User Tag List

Նայել հարցման արդյունքները: Բանակում ծառայե՞լ ես

Քվեարկողներ
129. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Ծառայել/ծառայում եմ, լավ էր

    28 21.71%
  • Ծառայել/ծառայում եմ, վատ էր

    16 12.40%
  • Սովորում եմ

    11 8.53%
  • Ազատված եմ

    23 17.83%
  • Ծառայելու եմ մեծ ցանկությամբ

    6 4.65%
  • Ծառայելու եմ, կամքիս հակառակ

    12 9.30%
  • Ծառայել եմ/ծառայելու եմ, բայց ոչ հայկական բանակում

    2 1.55%
  • Աղջիկ եմ

    31 24.03%
Էջ 31 146-ից ԱռաջինԱռաջին ... 212728293031323334354181131 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 451 համարից մինչև 465 համարի արդյունքները՝ ընդհանուր 2176 հատից

Թեմա: Հայոց բանակ

  1. #451
    Լիարժեք անդամ xalyavshik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2008
    Գրառումներ
    91
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Պատ. Բանակ

    տղերք ես մի բան կասեմ
    երբեք մի թողեք վաղվան են ինչ կարաք անեք այսօր


    ես ընդունվել եմ շինարարական ... որոշ պատճառներով և զգացել եմ որ դա իմը չի հենց սկզբից ...
    են կարքի եր որ ես երկրորդ կուրսում համ սովորում եի համ ել աշխատում եի կոմպի խանութում տեխնիկ...
    սովորում եի մտածում լավ ընդունվել եմ ... ավարտեմ գնամ բանակ հետ գամ կընդունվեմ ուրիշ տեղ ... IT-ին ավելի մոտիկ ...
    հիմա ավարտել եմ ... բանակի պավեստկեն մոտս ա ... 12-ին գնում եմ
    բայց կա բայց
    ուրիշ տեղ սովորելու ցանկությունը կա ! բայց ունեմ ընկերուհի որը ինձ հուսով եմ կսպասի 2 տարի դե արի ու իրան բացատրի որ գալու ես ու էլի սովորես ... են ել մի տարի չի ... երկու տարի չի

    իսկ ուսուցման ընդացքում ընտանիք կազմել սխալ եմ համարում ... ով ա պահելու ...

    մտածում եմ բանակ գնամ գամ գործ գտնեմ ... բայց դե ...


    մի խոսքով ժամանակին ՝ 18-ում գնալ բանակ հետ գալ ճիշտ ա !
    >Глупец пытается перевернуть мир, мудрец стремится его улучшить.
    И только гений совершает почти невозможное - пробует оставить мир в покое.
    >Порой очень сложно отличить гения от безумца

  2. #452
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բանակ

    Գուցե և ճիշտ ես... համենայն դեպս բարի ծառայություն:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  3. #453
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    47
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Բանակ

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    ներկա պայմաններում բանակային «վտանգները» մի քիչ չափազանցեցված են:
    Lion ջան, ինքս ծառայել եմ հոսպիտալում, ու աշխատանքի բերումով բոլոր ЧП-ներից տեղյակ էի։
    Հավատացնում ես քեզ, առողջության վնասը մահացության դեպքերով չի չափվում։
    Ես տեղյակ եմ դեպքերից երբ զորամասի հրամանատարն արգելում է հիվանդներին տեղափոխել հոսպիտալ, որպեսզի զորամասի վիճակագրությունը չտուժի։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Մարկիզ (08.06.2009)

  5. #454
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բանակ

    Լավ, եղբայր, թող տենց լինի Իհարկե, փորձանքը որ եկավ, կգա - բայց չծառայածների մոտ տագնապի զգացումը ավելի բարձր է ու պետք չէ այն ուժեղացնել...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  6. #455
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բանակ

    Դե ասում ենք էլի: Իհարկե, ոչ-ոք չի կարող աբսալյուտ ճիշտ լինել, ոչ էլ կարող են բացարձակ ձևով ասել, թե ոնց կլինի: Ինչպես մատնահատքեռն են անկրկնելի, այնպես էլ ամեն մի մարդու ծառայությունը: Բայց եթե որոշել ես այնուհանդերձ ծառայել, տղամարդավարի արա էդ գործը, որը հետո սաղ կյանքդ չամաչես այդ երկու տարուց...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  7. #456
    Լիարժեք անդամ xalyavshik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2008
    Գրառումներ
    91
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Պատ. Բանակ

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե ասում ենք էլի: Իհարկե, ոչ-ոք չի կարող աբսալյուտ ճիշտ լինել, ոչ էլ կարող են բացարձակ ձևով ասել, թե ոնց կլինի: Ինչպես մատնահատքեռն են անկրկնելի, այնպես էլ ամեն մի մարդու ծառայությունը: Բայց եթե որոշել ես այնուհանդերձ ծառայել, տղամարդավարի արա էդ գործը, որը հետո սաղ կյանքդ չամաչես այդ երկու տարուց...

    չեմ ամաչի ... ետ ով պտի ինձանից լավը լինի ... որ ես նեղվեմ
    սաղ ել առաջին անգամ են գալիս բանակ ... սաղ ել անհանգիստ են ... սաղ ել 0-ից են անում ինչ անում են ...
    մի խոսքով կարևորը դուխով ... ոչմի բանից չվախենաս .. մի օր էլ ծեծ կուտեմ մի օր էլ կծեծեմ ... տղա ենք չէ
    Վերջին խմբագրող՝ xalyavshik: 07.06.2009, 20:23:
    >Глупец пытается перевернуть мир, мудрец стремится его улучшить.
    И только гений совершает почти невозможное - пробует оставить мир в покое.
    >Порой очень сложно отличить гения от безумца

  8. #457
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բանակ

    Գիտե՞ս, բանակը մի տեղ է, որտեղ պետք է կարողանալ կարևորն ու ոչ կարևորը տարանջատել միմյանցից: Ու ինչքան հաջող կարողացար դա անել, այնքան հեշտ կծառայես...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  9. #458
    Լիարժեք անդամ xalyavshik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.07.2008
    Գրառումներ
    91
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Գրառում Պատ. Բանակ

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե ասում ենք էլի: Իհարկե, ոչ-ոք չի կարող աբսալյուտ ճիշտ լինել, ոչ էլ կարող են բացարձակ ձևով ասել, թե ոնց կլինի: Ինչպես մատնահատքեռն են անկրկնելի, այնպես էլ ամեն մի մարդու ծառայությունը: Բայց եթե որոշել ես այնուհանդերձ ծառայել, տղամարդավարի արա էդ գործը, որը հետո սաղ կյանքդ չամաչես այդ երկու տարուց...
    իսկ եթե ավելի մանրամասն
    >Глупец пытается перевернуть мир, мудрец стремится его улучшить.
    И только гений совершает почти невозможное - пробует оставить мир в покое.
    >Порой очень сложно отличить гения от безумца

  10. #459
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բանակ

    Այսինքն, որ պատիվդ պահած ծառայես: Սրա տակ նկատի չունեմ ավել անել-չանելու պահերը: Նկատի ունեմ, պատիվ պահելը: Լիքը տղերք գիտեմ, որ ավել էին անում, բայց իրենց պատիվը պահում էին ու սաղ իրենց հարգում էին ու համ էլ մարդ գիտեմ, որ «ավել չէր անում», բայց ասենք մեկ ուրիշի ծաղրածուն էր, նրան էր ծառայում, օրինակ սապոգներն էր տանում բերում և այլն:

    Կարևորը, որ քեզ հավասար ստատուս ունեցող զինվորից վիրավորանք թույլ չտաս... Չնայած չեմ էլ ուզում կոնկրետանալ, ինքդ պիտի զգաս:

    Հա, մեկ էլ - ինչքան էլ պատրաստված գնաս, առաջին օրերի «հոգեբանական նակաուդը» անխուսափելի է: Պատրաստ եղիր դրան ու իմացիր, որ դրանք ամենադժվար օրերն են և հաստատ, հարյուր տոկոս, մի՛տ չէ, որ այդպես է լինելու: Հիշիր, առաջին քսան երեսուն օրից հետո աստիճանաբար ընտելանալու ես, քեզ են ընտելանալու, հունի մեջ ես գցելու: Ասածս այն է, որ առաջին օրերի «հոգեբանական նակաուդից» հանկարծ չհուսահատվես ու չընկճվես...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    PygmaliOn (07.06.2009), xalyavshik (07.06.2009)

  12. #460
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    38
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բանակ

    Բոլորին բարի ծառայություն: Ես էլ 26-ին եմ գնում:
    Մի հարց էլ. ընդհանրապես կապ ունի, թե զորահավաքի վերջին օրերին ես գնում, թե ոչ? Թե դա կատարվում է ըստ նախապես ընդունված գրաֆիկի?
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  13. #461
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բանակ

    Ըստ նախնական գրաֆիկի: Բայց վերջին օրերը գնալը ունի մի լուրջ պլյուս. քիչ հավանական է, որ սահմանվածից երկար կծառայես: Ասենք եթե մարդ մայիսի մեկին է գնացել, հավանական է, որ նրան ուշ կզորացրեն թեկուզ մի քանի օր, քանի որ ասենք թղթերը պատրաստ չեն լինի կամ սմենը եկած չի լինի: Իսկ այս դեպքում արդեն ամեն ինչ հունի մեջ է ընկած լինում, դե նաև իրենք են ձգտում արագ վերջացնել գործը ու ցուցակները փակել: Համ էլ, թեև ասում են, որ գուբախտները հաշվելու են ծառայության մեջ, բայց իրականում ասենք, հունիսի քսանութին գնացածին գործնականում տաս օր գուբախտ երբեք չեն հաշվի , քանի որ այդ դեպքում ուշացրած կլինեն փաստաթղթերի փակումը: Իսկ նույն մայիսի մեկին գնացածին հանգիստ խղճով կհաշվեն ու կզորացրեն տասին:

    Ուշ գնալը միայն մի թերություն ունի՝ «մալադոյի մալադոյ» ես լինում - բայց դե...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Fedayi (08.06.2009)

  15. #462
    Գաղափարի զինվոր Fedayi-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.01.2008
    Հասցե
    Հորս տուն
    Տարիք
    38
    Գրառումներ
    853
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Բանակ

    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապե ամեն ինչ էլ հնարավոր ա . . . Մարդ էլ կա (2 հոգու գիտեմ տենց), 1ի կուրսի վերջում դուրս ա մնացել, բանակից հետո վերականգնվել ա' կարգին սովորել ա . . . Սաղ մարդուց ա գալիս ;-) հիմնականում ով որ ասում ա 'բանակից հետո էլ ինչ սովորել ', ինքը բանակից առաջ էլ նենց մի սովորող չի եղել ;-)
    Իմ օրինակով ասեմ: Անցած տարի վերջացրեցի բակալավրիատը… Ամեն կերպ տրամադրվել էի ծառայելու, սակայն պարզվեց, որ բարձր առաջադիմության պատճառով անվճար կարգով, ուրեմն՝ տարկետման իրավունքով անցնում եմ մագիստրատուրա: Դե, եթե մագիստրատուրա, ուրեմն աճ, կատարելագործում...բայց...բայց, դուքյան ոնց որ լինի: Էն որ ասում ա...մեր մագիստրատուրան էնքան վատն ա, որ դասախոսներն են դասից փախնում… Ինչ գիտեի, սկսում եմ մոռանալ: Միայն հետընթաց, քյարն էլ մի կտրո թուղթն ա լինելու՝ մագիստրատուրայի դիպլոմը…Այս ֆորումից ես ավելի շատ ու, ամենակարւորը՝ առավել պետքական գիտելիքներ եմ ստանում, քանց այնտեղ:
    Ասել եմ, էտ դիպլոմը տալու եմ բարեկամությանս /իրանց համար եմ "վաստակելու"/, ես իմ բակալավրիատի դիպլոմն առնեմ, գնամ աշխատեմ, փառք Աստծո, երբեք խնդիր չեմ ունեցել այդ հարցում: Բայց դե, իսկական հեռանկարային աշխատանքին անցնելուն էլ հենց նույն մագիստրատուրան է խանգարում. անվճար անցել ես, հո չես թողնի հարամ անեն: Ստիպված, փակ շղթայի մեջ ընկա: Եթե չկա ուզածդ աշխատանքը, գոնե իմանաս՝ նորմալ ուսում ես առնում, բայց...դա էլ չկա: Իսկ բանակի հարցը մնում է ու մնում: Քսաներկու տարեկանում ինձ չեմ հարգի, որ ձեռքս գրպանս դրած երկու տարի ինքնանպատակ սկզբունքով գնամ համալսարան ու հետ գամ: Արդյունքում՝ որոշեցի, դիմում գրեցի, պավեզդկեն վերցրի, ինստիտուտից ամսի 22-ին կազատեն /վերջին քննությունից հետո/, կգնամ ծառայելու… Կգամ դեմս ազատ կլինի, այդ մի տարին էլ կսովորեմ, կավարտեմ:
    Սաղ սուտ ա, միայն գիտելիքով կարող ես մի կտոր հացի տեր դառնալ, բայց, կոնկրետ իմ դեպքում, դա լսարանում հնչող հեքիաթները չեն:
    Վերջին խմբագրող՝ Fedayi: 08.06.2009, 20:41:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
    Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
    Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (08.06.2009)

  17. #463
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայոց բանակ...

    Նետվել էր Հաղթանակ կամրջից


    Այսօր ժամը 18:00-18:30-ի սահմաններում Երեւանի Հաղթանակ կամրջի մոտ ապրողներն անակնկալի եկան սարսափելի աղաղակներից:

    18 տարեկան մի զինծառայող, որն, ինչպես հետո պարզվեց, դեռ կես տարի էր, ինչ ծառայում էր, կամրջից իրեն նետել է ցած:

    Դեպքի շատ մանրամասներ մեզ չհաջողվեց պարզել. զոհված երիտասարդի հարազատների պահանջով, ըստ հավաքվածների' ոստիկանության եւ անվտանգության աշխատակիցները թույլ չէին տալիս ինչպես ամեն տեսակի նկարահանում, այնպես էլ մարդկանց բազմություն դիակին շատ մոտ:

    Պատահարից շուրջ 40 րոպե անց եկավ շտապօգնության մեքենան: Երիտասարդի դիակն անմիջապես կամրջի տակն էր, իսկ նրա եղբայրն ու մայրը չէին հեռանում նրա կողքից: Մայրը մի պահ ուշագնաց եղավ ու հարկ եղավ տանել նրան դեպքի վայրից:

    Ըստ հավաքվածների' զոհված զինվորը ֆուտբոլիստ էր:

    «Երեւի զանգել ասել են, որ մայրն ու եղբայրն այդքան շուտ եկան: Եղբայրը միայն գոռում էր, որ մեղավորները կպատժվեն եւ գոռում էին նաեւ' Աստված, ինչու նման բան արեցիր մեզ հետ»,- մեզ հետ զրույցում ասաց հավաքվածներից մեկը:

    Մեր այն հարցին, թե արդյոք այս կամրջից ինքնասպանության փորձեր շա՞տ են լինում, հավաքվածները նշեցին, որ այստեղ նման պատահարները քիչ են լինում, քանի որ հարակից բենզալցակայանի աշխատակիցները կանխել են:

    Ա1+
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ambrosine (09.07.2009)

  19. #464
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Հայոց բանակ...

    Ինչ ծանր լուր էր...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  20. #465
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    33
    Գրառումներ
    5,753
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քեզ էլ բարի ծառայություն Ֆեդայի ախպեր, մյուսներին էլ ;-) 29ին էլ ես եմ գնում, 21 օրից . . . Մալադոյների մի մասը 1.5-2 ամսվա ծառայող կլնեն, ես նո~ր կգնամ . . .

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Fedayi (08.06.2009)

Էջ 31 146-ից ԱռաջինԱռաջին ... 212728293031323334354181131 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայկական բանակ
    Հեղինակ՝ Lancet, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 83
    Վերջինը: 03.10.2019, 14:01
  2. Ծնունդդ շնորհավոր Հայոց բանակ
    Հեղինակ՝ armen9494, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 05.02.2012, 15:17
  3. h.s.-ն գնումա բանակ
    Հեղինակ՝ s_hrayr, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 09.06.2010, 01:58
  4. Ես գնացի բանակ.
    Հեղինակ՝ AMzone, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 37
    Վերջինը: 04.06.2009, 20:46
  5. Հայ-ը գնում ա բանակ...
    Հեղինակ՝ Lapterik, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 18.06.2007, 00:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •