Ծառայել/ծառայում եմ, լավ էր
Ծառայել/ծառայում եմ, վատ էր
Սովորում եմ
Ազատված եմ
Ծառայելու եմ մեծ ցանկությամբ
Ծառայելու եմ, կամքիս հակառակ
Ծառայել եմ/ծառայելու եմ, բայց ոչ հայկական բանակում
Աղջիկ եմ
Loading your personal settings....
Ձուկն էլ իրա փուշն ունի, ու ամեն դեպքում դիմացինին երբեք պետք չի թերագնահատել![]()
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Իմ կարծիքով 5000 դրամը մի քիչ շատ է...
Համեցեք իմ ֆորում
Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:
Սիրելի ակումբեցիներ ջան, շատ խնդրում եմ ասեք ինչ ձևով կարելի է ազատվել բանակից, ինչ կարժենա և ում պետք է տալ կաշառք ու ինչքան?
Полюбить так короля, своровать так миллион
Король +
Ես մի քանի ալիք ունեմ: Առաջինը՝ հորեղբորս ընկերոջ եղբայրը: Երկրորդը ընկերոջս պապայի ախպերը, որն աշխատում է ՊՆ-ի կաշառքների վարչությունում: Եվ երրորդը՝ զոքանչիս քվոր տղեն:
Առաջինի միջոցով կարող եմ միջնորդել, որ ընդհանրապես ազատվի(ով որիս ա, չգիտեմ): Կարժենա 18 դրամ: Երկրորդը մի քիչ թանկ կնստի: Մի քանի հոգու միջև պետք ա բաժնի… Կարժենա մոտավորապես 54- 71 դրամ:Երրորդը չի ազատի, բայց կարա նենց անի, որ էդ մարդն ընգնի իրա ուզած չաստը: Էս էլ կարժենա մոտ 13 դրամ:
Բայց դե շատ թանգ ա, էլի… Խի՞ չի ուզում ծառայի, է… Էդքամ փող ուրդուց եք ճարելու տաք…
![]()
Մարկիզ, կարծում եմ` սարկազմը տեղին չէր:
Մարկիզ, Elmo,
Եկեք փակագծերը բացենք: Դուք պնդում եք, որ կամայական տղա պիտի բանակում ծառայի, ես ճի՞շտ հասկացա: Եթե այո, խնդրում եմ հիմնավորեք:
Նախ՝ ոչ ոք ոչինչ չի պնդել: Այն, որ ես պնդում եմ, թե իբր տղան պետք է ծառայի, դա պարզապես քո երևակայության արդյունքն է:
Ոչ, դու ճիշտ չհասկացար: Դու ընդամենը չհասկացար, որ ախմախ, ոչ իր տեղում տեղադրված, իր հիմքում քրեական լրջագույն հոդվածներով պատիժ նախատեսող հանցագործությունների նախերգանք պարունակող հարցն ըստ ինձ պահանջում է հեգնանքով պատասխան:ես ճի՞շտ հասկացա
Իսկ դու պատասխանիր այդ հարցին: Ինչու՞ չես պատասխանում: Ու՞մ է հարկավոր դիմել, ինչ՞ գումար… Պատասխանիր, եթե այդ հարցին լուրջ ես վերաբերվում:
Այն, որ յուրաքանչյուր արական սեռի ներկայացուցիչ պետք է ծառայի ՀՀԶՈւ-ում նախատեսում է մեր երկրի օրենսդրությունը (չհաշված, իհարկե, բացառությունները): Ծառայությունից խուսափելը, կաշառք տալը, վերցնելը հետապնդվում են ՀՀ Քրեկան օրենսգրքի համապատասխան հոդվածներով:կամայական տղա
Երբ ես ու դու տանը հանգիստ նստած թեյ ենք խմում ու նայում դրսի սառնամանաիքին, էդ նույն ժամանակ զինվորը էդ սառնամանիքին խրամատի մեջ կանգնած նայում ա սահմանին, որ հանկարծ ազերիները չգան իմ ու քո թեյի բաժակով արուններս խմեն: Կանգնած ա քամուն, անձրևին, ցրտին, շոգին: Ու ինքը մեր պես տղայա: Նեգռ չի, ստրուկ չի, հասարակության թերմվածք չի: Իրա մոր տղեն ա:
Երբ որ էդ զինվորն էր դեռ անչափահաս ու նստած իրա տանն էր թեյ խմում, ես էի կագնգնած սահմանին, նայում, որ ազերիները չգային իրա թեյի բաժակով, իրա արյունը խմեին:
Էս պետությունը իմ ծառայության համար ինձ ոչ մի բան չի տվել: Հակառակը՝ մի բան էլ առողջական ռեսուրս եմ սպառել բանակում ու եկել: Ու ծառայել եմ, որ իմ ընտանիքը հանգիստ քնի, որ մյուսի ընտանիքը հանգիստ քնի, որ դու հանգիստ քնես, որովհետև հերիք ա մի վայրկյան անգամ ազերին հավատա, որ մեզ հնարավոր ա հաղթել ու կհարձակվի:
Հիմա դու հիմնավորի, թե ինչ որ մեկը ինչո՞վ ա առավել, որ պետք ա փող տա ու չգնա ծառայելու: Որ թշնամին հարձակվի էդ փողերի կալո՞դն ա կռվելու ու սահման պահի:
էսպես չի մնա
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ