User Tag List

Նայել հարցման արդյունքները: Բանակում ծառայե՞լ ես

Քվեարկողներ
129. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Ծառայել/ծառայում եմ, լավ էր

    28 21.71%
  • Ծառայել/ծառայում եմ, վատ էր

    16 12.40%
  • Սովորում եմ

    11 8.53%
  • Ազատված եմ

    23 17.83%
  • Ծառայելու եմ մեծ ցանկությամբ

    6 4.65%
  • Ծառայելու եմ, կամքիս հակառակ

    12 9.30%
  • Ծառայել եմ/ծառայելու եմ, բայց ոչ հայկական բանակում

    2 1.55%
  • Աղջիկ եմ

    31 24.03%
Էջ 93 146-ից ԱռաջինԱռաջին ... 4383899091929394959697103143 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,381 համարից մինչև 1,395 համարի արդյունքները՝ ընդհանուր 2176 հատից

Թեմա: Հայոց բանակ

  1. #1381
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իմ երեխային դաժանաբար ծեծելով սպանել են. զինվորի մայր
    11:13 • 30.08.11

    Անցած ուրբաթ բանակում մահացած զինվորի հարազատները պնդում են, որ 18-ամյա տղային ոչ թե անզգուշությամբ են մահ պատճառել, այլ սպանել են ծեծելով: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը։

    Համաձայն պաշտոնական տեղեկատվության` Երևանից Լեռնային Ղարաբաղ զորակոչված, 1992 թվականին ծնված Աղասի Աբրահամյանը մահացել է Ղարաբաղի զորամասերից մեկում օգոստոսի 26-ին, ժամը 21:30-ի սահմաններում: Անգիտակից վիճակում զինվորական հոսպիտալ տեղափոխվելուց մեկ ժամ անց 18-ամյա զինվորը մահացել էր:

    Ութ ամիս առաջ բանակ զորակոչված Աղասիի մայրը` Գայանե Աբրահամյանն ասում է, որ որդու մարմնի վրա բազմաթիվ վնասվածքներ կան, ինչը վկայում է նրան դաժանաբար ծեծելու մասին: «Իմ երեխային դաժանաբար ծեծելով սպանել են: Ես առողջ երեխա եմ տվել, առողջ էլ ուզում էի ստանալ, ոչ թե մահացած բերեին-դնեին իմ տանը և ինձ մղկտացնեին», - ասում է մայրը: «Lragir.am»-ի հետ զրույցում նա նշել է, որ իր տղայի մարմինը տուն են բերել քաղաքացիական համազգեստով զինվորականներ, որ հեռացել են անմիջապես՝ առանց նույնիսկ ներողություն խնդրելու։

    Ըստ ծնողների՝ քրեական գործ պետք է հարուցվեր սպանության հատկանիշներով, մինչդեռ նախաքննական մարմինը քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 112 հոդվածի երկրորդ մասի 14 կետի հատկանիշներով` դիտավորությամբ առողջությանը ծանր վնասվածք պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահը:

    Զինվորի հարազատներից Գևորգ Սահակյանը մասնակցել է դիահերձմանը:

    «Ականջի հետևն էր վնասված, ձախ աչքը լրիվ վնասված էր` կապտուկներ և վերք կար, աջ կողմից` կողքը ծակած, դանակի հարված է եղել երևի», - ասել է Սահակյանը:

    Զինվորի ընտանիքն արդեն ստացել է մահվան վերաբերյալ նախնական տեղեկանքը, որում եզրակացություն տված բժիշկը մահվան պատճառների մեջ նշում է մի քանիսը` գլխուղեղի կենսական կարևորագույն ֆունկցիաների սուր խանգարում, փակ, բութ գանգուղեղային վնասվածք, արյունազեղումներ, քերծվածքներ, սալջարդ վերքեր` գլխի, իրանի, վերջույթների շրջանում:

    Մայրն ասում է, թե զորամասից իրենց սկզբում այլ լուր էին հաղորդել, ասելով, թե իբր որդին թունավորվել է: Հետո էլ հարցրել էին, թե հնարավո՞ր է տղան էպիլեպսիայով է տառապել: Զինվորի հորեղբոր պնդմամբ էլ, սկզբում հրամանատարական կազմից հայտնել են, թե էպիլեպսիա հիվանդության պատճառով զինվորը ուշագնաց է եղել, ինչի հետևանքով վայր է ընկել անկողնուց ու ստացել վնասվածքներ:
    Զինվորի մայրը պատմում է, թե որդու հետ դեպքից երեք օր առաջ էր խոսել: Մայրը զգացել է, որ որդին տրամադրություն չունի: «Իրա տրամադրությունը ինձ դուր չեկավ, բայց ոչինչ չասեց, հարցրեցի` ասաց` լավ եմ», - ասել էր Գայանե Աբրահամյանը:

    Ըստ «Lragir.am»-ի՝ Վարդանի մայրը` Սուսաննա Սևյանը ողբում էր իր անդրանիկ զավակի մահն ու հիշում, թե ինչ դժվարություններով է մեծացրել որդուն.

    «Շան օրի մեծացրել եմ էրեխուս, ես հնար չեմ ունեցել, էս էրեխեքին ես չեմ պահել, էս ժողովուրդն ա պահել, որ գաք իմ տուն կտեսնեք ինչ վիճակում եմ ապրում, բա դուք չտեսա՞ք էն մրոտ պատերը, էն սոված, պակաս պռատ էրեխեքիս։ Լավ, պատերը չտեսաք, բա դուք չտեսա՞ք էն էրեխու կյանքը…»:

    Նրանց տան մրոտ պատերից կախված ճերմակ կտորի վրա պատկերած բանակի խորհրդանիշն ու Վարդանի գրած տողերն են զորակոչվելուց առաջ.

    «Մեղքերիս համար աշխարհիս վրա
    Նորից զգացի աղոթող չկա
    Աղաչում եմ Աստված
    Ընտանիքիս համբերություն
    Ինձ էլ բարի ծառայություն»։

    18-ամյա Աղասի Աբրահամյանը Երևանից էր, նա Ռուսաստանից Հայաստան էր եկել, որպեսզի բանակ զորակոչվեր: Նրա հուղարկավորությունը տեղի կունենա այսօր: Զինվորի մահվան դեպքի առնչությամբ դեռևս ձերբակալվածներ չկան:

    Պաշտպանության նախարարությունը, ելնելով նախաքննության շահերից, տեղեկատվություն չի տրամադրում այն մասին, թե ո՞վ կամ ովքե՞ր են զինվորին դիտավորությամբ պատճառել ծանր վնասվածքներ, ինչո՞ւ հրամանատարական կազմը չի կարողացել միջամտել կատարվածին, և կամ ի՞նչ կարգի վնասվածքներ է ստացել զինվորը, որ հոսպիտալում անզոր են եղել փրկել նրա կյանքը:

    Սա, ըստ իրավապաշտպանների, բանակում այս տարվա արդեն 20-րդ դեպքն է, երբ զինվորը, ըստ նախաքննության, կա'մ ինքնասպանություն է գործում, կա'մ մահանում մեկ ուրիշի ձեռքերով:

    Պաշտոնական տվյալներով` 2010 թվականին հայկական զինված ուժերում խաղաղ պայմաններում գրանցվել է մահվան 43 դեպք:

    Tert.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Arpine (30.08.2011), E-la Via (05.09.2011), Rammstein (30.08.2011)

  3. #1382
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տեսնես ինչքա՞ն ա դեռ սենց շարունակվելու։ Լավ միթե հրամանատարակ կազմը չի՞ կարենում էնպես անի, որ զինվորների միջև եղած տարաձայնությունները մահվան ելք չունենան։ Թե չե՞ն ուզում քայլեր ձեռնարկեն։ Ի՞նչ են շահում։



    ...

  4. #1383
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էհ.... լավ չի.... հեչ լավ չի

  5. #1384
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դեկադա-ի խոսքերից Նայել գրառումը
    Տեսնես ինչքա՞ն ա դեռ սենց շարունակվելու։ Լավ միթե հրամանատարակ կազմը չի՞ կարենում էնպես անի, որ զինվորների միջև եղած տարաձայնությունները մահվան ելք չունենան։ Թե չե՞ն ուզում քայլեր ձեռնարկեն։ Ի՞նչ են շահում։



    ...
    Գայանե ջան չի բացառվում, որ հրամանատարական կազմի մատը խառը լինի այս ամենում...
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  6. #1385
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Գայանե ջան չի բացառվում, որ հրամանատարական կազմի մատը խառը լինի այս ամենում...
    Տիգրան ջան գրեցի ու ես էլ մտածեցի, որ էտպես էլ ավելի հնարավոր ա: Ցավալի ա ապրել նման երկրում: Նույնիսկ չեմ էլ ուզում պատկերացնել տղայի ծնողների վիճակը:

  7. #1386
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    35
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իհարկե` չեմ ճանաչել, բայց մեր կողքի շենքերից էր Աղասի Աբրահամյանը: Ինչքան գիտեմ քույր, եղբայր էլ չուներ, պատկերացնում ե՞ք էդ ծնողների վիճակը:

    Չգիտեմ` տվյալ դեպքում ով ա խփել, ոնց ա խփել, բայց գիտեմ, որ ժողովրդի մոտ մեկ քառորդից ավելին (արական սեռի կեսից ավելին) պոտենցիալ մարդասպան անննասուն ա: Քանի ժողովուրդը սենց ա, ոչինչ չի փոխվելու, որտեւ վերհասկողներն էլ են էդ ժողովրդի մեջից:

    Գնալով ավելի ու ավելի պեսիմիստ եմ դառնում:

    Փա՜ռք հայոց բանակին:

  8. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (30.08.2011), Աթեիստ (01.09.2011), Արէա (30.08.2011)

  9. #1387
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Դեկադա-ի խոսքերից Նայել գրառումը
    Տեսնես ինչքա՞ն ա դեռ սենց շարունակվելու։ Լավ միթե հրամանատարակ կազմը չի՞ կարենում էնպես անի, որ զինվորների միջև եղած տարաձայնությունները մահվան ելք չունենան։ Թե չե՞ն ուզում քայլեր ձեռնարկեն։ Ի՞նչ են շահում։
    Փաստորեն ստացվում է, որ ղեկավարությունը այնքան էլ չի կարողանում (ունակ չէ) միջանձնային հարաբերությունները հնարավորինս կարգավորել:
    Բայց միջանձնային հարաբերությունների կարգավորումը սկսվում է դեռ ինչև բանակ գնալը:

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (05.09.2011), Freeman (01.09.2011), Tig (01.09.2011), Արէա (01.09.2011)

  11. #1388
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    «Եղնիկների» սպանության գործով սպան կալանավորվեց
    14:57 • 03.09.11

    Լեռնային Ղարաբաղի «Եղնիկներ» կոչվող զորամասում ժամկետային զինծառայող Աղասի Աբրահամյանի մահվան գործով այսօր կալանավորվել է օրերս ձերբակալված սպան: Այս մասին Tert.am-ին հայտնեց ՀՀ ՊՆ քննչական ծառայության մամուլի ժամանակավոր պատասխանատու Աշխեն Թումանյանը:

    «Այսօր Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ժամկետային զինծառայող Աղասի Գեղամի Աբրահամյանի մահվան փաստի առիթով հարուցված քրեական գործով ձերբակալված սպայի նկատմամբ խափանման միջոց կալանքը կիրառելու մասին քննիչի միջնորդությունը»,- ասաց Թումանյանը: Նրա խոսքով՝ սպային մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի առաջին մասով, այն է՝ իշխանության չարաշահելը, իշխանազանցություն:

    Հիշեցնենք, որ «Եղնիկներ» զորամասում տեղի ունեցած միջադեպի հետևանքով անգիտակից վիճակում հիվանդանոց էր տեղափոխվել ժամկետային զինծառայող Աղասի Աբրահամյանը, որը հիվանդանոցում մահացել էր: Ըստ պաշտոնական տեղեկատվության` նա անգիտակից վիճակում տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ մեկ ժամ անց մահացել է: Դեպքից անմիջապես հետո ԼՂ տվյալ զորամաս էին մեկնել ՀՀ զինդատախազ Գևորգ Կոստանյանն ու ՀՀ ՊՆ քննչական մարմնի ղեկավար Արմեն Հարությունյանը:

    Նշենք նաև, որ երեկ ՀՀ զինդատախազ Գևորգ Կոստանյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ հանցագործությունը բացահայտված է, սակայն հայտնի չէ մեղավորների ամբողջական ցանկը: Ինչ վերաբերում է գործով ձերբակալված զինվորին, ապա նրա մասով, ըստ մամուլի ժամանակավոր պատասխանատուի, այս պահին որևէ նորություն չկա:

    Tert.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  12. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (05.09.2011), Lion (04.09.2011), Lusinamara (04.09.2011), Rammstein (04.09.2011), Varzor (05.09.2011)

  13. #1389
    Պատվավոր անդամ Okamigo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.07.2009
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,635
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր է թե ինչ աստիճան նագլի են դառնալու մեր լրատվամիջոցները,հատկապես խոսքը հայլուրի մասին է,ուրեմն ինչ են ասում վերջերս Եղնիկներ զորամասում տեղի ունեցածի հետ,բոլոր երկրների բանակում տեղի են ունենում նման դեպքեր,սակայն բոլորն էլ քողարկում են դրանք,բայց մեր երկրում որոծեցին բացահայտեն,հարց ունեմ,էդ որ երկրում են թաքցնում կամ քողարկում սպանությունը,հատկապես բանակում,այսինքն հիմա գովենք մեր երկրի պաշտպանության նախարարությանը?
    Toki wa kane nari.
    Время - деньги

  14. #1390
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Զինծառայողի մահվան նախնական վարկածը. ամեն ինչ սկսվել է ծառի տակ միզելուց
    01:45 • 05.09.11

    Ստեփանակերտի ռազմական ոստիկանությունում հարցաքննվել են Աղասի Աբրահամյանի ծառայակից ընկերները։ «Հայլուր»-ի լրագրողի հետ զրույցում նրանք նշել են, որ Աղասին ոչնչով չէր առանձնանում և հանգիստ տանում էր իր ծառայությունը։

    Ըստ զինդատախազ Գևորգ Կոստանյանի՝ այս պահին գործընթացի՝ ապացուցողական բազայի ձևավորման, յուրաքանչյուրի մեղքի հիմնավորման և դրանց ճիշտ գնատահատականը տալու և որակելու փուլն է։ «Այս պահին քննության նյութերով հիմնավորվում է հետևյալը. տուժող Աղասի Աբրահամյանը գիշերը 3-ից 3:30-ի սահմաններում զորանոցից դուրս է գալիս բնական պահանջը հոգալու։ Սակայն զուգարան գնալու փոխարեն մոտենում է մի ծառի։ Պահակային ծառայություն տանող զինվորը նրան նկատողություն է անում։ Աղասին էլ մատը տնկում է՝ թե այս ինչ ես ասում։

    Խոսքից խոսք, և գործը հասնում է ծեծկռտուքի։ Աղասին հասնում է զորանոց և կտրուկ վատանում՝ վայր է ընկնում, և սկսում փսխել։ Որոշ ժամանակ անց (դա դեռ պետք է պարզել, թե՝ երբ) նրան տեղափոխում են զորամասի բուժկետ, մոտ 30կմ հեռու և այնտեղ սկսվում է ամենասարսափելին։ Ծանր վիճակում գտնվող զինվորին ժամեր շարունակ թողնում են անօգնական վիճակում՝ գետնին, անգիտակից վիճակում։ Ժամը 16-ից հետո միայն գալիս է բուժկետի պետը, ով ևս, ըստ գործի նյութերի, երկու անգամ հարվածում է Աբրահամյանի դեմքին, հայհոյում՝ իբրև թե նա գլուխ պահող է, սկսում է ոտքով հարվածներ տեղալ։ Այնուհետև Աղասիին տեղափոխում են Ստեփանակերտի հոսպիտալ, որտեղ նա մահանում է։

    Բոլոր հարցերի պատասխանը կարելի կլինի ստանալ միայն դատաբժիշկների եզրակացությունից հետո։ Այդ ժամանակ կպարզվի, թե զինվորը ո´ր վնասվածքներն է ստացել զորանացում՝ ծեծկռտուքի ժամանակ, և ո´րը բուժծառայության պետի հարվածներից։ Եվ արդյո՞ք նա ողջ չէր մնա, եթե ժամանակին պատշաճ բուժօգնություն ստանար»,- նշում է լրագրողը։

    Ըստ նախաքննության նյութերի՝ «Եղնիկներ» անվանումը ստացած զորամասի ժամկետային զինծառայող Աղասի Աբրահամյանն օգոստոսի 26-ին անգիտակից վիճակում տեղափոխվել էր զինվորական հոսպիտալ, որտեղ մեկ ժամ անց մահացել էր։ Դեպքից անմիջապես հետո ԼՂ տվյալ զորամաս էին մեկնել ՀՀ զինդատախազը, Պաշտպանության փոխնախարարն ու քննչական վարչության պետը։ Գործով ձերբակալված սպան՝ բուժկետի պետը, արդեն կալանավորված է։ Զինդատախազ Գևորգ Կոստանյանը վստահեցրել է՝ գործը տանելու է մինչ վերջ, և բոլոր մեղավորները ստանալու են իրենց արժանի խստագույն պատիժը։ Զինդատախազը բացառել է նաև գործի քննության ընթացքում հովանավորչության որևէ փորձ՝ այն որակելով որպես անբարոյականություն։

    Մեղադրյալների շրջանակը, ըստ Գևորգ Կոստանյանի, նաև շուտով կալանավորվելիք անձանց մեղադրանքի ծավալը ցանկացած պահի կարող են փոփոխվել։

    Tert.am
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  15. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Albus (05.09.2011), E-la Via (05.09.2011), Lion (05.09.2011), Varzor (05.09.2011), Ապե Ջան (05.09.2011), Արէա (05.09.2011)

  16. #1391
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արա... ոնց մի շարք աննասուն սպաների գլուխը չի մտնում, որ... ԱՐՐՐՐԱԱԱԱԱ, զինվորին խփել չիիիիի կարելի
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  17. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Albus (05.09.2011), Arpine (05.09.2011), Tig (05.09.2011), Varzor (05.09.2011), Արէա (05.09.2011)

  18. #1392
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Արա... ոնց մի շարք աննասուն սպաների գլուխը չի մտնում, որ... ԱՐՐՐՐԱԱԱԱԱ, զինվորին խփել չիիիիի կարելի
    Եվ ոչ միայն սպաների...
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  19. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (05.09.2011), Varzor (05.09.2011), Ապե Ջան (05.09.2011), Արէա (05.09.2011)

  20. #1393
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դե զինվոր-զինվոր հարաբերություններում, տղամարդկային հարաբերություններ են, ոչինչ բացառել չի կարելի, բայց այ սպա-զինվոր հարաբերություններում զինվորին խփելը կարելի է գործնականում բացառել, Նապոլեոնի բանակը քեզ օրինակ

    Հարվածելով զինվորին, մենք խլում ենք նրանից իր արժանապատվությունը: Իսկ արժանապատվությունից զուրկ զինվորից վատ բան մարտադաշտում չկա:

    Նապոլեոն

    Այս տողերը պիտի հսկայական տառերով տպել ու կպցնել բոլոր զորամասերի պատերին:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  21. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Albus (05.09.2011), Arpine (05.09.2011), E-la Via (05.09.2011), Tig (05.09.2011), Varzor (05.09.2011), Արէա (05.09.2011)

  22. #1394
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Tig-ի խոսքերից Նայել գրառումը
    Եվ ոչ միայն սպաների...
    Իրենք «ՍՊԱ» կոչվելու իրավունք չունեն: Իքնը ու իրա նմանները մարդասպանն էր են, այլ ոչ ազգին պիտանի մարդիկ: Մարդիկ գնում են ծառայելու, այլ ոչ գաղութ, որ չգիտեն դուրս կգան այնտեղից ողջ, թե՞ ոչ:
    Էս ինչա՜ «Հայոց բանակի» վիճակը:

  23. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    dvgray (05.09.2011), Lion (05.09.2011), Tig (05.09.2011), Varzor (05.09.2011)

  24. #1395
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ապե Ջան-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրենք «ՍՊԱ» կոչվելու իրավունք չունեն: Իքնը ու իրա նմանները մարդասպանն էր են, այլ ոչ ազգին պիտանի մարդիկ: Մարդիկ գնում են ծառայելու, այլ ոչ գաղութ, որ չգիտեն դուրս կգան այնտեղից ողջ, թե՞ ոչ:
    Էս ինչա՜ «Հայոց բանակի» վիճակը:
    Արայիկ ջան, Էդ հիմա են բարձրաձայնում սենց դեպքերի մասին: Առաջ ավելի վատ էր վիճակը, բայց շատ քիչ դեպքերի մասին էր խոսվում: Ասեմ, որ համեմատաբար հիմա ավելի լավ է Հայոց Բանակի վիճակը: Իմ սեփական փորձից եմ ասում:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  25. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    E-la Via (05.09.2011), Varzor (05.09.2011), Աթեիստ (05.09.2011)

Էջ 93 146-ից ԱռաջինԱռաջին ... 4383899091929394959697103143 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայկական բանակ
    Հեղինակ՝ Lancet, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 83
    Վերջինը: 03.10.2019, 14:01
  2. Ծնունդդ շնորհավոր Հայոց բանակ
    Հեղինակ՝ armen9494, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 05.02.2012, 15:17
  3. h.s.-ն գնումա բանակ
    Հեղինակ՝ s_hrayr, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 09.06.2010, 01:58
  4. Ես գնացի բանակ.
    Հեղինակ՝ AMzone, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 37
    Վերջինը: 04.06.2009, 20:46
  5. Հայ-ը գնում ա բանակ...
    Հեղինակ՝ Lapterik, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 18.06.2007, 00:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •