User Tag List

Նայել հարցման արդյունքները: Բանակում ծառայե՞լ ես

Քվեարկողներ
125. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Ծառայել/ծառայում եմ, լավ էր

    27 21.60%
  • Ծառայել/ծառայում եմ, վատ էր

    16 12.80%
  • Սովորում եմ

    11 8.80%
  • Ազատված եմ

    22 17.60%
  • Ծառայելու եմ մեծ ցանկությամբ

    6 4.80%
  • Ծառայելու եմ, կամքիս հակառակ

    12 9.60%
  • Ծառայել եմ/ծառայելու եմ, բայց ոչ հայկական բանակում

    2 1.60%
  • Աղջիկ եմ

    29 23.20%
Էջ 135 139-ից ԱռաջինԱռաջին ... 3585125131132133134135136137138139 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 2,011 համարից մինչև 2,025 համարի արդյունքները՝ ընդհանուր 2082 հատից

Թեմա: Հայոց բանակ

  1. #2011
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    8,257
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հայոց բանակի տոնը. Շնորհավոր հայ զինվոր

    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (29.01.2019), Աթեիստ (29.01.2019), Տրիբուն (29.01.2019)

  3. #2012
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    8,257
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)


    Հայաստանի կողմից ռուսական ժամանակակից մարտական ինքնաթիռների՝ Սու-30ՍՄ բազմաֆունկցիոնալ կործանիչների ձեռքբերման մասին լուրը վերջապես հաստատվեց։ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ Հայաստանը Սու-30 կործանիչներ է գնել Ռուսաստանի Դաշնությունից։ Նրա խոսքերով՝ պայմանագրի «նախնական փուլում» Հայաստանին կմատակարարվի չորս միավոր կործանիչ։ Դրանք Հայաստանում կլինեն այս տարվա ընթացքում։ Բայց ակնհայտ է, որ այս չորսը «Հայաստանի վերջնական ցանկությունը չեն»։ Այսինքն՝ հետագայում դրանց թիվը կարող է ավելանալ։ Հովհաննիսյանն ընդգծել է, որ սա մեծ ձեռքբերում է Հայաստանի համար։ Ինչ վերաբերում է գներին՝ ռուսական «Կոմերսանտ» պարբերականում հրապարակված հոդվածում նշվում էր, թե իրենց տեղեկություններով՝ չորս կործանիչների ընդհանուր արժեք կազմում է 100 մլն ԱՄՆ դոլար։ Սակայն ՀՀ ՊՆ մամուլի խոսնակն ասել է, որ կործանիչների գինը դասակարգված տեղեկություն է և ինքը չի կարող գաղտնիքներ բացել։

    Բոլոր դեպքերում սա շատ լուրջ ձեռքբերում է, որը կուժեղացնի և՛ մեր երկրի հակաօդային պաշտպանությունը (ՀՕՊ), և՛ օդուժը, այսպես ասած՝ «կործանիչ ավիացիան»։ Խոսելով այն հարցի շուրջ, թե կործանիչների ձեռքբերումը որքանով կազդի Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական հավասարակշռության վրա՝ Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ նման բազմաֆունկցիոնալ ծանր, հզոր կործանիչը կարող է բալանս փոխել իր տեսակով՝ անկախ քանակից։


    Իսկ ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ կործանիչներն, ըստ էության, ձեռք են բերվում մեր զինված ուժերի պաշտպանական քաղաքականության հայեցակարգային, ստրատեգիական փոփոխությունների շրջանակներում։ Այլ խոսքերով՝ սովետական դպրոցից ժառանգված պաշտպանական ռազմավարությունը, որում շեշտը դրվում է ՀՕՊ-ի ամրապնդման վրա, ռազմական փորձագետի համոզմամբ՝ վաղուց սպառել է իրեն։ Ժամանակակից աշխարհում հաղթում են այն բանակները, որոնք շեշտը դնում են օդուժի, անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ), ռոբոտաշինության, նորագույն տեխնոլոգիաների զարգացման վրա։ Դրա լավագույն օրինակներից մեկը իսրայելական բանակն է։ Ու հիմա հայկական զինված ուժերն աստիճանաբար անցում են կատարում այս նոր ռազմավարությանը։

    Պարոն Հակոբյան, այս կործանիչները որքանո՞վ կուժեղացնեն Հայաստանի օդուժը և որքանո՞վ են ընդհանրապես դրանք անհրաժեշտ։ Կան զինվորականներ, օրինակ՝ Արթուր Աղաբեկյանը, Նորատ Տեր-Գրիգորյանցը, որոնք կարծում են, թե Հայաստանի պայմաններում «կործանիչ ավիացիան» մեծ դերակատարում չի կարող ունենալ։ Ինչպե՞ս եք վերաբերվում նման տեսակետներին։

    – Խնդիրը կոնցեպտուալ մոտեցումների տարբերության մեջ է։ Կան գեներալներ կամ ռազմական մասնագետներ, որոնք սովետական դպրոցի ներկայացուցիչներ են, և կան մասնագետներ, որոնք մեկ այլ դպրոց են ներկայացնում։ Այն մասնագետները, որոնք իրենց արմատներով գնում են դեպի սովետական դպրոցը,- իսկ սովետական դպրոցն իր արմատներով գնում է դեպի ասիականություն,- սիրում են ցամաքային զորքերի վրա շեշտադրել։ Իսկ այն մասնագետները, որոնք իրենց արմատներով, կրթությամբ գնում են դեպի արևմտյան հասարակարգեր, շեշտադրում են օդուժը։ Ինչո՞ւ է այդպես․ որովհետև ամեն մի դպրոց իր արմատներում ունի իր պետության սոցիալ-տնտեսական անցած ուղին։ Պատկերավոր ասած՝ ասիական երկրները վերջին հարյուրամյակներում տեխնիկապես միշտ զիջել են արևմտյան երկրներին և դրան հակառակ ունեցել են քանակ։ Այդ պատճառով նրանք սիրում են ցամաքային զորքեր։ Արևմտյան հասարակարգերը, որոնք ունեն տեխնիկական առաջընթաց և քանակային առումով զիջում են, շեշտը դնում են տեխնիկական զարգացման վրա՝ ի դեմս օդուժի։ Խորհրդային միությունը, որը կրկին տեխնիկապես հետամնաց էր, շեշտը դնում էր ցամաքի բաղադրիչի վրա, որովհետև չէր կարողանում այնպիսի կործանիչներ արտադրել, որոնք կհասնեին արևմտյան օրինակներին։ Սառը պատերազմի ժամանակ ԽՍՀՄ-ն ասում էր՝ «հարկ եղած դեպքում իմ երկաթե բռունցքը կհասնի մինչև Լա Մանշ»։ Արևմուտքն էլ ասում էր՝ «հնարավոր է՝ քո երկաթե բռունցքը Լա Մանշ հասնի, բայց ես այդ ընթացքում էնպես արյունաքամ կանեմ քեզ, որ քո բռունցքն ինչպես եկել է, այնպես էլ հետ կգնա»։ Այս հայեցակարգը կիրառվում էր 20-րդ դարում, բայց 21-րդ դարը տեխնոլոգիաների թռիչքային զարգացման դար է։ 1991 թ․ Պարսից ծոցի պատերազմը նոր սերնդի պատերազմների առաջնեկն էր, բայց այսօր նույնիսկ այդ պատերազմում կիրառված զենքերն ու հնարքներն են հնացել։ Նույնիսկ 2003 թ․ իրաքյան պատերազմը 2019-ի դրությամբ սկսում է հնանալ։

    Հիմա փորձենք հասկանալ, թե ինչ միտումներ կան այսօր։ Այս ընդհանուր համատեքստը ներկայացնում եմ այն պատճառով, որ ավելի հստակ պատկերացում լինի, որովհետև ձեր պարզ հարցն իրականում բարդ պատասխան ունի։ Այսօր աշխարհում տեխնոլոգիական այնպիսի զարգացումներ են լինում, որ օդուժը ձեռք է բերում հարվածային մեծ հզորություն։ Ասեմ ավելին՝ եթե ունես օդուժ՝ հակառակորդի ցամաքային զորքը հաճախ կամ մեծապես արժեզրկվում է, և արդեն բանը հասել է նրան, որ մենք դրա պրակտիկ օրինակներն էլ ունենք։ Օրինակ՝ Իսրայելը վերջերս արդեն երկու Պանցիր (զենիթային հրթիռահրետանային համալիր) է խոցել Սիրիայի հարավում։ Տեսեք՝ մոտեցումը որն է։ Ռուսաստանը, որպես Խորհրդային միության ժառանգորդ ու ցամաքակենտրոնության կողմնակից, հավատացած է, որ ինչքան էլ հակառակորդը ուժեղ օդուժ ունենա, ինքն իր ՀՕՊ-ով, «երկիր-երկինք» հրթիռներով «կփակի երկինքը»։ Արևմտյան հայեցակարգն ասում է՝ ինչքան ուզում ես ունեցի «երկիր-երկինք» հրթիռներ, եթե ես երկնքում գերակշռեցի՝ քո գետնի հրթիռները կոչնչացնեմ և երկնքում կգերակայեմ։ Այս երկու հայեցակարգերը գալիս են Սառը պատերազմից։ Հիմա Ռուսաստանն իր ցամաքային, հրթիռային զորքերն է զարգացնում, պայմանական ասած՝ Ս-300-ները։ Արևմուտքն էլ զարգացնում է իր հարվածային ինքնաթիռները։

    Հիմա, նույն Արթուր Աղաբեկյանը, մեր դասական գեներալները, որոնք սովետական դպրոցից են սերում, Արցախյան պատերազմ են տեսել, չեն տեսել ուժեղ օդուժ, դրա համար են այդպես մտածում։ Բայց որոշ մասնագետներ, այդ թվում՝ ես, պնդում ենք, որ Հայաստանի ապագան օդուժն է և արևմտյան տիպի մոդելը։ Ինչո՞ւ․ որովհետև մեր ռեսուրսները սահմանափակ են, այդ թվում՝ մարդկային ռեսուրսները։ Մենք պետք է շեշտադրենք քիչ արյունով հաղթանակը և հիշենք, որ կռվում ենք շատ ռեսուրսներ ունեցող հակառակորդի դեմ։ Հակառակորդը և՛ մարդկային ռեսուրս շատ ունի, և՛ նյութատեխնիկական, բայց թույլ օդուժ ունի։ Եթե մենք ուժեղ օդուժ ունենանք՝ կկարողանանք նրան շատ բան պարտադրել։ Սա հարցի կոնցեպտուալ մասն է։ Պատերազմում նախաձեռնությունը շատ կարևոր է, և եթե շեշտը դնում ես հակաօդային պաշտպանության վրա՝ նախաձեռնությունը զիջում ես հակառակորդին։ Այսինքն, պայմանական ասած՝ նստած սպասում ես՝ երբ հակառակորդի ինքնաթիռը կմոտենա քեզ ու սպառնալիք կլինի, ու կա՛մ իրեն կվնասազերծես, կա՛մ ոչ։ Կկարողանաս նրան վնասազերծել, թե ոչ՝ այլ հարց է։ Բայց նույնիսկ կոնցեպտուալ առումով նախաձեռնությունն իր ձեռքում է։ Այսինքն, կոնցեպտուալ առումով, պայմանական ասած՝ Ս-300-ը նախաձեռնությունը զիջող զենք է։ Դրանք ընդամենը վահաններ են։ Բայց եթե կարողանաս օդային գերակայություն ապահովել ինքնաթիռների միջոցով՝ և՛ ՀՕՊ-ի միջոցն ես ապահովում, և՛ հարվածային միջոցը։
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Գաղթական (14.02.2019), Տրիբուն (14.02.2019)

  5. #2013
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    8,257
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այսինքն՝ կործանիչները և՛ հակաօդային պաշտպանության համար են, և՛ հարձակմա՞ն։

    – Այո, այն երկկողմանի զենք է։ Ընդ որում, եթե Ս-300-ը կոնցեպտուալ առումով միայն վահան է, ապա կործանիչն այդ վահանի ֆունկցիան կատարում է՝ հակառակորդին ճզմելով։ Այն և՛ նախաձեռնություն է տալիս, և՛ ճկունություն։ Սա հարցի երկրորդ ասպեկտն էր։

    Եվ կա երրորդ հանգամանքը։ Վերջին 50 տարվա ընթացքում Վիետնամական պատերազմից ի վեր կուտակված փորձը ցույց է տալիս, որ հակաօդային հրթիռները շատ ցածր արդյունավետություն ունեն։ Պայմանականորեն ասած՝ լավագույն դեպքում երեք հրթիռ արձակելու դեպքում կարելի է խոցել մեկ թիրախ։ Դա առավելագույն արդյունքն է։ Իսկ իրական կյանքում հարաբերակցությունը կարող է հասնել 7, 8, 9-ը հրթիռի մեկ թիրախի համար։ Իսկ դա նախ և առաջ տնտեսապես է թանկ։ Հակահրթիռային համալիրներն արդյունավետ չեն նաև ռազմական առումով:

    Իսկ մեր ՀՕՊ-ը միայն Ս-300-ի վրա՞ է հիմնված։

    – Ոչ, դա պայմանական է ասված։ Ս-300 է, «Բուկ» թե «Տոռ»՝ կոնցեպտուալ առումով տարբերություն չկա։ Իսկ կոնցեպտուալ խնդիրն այն է, որ դու սպառվում ես։ Հրթիռային հարձակման ժամանակ հակառակորդը կարող է միանգամից 120 հրթիռ արձակել։ Դրանք չեզոքացնելու համար պիտի կարողանաս մոտ 300-400 հրթիռի համազարկ ապահովել, ինչը հնարավոր չէ առկա միջոցներով։ Ս-300-ի դիվիզիոնն ունի 48 կրակոցի հնարավորություն, իսկ կրակելուց հետո այն մոտ 30 րոպե է պահանջում վերալիցքավորման համար։ Այսինքն՝ պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ այդ դեպքում հակառակորդը կարող է ճնշել քեզ քանակով, հյուծել։ Այսպիսով, ճկունության առումով ևս օդուժը շատ կարևոր է։ Այսինքն՝ գրեթե չկա որևէ չափանիշ, որով օդուժը զիջի ցամաքային ՀՕՊ-ին։ Ընդ որում, կործանիչն ունի ֆունկցիաներ, որը չունի ցամաքային ՀՕՊ-ը։ Օրինակ՝ Սու-30-ը կարող է օդում անօդաչու թռչող սարքերի կառավարման կենտրոն լինել։ Նրա ուղեղն այնպիսին է, որ օդում լինելով ու չկռվելով՝ կարող է մի քանի հարյուր ԱԹՍ կառավարել։

    Եթե ավելի լայն նայենք հարցին՝ 2010 թ․ դրությամբ մենք ունեինք ռուսական բանակի տիպի լավ բանակ։ Բայց հիմա նման բանակը պրոբլեմներ ունի աշխարհում։ Բանակն առանց օդուժի արդեն իսկ խնդիր է։ Մաքուր ցամաքային բանակի մոդելը փակուղային է։ Եվ լավ է, որ բանակի հրամանատարությունը, պաշտպանության նախարարը, այս ամենը գիտակցելով, զարկ են տալիս օդուժի հզորացմանը։ Մենք կտրվում ենք ցամաքային կոմպոնենտից (բաղադրիչից)։ Մենք հիմա շեշտը դնում ենք հետևյալ ռազմավարության վրա՝ ավելի քիչ արյունով կռվել, ավելի նախաձեռնող լինել, ավելի վտանգավոր լինել թշնամու համար։

    Դուք խոսեցիք ԱԹՍ-ների մասին։ Որքան հասկանում ենք՝ հակառակորդն առայժմ ավելի լավ է դրանցով զինված։ Դրա դեմ ինչպե՞ս պետք է պայքարել։

    – Կախված է նրանից, թե որ տեսակի ԱԹՍ-ների մասին ենք խոսում։ Այո, հակառակորդն ունի հարվածային կամիկաձեներ, բայց դա փողի հարց է։ Եթե մենք էլ փող ունենայինք՝ մենք էլ դրանցից ձեռք կբերեինք։ Բայց մենք դրանց ավելի պարզունակ տարբերակներն ենք արտադրում, ու մեր առավելությունն այն է, որ կարող ենք դրանցից շատ արտադրել։ Դրանք կարող են հարվածային չլինել կամ թույլ հարվածային լինել, բայց երկինքը լցնել, կեղծ թիրախներ ստեղծել հակառակորդի համար, խաբել նրա ռադարներին։ Սա բլեֆ է, պոկերի պես մի խաղ է։ Բայց խնդիրն այն է, որ այս ամենի հակակշիռն առայժմ մեր ունեցած Ս-300-ներն են։

    Իսկ եթե զարգացնենք ռոբոտաշինությունը՝ դա և՞ս կուժեղացնի օդուժը։

    – Միանշանակ։ Երբ մենք խոսում էինք օդուժի հզորացման մասին, մենք չէինք ասում՝ միայն կործանիչ։ Կործանիչն առաջին փուլն է, առաջին մակարդակը, որն ապահովելու է այլ սարքերի ու տեխնիկայի ապահով գործունեությունը։ Օրինակ, եթե մենք 12 կործանիչ ունենք երկնքում, որոնք օդային գերակայություն են ապահովել մեզ, ապա կարող ենք հասարակ Մի-24 ուղղաթիռներով խնդիր ստեղծել հակառակորդի համար։ Օրինակ՝ Ապրիլյան պատերազմի օրերին ինչո՞ւ ռիսկ չարեցինք օդ հանել մեր Մի-24-ներն ու Սու-25 գրոհիչ ինքնաթիռները․ որովհետև հակառակորդն ուներ ՄԻԳ-29 կործանիչներ, որոնք նա կարող էր օդ բարձրացնել և ոչնչացնել մեր Սու-25-ները։

    Այսպիսով, խնդիրը կոնցեպտուալ է, և նոր ոճի մասնագետներն ուզում են բանակաշինությունը տանել արևմտյան մոդելի ճանապարհով։ Հեռու չգնանք։ Տեսեք՝ ինչ է անում Իսրայելը Սիրիայի հարավում։ Բանը հասցրել է նրան, որ իր հզոր օդուժով Ռուսաստանին ու Իրանին է ճնշում։ Օրինակը մեր աչքի առաջ է։

    Իսկ հակառակորդի օդուժը, «կործանիչ ավիացիան» որքանո՞վ է ուժեղ։

    – Խնդիրը հետևյալն է՝ քանի որ իրենք մեզնից ավելի շատ փող ունեն, բնականաբար, մեզնից ավելի շատ կործանիչներ կարող են ձեռք բերել։ Պայմանականորեն ասած՝ եթե մենք 10 միավոր գնենք, նրանք կարող են 40-ը ձեռք բերել։ Այսինքն՝ չենք կարող նրանց հետ հավասար մրցել։ Բայց նախ հարց է, թե արդյոք հակառակորդը շուտ կգիտակցի դրա անհրաժեշտությունը։ Երկրորդը, եթե ստիպում ենք մեկ կործանիչի դիմաց չորսը գնել՝ դա էլ է հաջողություն, քանի որ դրանով փաստորեն սպառում ենք նրա միջոցները։ Երրորդը, երբ թվերը մեծանում են, դա ևս մեր օգտին է։ Այլ խոսքերով՝ եթե մենք ունենք մեկ միավոր, իսկ նա՝ չորս, իր առավելությունը ավելի շատ է, քան այն դեպքում, երբ մենք ունենք 10 միավոր, իսկ նա՝ 40։ Մեծ թվերի դեպքում կառավարման, էֆեկտիվության, տակտիկական և այլ բնույթի խնդիրներ են առաջանում։ Կա այդպիսի ռազմական կանոն՝ եթե դու մենակ ես ու քո դեմ երեք հոգի են՝ նրանք կծեծեն քեզ։ Բայց եթե դուք 100 հոգով եք, իսկ հակառակորդը՝ 300 հոգով՝ դեռ հարց է, թե ով կհաղթի։ Իսկ եթե դուք 1000 հոգով եք ու ավելի լավ կազմակերպված եք, քան հակառակորդի 3000-ը, ապա կարող եք նույնիսկ հաղթել նրան։ Մեծ թվերի դեպքում կազմակերպչական գործոնը շատ է կարևորվում։ Եթե այս պահին մենք չունենք օդուժ, իսկ հակառակորդն ունի ՄԻԳ-29՝ առավելությունն իր կողմն է։ Իսկ եթե մենք ունենք 10 միավոր, իսկ հակառակորդը՝ 30, ապա կրկին առավելությունը հակառակորդի կողմն է, բայց մենք այդ դեպքում շատ հնարավորություններ ենք ունենում։ Ոչ ոք չի ասում՝ Սու-30-ները եկան՝ մեր բանակը դառնում է անհաղթ, կամ Սու-30-ները բերենք, այլ բան չանենք։ Ոչ ոք չի ասում՝ Սու-30-ները անխոցելի են։ Բայց Սու-30-ները զարգացման նոր ուղին են նախանշում։ Իսկ նախկին ուղուց քամել ենք առավելագույնը։ Այդ ուղին դրանից ավելին չի տա մեզ։
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  6. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (26.02.2019), Գաղթական (14.02.2019), Տրիբուն (14.02.2019)

  7. #2014
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    8,257
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1-ին am տաղավարում զրուցում ենք ՀՀ պաշտպանական նոր դոկտրինալ զարգացումների մասին:

    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  8. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (03.04.2019), Varzor (14.03.2019), Աթեիստ (05.03.2019), Տրիբուն (05.03.2019)

  9. #2015
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    29
    Գրառումներ
    6,803
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լիոն ախպեր պարոն Հակոբյանը դու ես?

  10. #2016
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,051
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    1-ին am տաղավարում զրուցում ենք ՀՀ պաշտպանական նոր դոկտրինալ զարգացումների մասին:
    Ցավալի է, բայց սպայի կերպարը հասարակության մեջ չի վայելում բավարար հարգանք և որևէ հեռանկար չի տալիս։
    Շատ ազգերի նման, հայ ազգի մոտ նույնպես, "քաջարի ռազմիկի" կերպարը ժամանակին բարձր է գնահատվել։ Բա ի՞նչ եղավ դա։ Արդյո՞ք դա միայն պետության թերացումն է։ Կարծում եմ, որ բոլոր կողմերի թերացումն է՝ թե հասարակության, թե սպաների և թե պետական համակարգի։

    Նախանցած տարի ամռանը, հերթական անգամ կարճաժամկետ սպայական հավաքների-դասընթացների էի։ Չեք պատկերացնի, թե որոշ սպաներ ոնց էին բողոքում իրենց իրավիճակից և իրենց հանդեպ վերաբերմունքից (փոխանակ դաս անց կացնեին)։ Այն աստիճան, որ հավաքի մասնակիցներից ոմանք, որոնք դեռ նոր էին ցանկանում սպայական ծառայության անցնել, նույնիսկ վրդովվեցին, թե " ․․․հատուկ եք անում, որ էլ չուզենք սպա դառնա՞լ․․․"։
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  11. #2017
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    8,257
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Լիոն ախպեր պարոն Հակոբյանը դու ես?
    Ունեմ այդ թերությունը Ապեր, իրական կյանքում հանդիպել ենք, ինձ արդեն մոռացել ե՞ս:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  12. #2018
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    8,257
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քննարկում ենք Մեղրու զորամասի հետ կապված միջադեպը...

    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (03.04.2019), Աթեիստ (27.03.2019), Տրիբուն (27.03.2019)

  14. #2019
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    6,051
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Քննարկում ենք Մեղրու զորամասի հետ կապված միջադեպը...
    Հարցը նրանումն է, որ սա նմանատիպ առաջին դեպքը չէ` տարբեր տարիների, տարբեր զորամասերում նույնատիպ միջադեպեր տեղի են ունեցել:
    Ու պատճառները վաղուց և լավ հայտնի են, բայց լուծման ուղիները բոլորին չի, որ դուր կգան:
    Լոխ մունք ենք, մնացածը` լոխ են...

  15. #2020
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    8,257
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    01.04.2019թ․-ին, Ինժեներ-ֆիզիկոս Լևոն Պողոսյան-ը Yerevan.today կայքում հրապարակել է հոդված «Արդյո՞ք Հայաստանին պետք են Սու-30ՍՄ կործանիչները․ համակողմանի վերլուծություն» վերնագրով։ Ելնելով թեմայի արդիականությունից, կարևորությունից և սոցցանցերում տարածված քննարկումներից, Banak.info-ի հարցմանն ի պատասխան, թեմային անդրադարձել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար, ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը, ով պատրաստել է «ԹԵ ԻՆՉՈՒ ՉԻ ԿԱՐԵԼԻ ՀԱԿԱԴՐԵԼ «……ՐՆ» ՈՒ «ՍՈՒ-30ՍՄ»-Ը» վերնագրով հոդված, որը ստորև ներկայացնում ենք ամբողջական և առանց խմբագրման։

    Որոշել էի “Արդյո՞ք Հայաստանին պետք են Սու-30ՍՄ կործանիչները․ համակողմանի վերլուծություն” հոդվածին չանդրադառնալ, սակայն, քանի որ մասնագիտական առումով այս ամենի հետ ունեմ ուղիղ առնչություն և առկա են նաև որոշ այլ հանգամանքեր, որոշեցի ամեն դեպքում արձագանքել: Արձագանքս արագ չստացվեց, քանի որ զբաղված էի ավելի կարևոր բաներով:

    Միանգամից ասեմ, որ նյութը կառուցված է սխալ ոչ միայն որոշ կոնկրետ հաշվարկների առումով, այլև իր մեջ պարունակում է նաև կոնցեպտուալ սխալներ: Չեմ հավակում այս արձագանքում տալ ամեն ինչի պատասխան զուտ հոդվածի սահմանները հաշվի առնելով, սակայն հիմնական շեշտադրումներն այնուհանդերձ կանեմ: Խնդրին ավելի մանրամասն ծանոթանալ ձգտողներին կխնդերի ուսումնասիրել գիրքս, որը հասանելի է շատերին և այն առնվազն կա Երևանի մեծ գրադարաններում: Գիրքը կոչվում է` Ռազմարվեստ. Հատոր Առաջին: Օդային գերակայություն, Երևան 2017:

    Մինչև բուն նյութին անցնելը, ասեմ, որ ասելիքը, որը շարադրել է ինժեներ-ֆիզիկոս Լևոն Պողոսյանը, իր մեջ ոչ մի նորություն չունի և այն ընդամենը մակերեսորեն կրկնում է այսպես կոչված ՙպաշտպանական՚ կամ, առավելագույնը, ՙպատասխան հարվածի՚ տեսությունը, որն ունի իր նախահայրերը ի դեմս ամենից առաջ ԽՍՀՄ մարշալ Օգարկովի դպրոցի: Թե ինչով է աչքի ընկնում այս դպրոցը, մասնագետները լավ գիտեն, ես այդքանը այստեղ շարադրել չեմ ուզում, միայն կարճ կասեմ, որ դա նշանակում է լինել մաքսիմում զգույշ և ունենալ շատ միջոցներ պաշտպանվելու ու պատասխան հարվածի համար, ինչը, ծախսատար լինելուց զատ, նաև մեր պայմանների համար էլ որոշակիորեն անընդունելի է: Միաժամանակ հասկանալի է նաև, որ դրանով նախ և առաջ կորում է նախաձեռնողականությունը և ճկունությունը, այն ճկունությունը որը այդքան աղավաղել է պարոն Պողոսյանը:

    Ամեն դեպքում անցնենք նյութին ու վերլուծենք այն:

    Նախ և առաջ նշենք, որ Հայաստանի Հանրապետության համար երբեք էլ կործանիչները չեն դիտարկվել որպես որևէ հրթիռային կամ այլ միջոցի այլընտրանք, չնայած կարող էին այդպես դիտվել, և իրականում կործանիչների ձեռքբերման պատճառով որևէ միջոց հետ չի մղվելու կամ անտեսվելու: Եվ, ինչպես գիտեք, դրանք կործանիչներից ավելի շուտ են ձեռքբերվել: Ավելին կործանիչների ձեռբերումը, ըստ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հայեցակարգի, անպայման պետք է ուղեկցվի այլ միջոցների հետ համադրմամբ՝ հրթիռային, անօդաչու, ՀՕՊ, ՌԷՊ միջոցների զարգացմամբ:

    Անցնելով առաջ և անդրադառնալով հեղինակի մեկ այլ թեզին, նշենք, որ 2016 թ-ի Ապրիլյան պատերազմում օդային գերակայության համար պայքար առհասարակ չի եղել, ընդ որում ուղղաթիռների մասնակի կիրառությունը և ԱԹՍ-ների կիրառությունն ինքնին չի կարող վկայել նման պայքարի մասին, քանի որ դրանց առջև դրված էր սահմանափակ, մարտավարական խնդիրներ: Իրականում ռազմա-տեսական գրականության մեջ հստակորեն հիմնավորված է, որ օդային գերակայությունը, որպես երևույթ, սկսվում է առնվազն կորպուսի և ավելի բարձր մակարդակի օպերատիվ ռազմագործողությունից: Եթե ավելի հասկանալի լեզվով ասեմ, միտքը կարելի է ձևակերպել այսպես. ամեն մի թռչող սարքի կիրառությունը չէ, որ ենթադրում է պայքար օդային գերակայության համար և, մինչև մասսայական օդային հարվածներ չկիրառվեն, օդային հարձակման միջոցները չէշելոնավորվեն ու չլինի կործանիչների կիրառություն, խոսք չի կարող լինել օդային գերակայության կամ դրա համար մղվող պայքարի մասին:

    Ահա այս սխալ հարթակից էլ բխեցնելով՝ հեղինակը, մեղմ ասած, հետագայում շարունակել է իր մոդելավորումը և, հիմքում լինելով արդեն իսկ սխալ, գալիս է անհիմն եզրակացությունների: Իրոք, հետագայում հեղինակը շարունակում է օրինաչափություններ փնտրել հենց նման սխալ հիմքի վրա և արդյունքում զարմանալի չէ, որ նա դրանք գտնում է այն լոկալ կոնֆլիկտներում, որոնք որպես օրինակ չի կարելի վերցնել: Չի կարելի հստակ մարտավարական բնագծեր, զորակազմ, արտահայտված ենթակառուցվածքներ և համազորային մարտի համար նախատեսված այլն պայմաններ չունեցող անկանոն մարտական խմբերի ուժերը և վարած մարտական գործողությունները համեմատել Ադրբեջանի և Հայաստանի ԶՈւ-երի ու դրանց կողմից վարված և վարվելիք ռազմական գործողությունների հետ: Ներկայումս նշված երկու երկրների ԶՈւ-երի հագեցվածությունը, կրակային միջոցների խտությունը և այլ հատկանիշները պահանջում են լրիվ այլ չափումներ, որոնց մասին նշված հոդվածում ոչ մի խոսք չկա:

    Պարզ ասած՝ իհարկե, միշտ էլ կարելի է առանձին ջոկատներ կազմած վազվզել լեռներում ու անտառներում և նույնիսկ ունենալ ամենագնացների վրա դրված խոշոր տրամաչափի գնդացիրներ, սակայն սա առավելագույնն է, որին կարելի է այդ պարագայում հասնել, քանզի ժամանակակից համազորային մարտում հաջող պաշտպանական կամ հարձակողական գործողություններ իրականացնելու համար սա վճռականորեն բավարար չէ: Այս առումով ավելորդ էլ է ասել, որ ՀՀ Զինված ուժերը, ի տարբերություն Աֆղանստանում գործող թալիբների կամ Մերձավոր Արևելքում գտնվող Իսլամական պետության անկանոն մարտական խմբավորումների և նույնիսկ, ինչու չէ՝ 1992-1994թթ. Արցախյան ազատամարտի հայկական զինված ուժերի կառուցվածքային տիպի, բարեբախտաբար վաղուց արդեն ունեն ժամանակակից ու կանոնավոր տեսք՝ զրահատանկային, հրթիռահրետանային, ՌԷՊ, մոտոհրաձգային և օդային տարրերի համակարգային կիրառմամբ: Այս առումով հասկանալի է, որ, աճած լինելով ընդհուպ մինչև այս մակարդակ և սա համարելով իսկական մի ձեռքբերում, մենք սրա հետ միասին նաև ուղղակի դատապարտված ենք ունենալ հզոր օդուժ և ապահովել կայուն օդային գերակայություն, քանզի հակառակ պարագայում, կրկնեմ, մենք կիջնենք անընդունելի այն մակարդակին, որն առկա է անկանոն պայքարի հակված իսլամական նույն մոջահեդների ջոկատների պարագայում: Սա, բնականաբար, հետքայլ է և սկզբունքորեն իսկ անընդունելի է մեզ համար, մանավանդ այն պարագայում, երբ, ի տարբերություն նույն թալիբների կամ Իսլամական պետության գրոհայինների, մեր զինված ուժերը խնդիր ունեն տարածք պահել, այլ ոչ թե ուժեղ հարված ստանալու պարագայում ցրվել և դիմադրություն կազմակերպել անկանոն մարտավարությամբ: Բացի այս մեր Զինված ուժերի առջև խնդիր է դրված նաև առիթի դեպքում զրահատանկային և հրթիռահրետանային հարվածներիի կոմբինացված ու արդյունավետ կիրառմամբ հաջող հակահարձակման անցնել: Հասկանալի է, որ այս պարագայում թալիբյան կամ իսլամական պետության գրոհայիններին բնորոշ մարտավարությունը մեզ համար ոչ միայն հետքայլ է, այլ այն նաև մեզ կդատապարտի անհեռանկար մի մարտի ու ցավալի պարտության, քանի որ այդ պարագայում սկզբունքորեն իսկ կբացառվեն նույն զրահատանկային, հրթիռահրետանային կամ նույնիսկ ՌԵՊ միջոցների համալիր կիրառումը, իսկ այդ դեպքում ժամանակակից համազորային մարտում անհնար է կյանքի կոչել այն խնդիրները, որոնց մասին արդեն խոսվեց և որոնք դրված են մեր Զինված ուժերի առջև: Ի վերջո ամենագնացների վրա դրված խոշոր տրամաչափի գնդացիրներով հարձակման չես գնա և չես կարողանա հույս ունենալ ապահովել հակառակորդի էշելոնացված պաշտպանության ճեղքում ու դա, կրկնենք, այն պարագայում, երբ օդից քեզ կհարվածեն հակառակորդի օդային միջոցները:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (07.04.2019), Տրիբուն (06.04.2019)

  17. #2021
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    8,257
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այժմ ճկունության մասին: Այս հատկանիշը, որը ռազմարվեստում միշտ ու հատկապես այսօր որոշիչ դեր ունի, հարգելի Լևոն Պողոսյանի կողմից աղավաղվել է և նույնիսկ ավելին՝ հեղինակի մոտ այն նույնիսկ հեգնական երանգավորում է ստացել: Այս ամենին ես ընդամենը կարճ մի հարցով կարող եմ պատասխանել՝ իսկ այս լարվածության ու հագեցվածության պարագայում սովորական հաուբիցով կրակելը չի՞ կարող բերել էսկալացիայի: Վերջապես չմոռանանք, որ, եթե կողմերի կամ կողմերից նույնիսկ մեկի կողմից կա պատերազմ սկսելու ցանկություն, ապա պատերազմը ցանկացած դեպքում կսկսվի և այստեղ նույնիսկ հաուբիցային կրակոցը չէ, այլ ընդամենը Բրաունինգ տիպի ատրճանակի մեկ կրակոցը կարող է պատերազմի բերել, ինչպես եղավ 1914 թ-ի հունիսի 28-ին Գավրիլո Պրինցիպի, Ֆրանց Ֆերդինադի և Առաջին Համաշխարհային պատերազմի պարագայում: Այսպիսով, այո, մեկ կրակոցը իհարկե կարող է էսկալացիայի բերել, ավելին՝ այն դրան բերել է մի քանի անգամ, անկախ առաջին կիրառողի հանգամանքից, սակայն, առհասարակ արդեն ընթացող էսկալացիայից խուսափելը կանխավ սեփական երկիրը պարտության դատապարտել է նշանակում և հասկանալի այս մոտեցումը, կարծում եմ, հետագայում քննարկելու կարիք ուղղակի չունի: Եվ, դրան հակառակ, քիչ չեն դեպքերը երբ մեկ պետություն անգամ խոցել է մյուսի ինքնաթիռը չգտնվելով նույնիսկ պատերազմի մեջ, սակայն այդ դեպքերը պատերազմի չեն բերել, քանի որ եղել են բալանսի ու այլ հարցեր:

    Ինչ վերաբերվում է իրական ճկունությանը, ապա այն այլ տեղում է, որտեղ հեղինակի մտքով իսկ չի անցել այն փնտրել և, հավանաբար, նա չէր էլ կարող այդ անել զուտ մասնագիտորեն: Իրական ճկունությունը հստակ գործակիցներ ունի, որն արտահայտվում է ի դեմս օպերատիվ պատրաստության ու կիրառման ժամանակահաշվարկի, միաժամանակյա հարվածների ուղղությունների, կիրառման խորությամբ, դիրքի փոփոխությամբ և բազում այլ հանգամանքներով:

    Սրանք ռազմական գիտության աքսիոմներ են և, որպեսզի ավելի հասկանալի լինեմ, ասեմ կարճ` բազմաֆունկցիոնալ կործանիչը դա միաժամանակ և “Իսկանդեր” ու “Ս-300” է, և ՌԷՊ-ի միջոց է: Ասվածը հիմնավորենք մի պարզ համեմատությամբ՝ “Իսկանդեր”, “Լոռա”, “Պոլոնեզ” և նման այլ միջոցների մարտական վիճակի բերման ժամանակը զգալիորեն ավելի մեծ է, դրանց արձակման վայրի փոփոխությունը հնարավոր չէ արագ կյանքի կոչել և կախված է բազում այլ հանգամանքներից, իսկ կործանիչը, ընդհակառակը, դա անում է անհամեմատ ավելի արագ, ընդ որում վերջինիս թևերի տակ եղած “իսկանդերանման” միջոցները հակառակորդի ՀՕՊ-ի համար ավելի բարդ է հայտնաբերելը: Ասեմ ավելին և միգուցե պարոն Պողոսյանը կզարմանա, սակայն կործանիչը այսօր արդեն և ապագայում կարող է կիրառել նաև բալիստիկ հրթիռներ, ընդ որում՝ միանգամից երկու և ավելի հատ: Ավելին, միգուցե ֆիզիկոսի համար զարմանալի է, բայց կործանիչից արձակված բալիստիկ հրթիռը, շնորհիվ արձակման բարձրության և արագության, ավելի մեծ հեռահարություն է ստանում:

    Ինչ վերաբերվում է օդային գերակայությունը ապահովելուն ուղղված այն թեզին, որ վերջինս կարող է հասուն լինել զուտ միայն ցամաքային ՀՕՊ միջոցներով, ապա այս կապակցությամբ կան հստակ թվեր: Իրոք, փորձը ցույց է տալիս, որ բարդ-կոմբինացված օդային հարձակման միջոցներով հասցված հարվածների դեպքում ամենահագեցած ՀՕՊ-ը այսօր կարողանում է խոցել միջոցների առավելագույնը մինչև 2-3 տոկոսը: Այսինքն չի կարելի “Իսկանդերին”, “Սմերչին” և նման այլ միջոցներին դիտարկել առանձին ՙսուպերմեններ՚, ինչպես թերևս նաև կործանիչին, որը, սակայն, այնուհանդերձ ավելի մեծ հնարավորություներ ունի: Սիրիայում իրականացված ցամաքային ՀՕՊ-կործանիչ հակամարտության վերջին թարմ օրինակները միայն հաստատում են այս տեսակետը: Այս կապակցությամբ ավելացնենք, որ իրական կյանքում դուելային մարտեր օդուժի, հրթիռի և ՀՕՊ-ի միջև գրեթե չեն լինում: Այստեղ կա մի ավելի կարևոր այս ամենը իրար հետ միասին ավելի հզոր են, քան առանձին առանձին:

    Տեղեկանք. Ի դեպ “Պանցիրով” “Լոռա” խոցելը հին հեքիաթ է: Կարծում եմ ֆիզիկոսը լավ պետք է իմանա, որ 1000 մ/վ թիրախների արագության դեմ ստեղծված հրթիռը չի կարող խոցել 2-4 կմ/վ արագությամբ ուղիղ անկում ապրող հրթիռին, որ ընդամենը հիսուն կգ-ից էլ պակաս քաշ ունեցող հրթիռը չի կարող արդյունավետ լինել մեկ տոննայից ավելի հրթիռի դեմ: Որպես օրինակ հիշացնենք որ MIM-104 հրթիռը իր 90 կգ մարտական մասով հարվածում էր 5 տոննանոց հրթիռին, բայց արագության պայմաններում վնաս չէր կարողանում պատճառել, դրա համար այլ լուծումներ գտնվեցին: Ու դեռ չեմ ասում, որ “Պանցիրի” արդյունավետությունը առհասարակ շատ կասակածելի է անգամ իր տիրույթում և դրա մասին բազմիցս ենք մասնագիտական որակումներ տվել: Ֆիզիկոսը պետք է իմանա, որ “Պանցիրի” հրթիռը բիկալիբրային է և ակտիվ էներգիա չունի, հետևաբար մեծ ճկունության ու արագության թիրախների դեմ պայքարելու այն ունակ չէ:

    Ողջ վերոգրյալի կապակցությամբ պետք է ավելացնել նաև հետևյալը: Կործանիչը վերգետնյա հարվածային և պաշտպանական միջոցների ցանցային կառավարման օղակ է, որի դերը չի փոխարինում վերգետնյա միջոցը: Սա բարդ և մասնագիտական հարց է և, կրկին հաշվի առնելով հոդվածի ծավալները, այս հարցով շատ տարածվել չեմ կարող:

    Օրինակ՝ ջախջախիչ հարված հասցնի կառավարման համակարգին ու ռազմավարական օբյեկտներին: Այդ խնդիրը լավագույնս լուծում է «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռների համալիրը, իսկ կործանիչ-ռմբակոծիչ ավիացիայիան ոչ”: Այս միտքը պարոն Լ. Պողոսյանինն է: Պատասխանենք - ռազմավարական օբյեկտներին մեկ զենքով հասցված հարվածները երբեք չեն կարող արդյունավետ լինել: Դրանց համար հարկավոր են կոմբինացված հարվածներ: Հաշվի առնելով հոդվածի ծավալները և հետաքրքրիվողներին խորհուրդ տալով դիտարկել մեր այլ աշխատանքը, Ա. Հովհաննիսյան. Ռազմավարական օբյեկտներին օդային հարձակման միջոցներով հասցվող հարվածների արդյունավետության հարցի շուրջ: ՀԲ. 2018. 1-2 (95-96), էջ. 185-203, այստեղ ընդամենը մի կարճ դիտարկում անենք: Իրոք, եթե անգամ չհաշվենք “Իսկանդերի” հրթիռների քանակն ու կրող մարտագլխիկի քաշի սահմանափակումը, դրանով հասցված հարվածը պահանջում է միաժամանակյա կամ հետագա լրահետախուզում, որը հիմնականում արվում է թռչող սարքերի միջոցով: Սրան հակառակ, կործանիչի դեպքում, որը կարող է այդ հարվածը հասցնել տարբեր միջոցներով, այդ լրահետախուզումը անում է անձամբ կամ իր ղեկավարությամբ աշխատող ԱԹՍ-ով: Այսինքն այս գործողության ժամանակ առնվազն մեկ օղակ պակասեց և, հարվածի կրկնության անհրաժեշտության դեպքում, ինչը նման դեպքերում ավելի շատ օրինաչափություն է քան բացառություն, հակառակորդը շանս չունի դիրքը լքել, քանզի կործանիչը վերահսկողության տակ է պահում իրավիճակը:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (07.04.2019), Տրիբուն (06.04.2019)

  19. #2022
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    8,257
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Պարոն Պողոսյանի արդեն իսկ հիշատակված հոդվածի կապակցությամբ հատուկ քննարկման է արժանի վերջին 20-30 տարիների ըթացքում ՀՕՊ-Օդուժ պայքարի մասին թեզը:

    Ամենից առաջ ասեմ, որ սա ընդամենը հնացած ու մաշված մի երգ է: Իրականում վերջին 20-30 տարում ամերիկյան և իսրայելական օդուժը առնվազն մի քանի անգամ կոտրել են Սիրտի, Բեքքայի, Բաղդադի և Սերբիայի լավագույն ՀՕՊ համակարգերն իրենց լավագույն մարտավարական լուծումներով, համակարգեր, որոնց կրակի խտությունը զիջում էր միայն ԽՍՀՄ-ՌԴ Մոսկովյան օկրուգի հագեցվածությանը: Եվ առհասարակ, 1967-1968 թվականներից սկսած ՀՕՊ համակարգերի արդյունավետությունը, միջինը 10 հրթիռի ծախսով մեկ թիրախի վրա, կազմում է 2-3 տոկոս: Սա բարդ է ընդունելը, բայց ինչպես ասում են թվերը զորեղ են, իսկ փաստերը՝ համառ: Այս խնդրի կապակցությամբ հիմնական տեղեկատվությունը կրկին ամփոփել եմ արդեն իսկ հիշատակված գրքումս և առիթի դեպքում պատրաստ եմ շարունակել այս քննարկումը գրքումս բերված օրինակների հիման վրա:

    Իրական պատերազմը դա զորավարժություն չէ, երբ ՀՕՊ միջոցը մեկ-երկու հրթիռով թիրախ է խոցում: Պետք է հասկանալ, որ իրական պատերազմի դեպքում մենք մտնում ենք այլ դաշտ: Պարոն Լ.Պողոսյանը բերում է տարատեսակ ՀՕՊ համակարգերի պարամետրեր և այլն: Կարճ ասեմ, դրանք բոլորը հետաքրքիր են, սակայն ռազմի գործը միշտ առաջ են տանում հարձակման միջոցները: Ավելին, եթե նույնիսկ խնդիրը դիտարկենք զուտ կոնցեպտուալ հարթության մեջ, ապա թվարկվածները բոլորը պատասխաններ են, ոչ թե մարտահրավերներ: Ռազմական գործում հայտնի կանոն է, որ հաղթում է միայն մարտահրավեր ստեղծողը, իսկ պատասխան տվողը կարող է առավելագույնը հույս ունենալ միայն հավասարակշռության պահպանման վրա: Ի դեպ ասեմ, որ իրականում Ադրբեջանը 18 հատ “Ս-300ՊՄՈւ-2 (С-300ПМУ-2)” զենիթա-հրթիռային համալիր չունի:

    Նույն հոդվածում պարոն Պողոսյանը սխալ թվեր է ներկայացնում նաև կործանիչի շահագործման արժեքի և օդաչուների պատրաստման մասով: Այդպիսի թվեր ուղղակի չեն կարող լինել նույնիսկ զուտ տեսականորեն: Իրոք, եթե հիմնվենք հեղինակի թվերի վրա, ապա կստացվի որ ՌԴ օդուժում եղած մոտավորապես մոտ 550 միավոր “T-10C” պլատֆորմի ինքնաթիռների երկու անձնակազմ ունենալու դեպքում միայն թիռչքների կազմակերպման համար ծախսերը, չհաշված ոչ մի այլ ծախս, կազմում են ավելի քան 5 միլիարդ դոլար: Հասկանալի է, որ սա անհնար է, քանի որ ՌԴ օդուժում կան թվով եռակի անգամ ավելի շատ այլ ինքաթիռներ, օրինակ ավելի թանկարժեք սպասարկվող “МиГ-31”-երը, ծանր ռմբակոծիչները և այլն, որոնց փաստացի շահագործումը, սպառազինության կիրառությունը ոչ պատերազմում և այլն կարող են դառնալ մի քանի տասնյակ միլիարդ դոլար: Իրականում ՌԴ ողջ օդուժի բյուջեն չի գերազանցում երկու տասնյակ միլիարդ դոլարը, որը բաշխվում է ավելի քան 1.100 միավոր մարտական ինքնաթիռների և նույնքան մարտական ուղղաթիռների միջև՝ չհաշված տրանսպորտային ավիացիան, ռազմաբազաները ու բազում այլ սպասարկման ծախսերը: Ավելին, այս զորատեսակում միայն 150.000 զինծառայող ստանում է միջինը 40-50 հազար ռուբլի աշխատավարձ: Դժվար չէ հաշվելը թե սա որքան գումար է կազմում:

    Պարոն Պողոսյանի բերված 5 միլիարդի մասին պնդումը չի հիմնավորվում նաև հարցը մեկ այլ կողմից դիտարկելիս: Իրոք, ամերիկյան հինգերրորդ սերնդի “F-22”-ի մեկ ժամվա թռիչքային ծախսը կազմում է 19.750 դոլար: Պարզ է, չէ՞, որ ամերիկյան նոր սերնդի կործանիչի շահագործումը ավելի թանկ է, քանի որ այն նոր սերնդի մեքենա է, ավելի քիչ է արտադրվել, հագեցած է ավելի թարմ սարքավորումներով, շահագործվում է ավելի լայն տիրույթներում, ընդ որում օգտագործելով օդային լիցքավորման կետեր, և այլն: Համեմատության համար նշենք, որ ամերիկյան կործանիչի քանակը կազմում է 190 միավոր, իսկ “Սու-30”-երի քանակն աշխարհում անցնում է 1000-ից, եթե չհաշվենք, որ շարժիչների ու այլ ծախսատար սարքավորումների հիման վրա ստեղծված “T-10C” պլատֆորմների ընդհանուր քանակը անցնում է մի քանի հազարը: Եվ վերջապես նշենք, որ “Սու-30ՍՄ”-ը 7-8 տոննա վառելիքը ծախսում է ոչ թե մեկ ժամում այլ՝ չորս-հինգ անգամ ավելի ժամանակահատվածում, ընդ որում նա կարող է թռչել ավելի քան երկու հազար կմ: Ինչ վերաբերվում փոքր տարածքի խնդրին, որը հեղինակը բարձրացնում է Հայաստանի Հանրապետության պարագայում, ապա դա առհասարակ ծիծաղելի է: Նշված կործանիչի կտրուկ շրջադարձի շառավիղը կազմում է մի քանի հարյուր մետր, իսկ ոչ կտրուկ շրջադարձինը՝ երեք-չորս հազար մետր:

    Ողջ վերոգրյալի կապակցությամբ ուզում եմ ավելացնել նաև հետևյալը: Միանշանակ է, որ Սու-30ՍՄ-ները չեն գործելու միայնակ, այլ դրանք պետք է կիրառվեն օդային այլ միջոցների հետ միասին մեկ համակարգում: Այսպես և ճիշտ է, և ապահովվում է անհրաժեշտ ճկունություն, և այս ուղին ավելի քիչ ծախսատար է: Իրոք, ի դեմս Սու-30ՍՄ-ների, լավագույն հարվածային միջոցներով հակառակորդի ռազմական մեքենայի մեջքը կոտրելուց ու օդային ամուր գերակայություն հաստատելուց հետո մենք կարիք կունենաք գրոհիչների և նույնիսկ հարվածային ուղղաթիռների, որոնք ավարտին կհասցնեն հակառակորդի ջախջախումը: Այս առումով հատկանշական է, սակայն, որ ոչ մի գրոհիչ, առավել ևս՝ հարվածային ուղղաթիռ, չի կարող արդյունավետ գործել առանց օդային հստակ գերակայության հաստատման, քանզի հակառակ պարագայում այդ մեքենաները հակառակորդի կործանիչների համար ուղղակի շարժական թիրախներ կդառնան:

    Այսպիսով անկասկած է, ու սա հստակորեն արտահայտված է ՀՀ զինված ուժերի զարգացման հայեցակարգում, որ մարտական ինքնաթիռներն ու ուղղաթիռները ևս պետք է կատարելագործվեն ու թարմացվեն, սակայն ամբողջ խնդիրն կրկին նրանում է, որ, եթե ունես նման մարտական սարքեր, ապա դրանց արդյունավետ կիրառման համար հարկավոր է գլխավոր շարակազմի մարտական պահապանման ապահովումն ի դեմս բազմաֆունկցիոնալ-կործանիչի, առանց որի բոլոր այլ սարքերը դատապարտված են: Եվ վերջապես պետք չէ, մոռանալ, որ մեր հակառակորդը ևս կործանիչներ ունի:

    Որպես վերջաբան կրկին նշենք, որ պարոն Պողոսյանի ողջ հոդվածը հիմնված է Լյուդենդորֆյան “պատրաստվել անցած պատերազմին” և Օգարկովյան “պատասխան կործանարար հարվածի” հայեցակարգերի խառնուրդի վրա: Այդ հոդվածում ոչ մի խոսք չկա այն մասին, որ պետք է զարգացնել համալիր գործիքակազմ, միավորել օդուժն ու ՀՕՊ-ը, այնտեղ չի խոսվում այն մասին, որ ԱԹՍ-ները պետք է զարգանան և, ցանցահարթակակենտրոն կիրառմամբ, այլ հարձակման միջոցների հետ միասին ենթարկեցվեն օդային գերակայության թագավորներին ի դեմս ապագա պատերազմների գլխավոր հարվածային հերոսի՝ բազմաֆունկցիոնալ կործանիչի: Այդ հոդվածում նաև ոչ մի խոսք չկա այն մասին, որ ՌԷՊ-ը վաղուց արդեն ընդամենը միայն մարտական ապահովում չէ, այլ առանձին մարտի մի տեսակ և, եթե այն չի իրականացվում վերևից ներքև, ապա քիչ արդյունավետ է: Պարոն Պողոսյանի մոտ նաև ոչ մի խոսք չկա համակարգային զարգացման մասին, չի ասվում, որ ակտիվ նախաձեռնողական ռազմավարությունը ենթադրում է նաև ցամաքային զորքերի այլ մոդել, որի կիրառությունը իր հերթին փոխում է շատ բան: Ցավոք նման բաներ պարոն Պողոսյանի մոտ չկան և չէին էլ կարող լինել, քանի որ դրա համար պետք է լինել համապատասխան մասնագետ:

    Վերջում ավելացնեմ, որ, բնականաբար պետական գաղտնիքի պահպանման պայմանների ապահովմամբ, ՀՀ ՊՆ-ը միշտ բաց է նմանատիպ քննարկումների համար՝ ականջալուր լինելով և առնվազն պատրաստ լինելով քննարկել ՀՀ զինված ուժերի հզորացմանը միտված ամեն մի ողջամիտ առաջարկ:
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (07.04.2019), Տրիբուն (06.04.2019)

  21. #2023
    Acta est fabula! Անվերնագիր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.03.2012
    Տարիք
    23
    Գրառումներ
    1,232
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռազմական ուսումնական հաստատություններում կդասավանդվեն ռազմապարեր, հետո դրանք կներմուծվեն բանակ

    https://armtimes.com/hy/article/158965
    Մարտական դիրքում ծառայելու ժամանակ, գիշերները, մեկ-մեկ, մտածում էի՝ «լավ, ի՞նչն ա մեր բանակի անմխիթար վիճակի պատճառը․ սնունդը՞- երբ տուշոնկի համից ներգանգային ճնշումդ բարձրանում էր, համազգեստը՞-երբ 8 ամիս մեկ էին տալիս, իսկ որակն էլ նենց էր, որ ձմեռվա ցրտին դողղացնելով մտածում էիր՝ տենաս էս գիրշերը կլուսացնե՞ս․ մայկա-տռուսիկը՞- որ 24 ամսվա մեջ 10 անգամ չփոխեցինք։ Սպաները՞- որ ով ոնց հասցնում թալանում էր, թե՞ նույն սպաների տգիտությունը, որ նույնիսկ Գալուստ Սահակայնը կնախանձեր։ Միգուցե զենքն ու զինամթե՞րքն էր խնդիրը, որ օրինակը իմ ավտոմատը 1988 թվականի էր, ու ակոսները նենց էր մաշել, որ 500 մետր հեռավորության վրա գտնվող թիրախը խոցելու համար հարկավոր էր 10սմ փողը ձախ պահել․․․ պարզվում ա՝ չէ ախպեր ջան։ Մեզ պարն էր պակասում, գրողը տանի՝ ՌԱԶՄԱՊԱՐԸ:

    Ապագա սպաներին ու զինծառայողներին սովորեցնելու են օրինակ, «Յարխուշտա», քոչարիների մեծ տեսականի՝ Կարնո քոչարի, Սասնա քոչարի, Մշո քոչարի, Ալաշկերտի քոչարի, «Քաջաց խաղ», «Իշխանաց պար», Շատախի «Ռազմապար», Շատախի «Քերծի», Սասունի «Պոզարե»:

    Պատկերացնո՞ւմ եք գիշերվա 3-ին պոստում տղերքով Սասունի «Պոզարե» բռնեն, կամ ասենք Շատախի «Քերծի»։ Բա հլը թուրքի վիճակը պատկերացրերք․ Խեղճերին վայթե մանանեխի սերմն էլ չփրկի․․․ Եվ, միգուցե, հենց այդ ժամանակ թուրքերը հասկանան, որ մենք հավերժ ենք մեր լեռների պես,իրենք հողմերի պես կկորչեն վայրագ․․․»:


    Ընդհանրապես, կարելի ա հետևել ու տեսնել թե էս մեթոդը ինչքանո՞վ արդյունավետ կլինի, ու հետագայում կիրառել ՀՀ մնացած ոլորտներում։ Այ օրինակ, դասատուները մինչև դասը սկսելը առավտովա 9-ի կոմերը մի հատ ու ուսի տան «Քաջաց խաղ» պարեն, որ դպրոցը թնդա․ կամ ասենք ազգային ժողովում մինչև նիստ սկսելը՝ սաղովի «Ալաշկերտի քոչարի» բռնեն, դիմացից պարողն ու թաշկինակ բռնողն էլ լինի ազգային ժողովի նախագահը․․․:
    A long time ago, in a galaxy far, far away...

  22. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (17.04.2019), Lion (17.04.2019), Varzor (17.04.2019), Արամ (17.04.2019), Ծլնգ (17.04.2019), Յոհաննես (17.04.2019), Վիշապ (17.04.2019), Տրիբուն (17.04.2019)

  23. #2024
    Պատվավոր անդամ Վիշապ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Կալիֆորնիա, գյուղ Արևահովիտ
    Գրառումներ
    5,151
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Անվերնագիր-ի խոսքերից Նայել գրառումը
    Մարտական դիրքում ծառայելու ժամանակ, գիշերները, մեկ-մեկ, մտածում էի՝ «լավ, ի՞նչն ա մեր բանակի անմխիթար վիճակի պատճառը․ սնունդը՞- երբ տուշոնկի համից ներգանգային ճնշումդ բարձրանում էր, համազգեստը՞-երբ 8 ամիս մեկ էին տալիս, իսկ որակն էլ նենց էր, որ ձմեռվա ցրտին դողղացնելով մտածում էիր՝ տենաս էս գիրշերը կլուսացնե՞ս․ մայկա-տռուսիկը՞- որ 24 ամսվա մեջ 10 անգամ չփոխեցինք։ ...
    Էս դու բանակում անհատական տուշոնկա ես կերել, համազգեստդ 8 ամիսը մեկ փոխել են, հլը նույնիսկ տռուսիկ մայկա էլ են տվել ու դեռ դժգոհ ես :Ճ Վոտ մալաձյոժ...
    Դժվարին հանգամանքներում ժողովրդին կարող է փրկել հերոսությունը, սակայն նրա մեծությունը որոշում է միայն մանր առօրյա առաքինությունների ամբողջությունը:
    Գյուստավ Լեբոն

  24. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Varzor (17.04.2019), Անվերնագիր (17.04.2019), Ծլնգ (17.04.2019)

  25. #2025
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    7,848
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Էս եզությունը դեռ չեք քննարկո՞ւմ։

    Հայաստանում գործող ռազմական ուսումնական հաստատությունների կրթական ծրագրերում նախատեսվում է ներառել ռազմապարեր: Այնուհետեւ այդ պարերը կներմուծվեն նաեւ զինված ուժեր:

    Նախաձեռնության հեղինակը ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, «Կարին» ավանդական երգի-պարի հիմնադիր Գագիկ Գինոսյանն է: Ծրագիրը նախ կփորձարկվի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, կորոշվի դրա բարոյահոգեբական ազդեցությունը այնտեղ կրթություն ստացող երիտասարդների վրա, կգնահատվեն ծրագրի թերություններն ու առավելությունները եւ անհրաժեշտ շտկումներից հետո այն կներդրվի առավել մեծ ծավալով:
    Ամբողջական հոդվածը՝ https://armtimes.com/hy/article/158965

    Էսօր նոր իմանում եմ, որ նույն «տրամաբանությամբ» բանակում կիրակի օրերին պարտադիր են կինոդիտումները, անկախ նրանից, թե քանի անգամ ես տեսել, կամ ինչքանով ա կոնկրետ քեզ դա հետաքրքիր։
    Իմ վերաբերմունքն արդեն պարզ ա։ Հետաքրքիր են մյուսներինը։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

Էջ 135 139-ից ԱռաջինԱռաջին ... 3585125131132133134135136137138139 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Հայկական բանակ
    Հեղինակ՝ Lancet, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 81
    Վերջինը: 29.01.2018, 14:20
  2. Ծնունդդ շնորհավոր Հայոց բանակ
    Հեղինակ՝ armen9494, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 15
    Վերջինը: 05.02.2012, 15:17
  3. h.s.-ն գնումա բանակ
    Հեղինակ՝ s_hrayr, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 09.06.2010, 01:58
  4. Ես գնացի բանակ.
    Հեղինակ՝ AMzone, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 37
    Վերջինը: 04.06.2009, 20:46
  5. Հայ-ը գնում ա բանակ...
    Հեղինակ՝ Lapterik, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 33
    Վերջինը: 18.06.2007, 00:08

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •