User Tag List

Նայել հարցման արդյունքները: Բանակում ծառայե՞լ ես

Քվեարկողներ
129. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Ծառայել/ծառայում եմ, լավ էր

    28 21.71%
  • Ծառայել/ծառայում եմ, վատ էր

    16 12.40%
  • Սովորում եմ

    11 8.53%
  • Ազատված եմ

    23 17.83%
  • Ծառայելու եմ մեծ ցանկությամբ

    6 4.65%
  • Ծառայելու եմ, կամքիս հակառակ

    12 9.30%
  • Ծառայել եմ/ծառայելու եմ, բայց ոչ հայկական բանակում

    2 1.55%
  • Աղջիկ եմ

    31 24.03%
Էջ 84 146-ից ԱռաջինԱռաջին ... 347480818283848586878894134 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,246 համարից մինչև 1,260 համարի արդյունքները՝ ընդհանուր 2176 հատից

Թեմա: Հայոց բանակ

  1. #1246
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ապե Ջան-ի խոսքերից Նայել գրառումը
    Առողջ հասարակությունը ո՞ւնի էդքան փող, ինչքան ասենք գեներալ՝ Ման... - ը:
    Իսկ գեներալ Մանվելին ո՞վ դարձրեց գեներալ Մանվել:
    Կամ քո իմացած ցանկացած թաղային հեղինակություն, ո՞ւմ թույլտվությամբ ա դարձել հեղինակություն: Չե՞նք կարա չթողնենք, կարանք` չենք ուզում, վախենում ենք:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (04.07.2011)

  3. #1247
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ գեներալ Մանվելին ո՞վ դարձրեց գեներալ Մանվել:
    Կամ քո իմացած ցանկացած թաղային հեղինակություն, ո՞ւմ թույլտվությամբ ա դարձել հեղինակություն: Չե՞նք կարա չթողնենք, կարանք` չենք ուզում, վախենում ենք:
    Չե՛նք կարա: Էսօրվա երիտասարդությունը, հասարակությունը մեղավոր չէ, որ ժամանակին 2 կոպեկ փողի համար իրենց կարծիքը փոխել են: Այսօր չենք կարա ինքան էլ ուզենանք:
    Ո՞վ պետք ա թողի, որ հասարակությունը ընտրի իր իսկ ցանկությամբ, ու որտե՞ղ են տեղի ունենում առհասարակ արդար ընտրությունները: Ամենը իրար շղթայված է: Միևնույնն է այսօր, այդ միլիարդատերերի… դիմաց հասարակ քաղաքացին միշ էլ մեղավոր է: Այդպես է ճիշտ, իրենց խիստ խղճուկ կարծիքով: Միևնույնն է ինչքան էլ խոսենք զինվոչին չենք կենդանացնելու, ոչ էլ կարող ենք կիսել ընտանիքի մրմուռը… ուղղակի կարելի խուսափել, բայց արդեն սա՝ «կարելի է» պետք ((կարելի է) պետ է փակագծերի մեջ գրել):
    Աստված բոլորին իրենց սրտի չափով կտա… բան չեմ ասում:

  4. #1248
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ապե Ջան-ի խոսքերից Նայել գրառումը
    Չե՛նք կարա: Էսօրվա երիտասարդությունը, հասարակությունը մեղավոր չէ, որ ժամանակին 2 կոպեկ փողի համար իրենց կարծիքը փոխել են: Այսօր չենք կարա ինքան էլ ուզենանք:
    Եղբայր, բանակում համեստ, կիրթ, ֆիզիկապես թույլ զարգացած, փողոցային ռազբորկաներից հեռու մեծացած տղան դժվարությունների ա հանդիպում մեկից ավելի նասկի, 500 դրամ գումար կամ ավելորդ սափրվելու պարագա ունենալու դեպքում, որովհետև նա պարտավոր ա "հասնել լավերին", պարզ ասած էդ իրա ավելորդ ապրանքը, որը վաղը հաստատ պետք կգա իրեն, ստիպված պետք ա տա ինչ-որ մի դուրսպրծուկի, որովհետև նա տենց ա ուզում, հակառակվելու դեպքում հնարավոր ա դեպքերի հետագա զարգացումը բերի ինքնասպանության, կամ սպանության: Հիմա արի տեսնենք թե ո՞վ ա մեղավոր. գեներալ Մանվե՞լը, հասարակությո՞ւնը, թե՞ երիտասարդությունը:

  5. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Rammstein (04.07.2011), Varzor (04.07.2011), VisTolog (04.07.2011), Աթեիստ (04.07.2011), Սամվել (04.07.2011)

  6. #1249
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Եղբայր, բանակում համեստ, կիրթ, ֆիզիկապես թույլ զարգացած, փողոցային ռազբորկաներից հեռու մեծացած տղան դժվարությունների ա հանդիպում մեկից ավելի նասկի, 500 դրամ գումար կամ ավելորդ սափրվելու պարագա ունենալու դեպքում, որովհետև նա պարտավոր ա "հասնել լավերին", պարզ ասած էդ իրա ավելորդ ապրանքը, որը վաղը հաստատ պետք կգա իրեն, ստիպված պետք ա տա ինչ-որ մի դուրսպրծուկի, որովհետև նա տենց ա ուզում, հակառակվելու դեպքում հնարավոր ա դեպքերի հետագա զարգացումը բերի ինքնասպանության, կամ սպանության: Հիմա արի տեսնենք թե ո՞վ ա մեղավոր. գեներալ Մանվե՞լը, հասարակությո՞ւնը, թե՞ երիտասարդությունը:
    Անուններից արի զերծ մնանք, իմաստ էլ չկա… սկզբում անվան կեսը նշեցի պատկերացում կազմելու համար:
    Ես մտածում եմ, որ մեղավոր նախ ամբողջ «Զինված ուժերի»՝ ղեկավարական կազմը, հետո՝ գեներալը, հետո՝ սպաները: Թող հերևե՛ն, որ ոչ մեկ չկարողանա թփրտա… հետևեն ու սրտացավ լինեն իրենց զինվորի համար, որ վաղը միուս օր զինվորներ ունենան, այլ ոչ ինվալիդ տղաներ: Կեսին հաջովում ա հաշմանդամ մնալ, իսկ միուս կեսին դա էլ չի հաջողվում:

    Կոնկրետ այս դեպքին մասին քնարկումններն անիմաստ է: Ամեն ինչ շատ պարզ է:
    ՏԵսանյութը դիտե՞լ էս, եթե ոչ, անպայման դիտի, լսի հոր խոսքը… առաջինը մայրն է խոսում, հետո՝ հայրը, հետո մորաքույրը, հետո՝ պապիկը:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (04.07.2011)

  8. #1250
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ապե Ջան-ի խոսքերից Նայել գրառումը
    Անուններից արի զերծ մնանք, իմաստ էլ չկա… սկզբում անվան կեսը նշեցի պատկերացում կազմելու համար:
    Ես մտածում եմ, որ մեղավոր նախ ամբողջ «Զինված ուժերի»՝ ղեկավարական կազմը, հետո՝ գեներալը, հետո՝ սպաները: Թող հերևե՛ն, որ ոչ մեկ չկարողանա թփրտա… հետևեն ու սրտացավ լինեն իրենց զինվորի համար, որ վաղը միուս օր զինվորներ ունենան, այլ ոչ ինվալիդ տղաներ: Կեսին հաջովում ա հաշմանդամ մնալ, իսկ միուս կեսին դա էլ չի հաջողվում:

    Կոնկրետ այս դեպքին մասին քնարկումններն անիմաստ է: Ամեն ինչ շատ պարզ է:
    ՏԵսանյութը դիտե՞լ էս, եթե ոչ, անպայման դիտի, լսի հոր խոսքը… առաջինը մայրն է խոսում, հետո՝ հայրը, հետո մորաքույրը, հետո՝ պապիկը:
    Կոնկրետ էս դեպքի մասին չեմ խոսում, ընդհանուր բանակում տիրող մթնոլորտի մասին ա խոսքս: Ծնողների դիրքորոշումը պարզ ա, ցավակցում եմ նրանց, ինքս էլ նույն կերպ կմտածեի ու կարտահայտվեի:

    Հետևում են, առավելագույն չափով հետևում են: Ռազմական ոստիկանությունը շաբաթը երկու երեք անգամ ստուգատես էր անցկացնում մեր զորամասում, զինվորների մարմնի վրա կապտուկ կամ քերծվացք հայտնաբերելու համար, նկատելուց շաբաթներով հետաքննություն էին անցկացնում պարզելու համար պատճառները: Բայց գիտե՞ս ինչն ա վատը, ոչ մի զինվոր, ոչ մի սպայի, ոչ մի անգամ չասեց, որ ինչ-որ մեկն իրեն խփել, կամ նեղացրել է:

    Մի դասակի հրամանատար ունեինք, զինվորներից մեկը "յախշի" էր զգում իրեն, սպան տեսնելով որ նա իրոք չափերն արդեն անցնում է, խփել էր: Մի քանի օրից ռազմական ոստիկանությունը չգիտես ոնց իմացավ կատարվածի մասին: Նազարյանը, որը իրոք բավականին բարձր մակարդակի սպա էր, հազիվ ազատվեց դատվելուց (մեր "հայկական" ձևերով): Իսկ "յախշին" մնաց "յախշի", որովհետև ոչ ոք, ոչ մեկին չասեց, որ նա իրեն արտոնություններ է վերագրել, որոնք մնացածին հասու չեն:

    Հիմնական դեպքերը տեղի են ունենում ադբոյից հետո, երբ զորամասում սպա համարյա չկա: Իսկ առավոտյան էլ ոչ ոք չի հայտնի նրանց կատարվածի մասին:

  9. #1251
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Կոնկրետ էս դեպքի մասին չեմ խոսում, ընդհանուր բանակում տիրող մթնոլորտի մասին ա խոսքս: Ծնողների դիրքորոշումը պարզ ա, ցավակցում եմ նրանց, ինքս էլ նույն կերպ կմտածեի ու կարտահայտվեի:

    Հետևում են, առավելագույն չափով հետևում են: Ռազմական ոստիկանությունը շաբաթը երկու երեք անգամ ստուգատես էր անցկացնում մեր զորամասում, զինվորների մարմնի վրա կապտուկ կամ քերծվացք հայտնաբերելու համար, նկատելուց շաբաթներով հետաքննություն էին անցկացնում պարզելու համար պատճառները: Բայց գիտե՞ս ինչն ա վատը, ոչ մի զինվոր, ոչ մի սպայի, ոչ մի անգամ չասեց, որ ինչ-որ մեկն իրեն խփել, կամ նեղացրել է:

    Մի դասակի հրամանատար ունեինք, զինվորներից մեկը "յախշի" էր զգում իրեն, սպան տեսնելով որ նա իրոք չափերն արդեն անցնում է, խփել էր: Մի քանի օրից ռազմական ոստիկանությունը չգիտես ոնց իմացավ կատարվածի մասին: Նազարյանը, որը իրոք բավականին բարձր մակարդակի սպա էր, հազիվ ազատվեց դատվելուց (մեր "հայկական" ձևերով): Իսկ "յախշին" մնաց "յախշի", որովհետև ոչ ոք, ոչ մեկին չասեց, որ նա իրեն արտոնություններ է վերագրել, որոնք մնացածին հասու չեն:

    Հիմնական դեպքերը տեղի են ունենում ադբոյից հետո, երբ զորամասում սպա համարյա չկա: Իսկ առավոտյան էլ ոչ ոք չի հայտնի նրանց կատարվածի մասին:
    Էլի եմ ասում ադբոյից հետո էլ թող հետեևեն: Թող գումար ծախսեն, ու մարդ նշանակեն, որ ամեն երեկո ադբոյից հետո կանխի այդ ամենը:

    Երբ զինվորը բանակ է գալիս, արդեն այդտեղ՝ չաստում, ինչոր զինվորներ, բաժանված խմբերի իրենց օրենքներն են դրել, իսկ նոր զինվորին էլ մնում է միայն համակերպել այդ ամենի հետ, որ խնդիրներ չունենա ադբայից հետո: Իսկ եթե չի համակերպվում, արդեն ունենում է խնդիրներ ու այդ խնդիրը ինչպես դու նշեցիր քո նախորդ գրառման մեջ, կարող է մահացու ելք ունենալ: Հիմա ի՞նչ թողնենք, որ ամեն ամիս մեկը լավագույն դեպքում զինվոր հեռանա կյանքից: Քանի որ… … … երի դուր չի գալիս զեկուցել:

    Հիմա ուղղակի պետք է համեմատվել այլ երկրների բանակի հետ: Ինչո՞ւ եմ համեմատվում, քանի որ խոսվել «Հայող բանակի» զարգացվածության մասին, խոսվեց նրա մասին, որ այսօր «Հայող բանակում» զինվոր չի սպանվում ղեկավարական կազմի պատճառով: Պետք է ասեմ, որ արտասահմանում՝ «Գերմանիայում», «Լեհաստանում», «Ռուսաստանում» մարդիկ չեն փախչում ծառայություից, այլ հաճույքով գնում են ծառայելում, և՛ նորմալ ա ամեն ինչ, և՛ իրենք իրենց ծառայության ընթացքում հասցնում են լավ գումար աշխատել, լավ ծառայության ընթացքում երևի ավելի լավ գումար վաստակել:

    Հայաստանը կիլոմետրերով հեռու է օրենքից, ոչ մի տեղ օրենք չկա: Նույն վիճակը բանակում է, անգամ ավելի վատ:

  10. #1252
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նույն բանը ես եմ ասում, ամենամեծ մեղավորը հասարակությունն ա, իրա հիմար օրենքներով, իրա դուրսպրծուկներով ու դրանց կրունկները լպստող շակալներով, էդ հասարակությունից ծնված ու էդ հասարակության անբաժանելի մաս կազմող պաշտոնյաներով:

    Ունե՞ս լավ հասարակություն. ունես լավ բանակ, լավ դպրոց, լավ բուհ, լավ բակ, լավ հարաբերություններ

    Չունե՞ս. չունես ոչ մի բան, որը կարելի է որակել "լավ" բառով:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (04.07.2011)

  12. #1253
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Իհարկե… ամեն ինչ շղթայված է իրար:
    Ցավոք մենք ապրում ենք անօրեն երկրում ու այստեղ ամեն ոք անում է իր սրտի ուզածը ու իր օրենքներին է դնում, ինչպե՞ս իրեն է օգուտ, ինչպե՞ս շատ գումար կլինի աշխատել այս խեղճ, ստրուկ դարձած ժողովրդի հաշվին:

  13. #1254
    Պատվավոր անդամ Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Գրառումներ
    4,142
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ապե Ջան-ի խոսքերից Նայել գրառումը
    ՏԵսանյութը դիտե՞լ էս, եթե ոչ, անպայման դիտի, լսի հոր խոսքը… առաջինը մայրն է խոսում, հետո՝ հայրը, հետո մորաքույրը, հետո՝ պապիկը:
    Ապե Ջան,տեսանյութը չգտա,էս թեմայում կա՞
    The cake is a lie.

  14. #1255
    Քնից լավ բան չկա Ապե Ջան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.04.2009
    Հասցե
    Իսպանիա, Բարսելոնա
    Գրառումներ
    7,223
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Freeman-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապե Ջան,տեսանյութը չգտա,էս թեմայում կա՞
    Այո, ահա խնդրեմ:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (04.07.2011)

  16. #1256
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)


  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Freeman (04.07.2011)

  18. #1257
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    46
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Արէա-ի խոսքերից Նայել գրառումը
    Եղբայր, բանակում համեստ, կիրթ, ֆիզիկապես թույլ զարգացած, փողոցային ռազբորկաներից հեռու մեծացած տղան դժվարությունների ա հանդիպում մեկից ավելի նասկի, 500 դրամ գումար կամ ավելորդ սափրվելու պարագա ունենալու դեպքում, որովհետև նա պարտավոր ա "հասնել լավերին", պարզ ասած էդ իրա ավելորդ ապրանքը, որը վաղը հաստատ պետք կգա իրեն, ստիպված պետք ա տա ինչ-որ մի դուրսպրծուկի, որովհետև նա տենց ա ուզում, հակառակվելու դեպքում հնարավոր ա դեպքերի հետագա զարգացումը բերի ինքնասպանության, կամ սպանության: Հիմա արի տեսնենք թե ո՞վ ա մեղավոր. գեներալ Մանվե՞լը, հասարակությո՞ւնը, թե՞ երիտասարդությունը:
    Բերածդ օրինակը շատ բնորոշ էր բանակին ու ոչ մի կապ չուներ հասարակության հետ։ Հասարակության մեջ նման բան չկա։
    Սենց օրինակ բերեմ՝
    Մարդու ատամը ցավում ա (բանակը), դու համոզում ես որ դա նրանից ա, որ ամբողջ օրգանիզմն ա հիվանդ (հասարակությունը)։ Կարող ա երիկամի հետ էլ խնդիր կա, բայց տվյալ դեպքում խոսում ենք ատամից։ Դու ատամը բուժի, մարդը կարանա հաց ունի, հետո ինչն ուզում ես բուժի։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  19. #1258
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    վատը չի մեր բանակը... բանակի կարևոր նպատակը երկրի անվտանգության ապահովումն ա ու ես համոզված եմ, որ ազերիների ցանկացած ոտնձգություն ու ԵԹԵ թողնեն՝ մի ամիս հետո մենք Բաքվում կլինենք... բայց էն, որ շատ արատավոր ու սխալ բաներ կան մեր բանակում՝ էդ փաստ ա... չեմ ուզում ուղղակի շատ խորանամ՝ թարմ են հիշողություններս՝ սարսռում եմ որոշ բաներ հիշելուց... բայց պետք չի էդքան խորանալ դրա մեջ... հաստատ մեր բանակի շարքային զինվորի վիճակը ավելի վատ չի, քան էլ երանելի տարիներին սովետական բանակի զինվորի վիճակն ա եղել...

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արէա (04.07.2011), Սամվել (04.07.2011)

  21. #1259
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    46
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում John-ի խոսքերից Նայել գրառումը
    վատը չի մեր բանակը... բանակի կարևոր նպատակը երկրի անվտանգության ապահովումն ա ու ես համոզված եմ, որ ազերիների ցանկացած ոտնձգություն ու ԵԹԵ թողնեն՝ մի ամիս հետո մենք Բաքվում կլինենք... բայց էն, որ շատ արատավոր ու սխալ բաներ կան մեր բանակում՝ էդ փաստ ա... չեմ ուզում ուղղակի շատ խորանամ՝ թարմ են հիշողություններս՝ սարսռում եմ որոշ բաներ հիշելուց... բայց պետք չի էդքան խորանալ դրա մեջ... հաստատ մեր բանակի շարքային զինվորի վիճակը ավելի վատ չի, քան էլ երանելի տարիներին սովետական բանակի զինվորի վիճակն ա եղել...
    Բանակին քննադատելիս մենք հենց նշածս մասերն ի նկատի ունենք։ Քանի դեռ դրանք կան, քննադատությունը լինելու ու լինելիու է ՏԵՂԻՆ։ Իսկ երբ քնադատությունը բերում է նաև դեպքերի լիարժեք հետաքննության ու մեղավորներին պատժելուն, նշանակում է քննադատությունը նաև ԱՆՀՐԱԺԵՇՏ էր ու ԱՐԴԱՐԱՑՎԱԾ։
    Կարճ ասած «մինչև երեխան չացի, մայրը ծիծ չի տա»։
    Հենց սկսենք ասել, որ առաջ շատ ավելի վատ էր, մեր բանակն էլ առաջ չի գնա, իսկ գնալու տեղ դեռ շա՜տ ունենք։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  22. #1260
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Գրառումներ
    2,711
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Բերածդ օրինակը շատ բնորոշ էր բանակին ու ոչ մի կապ չուներ հասարակության հետ։ Հասարակության մեջ նման բան չկա։
    Սենց օրինակ բերեմ՝
    Մարդու ատամը ցավում ա (բանակը), դու համոզում ես որ դա նրանից ա, որ ամբողջ օրգանիզմն ա հիվանդ (հասարակությունը)։ Կարող ա երիկամի հետ էլ խնդիր կա, բայց տվյալ դեպքում խոսում ենք ատամից։ Դու ատամը բուժի, մարդը կարանա հաց ունի, հետո ինչն ուզում ես բուժի։
    Իսկապե՞ս մտածում ես, որ հասարակության մտածելակերպի արդյունք չի "լավ զգացողների" նման պահվածքը: Կարող ա հիշես, ձեր բակում եղե՞լ ա դեպք, երբ ֆիզիկապես ավելի զարգացած երեխան ճնշում, նվաստացնում ու ստորացնում ա ավելի թույլ զարգացածին, կհիշես թե ձեր դպրոցում, դասարանում քանի գերազանցիկ տղա կար, ու նրանցից քանիսն էին հագիստ "ապրում", նույնը նաև բուհերում, որը դուրս ա ամեն տրամաբանությունից, կարո՞ղ ա էլի հիշես մի երկիր, որտեղ "գող" բնորոշումը սենց մեծարանքի հնչեղություն ունի, թե՞ շատ են երկրները որտեղ երիտասարդները վարդեվառի տոնին (կամ ինչ որ ազգային տոնի) իրար ջրելու ու զվարճանալու փոխարեն, մենակ աղջիկ են ման գալիս ջրելուց հետո հիսուն հոգով օճառներով լղոզելու, ու ստորացնելու համար (սա ինքս եմ տեսել, Արեշում):

    Եղբայր, շատ կարևոր մի բան չի աշխատում, չկա տարրական կուլտուրա, չկա դիմացինին հարգելու սովորություն, չկա հասարակ մարդկային վերաբերմունք: Ու բանակը, որը խոշոռացույցի դեր ա կատարում տվյալ դեպքում, պարզորոշ ցույց ա տալիս հասարակության բոլոր կեղտոտ կողմերը, ուզում ես բուժել բանակը, պետք ա բուժես հասարակությանը, որովհետև երիտասարդը, որի "մեծ ախպերները" գողականներ են, որը սկսած մանկապարտեղից, բակից դպրոցից սովոր է ինքնահաստատվել ավելի թույլ տարեկիցներին ստորացնելու միջոցով, չի կարող բանակում չկիրառել նույն սկզբունքները, որովհետև նա չգիտի ուրիշ ապրելու ձև, էդ ա տեսել ու էդ ա սովորել ամբողջ կյանքում:

    Ու ինչն ա ամենացավոտը, մեծամասնության կողմից էդ մարդիկ ընդունվուն են որպես անժխտելի հեղինակություն, որի խոսքը չի կարելի անտեսել, որը միշտ ճիշտ է, որին հաճոյանալը հնարավորություն կտա ավելի հանգիստ ապրել բակում, դպրոցում, բանակում, հասարակության մեջ:

    Շատ բուռն ստացվեց խոսքս, բայց էս ա մեր իրական հասարակությունը: Գուցե ինչ-որ բան կփոխվի, բայց դրա համար ժամանակ ու պետական հստակ դիրքորոշում ա պետք: Բայց քանի որ մեր պաշտոնյաների ու օլիգարխների ճնշող մեծամասնությունը իր կյանքը սկսել է հենց նշածս եղանակով, կասկածում եմ նաև պետության պոտենցիալի վրա:

  23. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Artyom (04.07.2011), Lion (04.07.2011), Rammstein (04.07.2011), Աթեիստ (04.07.2011), Սամվել (04.07.2011)

Էջ 84 146-ից ԱռաջինԱռաջին ... 347480818283848586878894134 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայկական բանակ
    Հեղինակ՝ Lancet, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 83
    Վերջինը: 03.10.2019, 14:01
  2. Ծնունդդ շնորհավոր Հայոց բանակ
    Հեղինակ՝ armen9494, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 05.02.2012, 15:17
  3. h.s.-ն գնումա բանակ
    Հեղինակ՝ s_hrayr, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 09.06.2010, 01:58
  4. Ես գնացի բանակ.
    Հեղինակ՝ AMzone, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 37
    Վերջինը: 04.06.2009, 20:46
  5. Հայ-ը գնում ա բանակ...
    Հեղինակ՝ Lapterik, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 18.06.2007, 00:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •