Fedayi-ի խոսքերից
Իմ օրինակով ասեմ: Անցած տարի վերջացրեցի բակալավրիատը… Ամեն կերպ տրամադրվել էի ծառայելու, սակայն պարզվեց, որ բարձր առաջադիմության պատճառով անվճար կարգով, ուրեմն՝ տարկետման իրավունքով անցնում եմ մագիստրատուրա: Դե, եթե մագիստրատուրա, ուրեմն աճ, կատարելագործում...բայց...բայց, դուքյան ոնց որ լինի: Էն որ ասում ա...մեր մագիստրատուրան էնքան վատն ա, որ դասախոսներն են դասից փախնում… Ինչ գիտեի, սկսում եմ մոռանալ: Միայն հետընթաց, քյարն էլ մի կտրո թուղթն ա լինելու՝ մագիստրատուրայի դիպլոմը…Այս ֆորումից ես ավելի շատ ու, ամենակարւորը՝ առավել պետքական գիտելիքներ եմ ստանում, քանց այնտեղ:
Ասել եմ, էտ դիպլոմը տալու եմ բարեկամությանս /իրանց համար եմ "վաստակելու"/, ես իմ բակալավրիատի դիպլոմն առնեմ, գնամ աշխատեմ, փառք Աստծո, երբեք խնդիր չեմ ունեցել այդ հարցում: Բայց դե, իսկական հեռանկարային աշխատանքին անցնելուն էլ հենց նույն մագիստրատուրան է խանգարում. անվճար անցել ես, հո չես թողնի հարամ անեն: Ստիպված, փակ շղթայի մեջ ընկա: Եթե չկա ուզածդ աշխատանքը, գոնե իմանաս՝ նորմալ ուսում ես առնում, բայց...դա էլ չկա: Իսկ բանակի հարցը մնում է ու մնում: Քսաներկու տարեկանում ինձ չեմ հարգի, որ ձեռքս գրպանս դրած երկու տարի ինքնանպատակ սկզբունքով գնամ համալսարան ու հետ գամ: Արդյունքում՝ որոշեցի, դիմում գրեցի, պավեզդկեն վերցրի, ինստիտուտից ամսի 22-ին կազատեն /վերջին քննությունից հետո/, կգնամ ծառայելու… Կգամ դեմս ազատ կլինի, այդ մի տարին էլ կսովորեմ, կավարտեմ:
Սաղ սուտ ա, միայն գիտելիքով կարող ես մի կտոր հացի տեր դառնալ, բայց, կոնկրետ իմ դեպքում, դա լսարանում հնչող հեքիաթները չեն:
Էջանիշներ