Ծառայել/ծառայում եմ, լավ էր
Ծառայել/ծառայում եմ, վատ էր
Սովորում եմ
Ազատված եմ
Ծառայելու եմ մեծ ցանկությամբ
Ծառայելու եմ, կամքիս հակառակ
Ծառայել եմ/ծառայելու եմ, բայց ոչ հայկական բանակում
Աղջիկ եմ
7գ-ն նախատեսում է ոչ շարային ծառայություն:Բայց դե…
Մի տարբերակ էլ կա: Երբ մեկնում են սահմանամերձ շրջաններ ու գյուղեր, աշխատում որպես ուսուցիչ: Կարծեմ երեք տարի է: Չգիտեմ՝ հիմա գործու՞մ է:
Խնդրեմ: Բանակի հզորությունը մենակ մարդկային ռեսուրսների մեջ չէ: Ավելին, գնալով դրա դերը նվազում է: Ունենալ որակյալ տեխնիկա այսօր շատ կարևոր է: Թող սահմանեն օրինական գումար բանակից ազատվելու համար: 5000 դոլլար: Կամ 10000: Ես պատրաստ եմ իմ չծառայելու դիմաց այդ գումարը վճարել: Թող այդ գումարը օգտագործեն հօգուտ բանակի շահերի, զենք գնեն կամ տեղս վարձու զինվոր պահեն (այն որ չեն օգտագործի արդեն իմ խնդիրը չէ): Իսկ որ չեն սահմանում, մարդիկ ստիպված անօրինական ճանապարհով են գնում, եթե իհարկե հնարավորություն ունեն և նպատակահարմար են գտնում:Հիմա դու հիմնավորի, թե ինչ որ մեկը ինչո՞վ ա առավել, որ պետք ա փող տա ու չգնա ծառայելու: Որ թշնամին հարձակվի էդ փողերի կալո՞դն ա կռվելու ու սահման պահի:
Մարկիզ, այս հարցին ես անրադարձել եմ մի ուրիշ բաժնում: Հարց քեզ և մյուս "օրինապահ" քաղաքացիներին: Ձեր Windows-ը լիցենզիո՞ն է: Իսկ DVD ֆիլմե՞րը և mp3 երգե՞րը:Ոչ, դու ճիշտ չհասկացար: Դու ընդամենը չհասկացար, որ ախմախ, ոչ իր տեղում տեղադրված, իր հիմքում քրեական լրջագույն հոդվածներով պատիժ նախատեսող հանցագործությունների նախերգանք պարունակող հարցն ըստ ինձ պահանջում է հեգնանքով պատասխան:
Եթե գիտենայի պատասխանը, կպատասխանեի: Այն որ չգիտեմ, չի նշանակում, որ լուրջ չեմ վերաբերվում:Իսկ դու պատասխանիր այդ հարցին: Ինչու՞ չես պատասխանում: Ու՞մ է հարկավոր դիմել, ինչ՞ գումար… Պատասխանիր, եթե այդ հարցին լուրջ ես վերաբերվում:
Ի դեպ, բազմաթիվ երկրներում պարտադիր զինվորական ծառայությունը վերացրել են: Ես այն կարծիքին եմ (և ոչ միայն ես), որ դա ստրկություն է:
Ախպերս ես էլ էի մտածում, որ կենդանի ուժի փոխարեն տեխնիկայա պետք: Բայց արի ու տես, որ մեր դեպքում էդ տենց չի: Նախ ազերիները մեզնից հարուստ են ու հարուստ էլ կմնան: Մեր հաղթանակի միակ գրավականը ազգասեր ու քաջ զինվորն ա: Երկրորդն էլ մեր բանակի սովորական սերժանտը ստանում ա 175 000 դրամից սկսած: 24 * 175 000/372 գումար պետք ա տաս, որ երկու տարի տեղդ ուրիշը ծառայի: Այսինքն 11300 դոլլարի կարգի: Ու կարծեմ տենց բան նախատեսվում ա:
էսպես չի մնա
Lion (27.05.2009)
Lion (27.05.2009)
Lion (27.05.2009)
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ