Chuk-ի խոսքերից
Հիմա մի հատ մանկական հարց տամ:
Հիմա որ հարգարժան պարոն Հովհաննիսյանը հայտարարեց, որ ոչ մի թիչ հող չենք զիջելու, ուրեմն չե՞նք զիջելու:
Հարց 2. Իսկ եթե զիջեցինք, ի՞նչ եք ասելու պարոն Հովհաննիսյանին:
Հարց 3. Իսկ պարոն Հովհաննիսյանը ի՞նչ լծակներ ունի, իր ասածն իրականացնելու համար:
Հարց 4. Իսկ սա պարոն Հովհաննիսյանի որերո՞րդ բարձրագոչ, ոչինչ չասող հայտարարությունն է: (նախավերջինը հիշում եմ՝ «Ո՛չ, ներկաներին, ո՛չ նախկիններին», ինչ-որ բան դուրս չեկավ իրա ասածից):
Հարց 5. Իսկ դու կամ որևէ ուրիշ մեկը կարո՞ղ է ռեալ լուծում առաջարկել հող չզիջելու, որովհետև, ճիշտն ասած, ես էլ չեմ ուզում ոչ մի գրամ հող չզիջել, բայց ինչ-որ տարբերակ չեմ տեսնում: Գուցե լուսավորեք, բացեք կույր աչքերս:
Հարց 6. Եթե վաղը ասենք ՀՀՇ-ն հայտարարի, որ Մասիսը ետ ենք վերցնելու, նա կունենա՞ բարոյական իրավունք մյուս բոլոր կուսակցություններին, ովքեր ասում են, որ դա հնարավոր չէ, հայտարարել դավաճան: Սա նույն Ձեր ասած տրամաբանությունն է:
Գործ թող անեն, գործ: Թե չէ հայտարարություններ, ներեցեք, բայց ես էլ կարող եմ անել:
Հ.Գ. Ի դեպ, ձեր հանճարեղ տրամաբանությամբ, ես էլ եմ դավաճան, որովհետև ես էլ եմ խոսում հողեր զիջելու, իսկ ավելի ճիշտ որոշակի փոխզիջումային քաղաքականության մասին: Դե՛... բարև ձեզ էլի: Հարգանքներիս հավաստիքը:
Էջանիշներ