Եթե բոլորն էլ այդպես անեն, բա մեր բանակում ո՞վ պետք է ծառայի:Taurus-ի խոսքերից
Ծառայել/ծառայում եմ, լավ էր
Ծառայել/ծառայում եմ, վատ էր
Սովորում եմ
Ազատված եմ
Ծառայելու եմ մեծ ցանկությամբ
Ծառայելու եմ, կամքիս հակառակ
Ծառայել եմ/ծառայելու եմ, բայց ոչ հայկական բանակում
Աղջիկ եմ
Եթե բոլորն էլ այդպես անեն, բա մեր բանակում ո՞վ պետք է ծառայի:Taurus-ի խոսքերից
Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:
Բոլորն այդպես չեն կարող անել, ու ով չի կարող, նա էլ կծառայիAngelina-ի խոսքերից
Վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կուզենայիր, որ վարվեն քեզ հետ։
Փորձեցի մի քիչ վերլուծել.
Բանակում գոյություն ունեցող ոչ կանոնադրական հարաբերությունները մեր հասարակության մեջ ընդունված է կոչել "դեդովշինա" տերմինով, բայց բանն այն է, որ մեր բանակում "դեդովշինա երևույթը, որպես այդպիսին գոյություն չունի: Իհարկե, դա չի նշանակում, որ այնտեղ ամեն ինչ այնպես հարթ է, ինչպես փորձում է ներկայացնել բանակի ղեկավարությունը:
Յուրաքանչյուր երիտասարդ, դուրս գալովհասարակության այս կամ այն սոցիալական շերտից ու բանակ մտնելով, ընկնում է բոլորովին նուր սոցիալական աստիճանակարգության մեջ, ուր ստիպված է լինում հաղթահարել մի շարք տիպական պրոբլեմներ և ապրում է որոշակի դրամա: Այն չափանիշները, որոնցով նա քաղաքացիական կյանքում կարող էր կանգնած լինել սոցիալական որոշակի հարթակի վրա այստեղ չեն գործում: Փոխարենը, բանակում գոյություն ունեցող աստիճանակարգությունը (ոչ կանոնադրական) հիմնվում է հանցագործ աշխարհում ընդունվածօրենքների, ավելի ճիշտ՝ դրանց աղավաղված տարբերակների վրա: Իսկ "դեդովշինան" հենվում է զինվորական փոխհարաբերությունների մասին բոլորովին այլ պատկերացումների վրա. "Ես դրա միջով անցել եմ , դու էլ պիտի անցնես",- "դեդովշինան" հիմնականում էս մտքի վրա էր կառուցված:
ԽՍՀՄ փլուզման հետ միաժամանակ սկսված պատերազմի, գոոցե նաև այլ պատճառներով մեր բանակը բարեբախտաբար չժառանգեց համակեցության սադոմազոխիստական այս ձևը: Բայց եթե մենք չենք ուզում միայն դրանով գոհանալ ու չնկատել մեր բանակում գոյություն ունեցող նույնպես ոչ նախանձելի կացութաձևը , ապա պետք է պատկերացնենք գոնե այն հիերարխիկ համակարգը, որ ձևավորվել է այնտեղ:
ինչի մասին կխոսեմ հետո:
Վերջին խմբագրող՝ Մելիք: 18.03.2007, 06:27:
Շուտով գարնանային զորակոչն է և թեմային ավելացնում եմ հարցում։
Ինքնաբրակ եմ եղել
Մի կետ էլ կարելի է ավելացնել. կցանկանայի ծառայել, բայց Հայաստանի պայմաններում դա հնարավոր չէ…
Ես կետ չունե՞մ:
Հենց նոր մի հոդված էի կարդում, որտեղ Զարուհի Պոստանջյանի (փաստաբան, զինվորների պաշտպան) հետ հարցազրույց կար: Նրա հայոց բանակից զանգել են և ընտանիքին սպառնացել են հետևից լսվելով կրակոցի ձայներ: Այդ հարցազրույցի մեջ նաև ասում է, որ շատ-շատ են այն դեպքերը, երբ սպանվում է մի զինվոր և մեղավոր են հանում ազերի դիպուկահարի, բայց իրականում այդ ամենը լինում է հենց իրար մեջ: Մի զինվորի հրամայել են, որ ծառ կտրի, նա մերժել էր: Այդ զինվորին այնքան են չարչարել, որ կորցրել է խոսելու ունակությունը և ի վերջո դատարանը հայտարարել է, որ զինվորի գլխին ծառ է ընկել և մեղավորներ չկան:
Այսպիսի բարբարոսական երկրում ես չէի ծառայի:
Վերջին խմբագրող՝ docart: 18.03.2007, 23:01: Պատճառ: Գրառման ավելացում
ամեն ինչ հարաբերական է...
Բայկական բանակը արդեն 15 տարեկան է: Սկսեց 15 տարի առաջ, երբ Հայաստանը գտնվում էր ամենատխուր վիճակում ու գնալով զարգացավ: Կարող էր ավելի լավանալ , բայց սենց էլ գնա , մի բան դուրս կգա:
Թեման բացեցի, կարդալով P.S-ի գրառումը, թե իբր բանակում տղաներին հաշմանդամ են դարձնում ....
Եթե գաղտնիք չէ, կարող եք ասել, թե քանի հոգու են հաշմանդամ դարձրել ու ինչ պատճառով?!
Միգուցե ծառայողների մեջ կռիվ է ծագել ինչ որ մեկին լավ ծեծել են ? Իսկ համալսարանների մոտ լինում եք? Տեսել եք ոնց են այնտեղ հածմանդամ դարձնում ?
Հերիք չի փնովեք???? Դուք ինքներդ ձեզանից չեք հոգնել?
--
Ինչ կարծիք ունեք բանակի մասին ? Ինպիսին կուզեիք որ լիներ բանակը?
Իսկապես շատ լավ էր ասված:Իսկ համալսարանների մոտ լինում եք? Տեսել եք ոնց են այնտեղ հածմանդամ դարձնում ?
Յուրաքանչյուր ամիս, դպրոցական մինչև 6-րդ դասարանցիների կռիվներում հանրապետությունում արձանագրվում է միջինում 38 կթի կոտրվածք և այլ միջին և ծանր մարմնական վնասվածքներ, ինչու դպրոցներից չեք հանում երեխաներին?
Ցանկացած վայրում մեծ քանակով տղաների առկայությունը ծնում է հանցագործներ և տուժածներ:
Ուրեմն ասեմ ժողովուրդ ջան, որ այսօր մեր բանակը շատ ել լավնա քան ասենք օրինակ 2000 թվին: Այսօրվա մեր երկրում, այս հասարակությունում նման բանակ պահելը ինձ թվում է շատ դժվար է: Մեր հասարակությունում 98% ի մոտ բացակայում է դիմացինին հարգելու տարական կուլտուրան, ել ինչի մասին է խոսքը???????????
DavitH (28.04.2010)
Ինչքան էլ որ փորձում էի չխառնվել վեճին, վերջը չդիմացա։
Ինքս միշտ մտածել եմ, որ բանակը պետք է պարտադիր ծառայությամբ լինի, այլ ոչ թե վարձկաններից կազմված։ Ուղղակի մեջբերեմ այլ թեմայում Մելիքի խոսքը, որի հետ լիովին համաձայն եմ։
Բայց ինչ է իրենից ներկայացնում էսօրվա բանակը։
Էսօր բանակ գնացածները հետ են գալիս(եթե իհարկե հետ գալիս են) ֆիզիկապես ու հոգեբանորեն խեղված։ Ինչու՞։ Որովհետև հայոց բանակը մեղմ ասած թքած ունի իրա զինվորի ֆիզիկական ու հոգեկան առողջության վրա։
Ամեն օր տեսնում եմ, թե ոնց են ընկերներիս ու ծանոթներիս ծնողները ֆինանսապես քամվում կաշառքների վրա, որպեսզի իրանց որդին կարողանա բանակում քիչ թե շատ նորմալ գոյություն պահպանել։ Ընկերներիցս դեռ ոչ մեկ չի եղել, որ բանակից գալուց հետո չասի էս խոսքերը. «Բանակը ծառայելու տեղ չի։ Էս «ծառայությունը» հայրենիքին ծառայել չի։ Մի ձև արա, որ բանակ չգնաս»։ «Մի ձև անելն» էլ բնականաբար կա՛մ երկրից հեռանալն է, կա՛մ կաշառքով ազատվելը։ Այլ տարբերակ չկա։ Նույնիսկ էն ամենահայրենասեր, ընտիր տղերքը, որ պիտի հայրենիքի ամենաօրինակելի զավակները լինեին, բանակից գալիս են դուխից ընկած, հայրենիքից հիասթափված ու արդեն մտածում են ոնց փախնեն էս անտեր երկրից։
Ասե՛ք ինձ, ու՞մ է պետք այն բանակը, որի զինվորը ծառայությունից ետ է գալիս հոգեպես ընկճված ու հայրենիքի նկատմամբ վիրավորանքով, անգամ ատելությամբ լցված…
Այդպիսի բանակը կարո՞ղ է հաղթել պատերազմում։
Հասարակությունը, տեսնելով այսօրվա բանակի ահավոր վիճակը, դրանից սխալ ընդհանրացում է անում, եզրակացնելով, թե ընդհանապես պարտադիր ծառայությամբ բանակը արդյունավետ չէ։ Մինչդեռ պրոբլեմը բանակի պարտադիր ծառայությամբ կառուցվածքի մեջ չէ։ Մեր բանակը կարո՛ղ է լավը լինել։ Պրոբլեմը բանակում տիրող համատարած կաշառակերությունն ու անպատժելիություն է։
Ո՞րն է ելքը։ Հնարավորինս շուտ պիտի ազատվենք վերը նշված արատներից։
Սերժն ամեն առիթով ասում է, թե. «Հայոց բանակը ցակացած ոլորտի մասնագետի կարիք էլ ունի։ Բարձրագույն ավարտածը բանակում շարքային զինվոր չի լինելու։ Նա կարող է բանակում իր մասնագիտական գիտելիքներով ծառայել հայրենիքին»։
Այո՛, ճիշտ է ասում. կարող էր։ Բայց իրականում Սերժը թքած ունի քո մասնագիտական գիտելիքների վրա։ Նա միայն մեծ–մեծ բրդում է։ Նրա խոսքը գործ չի դառնում։
Էսօր բանակ գնացողին ձևական հարցնում են, թե ի՞նչ մասնագիտություն ունի՝ հուսադրելով, թե. «Մի օր կարող է պետք գաս»։ Տենց էլ մնում ես սպասելով։
Ես ծրագրավորող եմ։ Իմ ծրագրավորող ընկերները, բանակ գնալով, երկու տարի համակարգչի երես չեն տեսնում՝ այդպիսով կորցնելով իրենց մասնագիտական որակները։ Այնինչ բոլորս էլ գիտենք, թե այսօր ինչ արագ տեմպերով է զարգանում ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտը։ Երկու տարի ոլորտից հեռու լինելով՝ շատ դժվար է յուրացնել բաց թողածը ու նորից վերականգնել մասնագիտական որակներդ։
Մինչդեռ բանակին անհրաժեշտ ծրագրերը փողով պատվիրվում են այլ կազմակերպություններից (օդի մեջ չեմ խոսում, հստակ տվյալներ գիտեմ)։ Բանակին անհրաժեշտ համակարգչային ծրագրերը կարող էին գրել բանակում ծառայող ծրագրավորողները։ Ու ինչքա՜ն ծախսեր կկրճատվեին, բանակին հատկացվող որքա՜ն ֆինանս կտնտեսվեր։ Ու ամենակարևորը, որ մի շարք մասնագետներ բանակին կծառայեին իրենց գիտելիքների միջոցով։ Ու բանակից գալուց հետո էլ որպես մասնագետ պիտանի կմնային։
Բա ու՞ր կորան Սերժի ամպագոռոռ ելույթները բանակում ծառայողի մասնագիտական կարողություները օգտագործելու մասին։
Ասածս կազմակերպելը բոլորովին բարդ չէ(կոնկրետ ինձ հայտնի ծրագրավորման ոլորտի մասին եմ խոսում)։ Հստակ պատկերացնում եմ ողջ պրոցեսը։ Կարևորը ցանկություն լիներ։
Վերջին խմբագրող՝ Արշակ: 23.10.2007, 00:47:
Добро победило зло, поставило его на колени и зверски убило
soultaker (22.04.2011)
Ս.թ. հոկտեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Դիմիտրիոս Ղրափսասի գլխավորած պատվիրակությանը:
http://www.mil.am/arm/index.php?page...2007&m=10&d=23
Ավելացվել է 52 վայրկյան անց
Ս.թ. հոկտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի Գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը և Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Դիմիտրիոս Ղրափսասը ստորագրել են երկու երկրների միջև ռազմական համագործակցության 2008 թ. ծրագիրը։
http://www.mil.am/arm/index.php?page...2007&m=10&d=23
Վերջին խմբագրող՝ Պանդուխտ: 23.10.2007, 21:27: Պատճառ: Գրառման ավելացում
***********************************************************
Ս.թ. հոկտեմբերի 18-ից 20-ը ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցի արդյունքում ստորագրվեց Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջև 2008թ. համագործակցության ծրագիրը:
http://www.mil.am/arm/index.php?page...007&m=10&d=24:)
Ապրի Հայաստանը, կորչեն դաւաճանները:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ