Ծառայել/ծառայում եմ, լավ էր
Ծառայել/ծառայում եմ, վատ էր
Սովորում եմ
Ազատված եմ
Ծառայելու եմ մեծ ցանկությամբ
Ծառայելու եմ, կամքիս հակառակ
Ծառայել եմ/ծառայելու եմ, բայց ոչ հայկական բանակում
Աղջիկ եմ
Chilly (05.06.2009), Fedayi (05.06.2009), Ungrateful (05.06.2009)
Հետո, ի ծնե գիտության հետ սեր ունեցող մարդիկ մի քիչ ուրիշ են, նրանց հետաքրքրասիրությունը 2 տարում վերջնականապես դժվար թաղեն, իսկ գալուց, հոն առաջ, 3 տարի ասպիրանտուրա, ամեն ինչն էլ կվերականգնի, կոնկրետ գիտությամբ էլ կզբաղվի: Կարճ ասած` կմնան միայն էությամբ գիտնականները, սութիները կզտվեն:
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:
Սամվել (05.06.2009)
Էն ա, որ 3 օր առաջ մեր ամբիոնում մեկը թեքնածուական պաշտպանեց, հաջորդ օրն իսնտիտուտ մտալ իր "Օպելով"` Թաթուլի մուղամները զլած:
Տո, լավ չէր, բանակում տեսնեինք դրան, քանց թե մեր գիտնականի կերպարը լիներ?: Փրկեց իրա նուրբ քամակը էլի, մեր ապագա գիտնականը...
Իդեպ, սլուխներ հասան, որ իրա տեղը X նախարարն ա իջեցրել, իրա հոպարի ընկերը:
Վերջին խմբագրող՝ Fedayi: 05.06.2009, 13:35:
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:
-Ամսի 26-ին բանակ եմ գնում:
-Ազատվի, քեզ պետք ա? /ասողի անունը Արամ է/
-Հա, պետք ա, ախպերս. մեկը պիտի մտածի `էս երկրի մասին, որ սաղ ազատվեն, ով ծառայի?
-Ճիշտ ես ասում, բայց մենք որ մնանք ստեղ աշխատենք, ավելի շատ օգուտ կտանք էս երկրին, իսկ սահմանները թող էն անկիրթ քյառթու ջահելները պահեն, որ սաղ օրն ուռած պատերի տակ քցած են, բանակը քո նման տղու համար չի, դու ստեղ ավելի շատ ես պետք, որ էս երկիրն վպերյոդ ընկնի:
-Չէ', ախպեր, բանակն էլ ա սիստեմ, ընդեղ էնքաաաան ուղեղներ են պետք, բա ինչի են ավարտածների սերժանտ տանում, որովհետև ուղեղներ են պետք բանակում: Հետո, տենց մի նայի, դա ռազմագիտություն ա, գիտություն ա, վսյոտակի: Կարճ ասած` գտնում եմ, որ տղուն պետք ա բանակը:
-Հա, էլի խելոքներել են պետք, բայց ընդեղ մինչև ջոկում են, որ խելաի ես, 2 տարին անցնում ա:
-Դե, չես կարա ասես. ամեն դեպքում, ոնց որ ասում են, մենք ֆրոնտ չգնանք, ֆրոնտն ա գալու մեզ մոտ: Ես ուզում եմ ծառայել. հիմա հավես ունեմ:
Իսկ, ամենահետաքրքիրը` Արամի լոզունքն օդնոկլասնիկում` Fuck Azerbajan:
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Եվ սա է կյանքը նոր, ապրի′ր այն արժանի:
Քա′յլ առաջ, անունն է քո Զինվոր,
Քո ձեռքերում այսօր Երկիրն է հայրենի:
Արա, լավ էլի, որ սենց չեն խոսում...
Ախպեր ջան, թող նենց անեն, որ տավարի ուղեղով ու պապայի փողերով չընդունվեն ոչ մի տեղ, թող դրա վրա վերահսկողություն սահմանեն, թող նստացնեն կաշառքի ու հովանավորչության համար: Բռնում ախպեր ջան էդ գիտության մարդուն տանում են բանակ, երկու տարի բանակում հետ ընկած մարդը գիտնական մոտ մի 98 տոկոսով չի դառնա ու ոչ մի տեղ էլ տենց պրակտիկա չկա, դրա համար էլ էս երկրի գիտության վիճակը էս ա, ինչ ասեմ, սաղ սենց խոսացողներին հասնում ա ու չպիտի էս երկիրը գիտություն ունենա, որովհետև արժանի չեն:
Հլը Սամո, ես քեզ մի տեղ հասկանում եմ, դու բանակ ես գնում ու պարզ ա որ տենց կասես, բայց որ տենց ա ասում գիտնականը կամ գիտնականները ու ի վերջո տենց որոշում ա կայացվում, ուրեմն հետևություն՝ թքած ունեն ամեն ինչի վրա: Մեկ ա պապայի փողերովը էլի պաշտպանելու ա, դու ու ես էլի գնալու ենք բանակ:
Մի խոսքով, էս երկրում ոնց որ ամեն ինչը, տենց էլ գիտությունը, անասուն ձեռքերում ա, բանակն էլ զուտ պատճառ ա ավելի շատ փող աշխատելու համար:
Ներող եթե մի քիչ շեղվեցի, բայց էլ չդիմացա:
Лучше Гор могут быть только Горы.
Գոռ ջան իրականում ես քո հետ համաձայն եմ...
Բայց դե իմ կարծիքով ընդհանրապես պետքա ուսման վրով ոչմեկին տարեկետում չտրվի...
Այսինքն պետքա սաղ դպրոցը ավարտեն գնան բանակ...
Ծառայեն գան.. ու 20 տարեկանից սկսած իրանց կյանքը դասավորեն.. ով ուզումա գիտնական գիտնական դառնա ով չի ուզում չդառնա...
Հիմա ընենց եմ նախանձնում իմ էն ընգերներին որ 18 տարեկանում գնացին բանակ.. լուրջ...
Էտ անտերը ինչքան ուշ ես գնում էտքան վատ..
Ճիշտա էդ դեպքում սաղ ինստիտուտները 2 տարով կդառնան Բրյոսով![]()
![]()
Loading your personal settings....
Elmo (05.06.2009)
Որպես ավարտած ու հետո ծառայած 2 բան կասեմ:
1. ավելի լավ ա 18 տարեկանում գնալ գալ, կամ ընդհանրապես չգնալ: 18 տարեկանում ծառայությունը հեշտ ա անցնում: Ուշ գնալուց 2 տարին 1,5 չի դառնում, նույնիսկ մի օրով չի կրճատվում:
2. Գիտելիքները թաղելու մասին: Գիելիքների թաղելու ոչ մի նպաստող հանգամանք չեմ տեսնում բանակում: Մարդը եթե նորմալ սովորել ա ուրեմն դա ամբողջ կյանքի համար ա: Եթե 2 տարում պետք ա սովորածդ մոռանաս, ուրեմն բանակը մեղավոր չի: Ուրեմն սկի սովորել էլ պետք չէր: Միակ պրոբլեմը նորություններից հետ մնալն ա: Էդ էլ գալուց հետո 2 ամսվա պատմություն ա:
էսպես չի մնա
Lion (07.06.2009)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ