User Tag List

Նայել հարցման արդյունքները: Բանակում ծառայե՞լ ես

Քվեարկողներ
129. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Ծառայել/ծառայում եմ, լավ էր

    28 21.71%
  • Ծառայել/ծառայում եմ, վատ էր

    16 12.40%
  • Սովորում եմ

    11 8.53%
  • Ազատված եմ

    23 17.83%
  • Ծառայելու եմ մեծ ցանկությամբ

    6 4.65%
  • Ծառայելու եմ, կամքիս հակառակ

    12 9.30%
  • Ծառայել եմ/ծառայելու եմ, բայց ոչ հայկական բանակում

    2 1.55%
  • Աղջիկ եմ

    31 24.03%
Էջ 5 146-ից ԱռաջինԱռաջին 1234567891555105 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 2176 հատից

Թեմա: Հայոց բանակ

  1. #61
    Մշտական անդամ Angelina-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.11.2006
    Հասցե
    Ֆրանսիայում
    Տարիք
    40
    Գրառումներ
    467
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց բանակ...

    Մեջբերում Taurus-ի խոսքերից
    Պայմանագրային ա:
    Պայմանն էլ հետևյալն ա .
    փող ես տալիս չես գնում
    Եթե բոլորն էլ այդպես անեն, բա մեր բանակում ո՞վ պետք է ծառայի:
    Մի լացի նրա համար, որ դա վերջացել է, այլ ժպտա` որ դա եղել է:

  2. #62
    Մշտական անդամ Sergey-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.07.2006
    Գրառումներ
    244
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց բանակ...

    Մեջբերում Angelina-ի խոսքերից
    Եթե բոլորն էլ այդպես անեն, բա մեր բանակում ո՞վ պետք է ծառայի:
    Բոլորն այդպես չեն կարող անել, ու ով չի կարող, նա էլ կծառայի
    Վարվիր դիմացինիդ հետ այնպես, ինչպես կուզենայիր, որ վարվեն քեզ հետ։

  3. #63
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    43
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց բանակ...

    Փորձեցի մի քիչ վերլուծել.

    Բանակում գոյություն ունեցող ոչ կանոնադրական հարաբերությունները մեր հասարակության մեջ ընդունված է կոչել "դեդովշինա" տերմինով, բայց բանն այն է, որ մեր բանակում "դեդովշինա երևույթը, որպես այդպիսին գոյություն չունի: Իհարկե, դա չի նշանակում, որ այնտեղ ամեն ինչ այնպես հարթ է, ինչպես փորձում է ներկայացնել բանակի ղեկավարությունը:
    Յուրաքանչյուր երիտասարդ, դուրս գալովհասարակության այս կամ այն սոցիալական շերտից ու բանակ մտնելով, ընկնում է բոլորովին նուր սոցիալական աստիճանակարգության մեջ, ուր ստիպված է լինում հաղթահարել մի շարք տիպական պրոբլեմներ և ապրում է որոշակի դրամա: Այն չափանիշները, որոնցով նա քաղաքացիական կյանքում կարող էր կանգնած լինել սոցիալական որոշակի հարթակի վրա այստեղ չեն գործում: Փոխարենը, բանակում գոյություն ունեցող աստիճանակարգությունը (ոչ կանոնադրական) հիմնվում է հանցագործ աշխարհում ընդունվածօրենքների, ավելի ճիշտ՝ դրանց աղավաղված տարբերակների վրա: Իսկ "դեդովշինան" հենվում է զինվորական փոխհարաբերությունների մասին բոլորովին այլ պատկերացումների վրա. "Ես դրա միջով անցել եմ , դու էլ պիտի անցնես",- "դեդովշինան" հիմնականում էս մտքի վրա էր կառուցված:
    ԽՍՀՄ փլուզման հետ միաժամանակ սկսված պատերազմի, գոոցե նաև այլ պատճառներով մեր բանակը բարեբախտաբար չժառանգեց համակեցության սադոմազոխիստական այս ձևը: Բայց եթե մենք չենք ուզում միայն դրանով գոհանալ ու չնկատել մեր բանակում գոյություն ունեցող նույնպես ոչ նախանձելի կացութաձևը , ապա պետք է պատկերացնենք գոնե այն հիերարխիկ համակարգը, որ ձևավորվել է այնտեղ:

    ինչի մասին կխոսեմ հետո:
    Վերջին խմբագրող՝ Մելիք: 18.03.2007, 06:27:

  4. #64
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հայոց բանակ...

    Շուտով գարնանային զորակոչն է և թեմային ավելացնում եմ հարցում։

  5. #65
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց բանակ...

    Ինքնաբրակ եմ եղել

    Մի կետ էլ կարելի է ավելացնել. կցանկանայի ծառայել, բայց Հայաստանի պայմաններում դա հնարավոր չէ…

  6. #66
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Հայոց բանակ...

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը

    Մի կետ էլ կարելի է ավելացնել. կցանկանայի ծառայել, բայց Հայաստանի պայմաններում դա հնարավոր չէ…
    Ավելացված է։ Հայտնեմ նաև, որ հարցումը փակ է, այսինքն ոչ ոք չի տեսնի ձեր պատասխանը։

  7. #67
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց բանակ...

    Ես կետ չունե՞մ:

    Հենց նոր մի հոդված էի կարդում, որտեղ Զարուհի Պոստանջյանի (փաստաբան, զինվորների պաշտպան) հետ հարցազրույց կար: Նրա հայոց բանակից զանգել են և ընտանիքին սպառնացել են հետևից լսվելով կրակոցի ձայներ: Այդ հարցազրույցի մեջ նաև ասում է, որ շատ-շատ են այն դեպքերը, երբ սպանվում է մի զինվոր և մեղավոր են հանում ազերի դիպուկահարի, բայց իրականում այդ ամենը լինում է հենց իրար մեջ: Մի զինվորի հրամայել են, որ ծառ կտրի, նա մերժել էր: Այդ զինվորին այնքան են չարչարել, որ կորցրել է խոսելու ունակությունը և ի վերջո դատարանը հայտարարել է, որ զինվորի գլխին ծառ է ընկել և մեղավորներ չկան:
    Այսպիսի բարբարոսական երկրում ես չէի ծառայի:

  8. #68
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց բանակ...

    Մեջբերում քաղաքացի-ի խոսքերից Նայել գրառումը
    ....Այդ հարցազրույցի մեջ նաև ասում է, որ շատ-շատ են այն դեպքերը, երբ սպանվում է մի զինվոր և մեղավոր են հանում ազերի դիպուկահարի, բայց իրականում այդ ամենը լինում է հենց իրար մեջ: :....


    Ղարաբաղյան կռվի ընթացքում ,ՀԱՅ երը խփվել են հենց թիկունքից (նրանք հիմա երկիր էին պահանջելու):

  9. #69
    Լիարժեք անդամ docart-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2006
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    41
    Գրառումներ
    135
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց բանակ...

    Մեջբերում Cassiopeia-ի խոսքերից Նայել գրառումը
    Եվ որո՞նք են այդ առաջնահերթ 7 կարևորագույն գործոնները:


    Սպաների միջին աշխատավարձը կազմում է մոտ 70000 դրամ:
    Եթե քո ասածով լիներ, ապա բոլոր գործազուրկ հայերը բանակի սպա կդառնային:
    Սպաների ամենացածր աշխատավարձը 160000դրամ է: Ու սկսած բանակի հիմնադրման օրվանից այն միշտ եղել է բարձր մյուս աշխատանքների հետ համամատած: Ու հիմա կա անընդհատ բարձրացման տենդենց:

    Ավելացվել է 3 րոպե անց
    Մեջբերում Սահակ-ի խոսքերից Նայել գրառումը
    Սերգեյ, ինձ թվում է որ հարևանները «կբարիանան» եթե Հայաստանը հզոր բանակ ունենա։ Ոչ մի ուրիշ բան մեր հարևաններին չի բարիացնի։
    Ձայնդ տաք տեղից է գալիս.....
    Վերջին խմբագրող՝ docart: 18.03.2007, 23:01: Պատճառ: Գրառման ավելացում

    ամեն ինչ հարաբերական է...

  10. #70
    Մշտական անդամ Fobus-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    423
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հայոց բանակ...

    Բայկական բանակը արդեն 15 տարեկան է: Սկսեց 15 տարի առաջ, երբ Հայաստանը գտնվում էր ամենատխուր վիճակում ու գնալով զարգացավ: Կարող էր ավելի լավանալ , բայց սենց էլ գնա , մի բան դուրս կգա:
    Թեման բացեցի, կարդալով P.S-ի գրառումը, թե իբր բանակում տղաներին հաշմանդամ են դարձնում ....
    Եթե գաղտնիք չէ, կարող եք ասել, թե քանի հոգու են հաշմանդամ դարձրել ու ինչ պատճառով?!
    Միգուցե ծառայողների մեջ կռիվ է ծագել ինչ որ մեկին լավ ծեծել են ? Իսկ համալսարանների մոտ լինում եք? Տեսել եք ոնց են այնտեղ հածմանդամ դարձնում ?
    Հերիք չի փնովեք???? Դուք ինքներդ ձեզանից չեք հոգնել?
    --
    Ինչ կարծիք ունեք բանակի մասին ? Ինպիսին կուզեիք որ լիներ բանակը?

  11. #71
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    17.04.2007
    Հասցե
    ք.Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    90
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց բանակ

    Իսկ համալսարանների մոտ լինում եք? Տեսել եք ոնց են այնտեղ հածմանդամ դարձնում ?
    Իսկապես շատ լավ էր ասված:

    Յուրաքանչյուր ամիս, դպրոցական մինչև 6-րդ դասարանցիների կռիվներում հանրապետությունում արձանագրվում է միջինում 38 կթի կոտրվածք և այլ միջին և ծանր մարմնական վնասվածքներ, ինչու դպրոցներից չեք հանում երեխաներին?

    Ցանկացած վայրում մեծ քանակով տղաների առկայությունը ծնում է հանցագործներ և տուժածներ:

  12. #72
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2007
    Գրառումներ
    38
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց բանակ...

    Ուրեմն ասեմ ժողովուրդ ջան, որ այսօր մեր բանակը շատ ել լավնա քան ասենք օրինակ 2000 թվին: Այսօրվա մեր երկրում, այս հասարակությունում նման բանակ պահելը ինձ թվում է շատ դժվար է: Մեր հասարակությունում 98% ի մոտ բացակայում է դիմացինին հարգելու տարական կուլտուրան, ել ինչի մասին է խոսքը???????????

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    DavitH (28.04.2010)

  14. #73
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինչո՞ւ են Քոչարյանն ու Սերժը վախենում ազատ խոսքից

    Ինչքան էլ որ փորձում էի չխառնվել վեճին, վերջը չդիմացա։
    Ինքս միշտ մտածել եմ, որ բանակը պետք է պարտադիր ծառայությամբ լինի, այլ ոչ թե վարձկաններից կազմված։ Ուղղակի մեջբերեմ այլ թեմայում Մելիքի խոսքը, որի հետ լիովին համաձայն եմ։
    Մեջբերում Մելիք-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ծառաել եմ և վարձկանների ծառայությունն էլ տեսել եմ, բայց բոլորովին այլ համոզմունք ունեմ. Կոմպակտ, մոբիլ ու պրոֆեսիոնալ բանակը շատ լավ բան է, ասենք, Գերմանիայի ու Շվեյցարիաի համար, ու էն գերտերությունների, որոնք ռազմական գործողություններ վարում են իրենց սահմաններից հեռու, և տիրապետում են գերճշգրիտ զենքերի: Իսկ Հայաստանի նման երկրների համար, ուր ամեն պահի հնարավոր է պատերազմների սկսումը կամ վերսկսումը, ուր հաղթանակը կամ պարտությունը կաղված են տանկերի ու կալաշնիկովների քանակից , ու մեկ Էլ բանակի ոգուց, վարձկան բանակ պահելը , մեղմ ասած , էնքան էլ նպատակահարմար չի:
    Բայց ինչ է իրենից ներկայացնում էսօրվա բանակը։
    Էսօր բանակ գնացածները հետ են գալիս(եթե իհարկե հետ գալիս են) ֆիզիկապես ու հոգեբանորեն խեղված։ Ինչու՞։ Որովհետև հայոց բանակը մեղմ ասած թքած ունի իրա զինվորի ֆիզիկական ու հոգեկան առողջության վրա։
    Ամեն օր տեսնում եմ, թե ոնց են ընկերներիս ու ծանոթներիս ծնողները ֆինանսապես քամվում կաշառքների վրա, որպեսզի իրանց որդին կարողանա բանակում քիչ թե շատ նորմալ գոյություն պահպանել։ Ընկերներիցս դեռ ոչ մեկ չի եղել, որ բանակից գալուց հետո չասի էս խոսքերը. «Բանակը ծառայելու տեղ չի։ Էս «ծառայությունը» հայրենիքին ծառայել չի։ Մի ձև արա, որ բանակ չգնաս»։ «Մի ձև անելն» էլ բնականաբար կա՛մ երկրից հեռանալն է, կա՛մ կաշառքով ազատվելը։ Այլ տարբերակ չկա։ Նույնիսկ էն ամենահայրենասեր, ընտիր տղերքը, որ պիտի հայրենիքի ամենաօրինակելի զավակները լինեին, բանակից գալիս են դուխից ընկած, հայրենիքից հիասթափված ու արդեն մտածում են ոնց փախնեն էս անտեր երկրից։
    Ասե՛ք ինձ, ու՞մ է պետք այն բանակը, որի զինվորը ծառայությունից ետ է գալիս հոգեպես ընկճված ու հայրենիքի նկատմամբ վիրավորանքով, անգամ ատելությամբ լցված…
    Այդպիսի բանակը կարո՞ղ է հաղթել պատերազմում։

    Հասարակությունը, տեսնելով այսօրվա բանակի ահավոր վիճակը, դրանից սխալ ընդհանրացում է անում, եզրակացնելով, թե ընդհանապես պարտադիր ծառայությամբ բանակը արդյունավետ չէ։ Մինչդեռ պրոբլեմը բանակի պարտադիր ծառայությամբ կառուցվածքի մեջ չէ։ Մեր բանակը կարո՛ղ է լավը լինել։ Պրոբլեմը բանակում տիրող համատարած կաշառակերությունն ու անպատժելիություն է։
    Ո՞րն է ելքը։ Հնարավորինս շուտ պիտի ազատվենք վերը նշված արատներից։

    Սերժն ամեն առիթով ասում է, թե. «Հայոց բանակը ցակացած ոլորտի մասնագետի կարիք էլ ունի։ Բարձրագույն ավարտածը բանակում շարքային զինվոր չի լինելու։ Նա կարող է բանակում իր մասնագիտական գիտելիքներով ծառայել հայրենիքին»։
    Այո՛, ճիշտ է ասում. կարող էր։ Բայց իրականում Սերժը թքած ունի քո մասնագիտական գիտելիքների վրա։ Նա միայն մեծ–մեծ բրդում է։ Նրա խոսքը գործ չի դառնում։
    Էսօր բանակ գնացողին ձևական հարցնում են, թե ի՞նչ մասնագիտություն ունի՝ հուսադրելով, թե. «Մի օր կարող է պետք գաս»։ Տենց էլ մնում ես սպասելով։

    Ես ծրագրավորող եմ։ Իմ ծրագրավորող ընկերները, բանակ գնալով, երկու տարի համակարգչի երես չեն տեսնում՝ այդպիսով կորցնելով իրենց մասնագիտական որակները։ Այնինչ բոլորս էլ գիտենք, թե այսօր ինչ արագ տեմպերով է զարգանում ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտը։ Երկու տարի ոլորտից հեռու լինելով՝ շատ դժվար է յուրացնել բաց թողածը ու նորից վերականգնել մասնագիտական որակներդ։
    Մինչդեռ բանակին անհրաժեշտ ծրագրերը փողով պատվիրվում են այլ կազմակերպություններից (օդի մեջ չեմ խոսում, հստակ տվյալներ գիտեմ)։ Բանակին անհրաժեշտ համակարգչային ծրագրերը կարող էին գրել բանակում ծառայող ծրագրավորողները։ Ու ինչքա՜ն ծախսեր կկրճատվեին, բանակին հատկացվող որքա՜ն ֆինանս կտնտեսվեր։ Ու ամենակարևորը, որ մի շարք մասնագետներ բանակին կծառայեին իրենց գիտելիքների միջոցով։ Ու բանակից գալուց հետո էլ որպես մասնագետ պիտանի կմնային։
    Բա ու՞ր կորան Սերժի ամպագոռոռ ելույթները բանակում ծառայողի մասնագիտական կարողություները օգտագործելու մասին։
    Ասածս կազմակերպելը բոլորովին բարդ չէ(կոնկրետ ինձ հայտնի ծրագրավորման ոլորտի մասին եմ խոսում)։ Հստակ պատկերացնում եմ ողջ պրոցեսը։ Կարևորը ցանկություն լիներ։
    Վերջին խմբագրող՝ Արշակ: 23.10.2007, 00:47:
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    soultaker (22.04.2011)

  16. #74
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    53
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Բանակի լուրերը

    Ս.թ. հոկտեմբերի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանն ընդունեց պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Դիմիտրիոս Ղրափսասի գլխավորած պատվիրակությանը:
    http://www.mil.am/arm/index.php?page...2007&m=10&d=23

    Ավելացվել է 52 վայրկյան անց
    Ս.թ. հոկտեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի Գլխավոր շտաբի պետ, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը և Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Դիմիտրիոս Ղրափսասը ստորագրել են երկու երկրների միջև ռազմական համագործակցության 2008 թ. ծրագիրը։
    http://www.mil.am/arm/index.php?page...2007&m=10&d=23
    Վերջին խմբագրող՝ Պանդուխտ: 23.10.2007, 21:27: Պատճառ: Գրառման ավելացում

  17. #75
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.11.2006
    Տարիք
    53
    Գրառումներ
    889
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Հայոց բանակ...

    ***********************************************************
    Ս.թ. հոկտեմբերի 18-ից 20-ը ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցի արդյունքում ստորագրվեց Հայաստանի Հանրապետության և Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարարությունների միջև 2008թ. համագործակցության ծրագիրը:
    http://www.mil.am/arm/index.php?page...007&m=10&d=24:)

    Ապրի Հայաստանը, կորչեն դաւաճանները:

Էջ 5 146-ից ԱռաջինԱռաջին 1234567891555105 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայկական բանակ
    Հեղինակ՝ Lancet, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 83
    Վերջինը: 03.10.2019, 14:01
  2. Ծնունդդ շնորհավոր Հայոց բանակ
    Հեղինակ՝ armen9494, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 05.02.2012, 15:17
  3. h.s.-ն գնումա բանակ
    Հեղինակ՝ s_hrayr, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 09.06.2010, 01:58
  4. Ես գնացի բանակ.
    Հեղինակ՝ AMzone, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 37
    Վերջինը: 04.06.2009, 20:46
  5. Հայ-ը գնում ա բանակ...
    Հեղինակ՝ Lapterik, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 18.06.2007, 00:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •