User Tag List

Նայել հարցման արդյունքները: Բանակում ծառայե՞լ ես

Քվեարկողներ
129. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Ծառայել/ծառայում եմ, լավ էր

    28 21.71%
  • Ծառայել/ծառայում եմ, վատ էր

    16 12.40%
  • Սովորում եմ

    11 8.53%
  • Ազատված եմ

    23 17.83%
  • Ծառայելու եմ մեծ ցանկությամբ

    6 4.65%
  • Ծառայելու եմ, կամքիս հակառակ

    12 9.30%
  • Ծառայել եմ/ծառայելու եմ, բայց ոչ հայկական բանակում

    2 1.55%
  • Աղջիկ եմ

    31 24.03%
Էջ 40 146-ից ԱռաջինԱռաջին ... 303637383940414243445090140 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 586 համարից մինչև 600 համարի արդյունքները՝ ընդհանուր 2176 հատից

Թեմա: Հայոց բանակ

  1. #586
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բանակ

    Մեջբերում aerosmith-ի խոսքերից Նայել գրառումը
    իսկ պատճառն ինչ էր՞՞՞՞՞ էդ կենդանիները էլի չխրատվան՞՞՞՞ որ էլի զինվոր են սպանում՞՞՞
    Կոնկրետ չեմ հիշում՝ Ղարաբաղի որ զորամասում ա եղել, հետո մանրամասն կգրեմ: ՀԻմա մի երկու բառով ասեմ. զինվորը մեկ տարվա ծառայող ա եղել, 19 տարեկան, վարորդ ա եղել: Ծեծել են, հետո կապծյոռկում են պահել, որ հանկարծ ոստիկանությունը չգա տենա, դե ըտեղ ի՞նչ բուժօգնություն պետքա ցույց տային, տենց մահացել ա ըտեղ:

    Ասեմ, որ մամուլից եմ ինֆորմացիան իմացել, էդքանով ա ստույգ մանրամասները:
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    aerosmith (11.09.2009)

  3. #587
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բանակ

    ՂԱՐԱԲԱՂՈՒՄ ՍՊԱՆՎԵԼ Է 19-ԱՄՅԱ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԸ

    ՀՀ Պնախարարությունը տեղյակ է, բայց
    մեկնաբանությունների համար խորհուրդ է տալիս
    դիմել Ղարաբաղի իր կոլեգաներին


    Երեկ տեղեկացանք, որ հերթական դաժան սպանությունն է տեղի ունեցել Ղարաբաղում` Ասկերանի 33651 զորամասում: Սեպտեմբերի 6-ին, առավոտյան 7:15-ին, այդ զորամասում մահացել է շուրջ մեկ տարվա զինծառայող, Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղի բնակիչ Աշոտ Պապինի Հովհաննիսյանը: Նկատենք, որ մեկ շաբաթվա ընթացքում սա արդեն երկրորդ դեպքն է, երբ հրամանատարական անձնակազմի լկտիության արդյունքում զինծառայող է սպանվում:

    Հիշեցնենք` սեպտեմբերի 1-ին` առավոտյան 08.00-ի սահմաններում, զինվորական հոսպիտալում մահացավ զինծառայող, դարձյալ Գեղարքունիքի մարզի բնակիչ Արամ Մկրտչյանը: Վայքի զորամասի երեք ամսվա զինծառայող Արամը հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 28-ին` անգիտակից վիճակում: Նրան դաժան ծեծի էր ենթարկել իր վաշտի հրամանատար Անդոկ Գասպարյանը, ով իր արարքը պատճառաբանել էր այսպես` զինվորը թերանում էր: Միայն այն բանի համար, որ տղան չէր կարողացել սահմանված թվով «ժիմ անել», վաշտի հրամանատարին թույլ էր տրվել ծեծելով սպանել զինվորին:

    Աշոտ Հովհաննիսյանի դաժան սպանության առիթն էլ ավտոմեքենայի` իբր վառելիքի գերածախսն է եղել: Դեպքը տեղի է ունեցել դիրքերում, որտեղ բարձրանալուց մի քանի օր հետո Աշոտին իր մոտ է կանչում վաշտի հրամանատարը` Արամ Ռազմիկի Վարդանյանը, ով, ի դեպ, Սեւանի բնակիչ է` կոչումով կապիտան: Վերջինս, առանց պարզաբանումներ պահանջելու զինվորից, թե ինչո՞ւ է նրա վարած մեքենան վառելիքի գերածախս գրանցում, սկսում է փայտով, այսինքն` ձեռքի «կոպալով», ծեծել զինվորին: Ծեծից հետո Աշոտի առողջական վիճակը վատանում է, սակայն ոչ ոք ուշադրություն չի դարձնում դրան` կարծելով, թե նա «սիմուլյանտություն» է անուն: Ծեծի հաջորդ օրը վաշտի հրամանատարը նորից է կանչում զինվորին եւ այս անգամ էլ արդեն գումարտակի հրամանատարի ներկայությամբ է սկսում խոշտանգումների ենթարկել երիտասարդին: Գումարտակի հրամանատարը հորդորում է քիչ ծեծել զինվորին, բայց քանի որ Աշոտն այլեւս ի վիճակի չի լինում մեքենա քշել (նա վարորդ էր), նրա փոխարեն մեքենան վարելու հանձնարարություն է ստանում մեկ այլ զինծառայող: Երկրորդ անգամ ծեծի ենթարկելու պատճառն այն է լինում, որ Աշոտը հանդգնում է բացատրություն տալ, թե ինչու է մեքենան գերածախս տալիս. ասում է` մեքենան հին է ու հավանաբար դրանից է շատ վառում:

    Զինծառայողի վիճակը օրեցօր վատանում է: Զորամասի բուժծառայության բուժակը միջնորդում է, որ զինվորին տեղափոխեն բուժկետ, սակայն հրամանատարը չի թողնում` մտածելով, որ դրա մասին այնտեղ կարող է իմանալ ոստիկանությունը: Ըստ այդմ` նա հրամայում է Աշոտին թողնել «կազարմայում»` զորամասում: Երկու օր այնտեղ մնալուց հետո զինվորի վիճակը կտրուկ վատանում է, եւ նրան իր անկողնով հանդերձ վերցնում, տանում-պահում են «կապտյորկայում»` պահեստում, ու մի զինվոր էլ նշանակում են նրան խնամակալ: Բուժկետի բուժակը նշանակում է դեղորայքային բուժում` առանց հասկանալու, թե ինչի դեմ պետք է դեղահաբեր տա տղային:

    Սեպտեմբերի 6-ին` առավոտյան 7:15-ին, «կապտյորկա» է մտնում «խնամակալը», որպեսզի տեսնի, թե ինչպես է Աշոտի առողջական վիճակը: Սկզբում «խնամակալը» մտածում է, թե Աշոտը շատ խորն է քնած, դրա համար էլ չի արթնանում: Տեսնելով, որ Աշոտը չի արձագանքում, հրավիրում են բուժակին, ով ճնշում չափելուց եւ այլ զննումներ անելուց հետո հայտարարում է, թե Աշոտը մահացել է:

    Ավելացնենք, որ դեռեւս այս տարվա հուլիս ամսին Աշոտի ծնողները, տեղեկանալով, որ որդին վաշտի հրամանատար Արամ Վարդանյանի կողմից ճնշումների է ենթարկվում, գնում են Ղարաբաղ: Վարդանյանը նրանց ասում է, թե իրենց որդին վառելիքի գերածախս է տալիս, նրանք էլ որոշակի գումար են տալիս Վարդանյանին վառելիքի ավելորդ ծախսի համար: Իսկ ոստիկանություն չեն դիմում, որպեսզի Վարդանյանն իրենց երեխային վնաս չտա ու նրա ծառայության մնացյալ օրերը դժոխքի չվերածի: Չի բացառվում, որ այս տականքին դարձյալ գումար է պետք եղել, ու նա երկրորդ անգամ դիմել է նույն ձեռագրին` «նեղել» Աշոտին, որպեսզի վերջինս ծնողներից փող պահանջի, սակայն ելքը ճակատագրական է եղել. ծեծված զինվորն այդպես էլ ի վիճակի չի եղել խոսելու եւ ծնողներին օգնության կանչելու:

    ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանը երեկ հաստատեց զինվորի սպանության փաստը` միաժամանակ նշելով. «Ձեր լուրը շատ հին է, դա այսօր չի եղել, մի քանի օր առաջ է եղել» (մեր հարցադրումն այսպես էր սկսվում` տեղյա՞կ եք, որ գիշերը հերթական դեպքն է գրանցվել...): Այնուհետեւ Շահսուվարյանը ասաց, որ այդ հարցով զանգահարենք Ղարաբաղի պաշտպանության նախարարության լրատվական ծառայություն: «Ի վերջո սպանվածը Հայաստանի Հանրապետության քաղաքացի էր, իսկ ՀՀ քաղաքացիները, ինչքան գիտենք, զորակոչվում են ՀՀ բանակ. այդպես չէ՞». հարցրեցինք Շահսուվարյանին: Նա ի պատասխան ավելացրեց. «Ես էլ ձեզ ասում եմ` ես մանրամասներ չունեմ, զանգահարեք Ղարաբաղ` Հասրաթյանին, եթե համար չունե՞ք` տամ զանգեք` 097252044: Ես էնքան գիտեմ, ինչքան դուք, որովհետեւ դեպքն այնտեղ է տեղի ունեցել, քննությունն այնտեղ է գնում, ընդեղի փորձագետներն են եւ այլն, եւ այլն: Ես ընդամենը ձեր չափ ունեմ ինֆորմացիա, որ, այո, ծեծի հետեւանքով զինվոր է մահացել, էդքան բան»: «ՀՀ զինվորի ճակատագրի համար ո՞վ է պատասխանատվություն կրում` Հայաստանի պաշտպանության նախարարությո՞ւնը, թե՞ այլ կառույց», շարունակեցինք մենք: «Գիտեք, էդ նույն բանն ա ոնց որ Երեւանի քաղաքացին գնա Քյավառում ինչ-որ բան անի. առաջինը էնդեղի ոստիկանությունն է հասնում, առաջինը` էնդեղի հիվանդանոց են տեղափոխում, հիմա դեպքը Ղարաբաղում է եղել, զանգեք ընդեղ»:

    Սեյրան Շահսուվարյանի տրամադրած հեռախոսահամարին պատասխանեց Լեռնային Ղարաբաղի Պնախարարության լրատվական ծառայության ղեկավար Հասրաթյանը, ով ասաց, որ ինքը դեպքին ծանոթ չէ, քանի որ արձակուրդում է: «Իսկ ժամանակավոր պաշտոնակատարը տեղյա՞կ է», հարցրեցինք նրան: Պարզվեց, որ նա անփոխարինելի է, ապա տարակուսանք հայտնեց, թե այդ դեպքը ինչ հրապարակման նյութ է, եւ ինչու պետք է դա ժողովրդին հետաքրքրի:

    Մինչ նա հեռախոսը կդներ` փորձեցինք բացատրել, թե ինչով է կարեւոր այդ հրապարակումը հասարակության համար... «Որ հայ ծնողն ամեն ինչ անի` հնարավոր եւ անհնարինը, գումար հետ գցի, որ իր որդուն կարողանա բանակից ազատել, որ նրան չքշեն Ղարաբաղ ու հետո էլ ասեն, թե Ղարաբաղի պաշտպանության նախարարություն զանգեք` թող ձեր հարցերին պատասխանեն»: Հասրաթյանը առանց բառ ասելու` հեռախոսն անջատեց:

    Երեկ տեղի է ունեցել 19-ամյա Աշոտ Հովհաննիսյանի հոգեհանգիստը, իսկ այսօր տեղի կունենա նրա հուղարկավորությունը:
    Սեպտեմբերի 9, www.chi.am
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aerosmith (12.09.2009), Rammstein (25.09.2009), Աթեիստ (12.09.2009)

  5. #588
    Պատվավոր անդամ aerosmith-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2007
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,776
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բանակ

    տենց էլ պետքա լիներ, բա հո չէին ասելու, որ հա ծեծելա,սպանելա.......
    չգիտեմ ու կարծիքով ոնց, բայց իմ կարծիքը էսա ընդհանուր բանակի համար։
    բանակը դա մի տեղա, որտեղ քաղաքացին բացի հայրենիքին ծառայելուց ստանումա բարոյական ու հոգեբանական կրթվածություն, նույնիսկ եթե ամենավերջին գողն էլ գնա բանակ պետքա կարգին մարդ դառած ետ գա հասարակություն, իսկ մեր բանակը էդ նորմաները չի պահում, գիտեն ենթակա էս ինչ կուզեն հետդ կանեն։
    Հետո էլ ասում են գնացեք ծառայեք։ ինձ շատ պետքսա ծառայեմ, որ մի բան էլ հլը գնամ ու հետ չգամ.....
    իսկ էդ կենդանուն չեն դատել՞՞

  6. #589
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բանակ

    Իհարկե, բանակում, շատ են սպա կոչվող հոգեկան հիվանդները:
    Մեքենաները իրոք հին են ու շատ են վառելիք խմում, եղել է, որ զորավարժությունների գնալիս նույնիսկ զինվորներն էին կասկածում վարորդ զինվորին, որովհետև մեկ կիլոմետրի հմար մեքենան կարող էր 2-3 լ վառելիք խմել, բայց երբ մեր աչքի առաջ նա լցնում էր և մի քանի կմ հետո նորից վառելիքը վերջանում էր, այլևս կասկածի տեղ չէր մնում:
    Զինվորին չի կարելի ծեծել: Զինվորին ծեծող սպան ՊԻՂԾ է, արժանի չէ իր ծնողներին ու իր զավակներին ու նրանց խերը չի տեսնելու, ես համոզված եմ:
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 12.09.2009, 18:25: Պատճառ: Շատ մեծ չափի տառերի փոքրացում

  7. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aerosmith (12.09.2009), Legolas (12.09.2009), Lion (25.09.2009), _DEATH_ (12.09.2009)

  8. #590
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բանակ

    ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ԾԵԾԵԼՈՎ ՍՊԱՆԵԼ Է, ԱՊԱ ՆԵՏԵԼ ՁՈՐԸ
    Անկախության տոնից 11 օր առաջ Լեռնային Ղարաբաղի Թալիշ գյուղից Գեղարքունիքի մարզի Վաղաշեն գյուղ տեղափոխեցին 19-ամյա զինծառայող Աշոտ Հովհաննիսյանի դին: Մենք արդեն գրել ենք, թե ինչպիսի դաժանության զոհ է դարձել մեկուկես տարվա զինծառայողը: Հիշեցնենք, որ Աշոտի ու վաշտի հրամանատար Արամ Վարդանյանի միջեւ վեճը ծագել էր բենզինի պատճառով, բայց պարզվում է, որ հրամանատարի ու զինվորի լարված հարաբերությունները սկիզբ են առել ու օրըստօրե թեժացել դեռ ծառայության սկզբից: Ողջ ծառայության ընթացքում զինվորին սպառնալով՝ Արամ Վարդանյանը կողոպտել է, ստիպել է "մուծվել" մեծ գումարներ: Աշոտն էլ, տնեցիներին ոչինչ չասելով, պարբերաբար փող է խնդրել՝ այլ պատճառաբանություններով: Ընդ որում, մարդասպանը բավականին մեծ ախորժակ է ունեցել՝ նրա լծից ազատվելու դիմաց զինվորը վճարել է երեք հարյուրից մինչեւ հինգ հարյուր դոլար: Երբ վճարումները սկսել են նվազել, Վարդանյանը, երեւակայությանը զոռ տալով, Հովհաննիսյանների ընտանիքին թալանելու նոր եղանակներ է մտածել: Զորամասում հայտարարել է, թե մեքենայի դիմապակին կոտրել է Աշոտը, ապա պահանջել, որ այն փոխհատուցեն: Զինվորը որքան փորձել է ապացուցել, որ ինքը մեղավոր չէ, անհաջողության է մատնվել: Սակայն այդ անգամ հայրը ոչ թե փող է տարել, այլ "պարբրիս"՝ մեքենայի դիմապակի, ինչն սկզբում լուրջ դժգոհություն է առաջացրել հրամանատարի մոտ: Հետո, հրամանատարի ու զինվորի միջեւ ծագած վեճի պատճառով, զինվորը կոտրել է ապակին, ինչին էլ հետեւել է հրամանատարի հաշվեհարդարը՝ ծեծը: Բայց այդ վեճի ու ծեծի մասին ոչ ոք չի իմացել: "Ու մենք էս մասին չենք իմացել: Բաբոն ա իմացել: Բաբոն մեծ կին ա, ապրում ա չաստի կողքին, իր հետ մոտիկ էինք մենք: Բաբոն պատմեց, որ Աշոտը շատ դժգոհ էր: Վերջին անգամ եկել ա,- Բաբոյին ասել՝ վայթե ես կենդանի տուն չգնամ: Նեղվել ա, բայց ասել ա՝ ոչինչ, կդիմանամ",-պատմում էր հայրը: Փաստորեն, չի դիմացել, եւ ամեն ինչ ավարտվել է ողբերգությամբ: Դեպքի վայրից օրերս վերադարձած Պապին Հովհաննիսյանը՝ զինվորի հայրը, մեզ մանրամասներ պատմեց Աշոտի դժվարին ծառայության, սպանության ու Արամ Վարդանյանի այլանդակությունների մասին: "Կողքից իմացա, թե իրականում ինչ ա եղել: Իմ տղեն սովորական վարորդ ա եղել, սալյարկայով մեքենա ա քշել: Կամանդիրն էլ միշտ հետը նստում ա, զապրավկա են անում: Պլոմբած-պեչատած բաքերը հանում-տանում են, կանգնում են պոստին, զինվորներին տեղափոխելուց հետո նորից կամանդիրի հետ իջնում են չաստ: Ինքը ինքնագլուխ մի բան չի անում: Հետո էդ կամանդիրը ասել ա, թե բենզինի գերածախս կա, ու պիտի վիզ վերցնես, թե դու ես: Աշոտն էլ ասել ա՝ բայց ես սալյարկա եմ օգտագործել, խի՞ ես բենզինը իմ վզին փաթաթում, եթե իմ մեքենան սալյարկով ա",-պատմում է հայրը՝ ավելացնելով, որ հրամանատարին հակաճառելը շատ թանկ նստեց իր որդու վրա: Հրամանատարը ծեծի ենթարկելուց հետո նրան մի քանի օր փակել է "պահեստում": Երբ տղայի վիճակը վատթարացել է, բուժակն իբր օգնության է հասել, սակայն իրականում ոչինչ չի արել: "Ֆելդշերն էլ էդ անասունին աջակցել ա: Կողքին կանգնած՝ բան չի արել: Հինգ օր մնացել ա ստեղ, ու կամանդիրը ոչինչ չի հայտնել, ոչ ոք չի հետաքրքրվել զինվորով: Զինվորներին էլ վախեցրել ա, որ չմատնեն: Մի քանի օր հետո, երբ վարորդ ա պետք եղել, զինվորներից մեկին ասել ա՝ գնացեք-բերեք Աշոտին: Զինվորները իրար են տվել, բայց Աշոտը ձեն չի հանել, ասում են՝ երեւի էդքան ծեծվելուց հետո խորն ա քնել: Հետո ֆելդշերին են ասում, որ ձեն չի հանում, գալիս ա՝ տեսնում են, որ երեխեն մահացած ա",- հուզված պատմում էր հայրը: Սակայն պարզվում է, որ սպանվածը խոշտանգվել է նաեւ հետմահու: "Խորաթափանց" մարդասպանն իր գազանությունը կոծկելու համար մարդկային երեւակայության բոլոր սահմաններն անցել է. առաջինն իմանալով Աշոտի մահվան մասին, բոլորից թաքուն նրա դիակը դուրս է տարել զորամասից ու մի բարձր տեղից ցած նետել՝ իբր թե Աշոտն է ինքնասպանություն գործել, այնուհետեւ ջարդուփշուր եղած դին բերել-փակել է պահեստում: "Դատաբժշկական փորձաքննությունն էլ ա պարզել, որ Աշոտը գլխիվայր ընկնելուց չի մահացել: Այլ նրան գցել են մահանալուց հետո: Երեխի ձեռք ու ոտք կոտրված էր, սիրտ ու թոք, երիկամներ ցխված էր, ատամները՝ ջարդված, կոտրած էր մինչեւ մազերի ծերը",- մղկտում էր հայրը: Դեպքից հետո ձերբակալվել է մարդասպանը, այնուհետեւ՝ գումարտակի հրամանատարն ու չորս զինվոր: Ի դեպ, նշենք, որ հրամանատարն իր զոհի համերկրացին է՝ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքից, երկու երեխաների հայր, բայց, մեղմ ասած, վատ համբավի տեր: Պապինին այնտեղ ոչ պաշտոնական շրջանակներում սփոփել են՝ պատմելով, թե սա մարդասպանի ծառայության ընթացքում 3-րդ ծանր դեպքն է, բայց պատիժը կրելու է առաջին անգամ: Այսինքն՝ մխիթարվեք նրանով, որ հանցագործը վերջապես պատժվում է: Ի դեպ, Աշոտի սպանությունը մեծ վրդովմունք էր առաջացրել գյուղում: Գյուղացիները պատրաստակամություն են հայտնել մինչեւ ղեկավար մարմինների դուռը գնալ եւ անվստահություն հայտնել հայոց բանակի ղեկավարներին, որ վերջ տրվի զինվորականների լկտիությանը: 19-ամյա Աշոտ Հովհաննիսյանի դաժան սպանությունը սարսափեցրել էր հատկապես ապագա զինվորների մայրերին:
    ՀԳ - Օրերս ինձ ծանոթ զինվորներից մեկը զարմանքով պատմում էր վերջին օրերին բանակում հաստատված խիստ ռեժիմի մասին՝ նկարագրելով, թե ինչպես են մի կապտուկ տեսնելուց հետո զինվորին մերկացնում մինչեւ վերջ ու փորձում պարզել պատճառները: Իսկ հրամանատարներից մեկը տեղեկացնում էր, որ այլեւս իրենք իրավունք չունեն զինվորին ծեծելու: Հետաքրքիր է, թե այս միջոցառումներն ինչքա՞ն կտեւեն, եւ ինչո՞ւ նախկինում միջոցներ չէին ձեռնարկվում:
    www.hraparak.am
    Այ այսպիսի բաներ էն կատարվում հայոց անպարտելի բանակում: Խաղաղ պայմաններում, ոչ թե թշնամու գնդակից մարտի դաշտում, այլ զորմամասում հրամանատարների կողմից:
    Վերջին խմբագրող՝ Norton: 25.09.2009, 16:32:

  9. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aerosmith (25.09.2009), Ambrosine (25.09.2009), Kuk (25.09.2009), Rammstein (25.09.2009)

  10. #591
    running... Elmo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,551
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բանակ

    Մեջբերում matlev-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ էտ Արտաշատի զորամասում է եղել? Որ վաշտի հրամանատարն է եղել?
    գրել եմ վերևում:
    էսպես չի մնա

  11. #592
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բանակ

    Մեջբերում Վանաձորցի Տղա-ի խոսքերից Նայել գրառումը
    Իհարկե, բանակում, շատ են սպա կոչվող հոգեկան հիվանդները:
    Մեքենաները իրոք հին են ու շատ են վառելիք խմում, եղել է, որ զորավարժությունների գնալիս նույնիսկ զինվորներն էին կասկածում վարորդ զինվորին, որովհետև մեկ կիլոմետրի հմար մեքենան կարող էր 2-3 լ վառելիք խմել, բայց երբ մեր աչքի առաջ նա լցնում էր և մի քանի կմ հետո նորից վառելիքը վերջանում էր, այլևս կասկածի տեղ չէր մնում:
    Զինվորին չի կարելի ծեծել: Զինվորին ծեծող սպան ՊԻՂԾ է, արժանի չէ իր ծնողներին ու իր զավակներին ու նրանց խերը չի տեսնելու, ես համոզված եմ:
    Հարվածելով զինվորին, մենք խլում ենք նրանից իր արժանապատվությունը: Իսկ արժանապատվությունից զուրկ զինվորից վատ զինվոր գտնել չի կարելի...

    Նապոլեոն
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    One_Way_Ticket (25.09.2009)

  13. #593
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բանակ

    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    ՀՐԱՄԱՆԱՏԱՐԸ ԾԵԾԵԼՈՎ ՍՊԱՆԵԼ Է, ԱՊԱ ՆԵՏԵԼ ՁՈՐԸ

    www.hraparak.am
    Այ այսպիսի բաներ էն կատարվում հայոց անպարտելի բանակում: Խաղաղ պայմաններում, ոչ թե թշնամու գնդակից մարտի դաշտում, այլ զորմամասում հրամանատարների կողմից:
    Կարդացի տեղադրված նյութը: Վրաս շատ ազդեց:

    Թքեմ ես դրա երեսին, էդ Արամ Վարդանյան ա, ինչ զիբիլ ա:
    Մարդ գնում ա բանակ հայրենիքը պաշտպանելո՞ւ, թե՞ ինքը իրան պաշտպանելու: Փաստորեն հայ զինվորը զոհվում ա ոչ թե հանուն հայրենիքի, այլ հանուն ոչնչի:

    Ափսոս մահապատիժը հանել են: Ես, որ մահապատժին դեմ եմ, էս դեպքում երկու ձեռքով եմ կողմ, ու ինքս հաճույքով դատավճիռը ի կատար կածեի:

    Ամենավատը ոչ թե էն ա, որ էդ տիպի կենդանիներ կան, որ հանգիստ զինվոր են սպանում, այլ էն ա, որ դրանց որոշակի իշխանություն ա տրված: Վաղըչէմյուսօրը էդի կարար գեներալ էլ դառնար, որովհետեւ բարձր պաշտոնների հասնելու համար պետք ա ավելի բարձր կլասի տականք լինել:

    Ինչեւէ, գուցե իմ բարձր էմոցիոնալությունից էլ է, որ սենց կտրուկ բաներ եմ գրում…

    Չգիտեմ… որ լրիվ մտքիս էղածը հիմա գրեմ, ակումբի սերվերը կարող ա կախվի, դրա համար սհմանափակվեմ էսքանով:
    Վերջին խմբագրող՝ Dayana: 25.09.2009, 20:42:

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (25.09.2009), Լեո (25.09.2009)

  15. #594
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Պատ. Հայոց բանակ...

    Ընդհանուր առմամբ ուզում եմ ծառայել ու գտնում եմ, որ շատ էլ լավ բանակ ունենք: Համ էլ իմ ծառայությունը հեշտ ա լինելու... մուզզվոդ...

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    aerosmith (25.09.2009)

  17. #595
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայոց բանակ...

    Մեջբերում Hard^Har8-ի խոսքերից Նայել գրառումը
    Համ էլ իմ ծառայությունը հեշտ ա լինելու... մուզզվոդ...
    Ես էլ եմ տենց ուզում անեմ, բայց լսել եմ, որ համակարգչի վրա ծառայությունը ավելի հեշտ ա անցնում: Որի՞ն հավատամ:

    Իսկ դու ի՞նչ գործիք ես նվագում:

  18. #596
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Պատ. Հայոց բանակ...

    Կլարնետ, դասական: Մենակ ասում են բանակում կլարնետ շատ կա... իսկ դու՞

  19. #597
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայոց բանակ...

    Մեջբերում Hard^Har8-ի խոսքերից Նայել գրառումը
    Կլարնետ, դասական: Մենակ ասում են բանակում կլարնետ շատ կա... իսկ դու՞
    Ֆլեյտա

  20. #598
    Պատվավոր անդամ aerosmith-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2007
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,776
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայոց բանակ...

    Մեջբերում Hard^Har8-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընդհանուր առմամբ ուզում եմ ծառայել ու գտնում եմ, որ շատ էլ լավ բանակ ունենք: Համ էլ իմ ծառայությունը հեշտ ա լինելու... մուզզվոդ...
    քեզ բարի ծառայություն, ափսոս մենակ կոմպի ստեղնաշար նվագել գիտեմ, թե չէ ես էլ մեծհաճույքով մուզվոդ կուզեի, համ նրա համար, որ երաժշտություն շատ եմ սիրում, համ էլ թեթև կանցներ ծառայությունս

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հարդ (28.09.2009)

  22. #599
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայոց բանակ...

    Մեջբերում Hard^Har8-ի խոսքերից Նայել գրառումը
    Ընդհանուր առմամբ ուզում եմ ծառայել ու գտնում եմ, որ շատ էլ լավ բանակ ունենք: Համ էլ իմ ծառայությունը հեշտ ա լինելու... մուզզվոդ...
    Հույսդ կտրիր, թե մուզզվոդում ավելի հեշտ է, բոլոր շարքերին ներկա ես լինելու, ամեն օր վերակարգի փոխարինմանը ներկա ես լինելու, անընդհատ ուշադրության կենտրոնում, ու հրամանատարներն էլ անընդհատ երեսովդ են տալու, թե կայֆավատ ես լինում, մի քիչ էլ ուստավոտ զամպաբոյ ունեցաք, ամեն շաբաթ մյուս ծառայողների պես կրակային ես գնալու… Շեփորահարները ընդհանրապես քաշված են լինում, որովհետև բոլոր տողանները իրանք են շեփորում, օրվա ընթացքում ժամանակ չեն ունենում, որ բածինկեքը հանեն: Ծառայությունը քաղցր չի լինում, ուղղակի պարտադիր բան է և անհրաժեշտ, լավ է, որ պատրաստակամ ես գնալու, կգնաս՝ տեղում կտեսնես, թե որն է ավելի հարար, ինչ անես, որ հեշտ լինի, մեր գնդում ինձ խնդրեին՝ ես կամպյուտրշիկ չէի գնա, որովհետև կամպյուտրշիկները սաղ օրը շտաբում, սպաների աչքի դեմը, բածինկաներով, ուստավ հագնված էին, իսկ կոնկրետ մեր ստորաբաժանումը կայֆավատ էր լինում, մենակ ճաշարան իջնելուց բածինկա էինք հագնում իջնում, մեկ էլ շարքերի ժամանակ, շատերը նույնիսկ ճաշարան էին իջնում չստերով, մենակ պետք է այնպես անեին, որ սպաներից մարդ չնկատեր, իսկ ես նախընտրումէի հագնել բածինկա, կես ժամվա համար նկատողություն կամ պատիժ չստանալ, իսկ մնացած ժամանակ կազարմում ցկում էինք, քնում, գիրք կարդում, կարտ, նարդի, այնպես որ նայած տեղ, կգնաս՝ տեղում կորոշես, թե ինչ անես:

  23. #600
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայոց բանակ...

    Հայոց բանակ
    Փառք ու պատիվ հայոց բանակին:
    Անփառաշունքություն ու անպատիվություն մնացած բանակներին:

Էջ 40 146-ից ԱռաջինԱռաջին ... 303637383940414243445090140 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայկական բանակ
    Հեղինակ՝ Lancet, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 83
    Վերջինը: 03.10.2019, 14:01
  2. Ծնունդդ շնորհավոր Հայոց բանակ
    Հեղինակ՝ armen9494, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 05.02.2012, 15:17
  3. h.s.-ն գնումա բանակ
    Հեղինակ՝ s_hrayr, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 09.06.2010, 01:58
  4. Ես գնացի բանակ.
    Հեղինակ՝ AMzone, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 37
    Վերջինը: 04.06.2009, 20:46
  5. Հայ-ը գնում ա բանակ...
    Հեղինակ՝ Lapterik, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 18.06.2007, 00:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •