համար նախատեսված պայուսակը՝ ֆանառի հետ: Ճանապարհին ոնց որ կինո, ֆանառն ընկավ ձեռքիցս, իսկ քիչ անց, նաև ես ընկա, քարքարոտ, գոնե ձայն չէի լսում, որ այդ կողմ գնաի, ու քիչ անց մենակ կողմնորոշվեցի հրամանատարի ինձ կանչող ձայնը, ու երբ հասա մի կերպ 136 դիրք, աչքիս առաջ առաջին անգամ տեսա արյունահոսվող մարդու, ում ոտքի փափուկ հյուսվածքների /առանց ոսկրի վնասման/ միջով անցել էր 3 փամփուշտ... Սկզբից մոռացա ամբողջ անցածս, էն ինչ սովորել էի, ու մի պահ ուղեղս մթագնեց /մի քանի վայրկյան/, բայց փառք աստծո, չխառնվեցի իրար, ֆայմս սկսեց աշխատել ու արեցի այն, ինչն անհրաժեշտ էր, արյուն շատ չթողեցինք կորցնի, մինչև հասան զորամասից պոստեր վիրավորին տանելու... բայց տեսեք, իրան ոչ թուրք էր կրկին անգամ կրակել, ոչ էլ ադրբեջանցի, այլ հենց իր զինվորական ընկերը՝ պատահականորեն....

    Անկեղծ ասած մոտ մեկ ժամ կլինի երևի ինչ այս ամենը գրում եմ, բայց ամեն անգամ ստիպված կրճատում եմ շատ մանրամասներ, որովհետև կարծում եմ դա շատ կերակարացնի իմ ասածի բուն իմաստից, որ տղերք ջան, էն մարդիկ ովքեր որ գնալու եք բանակ, հիշեք որ զենքի հետ ՊԵՏՔ ՉԻ, պետք չի խաղալ, տեսեք, էս մարդկանց անգամ իրանց թշնամին վնաս չի տվել, այլ տվել են կամ իրենք իրենց, կամ էլ իրենց ընկերները... ՈՒ մենակ դո՛ւք մի հիշեք, այլ նաև ԹՈՒՅԼ ՄԻ ՏՎԵՔ, որ ինչ որ մեկը զենքով խաղա Ձեր կողքին, կամ ուզումա ընկեր լինի, ուզումա հալալ ախպերդ որ ԴԱՏԱՐԿ զենքը խաղալու համար պահումա մեկի վրա... Հետս ծառայածներից շատերն են հիշում մինչև հիմա, թե ոց եմ միշտ վերաբրվել զենքով կատակ անողներին... Ամենակարևոր բաներից մեկը կարծում եմ, որ ավելի շատա մարդկանցից կյանք խլում, քան հենց ինքը՝ թշնամիդ...

  21. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Albus (29.03.2011), Artyom (29.04.2011), Lion (17.04.2011), Monk (30.03.2011), Zangezur (30.03.2011), Աթեիստ (30.03.2011), Նաիրուհի (30.03.2011)

  22. #13
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Եթե պարզվի` զինվորներից մեկը դեկտեմբերի 31-ին ողջ է եղել, մեղադրողները նոր անելիք կունենան
    Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվեց 2003թ. Մատաղիսի զորամասում տեղի ունեցած սպանության գործի դատաքննությունը:

    Հիշեցնենք, որ 3 նախկին զինծառայողներ Ռազմիկ Սարգսյանը, Արայիկ Զալյանը, Մուսա Սերոբյանը մեղադրվում են երկու ծառայակիցների` Ռոման Եղիազարյանի և Հովսեփ Մկրտումյանի սպանության մեջ, ովքեր 3 տարի կալանքի տակ գտնվելուց հետո, Վճռաբեկ դատարանի որոշմամբ ազատ արձակվեցին, և գործը նախաքննության ուղարկվելուց հետո կրկին հայտնվեց դատարանում: Բայց քանի որ մեղադրող կողմն այդպես էլ չընդունեց նախաքննության ընթացքում իր կողմից թույլ տրված սխալները, մեղադրանքը չհանեց այդ երեք տղաների վրայից:

    Վերջին նիստերից մեկի ժամանակ նոր ի հայտ եկած հանգամանքն այն էր, որ սպանված զինվոր Հովսեփ Մկրտումյանի հոր պնդմամբ` 2004 թվականի դեկտեմբերի 31-ին հարևանի տնից խոսել է իրեն ծանոթ մի վարորդի հետ, ով տեղեկացրել է, որ Հովսեփը և նրա հետ կորած մյուս զինվորը հայտնաբերվել են և գտնվում են ռազմական ոստիկանությունում: Իր ասածը հաստատելու համար տուժող կողմը դատարան էր հրավիրել վկաներին` իր հարևաններին, որոնց ինքը հայտնել է իր ուրախության մասին: Վկաներից Արշակ Հարությունյանը դատարանին տեղեկացրել է, որ ինքը եղել է Մովսես Մկրտումյանի տանը, իսկ վերջինս գնացել է իրենց տուն` զանգահարելու մի ծանոթի` տղայից լուր ստանալու համար:

    «Ինքն ինձ ասաց, որ լավ լուր է լսել երեխայից, որ նա ռազմական ոստիկանությունում է... Այդ ուրախությունն այն էր, որ մի երկու օր առաջ ասում էին` չկա երեխան: Իսկ հիմա իմացել էր, որ ողջ-առողջ է», - նշել է Արշակ Հարությունյանը: Հաջորդ վկան Մկրտումյանների մյուս հարևան Գարիկ Կարապետյանն էր: Նա շատ լավ հիշում էր, որ Հովսեփից լուր ստանալու համար 2004-ի դեկտեմբերի 31-ին զանգել են ոմն զինվորական Սաշայի: Գարիկ Կարապետյանը դատարանում պնդել է, որ հարցրել են կոնկրետ Հովսեփ Մկրտումյանի մասին. «Դեկտեմբերի 31-ին, մենք ծանոթ ունեինք, զանգեցինք իրեն, ասացինք, որ երեխան չկա: Ինքը կապվեց, իմացավ, որ երեխաները ոստիկանությունում են: Հետո` արդեն հունվարի 2-ին, Մովսեսն ասաց, որ երեխաները չկան: Նրանք դարձյալ կապ էին հաստատել Սաշայի հետ, որը տեղեկացրել էր, թե սխալմունք է եղել, ոստիկանությունում գտնվողներն այլ զինվորներ են:

    Եթե հաստատվի, որ Հովսեփը դեկտեմբերի 31-ին ողջ է եղել, ուրեմն մեղադրող կողմը հավանաբար ստիպված կլինի հրաժարվել այս մեղադրանքից, մանավանդ որ` այլ ապացույցներով և վկաներից Արման Գրիգորյանի ցուցմունքով հերքվում է, որ ամբաստանյալներն են սպանել տղաներին:

    Հիշեցնենք այն. 2003-ի դեկտեմբերի 24-ին, ընթրիքից հետո շարքային զինծառայող Արման Գրիգորյանը, երբ գնացել է զուգարան, տեսել է, թե ինչպես համածառայողներ Ղևոնդ Եգորյանը, Վահե Հովհաննիսյանը և Երվանդ Պետրոսյանը, ովքեր հեղինակություն են եղել զորամասում, Սամվել Պետրոսյանի միջոցով զորամասից դուրս են տարել Ռոման Եղիազարյանին ու Հովսեփ Մկրտումյանին: Քիչ անց լսվել են դուրս տարված տղաների օգնության կանչերը և Ղևոնդ Եգորյանի, Վահե Հովհաննիսյանի խոսքերը. «Սա դեռ քիչ է, այնքան պետք է ծեծենք, որ մեռնեք»: Այդ մասին նա ցուցմունք է տվել հունվարին` տղաների դիակները հայտնաբերելուց հետո. ծեծող անձանց հետ առերես հարցաքննության ընթացքում նա պնդել է, որ ձայները լսելուց հետո, երբ դուրս է եկել զորամասից, տեսել է, թե ինչպես են նրանք չորսով սպանում տղաներին, որից հետո նրանց դիակները տանում, գցում են ջուրը: Նրանք 2004-ի հունվարի 19-ին կալանավորվում են` սպանության մեղադրանքով, սակայն ժխտել են իրենց առնչությունը սպանությանը` պատճառաբանելով, որ Արման Գրիգորյանն իրենց զրպարտում է:

    Դրանից մեկ ամիս անց, Արման Գրիգորյանը պաշտպանի ներկայությամբ խոստովանել է, որ նաև ինքն է մասնակցել երկու տղաների սպանությանը: Նա նաև նշել է, որ տեսել է, թե ինչպես են գումարտակի հրամանատար Իվան Գրիգորյանը և գնդի «զամպալիտ», մայոր Կառլեն Մայիլյանը կանգնել կամրջի ձախ կողմում, Իվանի ավտոմեքենայից հանել երկու հոգու և գցել ջուրը:

    Արման Գրիգորյանն իրեն մեղավոր չի ճանաչել, և նրան ևս մեղադրանք է առաջադրվել վերոնշյալ հոդվածներով: Նա դեպքն այսպես է նկարագրել. դեկտեմբերի 24-ին տեսել է, որ «սամավոլկա» գնալու համար Ռոմանին և Հովսեփին հայհոյում ու ծեծում են Ղևոնդը և Վահանը: Նրանց է մոտեցել «կամբատ» Իվանը և իմանալով, որ նրանց ծեծում են «սամավոլկա» գնալու համար, գետնից ինչ-որ բան է վերցրել (փայտ, թե երկաթ` չգիտի, մոտ 50 սմ երկարությամբ) և սկսել երկուսին էլ հարվածել:

    «Զամպալիտը» և Վահանը ծեծել են Ռոմանին, իսկ «կամբատը» և Մաճին` Ղևոնդը, Հովսեփին: Ծեծից հետո նրանք ընկել ու չեն շարժվել: Հովսեփին ու Ռոմանին գցել են «Վիլիս» ավտոմեքենայի բեռնախուցը, իսկ երբ նկատել են իրեն` Արման Գրիգորյանին, հետները տարել են և ստիպել նրան, որ դիակները գցի ջուրը: «Կամբատը» իրեն զգուշացրել է, որ եթե որևէ մեկն այդ մասին իմանա, ապա իրեն կսպանի: Հետագա ցուցմունքներում Արման Գրիգորյանն ասել է, որ «զամպալիտն» ու «կամբատը» սպանության հետ կապ չունեն, այլ մյուս 4-ն են սպանել տղաներին: Իսկ ավելի ուշ ընդհանրապես հերքել է իր ցուցմունքները և դրանք որակել է սուտ, զրպարտություն, նրա նկատմամբ քրգործը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով, սակայն քրգործ չի հարուցվել սուտ ցուցմունքի համար:

    Այդպես է եղել նաև մյուս վկայի` Արտաշատից զորակոչված Հարություն Հակոբյանի հետ, ով զորամասից փախնելուց հետո բռնվելով և հայտնվելով Ստեփանակերտի ռազմական ոստիկանության կալանախցում` մեղադրյալ Սամվել Պողոսյանի և ոմն Արթուր Ալեքսանյանի հետ, Պողոսյանից իմացել է, որ նա այդտեղ է գտնվում 6 հոգով երկու զինվորներին ծեծելով սպանելու և ջուրը գցելու համար, սակայն Հարություն Հակոբյանը հետագայում հրաժարվել է այդ ցուցմունքներից, և նրա նկատմամբ քրեական հետապնդում ևս չի իրականացվել:

    «Ժամանակ» օրաթերթ

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայկական բանակ
    Հեղինակ՝ Lancet, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 83
    Վերջինը: 03.10.2019, 14:01
  2. Ծնունդդ շնորհավոր Հայոց բանակ
    Հեղինակ՝ armen9494, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 05.02.2012, 15:17
  3. h.s.-ն գնումա բանակ
    Հեղինակ՝ s_hrayr, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 09.06.2010, 01:58
  4. Ես գնացի բանակ.
    Հեղինակ՝ AMzone, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 37
    Վերջինը: 04.06.2009, 20:46
  5. Հայ-ը գնում ա բանակ...
    Հեղինակ՝ Lapterik, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 18.06.2007, 00:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •