User Tag List

Նայել հարցման արդյունքները: Բանակում ծառայե՞լ ես

Քվեարկողներ
129. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Ծառայել/ծառայում եմ, լավ էր

    28 21.71%
  • Ծառայել/ծառայում եմ, վատ էր

    16 12.40%
  • Սովորում եմ

    11 8.53%
  • Ազատված եմ

    23 17.83%
  • Ծառայելու եմ մեծ ցանկությամբ

    6 4.65%
  • Ծառայելու եմ, կամքիս հակառակ

    12 9.30%
  • Ծառայել եմ/ծառայելու եմ, բայց ոչ հայկական բանակում

    2 1.55%
  • Աղջիկ եմ

    31 24.03%
Էջ 141 146-ից ԱռաջինԱռաջին ... 4191131137138139140141142143144145 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 2,101 համարից մինչև 2,115 համարի արդյունքները՝ ընդհանուր 2176 հատից

Թեմա: Հայոց բանակ

  1. #2101
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Առանց նոթբուք գալիս եմ ի՞նչ անեմ ։D
    Էդ էլ կա, առաջիկա սպասվող պատերազմում տեղեկատվական և թվային ճակատը նույնպես փոքր չի լինելու:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (15.09.2019)

  3. #2102
    Պատվավոր անդամ _Հրաչ_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2007
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,047
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում _Հրաչ_-ի խոսքերից Նայել գրառումը
    ...Բայց կփորձեմ ճշտել, ավելի կոնկրետ կասեմ:
    Ճշտեցի, փաստորեն, եթե ներառել են ցուցակում, խուսափել, թաքնվելը խնդիր ա: Բայց և այնպես, իրանց ձեռքին ա. կարան պատճառ գտնեն վարժահավաքին չտանելու համար, օրինակ, փոխարինեն մեկ ուրիշով: Ավելի շատ ըստ մասնագիտությունների, մասնագիտական հմտությունների են որոշում կանչվողների շրջանակն ու քանակը, բայց էլի համընդհանուր բնույթ չի կրում, անհրաժեշտ քանակով անձանց ցուցակները երբ կազմում են, լրանում ա անհրաժեշտ քանակը, մյուսներին էլ չեն անհանգստացնում:

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    John (19.09.2019)

  5. #2103
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում _Հրաչ_-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճշտեցի, փաստորեն, եթե ներառել են ցուցակում, խուսափել, թաքնվելը խնդիր ա: Բայց և այնպես, իրանց ձեռքին ա. կարան պատճառ գտնեն վարժահավաքին չտանելու համար, օրինակ, փոխարինեն մեկ ուրիշով: Ավելի շատ ըստ մասնագիտությունների, մասնագիտական հմտությունների են որոշում կանչվողների շրջանակն ու քանակը, բայց էլի համընդհանուր բնույթ չի կրում, անհրաժեշտ քանակով անձանց ցուցակները երբ կազմում են, լրանում ա անհրաժեշտ քանակը, մյուսներին էլ չեն անհանգստացնում:
    Որոշեցի գնամ ամեն դեպքում ) մանավանդ որ 8 տարի առաջ եմ զորացրվել ու 1ին անգամ են կանչում)

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    _Հրաչ_ (19.09.2019), Աթեիստ (20.09.2019)

  7. #2104
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    45
    Գրառումներ
    8,706
    Mentioned
    49 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Կպատմես ։)
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  8. #2105
    Հատուկ John-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.04.2006
    Տարիք
    32
    Գրառումներ
    5,748
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Կպատմես ։)
    Անպայման )))

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (20.09.2019)

  10. #2106
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)


    Ողբամ զքեզ, Հայոց աշխարհ...

    Բանակը քանդելու ուղիղ ճանապարին ենք։
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  11. #2107
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գրում եմ հանգիստ բայց հոգիս խռովված է...

    Հազվադեպ եմ ինձ նման կերպ վատ զգացել կամ նման անհանգստությամբ պատված եղել։

    Եվ խնդիրն ամենևին էլ այն չէ, որ նոյեմբերի 30-ից վարորդներն այլևս չեն կարողանա ուղիղ դատարան դիմել, ոչ էլ այն է, որ վերջին օրերին ինձ պատռելով ու օրական 12 ժամ աշխատելով, ինձ դիմած բոլոր վարորդների գործերը հենց նոր ու ժամանակին դատարան ուղարկեցի, իսկ հիմա անչափ հոգնած եմ...

    Հայկ... էս ի՞նչ ես անում – ՀԱԱԱԱԱՅՅՅՅԿԿԿԿ էս ի՞նչ ես անում??!!

    Այսինքն ԷԴ Ո՞ՆՑ, թե մեկը կարող է 10 միլիոն դրամ վճարել և իր որդուն 24 ամսվա փոխարեն 1 ամսվա ծառայություն ապահովել, իսկ մյուսը, որի հայրը չունի այդ 10 միլիոնը, պետք է գնա սահմանին ծառայելու։ Ապեր, դու գժվե՞լ ես։ Անձնապես ծանոթ չեմ Հայկի հետ և չէի էլ ուզենա, որ ինքը հանկարծ վիրավորվեր այս խոսքերիցս, սակայն այլ կերպ արտահայտվել չեմ կարող։ Բա ո՞ւր մնաց մարդկանց ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆԸ, հը՞, պարոն պատգամավոր, այսինքն, դուրս է գալիս, մեկը, որ փող ունի, պիտի իր որդուն խնայի, ապահով ծերություն ապրի որդիների և թոռների հետ միասին, իսկ մյուսը, որ... փող չունի, պիտի իր որդուն վտանգի՞։ էս ի՞նչ եք անում...

    ՀՈՐ և ՈՐԴՈՒ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ Ե՞Ս ՓՉԱՑՆՈՒՄ, հա՞, որ 24 ամիս ծառայության մեկնած ու, աստված չանի, այնտեղ նեղված կամ մի փորձանքի եկած որդին հետ գա և հորն ասի՝ պապ, էդ է՞ր կարեցածդ, մի 10 միլիոն չկարացիր ճարեիր, որդուդ տեր կանգնեիր։

    Կամ, ավելին ասեմ - բոլոր նորմալ հայերն իրենց ՈՐԴԻՆԵՐԻՆ ՍԻՐՈՒՄ ԵՆ ԱՇԽԱՐՀԻ, ԻՐԵՆՑ ԿՅԱՆՔԻ ՉԱՓ, և ուրեմն մտքիդ ծայրով չի անցնո՞ւմ, պարոն պատգամավոր, որ արդյունքում մարդիկ տուն-տեղ կծախեն, պարտքեր կվերցնեն և այդ գնով կհեռացնեն իրենց որդիներին ծառայությունից։ Այդ դեպքում սահմանը ո՞վ պիտի պահի, հը՞ - ԷՍ Ի՞ՆՉ ԵՍ ԱՆՈՒՄ ՀԱՅԿ։

    Էս ի՞նչ եք անում, էս Ի՞ՆՉ ՄԻ ԹՇՆԱՄՈՒԹՅՈՒՆ ԵՔ ԱՆՈՒՄ Հայոց բանակին և հայ ժողովրդին…

    Բանակը քանդելու ուղիղ ճանապարհին ենք...

    Սովորենք պատմությունից, խոսքը վերաբերվում է Անիի թագավորության հենց անկմանը հաջորդած ժամանակաշրջանին, երբ սելջուկների հորդաներն արդեն մոտենում էին Հայաստանին, 1040-ական թվականների վերջ, 1050-ական թվականների սկիզբ -

    <Կայսրը (Բյուզանդիայի կայսր Կոնստանդին IX Մոնոմախոսը (1042-1055) – Մ.Հ.) Մանգանա կոչված վայրում մեծ վկա Գեորգիոսի անվան վանք կառուցելով և շինարարությունների վրա անխնա դրամ ծախսելով, մեկ՝ կառուցելով, մեկ՝ քանդելով, մեծ կարիքի առաջ կանգնեց, որից դուրս գալու համար ամեն տեսակ փերեզակության դիմեց, հրեշային ու խաբեբա հարկապահանջություն հորինեց։ Նա պետական հոգացողների պաշտոնում նշանակեց ամբարիշտ ու մեղսագործ մարդկանց, որոնց միջոցով ապօրինի ճանապարհով դրամական միջոցներ էր հավաքում։ Նա Լևոն Սերվիասի միջոցով լուծարքի ենթարկեց շուրջ 50.000 հոգու հասնող իբերական (խոսքը վերաբերում է Իբերիա բանակաթեմի ռազմուժին, որի կազմում ճնշող գերակշիռը հայկական հողերն էին, հայ ռազմիկները և բնականաբար Հայոց բանակը - Մ.Հ) զորքը և ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ այդ վայրերից բազում հարկեր էր հավաքում...> (Հովհաննես Սկիլիցես <Համառոտություն պատմության>, <Կոնստանդին Մոնոմախոս>, մաս 29)։

    <Այսպիսով, ինչպես տեսնում ենք, Մոնոմախի օրենքի էությունը՝ կայսրության ենթակա տեղական զորքերի լուծարքն էր։ Ի՞նչն էր դրա պատճառը: Եթե հավատանք բյուզանդական աղբյուրներին, ապա դրա պատճառը կայսեր ագահությունն էր ու շռայլությունը, դրամ կորզելու ու խնայելու նրա մարմաջը...։ Բայց այդպե՞ս Էր արդյոք իրականում: Եթե ուշադիր կարդանք Հայկական աղբյուրները, ապա կարելի Է գալ միանգամայն այլ եզրակացության, համոզվել, որ Բյուզանդական կայսրությունն այլ շարժառիթներ ուներ...։ Մոնոմախի ռեֆհրմի ՆՊԱՏԱԿԸ Հայաստանում հնարավոր ապստամբությունների առաջն առնելն էր, բյուզանդական վարչության գործը հեշտացնելն էր>,- այս կապակցությամբ իրավացի հետևության է գալիս վաստակաշատ ակադեմիկոս Հ. Բարթիկյանը։

    Սովորե...ք պատմությունից, արաաաաաա..., ձեռներդ հեռու բանակից!
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (30.11.2019), Յոհաննես (29.11.2019)

  13. #2108
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը


    Ողբամ զքեզ, Հայոց աշխարհ...

    Բանակը քանդելու ուղիղ ճանապարին ենք։
    Թող հոգիդ շատ չխռովվի, Լիո՛ն

    Սա ոչխար նախագիծ ա, ու հեղինակն էլ տկարամիտ ա ու ակնհայտորեն զբաղված ա ինքնագործունեությամբ՝ սեփական անիմաստ անձի վրա ուշադրություն գրավելու նպատակով։

    Կարճ ասած, բացառվում ա, որ էս նախագիծը նույնիսկ ԱԺ օրակարգ հասնի, ուր մնաց թե ընդունվի։ Տակ չտո, լաց ու կոցդ թարգի

  14. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (29.11.2019), Lion (29.11.2019), Quyr Qery (13.12.2019), Varzor (30.11.2019), Աթեիստ (29.11.2019), Յոհաննես (29.11.2019)

  15. #2109
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փառք Աստծո, Բալայանի զուսպ, բայց կտրուկ հակադարձումն ինձ մեծապես հանգստացրեց։ Սենց բան մտածել իսկ չպետք է համարձակվեն։
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  16. #2110
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Շարքային իձյոտ ա։ Երևի կանչել ասել են, հերիք ա անկապ նստես, մի գործ էլ դու արա, նստել սենց «հանճարեղ» միտք ա հղացել։ Հիմա էլ կկանչեն, կասեն էն նախորդ ասածը մոռացի, հանգիստ նստիր տեղդ, տխմար ։ճ

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (30.11.2019)

  18. #2111
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ցավն էնա, որ վախենում ես... հանկարծ ու ընթացք տան սենց բաներին։ Լավ էր, Բալայանը հստակ արտահայտվեց, Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ նման հարց չկա օրակարգում, Մակունցը դեմ խոսեց, ՀԺ օրաթերթն էլ զուսպ քննադատեց այս ամենը։ Հուսանք հարցը փակվեց և նման կոնտեքստով այլևս երբեք չի բացվի։

    Իսկ ընդհանրապես, այո, մեր մոբ համակարգը խորքային բարեփոխման կարիք ունի։ Սա դեռևս 18-րդ դարի պրուսական համակարգն է, անցած Ռուսական կայսրությանը, հետո՝ ԽՍՀՄ-ին, իսկ հիմա էլ մեզ։ Առանձին քննարկման և մի շաաատ մեծ թեմա է, բայց կարծում եմ, որ մենք պետք է նմանակենք իսրայելական, իսկ մասամբ նաև շվեյցարական փորձը։ Այն, ինչ ունենք, կայսերական համակարգ է, որը հարմար չէ մեզ ոչ սոցիալական, ոչ ազգային, ոչ էլ նույնիսկ հոգեբանական առումով։
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Varzor (30.11.2019)

  20. #2112
    Պատվավոր անդամ
    Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    7,258
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էհ․․․ բանակը պիտի էնպիսին լինի, որ մարդիկ ոչ թե փող տան պատասխանատվությունից խուսափեն, այլ փող ծախսեն, տոմս առնեն, գան ընդունվեն բանակ։ Էն 2005 թվի օրենքն էլ ա ախմախ օրենք։ Բանակը պիտի մարդուն կյանքից հետ չգցի, այլ հակառակը՝ առաջ մղի, գիտելիք ու փորձ տա, ընկերություն, ծանոթություն, կարիերա ստեղծելու հնարավորություն, հաճելի միջավայր։ Կիսաբանակային երկիրը էդքան էլ սարսափելի բան չի, եթե խելացի է կազմակերպվում, մեզ համար վայթե կենսական անհրաժեշտություն է։
    Si vis pacem, para bellum

  21. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (30.11.2019), Varzor (30.11.2019), Անվերնագիր (01.12.2019), Գաղթական (30.11.2019), Ծլնգ (30.11.2019), Տրիբուն (30.11.2019)

  22. #2113
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միանշանակ - ավելին, մեր տիպի երկրում պետք է հետևողական քաղաքականություն վարել, որ բանակ ծառայողները հետագա կյանքում առավելություն ունենան չծառայողների համեմատ՝ աշխատավարձ, կարիերայի առաջընթաց և այլն։ Բանակ ծառայած չլինելը պետք է համարվի ամոթ։
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  23. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (30.11.2019), Տրիբուն (30.11.2019)

  24. #2114
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    7,497
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    .. որ բանակ ծառայողները հետագա կյանքում առավելություն ունենան չծառայողների համեմատ՝ աշխատավարձ, կարիերայի առաջընթաց և այլն...
    Որքանով տեղյակ եմ, Իրանում մի տենց լավ բան ունեն մտածած:
    Այն քաղաքացին, որ բանակում չի ծառայել` անձնագիր չի ստանում, դրա բոլոր բացասական հետևանքներով: Այսինքն բանակում չծառայած տղամարտը չի կարող իր անունով սեփականություն ունենալ, պայմանագրեր վավերացնել (բանկային հաշիվ ունենալ, աշխատանքի ընդունվել և այլն ), երկրի սահմանը հատել և այլն: Ու եթե որևէ մեկը հանամձայն է այդպիսի կարգավիճակով ձգել մինչև 50 թե 55 տարեկան, ապա դրանից հետո կստանա իր անձնագիրը:

    ԻՀԿ մեզ էլ նման մի բանը չէր խանգարի, բայց պիտի ավել լավ մտածված լինի` մենք Իրանի չափ մարտկային ռեսուրնսեր չունենք:
    Բանակում անցկացված երկու տարին պիտի որոշակի առավելություններ և հնարավորոթյուններ տան, նաև պիտի հաշվի առնվի մարտական հերթապահությունը: Դա որոշակիորեն նաև կկոտրի այն կարծրատիպը, որ "բանակը` կյանքի տարիների անիմաստ կորուստ է":
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (01.12.2019)

  26. #2115
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,406
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես գիտեմ, որ նաև Իսրայելում է այս հարցը նման կերպ, շատ լուրջ դրված։ Այսպես անարդար է՝ իմ փորձիեց ասեմ։ Ինձ հետ լրիվ նույն ստարտային պայմաններով սկսած ընկերներցս մեկը գնաց ասպիրանտուրա, ես՝ բանակ։ հետագա 15 տարում ինքն իր կարիերայի աճով ինձնից մշտապես 1 քայլ առաջ էր՝ իմ «կորսված» երկու տարվա հաշվին։
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

Էջ 141 146-ից ԱռաջինԱռաջին ... 4191131137138139140141142143144145 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայկական բանակ
    Հեղինակ՝ Lancet, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 83
    Վերջինը: 03.10.2019, 14:01
  2. Ծնունդդ շնորհավոր Հայոց բանակ
    Հեղինակ՝ armen9494, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 05.02.2012, 15:17
  3. h.s.-ն գնումա բանակ
    Հեղինակ՝ s_hrayr, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 09.06.2010, 01:58
  4. Ես գնացի բանակ.
    Հեղինակ՝ AMzone, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 37
    Վերջինը: 04.06.2009, 20:46
  5. Հայ-ը գնում ա բանակ...
    Հեղինակ՝ Lapterik, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 18.06.2007, 00:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •