User Tag List

Նայել հարցման արդյունքները: Բանակում ծառայե՞լ ես

Քվեարկողներ
129. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Ծառայել/ծառայում եմ, լավ էր

    28 21.71%
  • Ծառայել/ծառայում եմ, վատ էր

    16 12.40%
  • Սովորում եմ

    11 8.53%
  • Ազատված եմ

    23 17.83%
  • Ծառայելու եմ մեծ ցանկությամբ

    6 4.65%
  • Ծառայելու եմ, կամքիս հակառակ

    12 9.30%
  • Ծառայել եմ/ծառայելու եմ, բայց ոչ հայկական բանակում

    2 1.55%
  • Աղջիկ եմ

    31 24.03%
Էջ 125 146-ից ԱռաջինԱռաջին ... 2575115121122123124125126127128129135 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,861 համարից մինչև 1,875 համարի արդյունքները՝ ընդհանուր 2176 հատից

Թեմա: Հայոց բանակ

  1. #1861
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեռա հիմնավորելով ու եթե քեզ միջակից բարձր ես համարում ուրեմն նույնը էդքան մի կրկնի:
    Ապեր լսի հլա էդ, որ մեկ զույգ պտտվում են հարավում, հետո մի զույգ էլ հյուսիսում քո կամ Արծրունի պատկերացմամբ օրվա մեջ քանի ժամ են պտտվելու?
    Ռսների հետ կապված ոչ մի գառանտիա չունես ջւ ռեալ թեմաներ շոշափի, կարողաներով մի խոսա:
    Ու մի հարց ևս, Սու_30 _ը կարողանում է իրեն որսացող ռադիոալիքները ճնշել? Այսինքն իմքը ամտեսանելա հա? Էս 2 հարցիս պատասխանի ու ֆսյո վերջնական թարգենք թեման:

  2. #1862
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հա մեկ էլ, եթե ռադիոալիքները ճնշում ա ուրեմն մոտավոր ասա ինչ մեթոդով ա դա արվում:

  3. #1863
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    հհ տարածքից չի կարող խփել, որտև իրավունք չունի, որտև ազերները սաղ աշխարհին կասեն, որ ՀՀ տարա0քից մեզ խփել են ու իրանք էլ կփորձեն մեզ խփել:
    Իրավունքը ո՞րնա եղբայր:
    Բա էդ «խաղաղ պայմաններում» ո՞նց են իրանք ՀՀ տարածքը ռմբակոծում, եթե իրանց խնդիրը միայն Արցախի հետա:

    ՀՀ-ն Արցախի անվտանգության գարանտնա ու Աստված մի արասցե, թե պատերազմական գործողություններ սկսեն, ու ՀՀ տարածքից Արցախի վրա եկող ինքնաթիռ կամ ուղղաթիռ խոցվի, սա լրիվ տեղավորվումա տրամաբանության մեջ:

    Հա, ճիշտ ես, իրանք հետույքներն էլի կճղեն, ԵՄ-ն մի երկու «զսպվածության կոչ» կանի երկու կողմերին էլ, բայց դե հերիք չի՞ մտածենք թե աշխարհն ինչ կասի..
    Էդ աշխարհն ի՞նչա ասում, երբ օրը ցերեկով ազերին ՀՀ տարածքում գտնվող դպրոցա ռմբակոծում կամ ազերի հրոսակները հայ գերու գլուխ են կտրում ու խաղաղ բնակչին տանջամահ անում:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  4. #1864
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեռա հիմնավորելով ու եթե քեզ միջակից բարձր ես համարում ուրեմն նույնը էդքան մի կրկնի:
    Ախր ո՞նց չկրկնեմ, եթե էս էականը թողած ապացուցում ես, թե երկինք-գետին մակարդակում 25-ն ավելի արդյունավետ է...

    Ապեր լսի հլա էդ, որ մեկ զույգ պտտվում են հարավում, հետո մի զույգ էլ հյուսիսում քո կամ Արծրունի պատկերացմամբ օրվա մեջ քանի ժամ են պտտվելու?
    Ինչքան հերիքի վառելիքը - հավատա, էդ պտտվելու ընթացքը հակառակորդի ՀՕՊ համար մի իսկական նեռվային հարված կլինի:

    Ռսների հետ կապված ոչ մի գառանտիա չունես ջւ ռեալ թեմաներ շոշափի, կարողաներով մի խոսա:
    Կոնկրետ դրա վրա հույս չենք դնում, դա պահեստային, հնարավոր ցանկալի տարբերակներից մեկն է:

    Ու մի հարց ևս, Սու_30 _ը կարողանում է իրեն որսացող ռադիոալիքները ճնշել? Այսինքն իմքը ամտեսանելա հա? Էս 2 հարցիս պատասխանի ու ֆսյո վերջնական թարգենք թեման:
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա մեկ էլ, եթե ռադիոալիքները ճնշում ա ուրեմն մոտավոր ասա ինչ մեթոդով ա դա արվում:
    Թեման սենց հեշտ չենք թարգի: Ինչ որ իմաստով, այո, անտեսանելի է դառնում: Այս հարցդ էլ հիշիր, Արծրունին կտաս, կպատասխանի արդեն տեխնիկական մանրամասնությամբ...

    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրավունքը ո՞րնա եղբայր: Բա էդ «խաղաղ պայմաններում» ո՞նց են իրանք ՀՀ տարածքը ռմբակոծում, եթե իրանց խնդիրը միայն Արցախի հետա:

    ՀՀ-ն Արցախի անվտանգության գարանտնա ու Աստված մի արասցե, թե պատերազմական գործողություններ սկսեն, ու ՀՀ տարածքից Արցախի վրա եկող ինքնաթիռ կամ ուղղաթիռ խոցվի, սա լրիվ տեղավորվումա տրամաբանության մեջ:

    Հա, ճիշտ ես, իրանք հետույքներն էլի կճղեն, ԵՄ-ն մի երկու «զսպվածության կոչ» կանի երկու կողմերին էլ, բայց դե հերիք չի՞ մտածենք թե աշխարհն ինչ կասի..
    Էդ աշխարհն ի՞նչա ասում, երբ օրը ցերեկով ազերին ՀՀ տարածքում գտնվող դպրոցա ռմբակոծում կամ ազերի հրոսակները հայ գերու գլուխ են կտրում ու խաղաղ բնակչին տանջամահ անում:
    Իհարկե
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  5. #1865
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Իրավունքը ո՞րնա եղբայր:
    Բա էդ «խաղաղ պայմաններում» ո՞նց են իրանք ՀՀ տարածքը ռմբակոծում, եթե իրանց խնդիրը միայն Արցախի հետա:

    ՀՀ-ն Արցախի անվտանգության գարանտնա ու Աստված մի արասցե, թե պատերազմական գործողություններ սկսեն, ու ՀՀ տարածքից Արցախի վրա եկող ինքնաթիռ կամ ուղղաթիռ խոցվի, սա լրիվ տեղավորվումա տրամաբանության մեջ:

    Հա, ճիշտ ես, իրանք հետույքներն էլի կճղեն, ԵՄ-ն մի երկու «զսպվածության կոչ» կանի երկու կողմերին էլ, բայց դե հերիք չի՞ մտածենք թե աշխարհն ինչ կասի..
    Էդ աշխարհն ի՞նչա ասում, երբ օրը ցերեկով ազերին ՀՀ տարածքում գտնվող դպրոցա ռմբակոծում կամ ազերի հրոսակները հայ գերու գլուխ են կտրում ու խաղաղ բնակչին տանջամահ անում:
    Գաղթական ջան, եթե ՀՀ տարածքից խփենք իրենք էլ նույնկերպ կվարվեն, ոպշմ ոռի թեմայա:

  6. #1866
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախր ո՞նց չկրկնեմ, եթե էս էականը թողած ապացուցում ես, թե երկինք-գետին մակարդակում 25-ն ավելի արդյունավետ է...

    Ինչքան հերիքի վառելիքը - հավատա, էդ պտտվելու ընթացքը հակառակորդի ՀՕՊ համար մի իսկական նեռվային հարված կլինի:

    Կոնկրետ դրա վրա հույս չենք դնում, դա պահեստային, հնարավոր ցանկալի տարբերակներից մեկն է:

    Թեման սենց հեշտ չենք թարգի: Ինչ որ իմաստով, այո, անտեսանելի է դառնում: Այս հարցդ էլ հիշիր, Արծրունին կտաս, կպատասխանի արդեն տեխնիկական մանրամասնությամբ...

    Իհարկե
    Ոնց որ թե 8 ժամ կարա օդում լինի, եթե վերջանա վառելիքը էլի զապրավկա կանի ու էլի օդ կբարձրանա, չէ?
    Ապեր քել չգամ սև շենք ու Չուկի առաջարկով հելնենք պիվա խմելու: Ախպերս կոնկրետ էս պատասխանի վրա լրիվ տակ ես տալու, էս ասածիդ տակից դուրս չես գա, խայտառակ ես քեզ անելու Լիոն ախպեր:

  7. #1867
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Հայոց բանակ

    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Գաղթական ջան, եթե ՀՀ տարածքից խփենք իրենք էլ նույնկերպ կվարվեն, ոպշմ ոռի թեմայա:
    Գայլ ջան, բայց երբ մտքներին տեղա լինում՝ լավ էլ խփում են ՀՀ սահմանամերձ գոտում խաղաղ բնակչությանը:

    Բացի դա՝ երկրի առաջին դեմքն ի լուր աշխարհի հայտարարումա, թե Հայաստանը մերնա ու հետ պիտի գրավենք:

    Բա արժի՞, որ մենք ձևերի հետևից ընկնենք:
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Lion (28.06.2018)

  9. #1868
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Գաղթական ջան, եթե ՀՀ տարածքից խփենք իրենք էլ նույնկերպ կվարվեն, ոպշմ ոռի թեմայա:
    Սենց թե ընենց ոռիյա, ապեր, թեթև տար...

    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոնց որ թե 8 ժամ կարա օդում լինի, եթե վերջանա վառելիքը էլի զապրավկա կանի ու էլի օդ կբարձրանա, չէ?
    Ապեր քել չգամ սև շենք ու Չուկի առաջարկով հելնենք պիվա խմելու: Ախպերս կոնկրետ էս պատասխանի վրա լրիվ տակ ես տալու, էս ասածիդ տակից դուրս չես գա, խայտառակ ես քեզ անելու Լիոն ախպեր:
    Արի, ապեր, արի, սենց թե ընենց էս քննարկումը մեր ազգին միայն օգուտ կտա...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  10. #1869
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գել ախպեր, էս էլ քո շեֆության կարծիքը

    ՌԴ-Ն ՄՏԱԴԻՐ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼ ՄԱՐՏԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐ, այս մասին օրերս գրել է ռուսական «Կոմերսանտ» թերթը: Գործարքի լուրն առայժմ պաշտոնապես չի հաստատվել՝ չնայած լրատվամիջոցը հղում է անում իրազեկ աղբյուրներին: Թեման արդիական դարձավ, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում Սու-30ՍՄ կործանիչում նստած լուսանկար հրապարակեց «Էրեբունի» ռազմական օդանավակայանից: Նիկոլ Փաշինյանը կործանիչն անվանել էր լավագույններից մեկն աշխարհում:

    «Կոմերսանտը» նշում է, որ ռուսական կողմը մինչև 2024 թվականը հետաձգել էր բազմաֆունկցիոնալ Սու-30ՍՄ կործանիչների վաճառքը: Կողմերի միջև պայմանագիրը կնքվել էր դեռեւս 2012թ., սակայն այդպես էլ ուժի մեջ չէր մտել: Թերթի տեղեկություններով՝ Ռուսաստանն այժմ մտադիր է գործարքն իրականացնել Հայաստանի նոր իշխանությունների հետ: Ըստ ռուսական լրատվամիջոցի՝ խոսքը 12 օդանավերի ձեռքբերման մասին է: Հավելենք, որ մեկ կործանիչի գինը 40-50 մլն ԱՄՆ դոլար է: Բելառուսի համար նույն քանակի Սու-30ՍՄ-ների ձեռքբերումն, օրինակ, արժեցել է մոտ 600 մլն ԱՄՆ դոլար, իսկ թե ի՞նչ գին կունենա Հայաստանի համար՝ դեռևս պարզ չէ: Հատկանշական է, որ «Կոմերսանտի» հոդվածում նշվում է, որ ռուսական կողմը ցանկանում է հնարավորինս շուտ սկսել գործարքը, ինչն անհրաժեշտ է Իրկուտսկի ավիագործարանը մինչեւ 2022թ. բեռնելու համար: Սա, թերեւս, թույլ է տալիս ակնկալել նվազագույն գին: Ռազմական փորձագետ Իվան Կոնովալովը, անդրադառնալով այս հարցին, Rusarminfo-ի հետ զրույցում ասել է. «Մենք հիանալիորեն հասկանում ենք, որ չորրորդ սերնդի բազմաթիրախային գերժամանակակից կործանիչների մատակարարումը չի կարող լինել զուտ բարեկամական ռազմական օժանդակության կամ մատակարարման շրջանակներում, որպիսին կա Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ: Այս դեպքում Երեւանը պետք է ֆինանսական ծախսեր էլ անի: Իսկ երբ դա հնարավոր լինի, կարծում եմ, այլ խնդիր մենք չենք ունենա, եւ բոլոր հարցերը կլուծվեն ինքնին»: Նա նաեւ նկատել է՝ եթե Երեւանը այդ կործանիչները ձեռք բերի, ապա տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունը կհավասարակշռվի: Ըստ Կոնովալովի՝ նման մատակարարումները կարող են իրականացվել նաեւ Հայաստան-Ռուսաստան միասնական ՀՕՊ համակարգի ստեղծման շրջանակներում:

    Հատկանշական է, որ օրերս ավիացիայի զարգացման հարցեր են քննարկել նաեւ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

    ՍՈՒ-30 ՍՄ ԲԱԶՄԱՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ԳԵՐԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԿՈՐԾԱՆԻՉ

    Տեղեկանք

    Երկարությունը – 21.9 մ,
    բարձրությունը – 6.36մ,
    անձնակազմը – 2,
    մաքսիմալ արագությունը օդում – 2350 կմ/ժ,
    քաշը – 17 700 կգ:

    Մեկնաբանում է ՀՀ ԶՈՒ ավիացիայի շտաբի պետ, գնդապետ ԳԱԳԻԿ ԱՍԼԱՆՅԱՆԸ

    Ամենեւին չափազանցված չէ այն գնահատականը, որ Սու-30 ՍՄ բազմաֆունկցիոնալ գերժամանակակից կործանիչը լավագույնն է աշխարհում: Այն ոչ թե պարզապես կործանիչ է, այլ ավիացիոն համալիր, որը միաժամանակ կարող է կիրառվել ե՛ւ հակաօդային պաշտպանության նպատակներով, այսինքն՝ որպես կործանիչ, ե՛ւ վերգետնյա թիրախների խոցման համար, այսինքն՝ որպես ցամաքային զորքերի աջակցման միավոր: Ունի օդաչուական երկու խցիկ՝ հավասարազոր բաշխված կառավարման համակարգերով: Սա օդաչուներին թույլ է տալիս աշխատելու առանձին-առանձին՝ միաժամանակ կրակ վարելով ե՛ւ օդային, ե՛ւ վերգետնյա թիրախների ուղղությամբ: Կործանիչը ոչնչացնում է նաեւ թեւավոր հրթիռներ: Ունակ է շուրջօրյա ռեժիմով ցանկացած եղանակային պայմաններում բարձր որակով կատարելու մարտական բազում խնդիրներ՝ բազայից զգալի հեռավորության վրա, հակառակորդի ինֆորմացիոն եւ կրակային հակազդման իրավիճակում: Ռադիոտեղորոշիչ համակարգի շնորհիվ այն կարող է ղեկավարման կետ լինել այլ ինքնաթիռների համար: Բավականին հզոր են կործանիչի ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները, որոնք նվազեցնում են խոցման վտանգը:

    Չնայած Սու-30 ՍՄ ինքնաթիռի նախագծային աշխատանքներն սկսվել էին դեռեւս 90-ական թվականներին, բայց այն մրցունակ մարտական վիճակի է բերվել վերջին մի քանի տարիների ընթացքում: Ինքնաթիռն իր հիանալի թռիչքամարտավարական հնարավորություններն արդեն իսկ ցուցադրել է բազմաթիվ զորավարժությունների, զորավարժարանային փորձարկումների ժամանակ, ինչպես նաեւ մարտական կիրառություն է անցել Սիրիայի Արաբական հանրապետությունում ծավալված գործողությունների ընթացքում:

    Սու-30 ՍՄ կործանիչը դիրքային պատերազմում կարող է իսկական պատիժ դառնալ թշնամու համար: Չմտնելով հակառակորդի խոցման գոտի՝ այն ընդունակ է հեռահար հրթիռներով մարտավարական լուրջ խնդիրներ կատարելու: Եթե Սու-30 ՍՄ կործանիչների ձեռքբերումը դիտարկենք որպես Ադրբեջանի ռազմատենչ ձգտումների զսպման եւ կայունության ապահովման գործոն, ապա պետք է փաստենք, որ մի քանի տարիների կտրվածքով գուցե եւ այն դառնա զսպման մեխանիզմ, սակայն բոլորիս համար էլ հասկանալի է, որ Ադրբեջանը եւս ի վիճակի է ձեռք բերելու նման սպառազինություն: Պարզապես Սու-30 ՍՄ-ի պարագայում որքան շատ, այնքան լավ սկզբունքը ամենեւին էլ չափանիշ չէ. ճիշտ մարտավարության շնորհիվ նույնիսկ չորս միավորով կարելի է մեծ խնդիրներ լուծել: Ի վերջո, մտածել, որ ՀՕՊ որեւէ միջոց կարող է ինքնաթիռի ֆունկցիա կատարել, արդարացի չէ: Հետեւաբար, ՀՕՊ օդային բաղադրամասն այսօր անհրաժեշտություն է:

    Ինչ վերաբերում է անձնակազմի պատրաստման հարցին, ապա պետք է ընդգծեմ, որ մենք ունենք բարձր կարգի ավիացիոն մասնագետներ՝ թե՛ օդաչուներ, թե՛ ինժեներներ, որոնք անհրաժեշտության դեպքում շատ կարճ ժամանակահատվածում ե՛ւ տեսական, ե՛ւ գործնական առումներով կյուրացնեն այդ ավիացիոն համալիրն ու խնդիրը կկատարեն գերազանց:

    Պատրաստեց ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ

  11. #1870
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը
    Գայլ ջան, բայց երբ մտքներին տեղա լինում՝ լավ էլ խփում են ՀՀ սահմանամերձ գոտում խաղաղ բնակչությանը:

    Բացի դա՝ երկրի առաջին դեմքն ի լուր աշխարհի հայտարարումա, թե Հայաստանը մերնա ու հետ պիտի գրավենք:

    Բա արժի՞, որ մենք ձևերի հետևից ընկնենք:
    Պատասխանն էլ ստանում են, բայց ամեն դեպքում գոյություն ունի քաղաքական կողմ: Գաղթական ջան փաստը մնում է էն, որ Հայաստանը ապրիլյանին իր քայլերի շեջ շատ զգույշ էր, համ ճնշեցինք հակառակորդի առաջխաղացումը համ էլ թույլ չտվեցինք, որ ՀՀ սահմաններին կպնեն:

  12. #1871
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Գել ախպեր, էս էլ քո շեֆության կարծիքը

    ՌԴ-Ն ՄՏԱԴԻՐ Է ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՄԱՏԱԿԱՐԱՐԵԼ ՄԱՐՏԱԿԱՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐ, այս մասին օրերս գրել է ռուսական «Կոմերսանտ» թերթը: Գործարքի լուրն առայժմ պաշտոնապես չի հաստատվել՝ չնայած լրատվամիջոցը հղում է անում իրազեկ աղբյուրներին: Թեման արդիական դարձավ, երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում Սու-30ՍՄ կործանիչում նստած լուսանկար հրապարակեց «Էրեբունի» ռազմական օդանավակայանից: Նիկոլ Փաշինյանը կործանիչն անվանել էր լավագույններից մեկն աշխարհում:

    «Կոմերսանտը» նշում է, որ ռուսական կողմը մինչև 2024 թվականը հետաձգել էր բազմաֆունկցիոնալ Սու-30ՍՄ կործանիչների վաճառքը: Կողմերի միջև պայմանագիրը կնքվել էր դեռեւս 2012թ., սակայն այդպես էլ ուժի մեջ չէր մտել: Թերթի տեղեկություններով՝ Ռուսաստանն այժմ մտադիր է գործարքն իրականացնել Հայաստանի նոր իշխանությունների հետ: Ըստ ռուսական լրատվամիջոցի՝ խոսքը 12 օդանավերի ձեռքբերման մասին է: Հավելենք, որ մեկ կործանիչի գինը 40-50 մլն ԱՄՆ դոլար է: Բելառուսի համար նույն քանակի Սու-30ՍՄ-ների ձեռքբերումն, օրինակ, արժեցել է մոտ 600 մլն ԱՄՆ դոլար, իսկ թե ի՞նչ գին կունենա Հայաստանի համար՝ դեռևս պարզ չէ: Հատկանշական է, որ «Կոմերսանտի» հոդվածում նշվում է, որ ռուսական կողմը ցանկանում է հնարավորինս շուտ սկսել գործարքը, ինչն անհրաժեշտ է Իրկուտսկի ավիագործարանը մինչեւ 2022թ. բեռնելու համար: Սա, թերեւս, թույլ է տալիս ակնկալել նվազագույն գին: Ռազմական փորձագետ Իվան Կոնովալովը, անդրադառնալով այս հարցին, Rusarminfo-ի հետ զրույցում ասել է. «Մենք հիանալիորեն հասկանում ենք, որ չորրորդ սերնդի բազմաթիրախային գերժամանակակից կործանիչների մատակարարումը չի կարող լինել զուտ բարեկամական ռազմական օժանդակության կամ մատակարարման շրջանակներում, որպիսին կա Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ: Այս դեպքում Երեւանը պետք է ֆինանսական ծախսեր էլ անի: Իսկ երբ դա հնարավոր լինի, կարծում եմ, այլ խնդիր մենք չենք ունենա, եւ բոլոր հարցերը կլուծվեն ինքնին»: Նա նաեւ նկատել է՝ եթե Երեւանը այդ կործանիչները ձեռք բերի, ապա տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունը կհավասարակշռվի: Ըստ Կոնովալովի՝ նման մատակարարումները կարող են իրականացվել նաեւ Հայաստան-Ռուսաստան միասնական ՀՕՊ համակարգի ստեղծման շրջանակներում:

    Հատկանշական է, որ օրերս ավիացիայի զարգացման հարցեր են քննարկել նաեւ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ու անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

    ՍՈՒ-30 ՍՄ ԲԱԶՄԱՖՈՒՆԿՑԻՈՆԱԼ ԳԵՐԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԿՈՐԾԱՆԻՉ

    Տեղեկանք

    Երկարությունը – 21.9 մ,
    բարձրությունը – 6.36մ,
    անձնակազմը – 2,
    մաքսիմալ արագությունը օդում – 2350 կմ/ժ,
    քաշը – 17 700 կգ:

    Մեկնաբանում է ՀՀ ԶՈՒ ավիացիայի շտաբի պետ, գնդապետ ԳԱԳԻԿ ԱՍԼԱՆՅԱՆԸ

    Ամենեւին չափազանցված չէ այն գնահատականը, որ Սու-30 ՍՄ բազմաֆունկցիոնալ գերժամանակակից կործանիչը լավագույնն է աշխարհում: Այն ոչ թե պարզապես կործանիչ է, այլ ավիացիոն համալիր, որը միաժամանակ կարող է կիրառվել ե՛ւ հակաօդային պաշտպանության նպատակներով, այսինքն՝ որպես կործանիչ, ե՛ւ վերգետնյա թիրախների խոցման համար, այսինքն՝ որպես ցամաքային զորքերի աջակցման միավոր: Ունի օդաչուական երկու խցիկ՝ հավասարազոր բաշխված կառավարման համակարգերով: Սա օդաչուներին թույլ է տալիս աշխատելու առանձին-առանձին՝ միաժամանակ կրակ վարելով ե՛ւ օդային, ե՛ւ վերգետնյա թիրախների ուղղությամբ: Կործանիչը ոչնչացնում է նաեւ թեւավոր հրթիռներ: Ունակ է շուրջօրյա ռեժիմով ցանկացած եղանակային պայմաններում բարձր որակով կատարելու մարտական բազում խնդիրներ՝ բազայից զգալի հեռավորության վրա, հակառակորդի ինֆորմացիոն եւ կրակային հակազդման իրավիճակում: Ռադիոտեղորոշիչ համակարգի շնորհիվ այն կարող է ղեկավարման կետ լինել այլ ինքնաթիռների համար: Բավականին հզոր են կործանիչի ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցները, որոնք նվազեցնում են խոցման վտանգը:

    Չնայած Սու-30 ՍՄ ինքնաթիռի նախագծային աշխատանքներն սկսվել էին դեռեւս 90-ական թվականներին, բայց այն մրցունակ մարտական վիճակի է բերվել վերջին մի քանի տարիների ընթացքում: Ինքնաթիռն իր հիանալի թռիչքամարտավարական հնարավորություններն արդեն իսկ ցուցադրել է բազմաթիվ զորավարժությունների, զորավարժարանային փորձարկումների ժամանակ, ինչպես նաեւ մարտական կիրառություն է անցել Սիրիայի Արաբական հանրապետությունում ծավալված գործողությունների ընթացքում:

    Սու-30 ՍՄ կործանիչը դիրքային պատերազմում կարող է իսկական պատիժ դառնալ թշնամու համար: Չմտնելով հակառակորդի խոցման գոտի՝ այն ընդունակ է հեռահար հրթիռներով մարտավարական լուրջ խնդիրներ կատարելու: Եթե Սու-30 ՍՄ կործանիչների ձեռքբերումը դիտարկենք որպես Ադրբեջանի ռազմատենչ ձգտումների զսպման եւ կայունության ապահովման գործոն, ապա պետք է փաստենք, որ մի քանի տարիների կտրվածքով գուցե եւ այն դառնա զսպման մեխանիզմ, սակայն բոլորիս համար էլ հասկանալի է, որ Ադրբեջանը եւս ի վիճակի է ձեռք բերելու նման սպառազինություն: Պարզապես Սու-30 ՍՄ-ի պարագայում որքան շատ, այնքան լավ սկզբունքը ամենեւին էլ չափանիշ չէ. ճիշտ մարտավարության շնորհիվ նույնիսկ չորս միավորով կարելի է մեծ խնդիրներ լուծել: Ի վերջո, մտածել, որ ՀՕՊ որեւէ միջոց կարող է ինքնաթիռի ֆունկցիա կատարել, արդարացի չէ: Հետեւաբար, ՀՕՊ օդային բաղադրամասն այսօր անհրաժեշտություն է:

    Ինչ վերաբերում է անձնակազմի պատրաստման հարցին, ապա պետք է ընդգծեմ, որ մենք ունենք բարձր կարգի ավիացիոն մասնագետներ՝ թե՛ օդաչուներ, թե՛ ինժեներներ, որոնք անհրաժեշտության դեպքում շատ կարճ ժամանակահատվածում ե՛ւ տեսական, ե՛ւ գործնական առումներով կյուրացնեն այդ ավիացիոն համալիրն ու խնդիրը կկատարեն գերազանց:

    Պատրաստեց ՇՈՒՇԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ
    Էս հարցի հետ կապված վերջնական պատասխանը հնչելու է Գալստյանի կողմից: Գալստյանը լինելով հզոր մասնագետ ու իսկապես գեներալ ճիշտ գնահատական կտա:
    Քանի որ Ասլանյանը բարձր կարգի շասնագետ ա հետևաբար հետաքրքիր կլիներ լսել էն հարցերի պատասխանները, որն էստեղ գրել եմ:
    Ի դեպ վիկիով նոր էլ նայեցի ու չգտ ա հեռահար հրթիռներ, միջին հեռավորության հրթիռներ ա գրած, բայց հեռահարի մասին խոսք չկա:
    Ամեն դեպքում իմ սուբյեկտիվ կարծիքով առաջնային ծախսերը պիտի լինի սեփական սպառազինության արտադրման վրա: Թե չէ ռուսը մեր վրա կարա ՍՈՒ_30 ծախի, իսկ ազերիների վրա ՍՈՒ_30 ը խոցող հրթիռ:

  13. #1872
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հրթիռների պահով վերջերս քննարկում էինք - կա պնդում, որ մենք կարող ենք Սու-երի համար հրթիռներ արտադրել, գուցե սկզբի համար ոչ այնքան որակով, ինչքան իսկականը, բայց...

    Մենք կարող ենք իսկականի կոմպլեկտներ առնել, թեժ կռվի առաջին պահերին դրանք կիրառել, որակի համար, հետո, երբ հակառակորդը ճնշված կլինի, մեր հրթիռները դնել կիրառության մեջ...

    Չեմ ուզում միանշանակ պնդում անել, բայց կարծեմ Գալստյանն էլ է 30-նների կողմնակից...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  14. #1873
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Հրթիռների պահով վերջերս քննարկում էինք - կա պնդում, որ մենք կարող ենք Սու-երի համար հրթիռներ արտադրել, գուցե սկզբի համար ոչ այնքան որակով, ինչքան իսկականը, բայց...

    Մենք կարող ենք իսկականի կոմպլեկտներ առնել, թեժ կռվի առաջին պահերին դրանք կիրառել, որակի համար, հետո, երբ հակառակորդը ճնշված կլինի, մեր հրթիռները դնել կիրառության մեջ...

    Չեմ ուզում միանշանակ պնդում անել, բայց կարծեմ Գալստյանն էլ է 30-նների կողմնակից...
    Հնարավոր ա չեմ բացառում, ինքս էլ շատ ուրախ կլինեմ, բայց էն կարծիքին եմ, որ Արցախում ինքը շատ քիչ անելիք ունի ու հիմա միլիարդ ծախսելը մեր երկրի համար տեղին չի: Այսինքն երկրի անվտանգության համար իհարկե պիտի ծախսենք, բայց երևի այլ ուղղության վրա:
    Այ, եթե հրթիռների արտադրության էդպիսի ծրագիր կա ուրեմն ես սուս եմ մնում, բա կարամ բան ասեմ?

  15. #1874
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,407
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ասում են կա, սենց ասեմ, մոտեցում, ունենալ հրթիռների արտադրություն...

    Ու նաև գիտե՞ս, Գել ախպեր, հենց էրեկ դրինք, Արծրունի հետ հաշվեցինք, սաղ իրար հետ, 12 Սու-30-ներն իրանց ամեն ինչով հազիվ հազ 450-500 միլիոնի են ձգում, միլիարդով մենք կարանք 24 հատ դրանցից առնենք...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  16. #1875
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ըհը..
    քանակը որոշինք..
    մնաց գումարը ճարվի
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

Էջ 125 146-ից ԱռաջինԱռաջին ... 2575115121122123124125126127128129135 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայկական բանակ
    Հեղինակ՝ Lancet, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 83
    Վերջինը: 03.10.2019, 14:01
  2. Ծնունդդ շնորհավոր Հայոց բանակ
    Հեղինակ՝ armen9494, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 05.02.2012, 15:17
  3. h.s.-ն գնումա բանակ
    Հեղինակ՝ s_hrayr, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 09.06.2010, 01:58
  4. Ես գնացի բանակ.
    Հեղինակ՝ AMzone, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 37
    Վերջինը: 04.06.2009, 20:46
  5. Հայ-ը գնում ա բանակ...
    Հեղինակ՝ Lapterik, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 18.06.2007, 00:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •