Գայլ ախպեր, ուշքի արի, էական թողած՝ տարբեր ֆունկցիաներ ունեցող մարտական միավորներ ես համեմատում, ընդ որում, որպես կատարվելիք ֆունկցիա, դնում ես դրանցից մեկին բնորոշը ու մյուսն արժեզրկում ես:
Եղբայր, կրկնեմ, ուշադիր - 30-ը մեզ պետք է օդային գերակայություն ունենալու համար, որ երկինքը մերը լինի, որ իր կողմից ոչ մի գրոհիչ կամ ուղղաթիռ չթռչի: Ուշադիր, առաջնայինը սա է: Այս խնդրի լուծումը մեզ ոչ միայն առավելություն է տալիս հետագայում, երբ երբ և ում ուզենաս երկնքից կխփես, այլև թեթևացնում է մեր մյուս զորատեսակների և զինատեսակների վիճակը: Օրինակ, ունենալով օդային գերակայություն, մեր 25-ները և նույնիսկ ուղղաթիռները գործնականում անպատիժ կհարվածեն հակառակորդին: Այլ օրինակ՝ ունենալով օդային գերակայություն՝ մենք անպատիժ կհարվածենք իրենց կուտակումներին: Արդյունք՝ օդային գերակայությունը սեղմում է իրենց, թույլ չի տալիս գործել: Այս խնդիրը 5-ը լուծել չի կարող:
Հիմա տես, դու բերել, 25-ին բնորոշ ֆունկցիան դեմ ես տալիս 30-ին և ասում ես, թե 25-ը լավն է: Է հա, էդ առումով լավն է, բայց օգո՞ւտն ինչ, եթե օդային գերակայություն չունես և, հենց քո 25-ները երկինք ելան, կործանիչները իրենց հասած խնձորի պես ներքև կթափեն: Ավիատոր մարդ ես, պետք է լա հասկանաս, որ նույն Ապրիլյանին մենք հենց դրա համար ամենից առաջ օդուժ չհանեցինք վերև: Այսպիսով՝ 30-ն ապահովում է օդային գերակայություն, ինչը 25-ի ուժի բանը չէ, հետո 25-ը սկսում է մաշել հակառակորդին: 30-ը օդից տեռոր է անում հակառակորդին, դա հեշտացնում է մեր մյուս զորատեսակների գործը:
Ու ես դեռ չեմ խոսում օդային պարեկության, հետախուզության, հակառակորդի հետ մուկ ու կատու խաղալու տակտիկային: Պարզ մի բան - 30-ը կարող է հենց միայն ալիքներից տարբերակել իր վրա եկող Ս-300-ների ղեկավարման կենտրոնը, թողնել, որ վերջինիս թվա, թե նա է հետևում մեր 30-ին, բայց նույն այդ ժամանակ Տօչկա-Ու-ն ընենց կցբխթի էդ կենտրոնը, որ թաց տեղ էլ չի մնա:
Զարմանում եմ, որ սենց բաներ պիտի բացատրեմ քեզ...
Էջանիշներ