Վերջերս Հայաստանի նորանկախ պատմության մեջ պատմական իրադարձություն տեղի ունեցավ: ԱԺ ամբիոնից Վահան Հովհաննիսյանը հայտարարեց, որ ոչ մի թիզ հող չենք զիջելու և պատրաստ ենք միայն արժանապատիվ հաշտության:Սա առաջին դեպքն է, երբ նման բավական ազդեցիկ քաղաքական ուժը իր վրա նման պատասխանատվություն և քաջություն է վերցնում այսպիսի հայտարարություն անելու համար: Դեռևս ոչ մի ազդեցիկ ուժ նման քայլ չէր կատարել, համենայնդեպս ես չեմ հիշում:
Այսինքն, այս ամենից կարելի է ենթադրել, որ այսուհետ ՀՅԴ-ն բոլոր բարոյական իրավունքները ունի դավաճան հայտարարելու բոլոր այն մարդկանց և ուժերին, որոնք կխոսեն տարածքային զիջումների մասին: Այո', դավաճաններ և ես այդ բառից չեմ վախենում: Ինչևէ, դրական պրոցեսը սկսված է և լավ կլինի, որ նրա այս քայլին հետևեն բոլոր ազգային և առավել ևս ազգայնական ուժերը:
Հ.Գ. Ես այս ամենը գրելու համար սպասում եմ կոսմո-լիբերաստների հարձակումներին իմ վրա, որոնք վստահ եմ ինձ մեղադրելու էին դաշնակ լինելու մեջ, ուստի նախօրոք ուզում եմ ասել, որ այդ կուսակցության հետ ընդհանրապես ոչ մի կապ չունեմ:
ԿԵՑՑԵ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՐՑԱԽԸ:
Մոդերատորական: Վերնագիրը խմբագրվել ու դարձվել է փոքրատառերով: Ծանոթացեք ակումբի կանոնադրությանը: Միայն մեծատառերով վերնագրերը չեն թույլատրվում:
Էջանիշներ