Օօօօ, շաաաաաաաաատ շնորհակալ եմ Astgh ջան: Հա, կիրակի օրվա տեսակցության համար էր պետք: Նենց էլ մանրամասն ես բացատրել, անչափ գոհ եմ:![]()
Ծառայել/ծառայում եմ, լավ էր
Ծառայել/ծառայում եմ, վատ էր
Սովորում եմ
Ազատված եմ
Ծառայելու եմ մեծ ցանկությամբ
Ծառայելու եմ, կամքիս հակառակ
Ծառայել եմ/ծառայելու եմ, բայց ոչ հայկական բանակում
Աղջիկ եմ
Օօօօ, շաաաաաաաաատ շնորհակալ եմ Astgh ջան: Հա, կիրակի օրվա տեսակցության համար էր պետք: Նենց էլ մանրամասն ես բացատրել, անչափ գոհ եմ:![]()
Մի զինվորը մահացել է, մյուսն անգիտակից է
---------- Ավելացվել է՝ 19:03 ---------- Սկզբնական գրառումը՝ 18:58 ----------Օգոստոսի 20-ին պաշտպանության նախարարության Կուբաթլիի թիվ 73128 զորամասից անգիտակից վիճակով մայրաքաղաքի Մուրացանի զինվորական հոսպիտալ է տեղափոխվել զինծառայող Վարուժան Դավթյանը։ Բժիշկները 1 տոկոս հույս են տալիս զինվորի կյանքը փրկելու։ Հարազատները, մասնավորապես՝ մայրը, չգիտեն, թե ինչն է երեխայի այս վիճակում հայտնվելու պատճառը։ Զորամասում նրան ասել են՝ իբր կույրաղիքն են վիրահատել։
«Թոքերը չեն աշխատում, երիկամները չեն աշխատում, ոչ մի բան չի աշխատում»,- ասել է մայրը։
Դեպքի մասին տեղյակ է պահվել զինդատախազին։ Վարկածներից մեկի համաձայն՝ երեխային ծեծի են ենթարկել նրանից գումար ստանալու ակնկալիքով։
«Կա վկայություն այն մասին, որ երեխան կես ժամ գտնվել է զամպալիտի մոտ։ Դրանից հետո սալդատները երեխուն չեն տեսել»,- ասել են հարազատները։
Օգոստոսի 28-ին հոսպիտալում մահացել է զինվոր Հակոբ Բաբուչյանը։ Նախնական տվյալներով՝ նա ինֆարկտ է տարել։ Բաբուչյանը հոսպիտալ էր տարվել միզուղիների հետ խնդիրներ ունենալու համար։
Tert.am
Եվս մեկ սպանություն բանակում
---------- Ավելացվել է՝ 19:12 ---------- Սկզբնական գրառումը՝ 19:03 ----------ՀՀ ՊՆ քննչական ծառայությունը հայտնում է, որ օգոստոսի 17-ին ՀՀ ՊՆ N զորամասի մարտական հենակետում, նույն զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հարություն Յուրիկի Վարդանյանը (ծնված 1984թ., Տավուշի զ/կ) հրազենային երկու կրակոց է արձակել նույն զորամասի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Արսեն Երվանդի Չոբանյանի (ծնված 1966թ., Տավուշի զ/կ) կրծքավանդակի շրջանին: Ստացած մարմնական վնասվածքներից Ա. Չոբանյանը տեղում մահացել է:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության վեցերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը) հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն: Քրեական գործով նշանակվել են համապատասխան փորձաքննություններ:
Հարություն Յուրիկի Վարդանյանը 18.08.2010թ. ձերբակալվել է: 21.08.2010թ. նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
hetq.am
Ինչպե՞ս համատեղել 7 զոհը և դրական դինամիկան
---------- Ավելացվել է՝ 19:14 ---------- Սկզբնական գրառումը՝ 19:12 ----------Քիչ առաջ «Հետքը» ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի նախագահ Գեղամ Հարությունյանին խնդրեց մեկնաբանել մամուլի տարածած այն տեղեկությունները, որ հուլիսի 28-ին բանակում տեղի ունեցած սպանությունից առաջ զինվորի նկատմամբ վիրավորանաք և ծաղր է եղել: Նա պատասխանեց, որ առանց ծառայողական քննության արդյունքների` ողբերգության հանգամանքները մեկնաբանել չի կարող:
«Հիմա անցկացվում է այդ քննությունը: Անմիջապես դեպքից հետո ուղարկվել է ՊՆ հանձնախումբ: Հանձնախմբի աշխատանքից հետո մենք նույնպես կծանոթանանք այդ նյութերին և կարող ենք նաև մեր գնահատականներն ու դիտարկումները կատարել իրավիճակի վերաբերյալ: Նախարարը խիստ հրահանգել է օբյեկտիվորեն քննել բոլոր հանգամանքներն ու պայմանները, որոնք հանգեցրել են այդ միջադեպին: Միևնույն ժամանակ քրեական գործ է հարուցվել: Այսինքն` այնպես չի, որ այդ ուղղությամբ աշխատանք չի տարվում»,- ասաց Գեղամ Հարությունյանը:
Նա նշեց, որ ողբերգության զոհերի անունները և զոհերի թիվն իմանալու համար անհրաժեշտ է դիմել ՊՆ լրատվական ծառայությանը: Անդրադառնալով մեր այն դիտարկմանը, որ երեկ ՊՆ-ից խոստացան նույն օրը հաղորդագրություն տարածել, բայց չտարածեցին` Գեղամ Հարությունյանն ասաց. «Ուրեմն կտարածեն հաղորդագրություն: Այդ խնդրի հետ կապված` հանգամանքների համար, կարգ կա սահմանված, անհրաժեշտ է դիմել համապատասխան կառույցին` ՊՆ-ին»:
Մեկ տարի առաջ ստեղծված Հասարակական խորհուրդը ելք ունի դեպի բոլոր հետաքննությունների նյութերը և կարող է ծանոթանալ դրանց: Խորհրդի նախագահի խոսքերով` իրենք կծանոթանան հուլիսի 28-ի դեպքի հետաքննության ընթացքին և կգնահատեն պատճառները:
«Դատելով նրանից, ինչ այս պահին ունենք` 2 օր և տարբեր տեղեկություններով 6-ից 7 զոհ, ո՞րն է բանակի վերաբերյալ այն հարցը, որը դուք առաջ եք քաշելու Պաշտպանության նախարարության առջև» «Հետքի» հարցին Գեղամ Հարությունյանը պատասխանեց. «Մենք կստանանք այդ ծառայողական քննության նյութերը, կուսումնասիրենք հանգամանքներն ու պայմանները մեր կողմից: Իհարկե, էնտեղ վերլուծվում է ամբողջովին, բայց վերլուծման մեջ լինում է նաև, որ ասենք դու էլ ես տեսնում ինչ-որ խնդիրներ, որոնց վերացնելը կարող է բերել վիճակի ավելի շտկման հետագայում: Եվ այդ նյութերը մենք մեր կողմից կուսումնասիրենք և կվերլուծենք ու եթե գտնենք բաներ, որոնք տեղ չեն գտել այդ քննության նյութերում, և կարելի էր այդ հարցերի վրա նույնպես ուշադրություն դարձնել, ուրեմն կներկայացնենք նախարարին: Էսպես է մեխանիզմը»:
Անդրադառնալով այն հարցին, թե իր գործունեության մեկ տարվա ընթացքում Հասարակական խորհուրդը զինվորների նկատմամբ ծաղրի և վիրավորանքի հարցը բարձրացրե՞լ է` խորհրդի նախագահն ասաց, որ ընդհանրապես արժանապատվության, կյանքի պաշտպանության խնդիրը, իհարկե, Հասարակական խորհրդի ուշադրության կենտրոնում է և լրջագույն հարցերից մեկն է, որը գտնվում է Պնախարարի ուշադության կենտրոնում:
«Պաշտպանության նախարարի ուղերձը եղավ, որը քննարկվեց` հրամանատարը` որպես զինվորի ավագ ընկեր: Այդ հարցերը նույնպես այդ ուղերձի մեջ ամենամանրակրկիտ կերպով արծարծված էին, և հորդոր կար, որ իրոք պատշաճ, լուրջ վերաբերմունք լինի: Այսինքն` այս հարցը այնպես էլ կա հարթությունում, և լուրջ ուշադրություն է դարձվում Պնախարարի մակարդակով: Մենք էլ մեր հերթին փորձում ենք նպաստել զորքերում այնպիսի պայմանների ձևավորմանը, որ այդպիսի երևույթները, այդպիսի դեպքերը հնարավորինս կրճատվեն, հասնեն նվազագույնի»,- ասաց Գեղամ Հարությունյանը:
Չնայած 2 օրվա ընթացքում բանակում տարբեր տեղեկություններով 6-7 մարդկային զոհ եղավ` Գեղամ Հարությունյանն ասաց, որ նման դեպքերի քանակի կրճատում կա. «Այո, բարելավում կա: Ցավոք սրտի, ծանր դեպքերը փոխում են մի տեսակ տպավորությունը: Իրար հետևից 2 դեպք եղավ. դա, իհարկե, որոշակիորեն փոխում է տպավորությունը, բայց եթե մի քիչ հետ կանգնենք այդ առաջին զգացական ազդեցությունից ու փորձենք մի քիչ ստատիստիկայով նայել, իհարկե, ես չեմ ասում փիլիսոփայական մոտեցում կամ վիճակագրություն դնենք ամեն անգամ, ընդհանուր առմամբ դրական դինամիկան առկա է»:
Հրազենային 9 վնասվածք է ստացել
Ռոբերտ Հովհաննիսյանն ապրում էր հոր եւ տատիկ-պապիկի հետ: Ծնողներն ամուսնալուծված էին, քույրը մոր հետ ՌԴ-ում էր բնակվում, իսկ ինքը 6 տարեկանից հոր խնամքի տակ էր:
Ռոբերտի հայրը` Միքայել Հովհաննիսյանը, հույս ուներ, որ որդին` որպես միակողմանի ծնողազուրկ, մոտ տեղ կծառայի: Նրանից նույնիսկ տղայի ծնողազուրկ լինելու հանգամանքը հաստատող փաստաթղթեր էին ուզել: Հետո ասել էին, որ օրենքը փոխվել է. թեկուզ ծնողազուրկ, եթե ծնողը կենդանի է, նա կարող է զինվորակոչվել սահմանային գոտի: Զինվորակոչվեց Մարտունի, 2009 թ. մայիսի 15-ին:
«Էդ մի էրեխեն ունեի, տարան հասցրին ընդեղ: Մոտիկ տեղ քցեին, տենց բան չըլներ երեւի»,-ասում է հայրը: Ինչպես հարազատներն են պատմում, զինծառայության ընթացքում կարգապահ, հանգիստ վարք է դրսեւորել: Վերադասից ու բանակային ընկերներից բողոքներ չեն ստացվել: Թե խախտում է թույլ տվել ու պատիժ կրել դրա համար, այդ մասին հարազատները չգիտեն: Դժգոհել է միայն շոգից ու ջրից: Ընկեր-ընկերուհիներին, հարազատներին գրած նամակներում բարեւներ է ուղարկել ու հայտնել, որ ողջ-առողջ է:
«Մենք լավն ենք միշտ իրանից իմացել, լավն ենք լսել: Կոնկրետ բողոք չի էղել: Հա դե սկզբից ասում էր մի քիչ խիստ չաստ ա: Ինքը չէր վախըմ, ասում էր թեկուզ պոստերը ըլի, կգնամ, չի խանգարըմ: Ուզըմ էր վարորդ ըլի, գնաց վարորդ էլավ պոստերում, էդ դեպքը պատահեց»,- պատմում են:
Դեպքի հետ կապված ոչինչ չեն կարողանում ասել, արժանահավատ չեն համարում նաեւ ներկայացվող պատմությունը:
«Դե, մենք ինչ կարանք ասենք, կոնկրետ չեմ կարա ասեմ` ինչ եղած կըլնի: Իրանց ասածները չգիտեմ` ճիշտ ա, թե սուտ: Ինչ-որ մի հոգի քանի հոգու խփել ա ու վերջում էլ իրան: Ռոբերտն էլ մոտիկացել ա, որ` էդ ինչ ես անըմ, արա, իրան էլ են խփել: Բայց իրանց ասածներին էդքան չեմ հավատում: Շատ բաներ են խաբում, ոչ մի բան ճիշտ չեն ասում»,- ասում է հայրը:
Հարազատներին վրդովմունք է պատճառել, որ դիակն անմիջապես չի դիահերձվել: Այն միայն երեք օր հետո է բերվել Վանաձոր եւ արդեն նեխած:
«Խաղաղ պայմաններըմ գնըմ են զոհվըմ, նորմալ ժամանակին էլ չեն հասցնըմ տեղ: 3-րդ օրն ա, նոր էսօր առավոտը բերել են Կիրովականում հերձել: Էրեսը տենալու չի: Որ արդեն ուզըմ ենք փակենք երեսը: Էն աստիճանի են հասցրել, որ արդեն հոտ ա ընկել: Սենց ջարդված վիճակում են բերել` հոտը հետը: Կարային ընդեղ ինչ-որ մի բան անեին, լավ մաքրեին, որ սենց չըլներ»:
Ռոբերտի հոր քեռին, որ ներկա է եղել դիահերձմանը, ասում է, որ դիակի վրա փամփուշտի 9 հետք է եղել: Ուրիշ նշաններ չի տեսել: «Կապտած տեղեր էլ կային, բայց ասում են` գլխին որ խփել ա, արյունը թափել ա, դրանից ա: Ուրիշ բան չեմ տեսել»,- ասում է:
Հարազատների ու բարեկամների բնորոշմամբ` հանգիստ բնավորությամբ, ոչ կոնֆլիկտային անձնավորություն էր Ռոբերտը: Դպրոցը միջին առաջադիմությամբ ավարտելով` նաեւ ավտոդպրոց է ավարտել եւ վարսահարդարման դասընթացներ: Բայց չհասցրեց աշխատել ձեռք բերած արհեստով:
«Հանգիստ, խելոք երեխա ա եղել, մարդամոտ, շփվող: Իրա հարգանքով, իրա ջերմությամբ, մարդկային մոտեցմամբ, հասկացող, մեծին հարգող: Կին ա, մեծ ա, ծնող ա` հարգել ա: Ինչ գործ ասել ենք, խելոք արել ա: Կռիվ, բան ոչ մեկի հետ չի եղել: Նենց խասիաթ չի ունեցել, որ մուռ քշի: Ընտանիքի, ընկերների նկատմամբ լավն ա եղել: Խաթրով, հընգերական տղա էր»:
Զինվորի քեռին խոստանում է հապաղելու դեպքում պատժել անձամբ
---------- Ավելացվել է՝ 19:18 ---------- Սկզբնական գրառումը՝ 19:17 ----------Կարո Այվազյանի դին դեռեւս Արտաշատի դիահերձարանում է: Այն Երեւան կտեղափոխվի վաղը, երբ տղայի մայրը ԱՄՆ-ից կժամանի Հայաստան: 21-ամյա Կարոյին Երեւանի դիահերձարան չեն տեղափոխել, որպեսզի նրա հարազատներն առերես չհանդիպեն ԼՂՀ Մարտունու N զորամասում սպանված մյուս զինծառայողների հարազատներին: Ոչ պաշտոնապես արդեն շրջանառության մեջ է դրվել այն վարկածը, որ հուլիսի 28-ին շարքային Կարո Այվազյանը զորամասի դիրքերում սպանել է մեկ սպայի եւ 4 զինվորի, ինչից հետո ինքնասպան է եղել:
Պաշտոնապես միայն նշվում է, որ հիշյալ 6 անձինք զոհվել են «մարտական հերթապահության կանոնների կոպիտ խախտման հետևանքով ծագած միջադեպի պատճառով»: Մինչ այդ իրավապաշտպան Արթուր Սաքունցը հայտարարել էր, որ ավագ լեյտենանտն ու սերժանտը մարտական դիրքում զինվորներից մեկին քնած լինելու պատճառով սկսել են վիրավորել, նվաստացնել, որին ի պատասխան` մյուս զինվորը` Կարո Այվազյանը, գնդակահարել է նվաստացնողներին, այնուհետեւ կրակել ձայնի վրա իրենց մոտեցող 3 զինվորներին ու ինքնասպան եղել:
Սակայն Կարոյի հարազատներն այս վարկածին չեն հավատում: Նրա քեռին` ազատամարտիկ Անուշավան Միքայելյանը, նախ նշում է, որ Արաբկիրի զինկոմիսարիատի աշխատակիցն իրեն ասել է, որ զոհերից երեքը սպանվել են ПК (գնդացիր) տեսակի զենքի կրակոցներից. «Ի՞նչ ա ստացվում` 3-ին ПК-ո՞վ ա սպանել, երկուսին` ավտոմատո՞վ»,- տարակուսում է նա:
Մյուս կողմից` Անուշավանը շեշտում է, որ դիրքում եղել են ոչ թե 7, ինչպես հայտարարվում է, այլ 9 զինվորական: «Բա էդ երկուսն ի՞նչ եղան, ինչո՞ւ նրանց մասին ոչինչ չեն ասում: Ես կարող եմ անուն-ազգանուններով հատ-հատ ասել, թե ովքեր են եղել դիրքերում»,- ասում է Անուշավանը եւ հավելում, որ նշյալ անձանց անունները, «երբ որ ժամանակը գա», կհրապարակի:
Անուշավան Միքայելյանը նշում է, որ առայժմ սպասում է, թե պաշտոնապես ինչ կբացահայտեն եւ ինչ կհայտարարեն: Իսկ մութ դրվագները, ըստ նրա, բավականին շատ են. «Ասում են` դեպքն առավոտյան է եղել: Մի հատ զանգեք Ղարաբաղի ձեր ծանոթներին ու տեսեք` ինչ են ասում: Գիշերն ա եղել` ժամը 3-ին: Հետո` երեխայի դիակը սկզբում տարել են Հադրութ, հետո բերել Արտաշատ: Եթե չէին հերձելու, ինչո՞ւ են սկզբում Հադրութ տարել: Կամ ինչպե՞ս եղավ, որ Հադրութից Արտաշատ երեխուն լրիվ մերկ բերեցին` առանց հագուստի: Եթե թաքցնելու բան չունեն, ո՞ւր են շորերը, ինչո՞ւ անհետացան»,- հարցնում է Կարոյի մորեղբայրը:
Վերջինս նշում է, թե 99,9 տոկոսով վստահ է, որ Կարոն ոչ մեկին չի սպանել: Սակայն միաժամանակ շեշտում է. «Ենթադրենք` ճիշտ են ասում` բոլորին Կարոն է սպանել: Պատկերացրեք` դրանից հետո ինքնասպան չի եղել: Էդ դեպքում ի՞նչ կանեին: Նրան հաստատ ցմահ կդատեին, չէ՞: Դե, ուրեմն, թող հիմա դատեն նրանց, ովքեր մեղավոր են, ովքեր էդ երեխուն բանակ ուղարկեցին»:
Անուշավան Միքայելյանը մեղավորների անունները չի հրապարակում, փոխարենը դա անում է Կարոյի մորական պապը` Ջիվան Միքայելյանը: Ըստ վերջինիս` կատարվածի հիմնական պատասխանատուներն Արաբկիրի զինվորական կոմիսարիատի զորակոչային բաժանմունքի նախկին պետ, փոխգնդապետ Արմեն Հակոբյանն ու զինդատախազության քննիչ Ադամյանն են: Էլի մարդիկ կան, ուղղակի անունները չի հիշում:
«Բայց կարամ տանեմ հատ-հատ համ իրանց ցույց տամ, համ էլ կաբինետները: Ես էլ վախենալու բան չունեմ. իմն արդեն կորցրել եմ»,- ասում է 70-ամյա ծերունին:
Հարազատները պատմում են, որ 2,5 տարեկանում Կարոն ամուսնալուծված մոր հետ տեղափոխվել է ԱՄՆ: Արդեն 13 տարեկանից հայտնվել է բանտերում` թմրամիջոցների, զենք-զինամթերքի եւ ավազակային հարձակման մեղադրանքով: Վերջին անգամ նստել է Դենվերի բանտում, այստեղից նույնիսկ դիմել է փախուստի: 2009 թ. մայիսին ԱՄՆ կառավարությունը Կարո Այվազյանին ձեռնաշղթաներով արտաքսել է Հայաստան: Մոտ 6 ամիս անց ՀՀ պաշտպանության նախարարությունը Կարոյին զինակոչել է բանակ:
«Հլը ավելի շուտ կտանեին: Ուղղակի էդ ընթացքում ես Ամերիկայի բանտերից ուղարկած թղթերն էի տանում իրանց, դրա համար էլ ձգվեց մինչեւ աշուն»,- ասում է Ջիվան Միքայելյանն ու մանրամասնում, որ Արաբկիրի զինկոմիսարիատ է ներկայացրել Կարոյի դատվածությունները հավաստող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը: Նույնիսկ ներկայացրել է մի փաստաթուղթ, ըստ որի` անգամ Կարո Այվազյանի ընտանիքի անդամներն իրավունք չունեն զենք կրելու, որպեսզի վերջինս դրանից հնարավորինս հեռու մնա:
«Արմեն Հակոբյանն ասաց` 4 հազար դոլար տուր, բանակ չեմ տանի»,- հիշում է Ջիվան պապը եւ ավելացնում, որ կատարվածի վերաբերյալ դիմում բողոքներ է հղել ամենուր` սկսած զինվորական դատախազից, վերջացրած պաշտպանության նախարարով: Արդյունքում Արմեն Հակոբյանին քրեական պատասխանատվության ենթարկելու փոխարեն պաշտոնից կարճ ժամանակով ազատել են եւ կրկին աշխատանքի տեղավորել ՊՆ համակարգում:
«Զինդատախազության քննիչ Ադամյանը (2-րդ հարկում էր նստում) ծամոնը բերանում ասում էր` եթե շատ խոսաս, երկուսիդ էլ (ինձ ու թոռանս) կդատեմ: Ինձ ինչի՞ պիտի դատեր, որ Հակոբյանը կաշա՞ռք ա ուզել,- հարցնում է Կարոյի պապը:- Դատախազությունը նույնիսկ ստեղից գնացել ա Ղարաբաղ: Երեխուն ասել են` գրիր, որ Արմեն Հակոբյանի դեմ շանտաժ եք անում: Իրանք գրել են, իրանք ստորագրել. երեխեն հայերեն շատ վատ էր խոսում, իսկ գրել-կարդալ ընդհանրապես չէր իմանում»:
Կարոյի մորեղբայրն էլ տարակուսում է, թե ինչ շանտաժի մասին է խոսքը, երբ զինդատախազության եւ պաշտպանության նախարարության մոտ բազմաթիվ ջիպեր են կանգնած. «Էդ իրանց աշխատավարձո՞վ են առել: Ո՞վ չգիտի` էս «արդար» երկրում ոնց են անում»:
Ի վերջո, հարազատներին ասել են, թե Կարոյի դատվածության չափը 3 ամսով պակաս է բանակից ազատվելու համար: «Երեխեն 5 տարի նստել ա, բայց ասում են` անչափահասների գաղութինը հաշիվ չի: Չափահաս ժամանակ 2 տարի 9 ամիս ա նստել, պիտի 3 տարի լիներ, որ ազատվեր»,- հիշում է Ջիվան Միքայելյանը:
Հարազատները նույնիսկ խնդրել են, որ Կարոյին` որպես միակողմանի ծնողազուրկի, զինակոչեն Երեւանի մոտակայքի զորամասեր: Սակայն այս դեպքում էլ պահանջել են ներկայացնել հոր մահվան վկայականը. «Է, հեր չունի, որտեղի՞ց բերեմ»,- տարակուսում է պապը եւ նշում, որ ամուսնալուծությունից հետո Կարոյի հորից տեղեկություն չունեն:
Ջիվան պապը հիշում է նաեւ դեպքից առաջ` այս ամսվա ընթացքում, զորամասի հրամանատար, գնդապետ Ֆելիքս Բաղդասարյանի հետ ունեցած հեռախոսազրույցը: Ըստ նրա` հրամանատարը զանգել եւ հայտնել է, որ իր տեղեկություններով Կարոն որոշել է զորամասից փախչել: Այն ժամանակ պապը հրամանատարին չի հավատացել: Իսկ հիմա մորեղբայրը հարցնում է, թե այդ դեպքում ինչո՞ւ են Կարոյին դիրքեր ուղարկել (8 ամսվա ծառայող Կ. Այվազյանն այս տարվա մայիսից մարտական հերթապահություն էր իրականացնում առաջնագծում):
«Ես պաչկով նամակ եմ գրել: Մտել եմ դատախազի մոտ, ասում եմ` խա՞ղ ես անում, հասկանո՞ւմ ես` ինչ ես անում, ում ես բանակ ուղարկում: Ասում ա` շատ ես խոսում, պտի գնա»,- հիշում է Ջիվան Միքայելյանը: Իսկ Կարոյի քեռին էլ հավելում է, թե մինչեւ վերջ գնալու է եւ սպասելու երկար ժամանակ չունի. «Եթե իրանք չպատժեն, մեղավորին ես իմ ձեւով եմ պատժելու»:
Հ.Գ. Կարո Այվազյանի ընտանիքը` մայրն ու երկու եղբայրները` 12 եւ 14 տարեկան, բնակվում են Մայամիում:
Պաշտպանության նախարարությունը լռում է
---------- Ավելացվել է՝ 19:20 ---------- Սկզբնական գրառումը՝ 19:18 ----------Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Մուշեղ Աղեկյանը քիչ առաջ «Հետքի» հետ հեռախոսազրույցում որևէ կերպ չմեկնաբանեց հուլիսի 28-ին բանակում տեղի ունեցած ողբերգական միջադեպը, որի հետևաքնով, ըստ նախնական տվյալների` 5 մարդ է զոհվել:
Մուշեղ Աղեկյանն ասաց, որ որևէ բան չի կարող ասել ՊՆ տարածած մամուլի հաղորդագրությունից ավելի: Նա տեղեկություններ ստանալու համար խորհուրդ տվեց զանգահարել Ֆելիքս Պողոսյանին: Վերջինիս հեռախոսը չի պատասխանում:
Մարտունիի զոհերից մեկը վանաձորցի է
Մարտունիի զորամասում տեղի ունեցած սպանության զոհերից մեկը Վանաձորի Տարոն 2, ՔՇՀ 3, 68/8-ի բնակիչ, 1991 թ. փետրվարի 28-ին ծնված Ռոբերտ Միքայելի Հովհաննիսյանն է: Ռոբերտ Հովհաննիսյանը բանակ է զորակոչվել 2009-ի առաջին` գարնանային զորակոչին:
Հուլիսի 28-ին` ժամը 20:30-ի սահմաններում, Վանաձորի զիվորական կոմիսարիատ տեղեկություն է ստացվել Ռոբերտ Հովհաննիսյանի մահվան մասին: Նույն օրը երիտասարդի մահվան լուրը հայտնել են նրա հարազատներին:
Հուլիսի 29-ին` ժամը 18:30-ի սահմաններում, Ռոբերտ Հովհաննիսյանի դին տեղափոխվել է Դատաբժշկական հանրապետական գիտագործնական կենտրոնի Լոռու մարզային բաժին, որտեղ հուլիսի 30-ի առավոտյան կատարվել է դիահերձում:
Դիահերձման ժամանակ հայտնաբերվել են հրազենային վնասվածքներ: Երիտասարդի հուղարկավորության հետ կապված բոլոր ծախսերը հոգալու է Վանաձորի զինկոմիսարիատը:
Չայլուի տակ երեկ առավոտյան մերոնք վերադարձրեցին պարտքը...
Սեպտեմբերի 1-ի վաղ առավոտյան ադրբեջանական 13 հոգանոց դիվերսիոն խումբը փորձել է աննկատ մոտենալ հայկական դիրքերին, բայց ստացել է արժանի հակահարված: Համաձայն այդ հատվածում պաշտպանության համար պատասխանատու զորամասի հրամանատարի խոսքերի, հայ դիրքապահը ժամանակին նկատել է թշնամու առաջխաղացումը և տագնապ բարձրացրել: Մերոնք դիրքեր են գրավել, հաստատ խփելու համար մոտիկ են թողել թշնամու ջոկատին, որից հետո կործանիչ կրակ են բացել: Արդյունքում 7 թուրք միանգամից սպանվել է: Ողջ մնացածները մի քանի րոպե անկանոն կրակ են բացել, որից հետո դիմել են փախուստի: 4 դիվերսանտները իրենց հետ քարշ տալով տարել են 2 վիրավորների: Նույն օրն էլ ադրբեջանական ՊՆ-ն հայտարարել է, որ զենքի հետ անզգույշ վարվելու պատճառով սահմանում զոհվել է 2 ադրբեջանցի զինծառայող: Այսպիսով կարելի է գրեթե հաստատ պնդել, որ այդ երկու վիրավորներն էլ են հետագայում մահացել: Մեր կողմից վիրավորվել է մեկ զինծառայող, սակայն նրա կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում...
9 սատկցրած ասկյար - ապրեն տղերքը, հունիսի 18-ի պարտքը լիուլի վերադարձրեցին...![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Օլբանչիկները չեն հանգստանում...
Սեպտեմբերի 4-ին, ժամը 06:50-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գոտու հյուսիսարեւելյան ուղղությամբ (Ջրաբերդ բնակավայրից մոտ 2կմ արեւելք) արձանագրվել է հակառակորդի հետախուզական-դիվերսիոն խմբի հերթական առաջխաղացման փորձ:
Հայաստանի ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԼՂՀ ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համապատասխան գործողությունների եւ ծավալված մերձամարտի արդյունքում ադրբեջանական գրոհայինները` ՊԲ մարտական հենակետում թողնելով 1 դիակ, հետ են շպրտվել: Փախուստի ճանապարհին դիվերսիոն խմբի անդամները պայթել են ականների վրա, կան վիրավորներ: Ըստ հետախուզական տվյալների՝ նրանցից մեկը Ադրբեջանի ԶՈւ հետախուզական, մյուսը՝ սակրավորային վաշտի հրամանատար է:
Ղարաբաղյան կողմից կորուստներ չկան:
Ադրբեջանական գրոհայինի դիակի մոտ հայտնաբերված խլացուցիչով հրազենը եւ ձեռնաշղթաները վկայում են, որ զինված հետախուզական խմբավորումը ԼՂՀ տարածք է ներխուժել դիվերսիոն գործողություն անցկացնելու, իսկ հաջողության հասնելու դեպքում՝ նաեւ հայ զինծառայողների գերեվարման նպատակով:
Միջադեպի մանրամասները ճշտվում են:
http://news.am/arm/news/29787.html
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
մեր գյուղի վրա ահագին վախտա կրակումեն ուժեղ. ես դրանց ինչնեմ ասել![]()
Ոսկանապատ-ինֆո տեղեկատվական կենտրոնին հաջողվել է ճշտել դեպքի նոր մանրամասներ: Թշնամու խումբը կազմված է եղել 4 հոգուց: Այն բանից հետո, երբ 1 հոգի կորուստ տալուց հետո թուրքերը դիմել են փախուստի, մերոնց հաջողվել է արդյունավետ կրակով ստիպել փախչող 3 հոգուն ուղղություն վերցնել դեպի ականադաշտ: Այստեղ թուրքերից 2-ը պայթել են ականների վրա, ծանր վիրավորվել են ու կարճ ժամանակ անց մահացել:
Այսպիսով թշնամու ընդհանուր կորուստները կազմել են ոչ թե 1, այլ 3 հոգի: Հետաքրքիր է, որ վերջին երկուսը սպաներ են, ընդ որում ոչ միայն սպաներ, այլև` դիվերսիոն-հետախուզական ու ականապատման վաշտի հրամանատարներ:
Վերջին խմբագրող՝ Lion: 05.09.2010, 12:12:
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Moonwalker (05.09.2010), Rammstein (06.09.2010), tikopx (05.09.2010)
Վե՞րջ գողական և խորհրդային կարգերին. բանակում նոր կանոնակարգ է հաստատվելու
15:10 • 07.09.10
Հայաստանի բանակում խորհրդային, գողական և մյուս տխրահռչակ բարքերը կվերանան։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը խորհրդարանին է ներկայացրել «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքի նախագիծը, որի շուրջ Ազգային ժողովն այսօր լսումներ էր կազմակերպել։
Ինչպես լրագրողների հետ զրույցում ներկայացրեց պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը, առաջարկված օրինագծով «հստակեցվում են նախ կարգապահական տույժի տեսակները՝ ըստ զինված ուժերի համապատասխան կազմի՝ շարքային, ենթասպայական և սպայական, նաև խրախուսանքի տեսակները, նաև նորամուծություն կա, այսինքն՝ նոր դրույթ կա սահմանված, որպեսզի զինվորները չկատարեն այնպիսի հրամաններ, որոնք հակասում են ՀՀ սահմանադրությանն ու օրենքներին, նաև համապատասխանեցվում է Սահմանադրությանը, կարգապահական կալանքը որպես տույժի տեսակ փոխարինվում է կարգապահական վաշտ տեղափոխելու պատժատեսակով, որն իրենից ենթադրում է պարզապես ավելի ուժեղացված կարգացուցակով ծառայության իրականացում»։
Նախագծի ներկայացման ժամանակ ՀՀ ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը շեշտեց, որ մինչև այսօր Հայաստանի զինված ուժերում փոխհարաբերությունները կարգավորվում էին 1996թ. ընդունված կարգապահական կանոնագրքով, որը խորհրդային բանակից շատ դրույթներ էր կրում իր մեջ։
«ՊՆ ներկայացված նոր օրենքի նախագիծը նախ և առաջ հատկանշական է նրանով և կարևորվում է նրանով, որ զինված ուժերում բոլոր փոխհարաբերությունները բերվում են օրենսդրական տեսքի, այսինքն՝ օրենքով են սահմանվում հրամանատարների, սպաների պարտականություններն ու լիազորությունները, օրենքով են սահմանվում նրանց փոխհարաբերությունները զինծառայողների հետ, օրենքով են սահմանվում զինվորականների պարտականություններն ու լիազորությունները»,– հայտարարեց Հրայր Կարապետյանը։
Թե Հրայր Կարապետյանը, թե ԱԺ փոխխոսնակ Սամվել Նիկոյանն այն կարծիքին են, որ «սխալ կլինի կարծել, թե այս նախագծով 100 տոկոսանոց իդեալական բանակ կունենանք», քանի որ հարկավոր են նաև բարոյահոգաբանական աշխատանքներ։ Լսումներին մասնակից ՀՅԴ–ական պատգամավոր Արա Նռանյանը ևս ուշադրություն հրավիրեց այդ հանգամանքի վրա՝ նշելով, որ բոլոր ոլորտներում խնդիրների պատճառը բարոյահոգեբանական մթնոլորտն է։
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Սամվել Նիկոյանին հետաքրքրում էր, թե ինչպես կարող է զինվորը տեղում բողոքարկել ապօրինի հրամանը։ ՊՆ իրավաբանական վարչության պետի տեղակալ Սասուն Սիմոնյանը պարզաբանեց, որ զինվորը պարզապես կարող է չկատարել ակնհայտորեն ապօրինի հրամանը։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցին մտահոգում էր այն փաստը, որ կալանքի պատժի փոխարեն կարգապահական վաշտ տեղափոխված զինվորները պետք է լինեն ռազմական ոստիկանության ենթակայության տակ։ «Եթե կարգապահական վաշտը Ռազմական ոստիկանության հսկողության տակ է, նշանակում է՝ զինվորը կրկին իրավապահների հսկողության տակ է»,– հայտարարեց Սաքունցը։ Փոխնախարար Արա Նազարյանը բացատրեց, որ զուտ տեխնիկական պատճառներով է կարգապահական վաշտն անցնում Ռազմական ոստիկանության ենթակայության տակ, բայց բովանդակային առումով այդ վաշտում լինելու է խստացված ծառայության ռեժիմ, որը, ի դեպ, հաշվվելու է որպես զինծառայության օր։
Ի դեպ, պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության պետի տեղակալը նաև տեղեկացրեց, որ կարգապահական վաշտերը գործելու են կայազորային սկզբունքով, այսինքն, որտեղ կայազոր կա, այնտեղ կլինի կարգապահական վաշտ։ Դրանց թիվը 5–ն է։
Tert.am
հ.գ. հետաքրքիրա… ի՞նչ նորամուծություններ են արել…մնումա ճիշտ կիրառեն…
ախր մարդկային գործոնը էնքան մեծա, որ առաջնայինը մարդկանց բարոյահոգեբանական վիճակից ու մտածելակերպիցա կախված ամեն ինչ… օրենքը Օրենք, բայց նրա կայացումը կիրառողներիցա կախված… Աստված տա նորմալ փոփոխություններ արած լինեն…
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Լավ միտք է, բայց անձամբ ես ավելի ռադիկալ բարեփոխումների կողմնակից եմ...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Sagittarius (07.09.2010), tikopx (07.09.2010)
Դուք էլ որդուս նման «ինքնասպան» եղեք. Արտակ Նազարյանի մոր բաց նամակը Սեյրան Օհանյանին
Տավուշի Մեհրաբ զորամասում, ըստ պաշտոնական վարկածի, հուլիսի 27-ին մահացած պայմանագրային զինծառայող Արտակ Նազարյանի մայրը` Հասմիկ Հովհաննիսյանը, բաց նամակ է հղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին: Նամակում, մասնավորապես, ասվում է.
«Հունիսի 27 –ին առավոտյան ժամը 7:00-ին, ըստ պաշտոնական վարկածի, որդիա` Արտակ Նազարյանը իբրև թե «ինքնասպան» է եղել: Ես պնդում եմ, որ որդիս երբեք այդպիսի բան անել չէր կարող: Նա հավատում էր Աստծուն, ուներ խոստովանահայր, Սուրբ երրորդություն եղբայրասիրաց ընկերության անդամ էր մինչև Պաշտպանության նախարարության հրամանով աշխատանքի անցնելը: Նրա համար աստվածային օրենքները միս ու արյուն էին դարձել, և նա հստակ գիտեր, որ ոչ միայն սպանությունն է մեղք, այլև ինքնասպանությունը, և այդ մեծագույն մեղքի բաժինը ահավոր է լինելու:
Գիտեմ, Ձեզ համար ծիծաղելի է հոգևոր բարձրագույն արժեքներից խոսելը:
Իմ որդուն սպանել են: Սպանել են մտածված, սառնասրտորեն, հաշվարկով: Վերացրել են իրենց ճանապարհին խանգարող լույսը, բարին ու ազնիվը: Այդպիսի գազանները չարիք են և ծնունդ են անպատժելիության մթնոլորտի: Նրանք սովորական մարդասպաններ չեն, նրանք հայրենիքի դավաճաններ են, որոնք սահմանի վրա գազանաբար սպանում և ոչնչացնում են սահմանապահ սպային:
Իրենց եղեռնագործության հետքերը ծածկելու համար մարմինը բարձրացրել են 300 մետր դիրքերից վերև, դրել թշնամու տեսադաշտում` հուսալով թշնամու դիպուկահարների արձակած գնդակի վրա, բայց թուրքը հասկացել է, որ այնտեղ թիկնած սպան եթե սպանված չէ, ապա կիսամեռ է, և հայերին պատրվակ է պետք, իրենց իսկ ձեռքով սպանվածին վերագրելու թշնամական կողմին: Բայց իրենց հաշվարկների մեջ սխալ դուրս գալով, կիսամեռ սպայի հարցերը վերջնականապես լուծելու համար ավտոմատի փողը մտցնում են բերանը և կրակում: Փոխանակ, գոնե այդ անելուց առաջ բժիշկ կանչեին, օգնություն ցույց տային, լվային վերքերը, որոնք թիվ ու հաշիվ չունեն, դրանով թեթևացնելով իրենց մեղքը, ընդհակառակը, գնում են մինչև վերջ:
Եվ այդպիսիներին, չգիտես ում հրամանով, փորձում են պաշտպանել հենց սկզբից` ակնհայտ սպանությունը “ինքնասպանության” քողի տակ մտցնելով: Նրանք, ովքեր աշխատում են այդ ուղղությամբ, միտումնավոր փաստերն աղավաղելով, իբրև թե հանուն հայկական բանակի պատվի գործը քշում են առաջ, նրանք ևս ազգի և հայրենիքի դավաճաններ են և դրանով ավելի են գցում բանակի պատիվը` արյան ու խայտառակության խարան դնելով բանակի ու նրա ղեկավարության ճակատին:
Արյունն ու խայտառակությունը մաքրելու միակ ճանապարհը արդար քննություն անցկացնելն է, որը հենց սկզբից ընթանում է ահավոր թերություններով.
Մատնահետքեր չեն վերցրել դեռևս չսառած (ըստ իրենց ասածի) որդուս վրայից, աշխատել են առանց ձեռնոցների, տունը, որտեղ բնակվել է որդիս, չի կնքվել: Դեպքից 10 օր հետո բնակարանում խուզարկություն է կատարվել, որտեղից չի գտնվել որդուս օրագիրը` թվագրված 2010թ.: Առգրաված իրերի մասին ոչինչ չի ասվել: Ես չգիտեմ, արդյոք, զինվորական պայուսակն ու ձմեռային բաճկոնը, որն այս անգամ հետը տարել էր ծածկվելու համար, կա՞ն, թե` ոչ:
Որդուս մարմինը լրիվ մերկ են ուղարկել Երևան: Ուր են որդուս զինվորական համազգեստները: Ես դրանց վրա իմ ձեռքով կար եմ արել և լավ եմ ճանաչում, արդյոք չեն փոխելու: Գազանաբար կատարված սպանության արդյունքում համազգեստի վրա ևս բազմաթիվ հետքեր կլինեին:
Մարմինը պահպանելու համար սառույցը մեզանից են ուզել` 40 կգ.: Բավական չէ, որ կատարվել է ահավոր հանցագործությունը, որն անուն չունի ու դրանից հեշտ պրծնելու համար ուզում են փակ դագաղով տուն ուղարկել և միայն իմ աղաչանքով ու պահանջով են դեմքը սարքել, մի տոննա ներկանյութերով ծածկել ու տուն բերել հուլիսի 29-ին, աշխատանքային օրվա վերջում: Հենց այդ ժամանակ քթում արդեն առկա են եղել որդեր, որի համար բժիշկ հրավիրեցինք: Նա քթանցքերը մաքրեց որդերից ու հատուկ նյութերով զմռսեց այն:
Հաջորդ օրը, հուլիսի 30-ին կատարել ենք թաղումը: Մարմինն ահավոր վիճակում էր: Եվ հենց սա էլ վկայում է, որ դեպքը եղել է ոչ թե 27-ին, այլ ավելի վաղ` 24-ի լույս 25-ի գիշերը: Մինչև Երևան տեղափոխելը որտե՞ղ է դրված եղել մարմինը և ինչո՞ւ: Այնտեղ դիազննում չէր արվելու, միայն համազգեստը հանելու համար են այդպես վարվել, ոմանց բարի ծառայություն են մատուցել:
Մահացած որդուս մարմինը ուղեկցողներից մեկը եղել է գումարտակի հրամանատարը: Նա շատ անհոգ է եղել, խոսել է այնպես, կարծես ոչինչ էլ չի եղել: Դա այն հրամանատարներից մեկն է, որի մասին որդիս հոր հետ խոսելիս ասել է` հայրիկ, երկու հոգի ընկած են հետևիցս` զամպալիտն ու գումարտակի հրամանատարը, հատկապես վերջինս:
Այն բոլոր անհրաժեշտ տվյալները, որոնք պետք է օգնեին գործի բացահայտմանը, միտումնավոր ուշացվել են, ինչը խոսում է այն մասին, որ գործը նպատակամղված տարվում է այլ ուղղությամբ, թաքցնելու բանակում իրենց կերակրամանին կպած գազան հրմանատարներին` գումարտակի հրամանատարին, ով որդուս մարմնին ընդառաջ գնացած ամուսնուս ու ազգականներիս ներկայությամբ ասել էր, որ որդիս թույլ սպա է:
Ամուսնուս հարցին, թե առաջինը ով է տեսել մարմինը դեպքից հետո, պատասխանել էր զամպալիտը, որն էլ իբրև թե գրպանից «ինքնասպանության» մասին քսիֆ գրությունն էր հանել և պահել մոտը:
Գրությունն ի հայտ եկավ որդուս բնակարանի խուզարկությունից երկու օր հետո, իսկ բնակարանը խուզարկել են դեպքից տաս օր հետո: Եվ քննիչ Մադաթյանը հայտնաբերված սարքված գրությունը հապճեպ ուղարկում է փորձաքննության: Ինձ համար սարքված այդ գրությունը կոպեկի արժեք չունի, ըստ շարադրվածքի` այն գրվել է սպանությունից հետո:
Որդուս բլոկնոտը, որը չգիտեմ բնակարանից են գողացել, թե ըստ իրենց ասածի գրպանից է հանվել, հոշոտված է որդուս մարմնի նման, բոլոր էջերը պոկել են և թողել երեք էջ, որոնց վրա ամսաթվեր կան և մեկ պոկված էջ, որի վրա սարքված է «ինքնասպանության» գրությունը: Մեզ բնօրինակը ցույց չեն տվել, իսկ ինչպիսի գաղտնիքներ կբացեր բնօրինակը...
Մի՞թե «ինքնասպանության» գնացողը 300 մետր բարձրություն է հաղթահարւմ, սեփական մարմինն է խոշտանգում, ջարդում է գլուխն ու ատամները, կրակում սեփական բերանի մեջ և ոչ թե գազան խոշտանգողների վրա:
Պարոն նախարար, հարց է ծագում. ինչու Երևանի պետական համալսարանի արևելագիտության բաժինն ավարտած 30 ամյա երիտասարդը, ով անփորձ լինելով զինվորական կեղտոտ գործարքներին, որոնց մասին դուք շատ լավ տեղյակ եք, իր դասակի զինվորներին վերաբերվել է ինչպես եղբայրների, ճանաչել ու սիրել է Աստծուն, հանկարծ մոռացավ ամեն ինչ և ինքնասպան եղավ:
Ինչու դուք, որ ամբողջ համակարգի գլուխն եք, թեև հենց Ձեր մասին էլ ասում են, որ թույլ նախարար եք, և Ձեզանից ոչինչ կախված չէ, չեք ուզում քերեք, մաքրեք բանակի և համակարգի վրայի արյունն ու կեղտը, իրոք պատժել մեղավորներին: Եթե դա Ձեր հնարավորություններից դուրս է, ուրեմն դուք էլ որդուս նման «ինքնասպան» եղեք և թողեք մի իսկական գրություն, որ որպես բարձրաստիճան զինվորական ամաչում եք այսպիսի կոռումպացված հայկական բանակ ունենալուց:
Ուրեմն այսպես, բոլոր նրանք, ովքեր կամա, թե ակամա մասնակցել են որդուս սպանությանը, սկսած հրաման տվող գումարտակի հրամանատարից, ում կալանքի տակ վերցնելու փոխարեն ազատել եք աշխատանքից, վկա զինվորներից, կռիվը հրահրողներից, բռնություն գործադրողներից, թևերը բռնողներից, գլխին հարվածողներից (զամպալիտը, որի հարվածի արդյունքում, եթե չի մահացել, ապա ուշաթափ է եղել և այդպես թողել են օրեր շարունակ, մինչև որոշեն, թե ինչ են անում), քննիչից, մարմինը տեղափոխողներից, որոնց բութ մատնահետքերը դաջված էր որդուս ջարդված թևերի վրա, վերջացրած, համակարգը կաշառակերության մեջ թաղողներից, որոնք ոչ միայն իրենց ձեռքերն են թաթախել որդուս արյան մեջ և նրա նման շատ երիտասարդների, բոլորին կանգնեցնում եք դատարանի առջև և ոչ թե որպես սովորական մարդասպանների, այլ որպես հայրենիքի դավաճանների, որոնց համար բացի իրենց փորից ուրիշ սրբություն չկա: Հայրենիքի դավաճաններին պատերազմական իրավիճակում գնդակահարում էին:
Արտակ Նազարյանի մայր` Հասմիկ Հովհաննիսյան
Հ.Գ. Այս նամակը ես ուզում էի ձեզ ուղարկել, բայց համոզված լինելով, որ այսպիսի նամակներ երբեք չեք ընթերցում, գերադասեցի հրապարակել մամուլում, որպեսզի ստիպված լինեք այն կարդալ»։
Օրինակ, ես կառաջարկեի օրենսդրորեն ամրագրել շատ զորամասերում արդեն իսկ փաստացի գոյություն ունեցող այն վիճակը, որ զորամասի սանիտարահիգենիկ վիճակը խաղաղ-կայազորային ծառայության ժամանակ ապահովեն քաղաքացիական աշխատողները, իսկ մարտական իրադրությունում էլ դա արվի առաջին իսկ հնարավորության դեպքում:
Այլ առաջարկ - կարելի էի որոշակի օրենսդրական ձևակերպում տալ "բջջային հեռախոս" խնդրին: Դե-ֆակտո այն կա ու սկզբունքորեն էլ վատ բան չի, բայց... արի ու տես, որ արգելված է:
Կայազորային ծառայության վերաբերյալ օրենսգրքում կարելի էր մի քանի նմանատիպ փոփոխություններ ևս անել - ժամանակին ուսումնասիրել եմ ու հիշում եմ, ինչքան աբսուրդային, կարծեսդեռևս պրուսական բանակից մնացած նորմեր կային...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Լավ առաջարկներ են Լիոն ջան:
Իմ ծառայության ընթացքում նման բան տեսել եմ Լուսակերտի զորամասում: Հրամանատարը ներքին կարգով թույլատրել էր… Բայց լավ կլիներ, որ դա օրինական լիներ ու համապատասխան հաստիք հատկացվեր դրա համար… Համ էլ աշխատատեղեր կավելանաին ու շատ այլ խնդիրներ կվերանաին:
Իսկ բջջայինների օրինականացման մասին կարծեմ օրենսդրական քննարկումներ էին անցկացնում… Բայց չիմացա, թե ինչ որոշվեց…
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Ժող, ես կառաջարկեի տեսահսկել զորանոցները և զորամասերի տարածքներն այնպես, որ թիզ անգամ դուրս չմնար տեսահսկող սարքերի տեսադաշտից՝ բացառությամբ հրամանատարների և խորհրդակցությունների ու մյուս այն հնարավոր տարածքները, որտեղ կարող է գաղտնի տեղեկատվություն արտաբերվել և ներկայացվել որևէ կրիչի վրա։ «Գաղտնի» տարածքների ցանկն էլ ամրագրել օրենքով։
Աչքդ թեքեցիր՝ բանիդ տերը չես, բանդ թեքեցիր՝ աչքիդ տերը չես։
Շատ ռադիկալ էր...![]()
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ