User Tag List

Նայել հարցման արդյունքները: Բանակում ծառայե՞լ ես

Քվեարկողներ
129. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Ծառայել/ծառայում եմ, լավ էր

    28 21.71%
  • Ծառայել/ծառայում եմ, վատ էր

    16 12.40%
  • Սովորում եմ

    11 8.53%
  • Ազատված եմ

    23 17.83%
  • Ծառայելու եմ մեծ ցանկությամբ

    6 4.65%
  • Ծառայելու եմ, կամքիս հակառակ

    12 9.30%
  • Ծառայել եմ/ծառայելու եմ, բայց ոչ հայկական բանակում

    2 1.55%
  • Աղջիկ եմ

    31 24.03%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 2176 հատից

Թեմա: Հայոց բանակ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Կապելլան Monk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.12.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    1,608
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Մոնկ ջան, իհարկե տվյալ պարագայում ՊՆ-ի ով լինելը նշանակություն չուներ… Բայց այս տրամաբանությամբ առաջ շարժվելու դեպքում նշանակում է, որ ընդհանրապես ցանկացած պաշտոնիայի ով լինելը նշանակություն չունի… Փաստորեն ՀՀ-ում ինչ էլ կատարվի՝ նախագահը մեղք չունի՞… Ոչ, հենց ամենաառաջին հերթին ՊՆ-ը պիտի պատասխան տա: Իհարկե, որ մեղքի բաժանում անենք՝ բոլորս էլ մեղավոր ենք, մեր անառողջ հասարակության արտացոլումն է բանակը՝ հայելին… Բայց մեկա ամենամեծ պատասխանատվությունը վերևից պիտի սկսվի: Նախ նախարարը մեծ պատասխանատվությամբ պիտի կատարի համապատասխան պաշտոնյաների նշանակումները և համապատասխան օրենսդրական նորմերի կիրարումը: Ապահովի զինվորի գերագույն զբաղվածությունը, քանի որ ինչպես մեր հրամանատարմերից մեկն էր ասում՝ «պարապ զինվորը՝ պոտենցյալ հանցագործա»: Իսկ այսօր զինվորը լիքը պարապ ժամանակ ունի… Սկսած ՊՆ-ից ու շղթայական կապով մինչև դասակի ու ջոկի հրամանատարը ամեն մեկն իր չափով պիտի պատասխան տան: Մոնկ ջան ես լավ գիտեմ ինչ եմ ասում: Ես ինքս 3 տարի դասակի հրամանատար եմ եղել ու սկզբում մտածում էի, որ ամեն մի ապուշի պատճառով ինձ են պատժում, բայց հետո հասկացա, որ ես եմ մեղավոր, որ ես որպես հրամանատար թույլ հրամանատար եմ ու դա է պատճառը, որ զինվորները ապուշություններով են զբաղվում ու ես էլ իրենց հետ պատժվում էի: Ու քանի որ զգացի, որ ես չեմ կարող փոխվել ու լավ հրամանատար դառնալ՝ էլ չշարունակեցի զինվորական լինելս: Լավն այն էր, որ իմ պայմանագիրը երկար չէր: Ճիշտա մենք կադրերի լայն ընտրության հնարավորություն չունենք: Մենք ունենք այն ինչ ունենք… Բայց եթե նման դեպքերում համապատասխան օղակները պատասխանատվության չեն ենթարկվում՝ ունեցծն էլ ենք կորցնում… Եթե նախարարը ժամանակին հետեևողականորեն ստուգայցեր կազմակերպեր զորամասերը համապատասխան կարգադրություններ աներ, զբաղվեր նորակոչիկների որակական ուսումնասիրությամբ ու համապատասխան մարդկանց շատից քչից իրեն համապատասխան վայր ուղարկեր, եթե… այ սենց լիքը եթեներ կարելիա թվարկել: Ու ես հո չեմ ասում որ այդ ամենը նա անձամբ պիտի աներ, ոչ դրա համար կան համապատսախան պաշտոնյաներ ու այդ պաշտոնյաների ընտրությունը անում է հենց ինքը: Ու հենց այդ ընտրության մեջ թերանալու համար նա պիտի պատասխան տա ու համապատասխանաբար բոլոր օղակներում բոլոր թերացողները պիտի պատասխան տան: Իսկ մեր մետ ոնցա լինում՝ ջոկի, դասակի, ծայրահեղ դեպքերում զորամասի հրամանատարից այն կողմ, ոչ մի պաշտոնյա պատասխանատվության չի ենթարկվում: Ու քանի դեռ սա սենց էլ շարունակվի՝ նման դեպքերը հա էլ լինելու են… /ցավոք սրտի…/
    Տիգ ջան, ինչ-որ տեղ համաձայն եմ հետդ, ինչ-որ տեղ՝ ոչ: Բայց համենայնդեպս նախ ընդգծեմ, որ հոդվածը չէի տեղադրել ի հակադրություն ՊՆ-ի հրաժարականի կողմնակիցների տեսակետի: Ոչ ՊՆ-ի, ոչ էլ որևէ պաշտոնյայի դատապաշտպանի դերը ստանձնել չեմ պատրաստվում Չնայած, իմ համեստ կարծիքով, խնդրի լուծումն ավելի խորքային է և ընդգրկուն, քան ՊՆ հրաժարակնն է նշածդ հետևանքներով: Բանակում տիրող իրավիճակի խնդրի ամբողջական լուծում առաջարկել չեմ կարող, ինքս էլ դեռ չեմ կարողանում լիարժեքորեն ելք պատկերացնել, բայց, լինելով բանակին սերտորեն առնչվող մարդ, կարծում եմ, որ վերոնշյալ ճանապարհով հազիվ թե առկա խնդիրները վերանան: Գուցե մի քիչ կբարելավվի վիճակը, չի բացառվում նաև հակառակը: Մի խոսքով, կարծիքս ավելի մանրամասն հետո կշարադրեմ, հիմա լավ հոգնած եմ: Ուղղակի չուզեցի ավելի երկար ժամանակով անպատասխան թողնել գրառումդ:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (01.12.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայկական բանակ
    Հեղինակ՝ Lancet, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 83
    Վերջինը: 03.10.2019, 14:01
  2. Ծնունդդ շնորհավոր Հայոց բանակ
    Հեղինակ՝ armen9494, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 05.02.2012, 15:17
  3. h.s.-ն գնումա բանակ
    Հեղինակ՝ s_hrayr, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 09.06.2010, 01:58
  4. Ես գնացի բանակ.
    Հեղինակ՝ AMzone, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 37
    Վերջինը: 04.06.2009, 20:46
  5. Հայ-ը գնում ա բանակ...
    Հեղինակ՝ Lapterik, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 18.06.2007, 00:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •