Ծառայել/ծառայում եմ, լավ էր
Ծառայել/ծառայում եմ, վատ էր
Սովորում եմ
Ազատված եմ
Ծառայելու եմ մեծ ցանկությամբ
Ծառայելու եմ, կամքիս հակառակ
Ծառայել եմ/ծառայելու եմ, բայց ոչ հայկական բանակում
Աղջիկ եմ
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Հարգելի Ադամ, եթե քեզ դուր չի գալիս էն բանակը, որը որ ուենք, ապա իմացի, որ դրա մեղավորը մենք ենք՝ բոլորովս…
Ու տենց արտահայտություններ անելով, որ «ով հնարավորություն ունի…», դու ոչ թե լավացնում ես իրավիճակը, այլ հակառակը…
հ.գ. …արա ես միչև հիմա դեռ զարմանում եմ, ու չգիտեմ էլ թե խի եմ զարմանում, թվումա թե ամեն ինչ պարզա, բայց մեկա զարմանում եմ, հետաքրքիրա թե մենք խի՞ չենք կարում հասկանալ էն պարզ ճշմարտությունը, թե ում և ինչի համար ենք ծառայում… հասկանալիյա, որ պայմանները, վիճակը, մարդիկ և այլն… բայց մենակ բողոքում ենք, ու ոչ մեկս ոչ մի բան չենք անում, թեկուզ մեր չափով, պայմանները, իրավիճակը, մարդկանց, ինքներս մեզ ավելի լավը դարձնելու համար, ու մենակ մտածում ենք խուսափելու մասին…
… մեկա զարմանում եմ, էս ի՞նչ ազգ ենք…
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Lion (27.04.2010)
aerosmith (29.04.2010)
Շատ լավ գրված խոսքեր են, և ահա քեզ մի հարց, օրինակ էդ ինչ ես սովորել, որ մենք չծառայածներս չգիտենք ու կյանքից հետ ենք մնացել: Հասկանում ես իհարկե այնտեղ էլ իրա շրջանակը կա փոխհարաբերությունների, սակայն չի կարելի դատել առանց բանակ գնալու կյանքը, քանզի ծառայես թե չծառայես զենք հավաքելա, ասենք ընկերական փոխհարաբերությունները նույնպես կարող ես սովորել:եվ ինչ կլիներ եթե մեր դպրոցներում նման բաները կարգին սովորացնեյին:
Համոզված եմ` երկու տարում դու կշփվես ավելի շատ մարդկանց հետ, քան ծառայությանից հետո հիշվողները կլինեն. երկու տարում կունենաս ավել անգամ ընկեր, քան ծառայության արդյունքում «եղած» ընկերները. էտ երկու տարում դու ավելի շատ կյանքից ստանաս էն, ինչը բանակում «փակի տակ» չես կարողացել վայելել/հասկանալ/ստանալ. երկու տարում էտ վայելքներից կհասկանաս էն, ինչը բանակից գալուց հետո կարողա վայելեիր..
Բանակում «շուստրի» չեն դառնում՝ եթե հարիֆ չես
Օրինակ իմ համար, ոչ թե վախենալու հարցնա ավելի վանում բանակից, այլ էն, որ էտ որկու տարին պետքա անիմաստ կորի: Եթե բանակը ինչ-որ բան էլ տալիսա, չարժի էտ «բան»-ի համար երկու տարի կորցնել:
Չվստահել, հարմարվել, զսպվել ու վերջում հոգեկան մանր-մեծ շեղումներով դուրս գալ բանակից:
Կնախնտրեի չհիշել ոչ մեկի մասին, մինչև էտ երկու տարին անցնի![]()
Ժող, ես ի՞նչ ենք խոսում
Ի՞նչ շատ ու քիչ ընկերներ, ի՞նչ փոխհարաբերություններ, ի՞նչ վայելքներ… Ժող խոսքը գնումա, մեզ, մեր հարազատներին, մեր հողին ու ջրին տեր կանգնելու մասին… Դրանից առավել մեծ դրդապատճառ ծառայելու համար ես չեմ տեսնում: Իսկ մնացած լավ ու վատ բաները մեզանիցա կախված, թե քանի ընկեր ձեռք կբերենք, ինչ փոխհարաբերություններ կհաստատենք, ինչ կվայելենք կամ ինչ զրկանքներ կկրենք: Բոլորս ասում ենք որ 2 տարի կորցնում ենք, բայց մոռանում ենք, որ էր 2 տարին չի կորում, այն ձեռք են բերում մեր հարազատները իրենց ապահովության զգացումով: Հլը մի պահ պատկերացնեք, որ մենք բանակ չունենք ու ոչ մի զինվոր էս պահին կանգնած չի սահմանին… Պատկերացրի՞ք… Դժվար թե կարողանաք էդ իրավիճակը իրականում պատկերացնել…
Դու ինչքան ուզում ես լավ զենք քանդել հավաքել սովորի, կամ նույնիսկ լավ կրակել, մեկա էն զգացումը ինչ որ ունենում ես ուսումնական մարտի ժամանակ, ոչ մի դպրոցում էլ չես կարա ստանաս… ճիշտա պատերազմը լրիվ ուրիշ իրավիճակա, բայց ուսումնական վարժանքներն էլ պակաս վախենալու չեն… բայց գիտեք չէ՞ ում են ասում անվախ, ոչ թե նրան ով չի վախենում, այն նրան ով կարումա էդ վախը հաղթահարի… Չվախենալը շատ վատ բանա, եթե մարդ չի վախենում, ապա նա հաստատ անզգույշ կլինի ու իզուր զոհ կդառնա: Նենց որ պետք չի վախենալուց վախենալ…
հ.գ. վերջը մենք պիտի կարողանա՞նք փոխենք մեր մտածելակերպն ու մոտեցումները թե՞ չէ…
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Ծառայությանս ընթացքում տեսել եմ 6 մահ։ Կարո՞ղ ես գուշակել, թե դրանցից քանիսն էին թշնամու գնդակից մահացել։ Ոչ մեկը։
Մեկին սպանել էին կողքի զորամասի զինվորները (այնպես էին ծեծել, որ հաջորդ օրը մահացավ հոսպիտալում)։ Երկուսին իրենց զորամասի զինվորն էր քնած տեղը կրակելով սպանել։ Մեկին սպան էր լավ ծեծել, մոտը արյան քաղցկեղ զարգացավ, մահացավ Երևանում 2 թե 3 ամսից։ Մեկին հոսանքն էր խփել էլետկրասյան վրա։ Մեկն էլ պարապ ժամին որոշել էր լողանալ, քցվել էր շատ քիչ ջրով մի ջրափոսի մեջ, գլուխ խփել քարին։
ԻՆչպես նկատեցիր 6-ից 2-ը դժբախտ պատահար էր, 4-ը սպանություն հայի կողմից։
Ձև ունեք չծառայել նման «բանակում», մի ծառայեք։
Այս «բանակում» հայը հային ավելի շատ է սպանում, քան ադրբեջանցին կամ թուրքը։
Իսկ պատերազմ, որ լինի գնսցողը գնալու է, առանց նայելու, համապատասխան գիտելիք ունի թե ոչ։ Ինձ 2 տարվա ընթացքում մի ատրճանակ էլ չտվեցին, կրակեմ։ Ըստ քեզ դա ինձ հե՞տ կպահի ընտանիքիս պաշտպանելուց։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Դեդավշինան է վերացե՞լ, թե՞ սպաներն են դադարել զինվոր ծեծել։
Հավատացնում եմ քեզ, ոչ առաջինը, ոչ էլ երկրորդը։
Ավելացնեմ նաև, որ զինվորական ակադեմիան ավարտած դեղնակտուց սպաները (որոնք սկսել են համալրել մեր «փառապանծ բանակը») շատ ավելի դաժան են, քան սովետական բանակից մնացած սպաները (չգիտեմ դրանց ինչով են «կերակրում», բայց դա հոսպիտալում արձանագրված փաստ է)։
Նշեմ որ ծառայել եմ 2002-2004թթ։
Վերջին խմբագրող՝ Աթեիստ: 27.04.2010, 23:13:
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Հա, սպաները չափը մեկ-մեկ անցնում են, բայց էն մնացած 4 դեպքերը ընդամենը մարդկային փոխհարաբերությունների արդյունքն են: Եթե վայրենի են, սպա՞ն ինչ մեղք ունի, եթե բանակում էլ սկսում են խմբվել ըստ տարածքային պատկանելության՝ երևանցի, գյումրեցի, ապարանցի... մնացածը թշնամի են, սպա՞ն ինչ մեղք ունի: 18 և բարձր տարիքում երևի թե արդեն դժվար է հասկացնել, որ մի ազգի ներկայացուցիչ են, մասիվցին ու երրորդմասցին ազգ չեն: Պետք չի հիասթափեցնել էն մարդկանց, ովքեր ցանկանում են ծառայել: Եթե բոլորը որոշեն, որ չեն ծառայելու, հետո՞
![]()
Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles
Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)
Էջանիշներ