Մի կողմից լավա, մյուս կողմից գլխացավանքա…
Զինծառայողները բջջայինով կզանգեն անվճար. կվճարի զանգն ընդունող կողմը
13:03 • 19.11.10
ՀՀ զինված ուժերի զինծառայողների ու նրանց ընտանիքների միջև կապը բարելավելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հրաման է ստորագրել, որով սահմանվել է բջջային հեռախոսներից զինծառայողների օգտվելու կարգը: Համաձայն ընդունված կարգի` զինծառայողը սահմանված ժամերին իրավունք ունի օգտագործել իր դասակի տնօրինության տակ գտնվող բջջային հեռախոսը և զանգահարել հարազատներին:
ՀՀ պաշտպանության նախարարության և VivaCell MTS ընկերության միջև ստորագրված պայմանագրով զինծառայողների համար գործելու է հատուկ սակագնային պլան, ըստ որի, զանգահարող զինծառայողը չի վճարելու: Հեռախոսազանգի համար վճարելու է զանգն ընդունող կողմը, որի մասին նա նախապես կտեղեկացվի:
Tert.am
Էջանիշներ