Ծառայել/ծառայում եմ, լավ էր
Ծառայել/ծառայում եմ, վատ էր
Սովորում եմ
Ազատված եմ
Ծառայելու եմ մեծ ցանկությամբ
Ծառայելու եմ, կամքիս հակառակ
Ծառայել եմ/ծառայելու եմ, բայց ոչ հայկական բանակում
Աղջիկ եմ
Ժող մի հատ հարց տամ էլի
Ես 3-րդ կուրս եմ, ու ուզում եմ ամարը մի կամ երկու ամսով գնամ Լեհաստան:
Հետաքրքիրա ինձ կթողնեն՞
ԱՏ-ով չեմ սովորում![]()
✿ Մի եղեք պասիվ,հելեք Մասիվ ✿✚Աստված պահպանի Մասիվցիքին✚❖ Մասիվցի եմ, չունեմ վախ, թքած ունեմ աջ ու ձախ ❖
Դե դա, ավելի ճշգրիտ կարաս իմանաս Վիզաների վարչությունից:
Էս ա, ապեր`
ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ԵՎ ՎԻԶԱՆԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Հասցե
Հայաստան, 0009, Երեւան, Մաշտոցի պող., շենք 13ա
(համայնք` Կենտրոն)
պահակախումբ` (374-10)536942
masivec (15.10.2009)
masivec (15.10.2009)
Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…
masivec (15.10.2009)
Երկու հարց կա այդտեղ, իրարից բավական անկախ:
1) Քեզ Հայաստանը դուրս կթողնի՞:
2) Քեզ Լեհաստանը ներս կթողնի՞:
Առաջին հարցը առանձնապես դժվար չէ: Պիտի անձնագրային վարչություն ներկայացնես անձնագիրդ, մուծես պետական տուրքը (մեկ տարվա համար հազար դրամ), նաև ներկայացնես պռիպիսնոյդ (տեղ կա, որ դրանով չեն բավարարվում, զինկոմից տեղեկանք են պահանջում, որ տարկետում ունես, բայց այդ պահանջն անօրինական է), ելքի թույլտվություն կստանաս մինչև տարկետմանդ ավարտը:
Երկրորդ հարցն ավելի բարդ է: Լեհաստանը շենգենյան երկիր է, և այնտեղ հայտնվելը հեշտ չէ` հաշվի առնելով, որ հայերը սիրում են Եվրոպա գնալ ու չվերադառնալ: Պետք է կարողանաս իրենց ապացուցել, որ վերադառնալու ես:
Թշնամու կրակոցի՞ց, թե՞ հրամանատարի ծեծից
www.a1plus.am
Առաջին անգամ, օրերս, դատապարվել է ԼՂՀ ՊԲ-ի սպա' փոխգնդապետ Արթուր Պետրոսյանը' պաշտոնական դիրքի չարաշահման համար:
2008թ. մայիսին տեղի ունեցած զինծառայող Անդրանիկ Հայրապետյանի սպանության գործով առկա փաստերը վկայում են, որ գնդապետ Պետրոսյանը զորամասում պարբերաբար ծեծի է ենթարկել զինծառայողներին: Անդրանիկ Հայրապետյանի սպանության գործը դեռ նախաքննության փուլում է, իսկ փոխգնդապետ Արթուր Պետրոսյանի եւ նույն զորամասի զինծառայող Էդգար Ավետիսյանի մասով գործը առանձնացվել է, եւ նրանք ազատազրկման են դատապարտվել 3,3 եւ 4,5 տարի ժամանակով: Զինծառայող Հայրապետյանի սպանության պաշտոնական վարկածն այն է, թե նա սպանվել է թշնամու դիպուկահարի կրակոցից:
«Ես համոզված եմ, որ Անդրանիկ Հայրապետյանը մահացել է ծեծի արդյունքում, որից հետո նրա վրա կրակել են' թշնամու կրակոցից զոհված լինելու մասին վարկածն առաջ քաշելու համար»,- այսօր «Ա1+»-ին ասաց Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը, որը իր կազմակերպության եւս 2 ներկայացուցչի հետ դատարանում պաշտպանում է զոհվածի իրավահաջորդի շահերը: Միքայել Դանիելյանը Անդրանիկ Հայրապետյանի դիակը տեսել է դեպքից հետո' դիահերձարանում եւ մեծ դժվարություններով կարողացել լուսանկարել:
Հայրապետյանի մարմնի տարբեր մասերի, այդ թվում' գլխի վրա բազմաթիվ հետքեր կան, որոնք վկայում են, որ նա ծեծի է ենթարկվել: «Նախաքննության մարմնի այն տեսակետը, թե այդ վնասվածքները նա ստացել է սպանվելուց հետո խրամատներով տեղափոխելիս' աբսուրդ է: Ի՞նչ է, դիակը վերցրել են խրամատի պատերին հարվածելով տարել»,- «Ա1+»-ին ասաց Հայրապետյանի երկրորդ փաստաբանը' Գայանե Խաչատրյանը: Ի դեպ, նախաքննության մարմինը նաեւ հայտնել է, որ չի կարող պարզել սպանության դեպքի վայրը: Իսկ նույն զորամասի փոխգնդապետ Արթուր Պետրոսյանին եւ զինծառայող Էդգար Ավետիսյանին դատապարտել են միայն Հելսինկյան ասոցիացիայի հետեւողականության շնորհիվ: «Մենք մինչեւ վերջ հետամուտ ենք լինելու, որպեսզի Անդրանիկ Հայրապետյանի սպանությունը բացահայտվի: Կասկած չունենք, որ նա չի զոհվել թշնամու կրակոցից»,- «Ա1+»-ին ասաց Միքայել Դանիելյանը:
Ի դեպ, դատավարության ընթացքում Արթուր Պետրոսյանի պաշտպանը հայտարարել է, որ դատարանը հաշվի առնի այն փաստը, որ իր պաշտպանյալը մասնակցել է Արցախյան պատերազմին, արդեն 20 տարի է' բանակում է: «Մենք արդեն այն ամենի միջով անցել ենք, լսել ենք «աֆղանական սինդրոմ է, դեղ են անում»: Ի՞նչ է դա նշանակում է, որ նրանք զինվոր ծեծելու, ծեծելով սպանելու իրավունք ունե՞ն: Թող դիմեն հոգեբույժի, բուժվեն, որ բանակում ազատվենք հոգեկան խնդիրներ ունեցող սպաներից»:
Kuk (23.10.2009)
Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)
Էջանիշներ