Չգիտեմ, թե որքանով էր այս կոմպլիմենտը ամենահաջողը, բայց որ միայն այս եմ հիշում ու ծիծաղում, այդ հաստատ է:
Օլիմպիադայի էինք, մի վանաձորցի տղայի հետ էինք զրուցում, երկար զրույցից հետո, իմ լսելով, ասաց.
"Դու մոզիկ ես":
Ես ինձ շատ վատ զգացի, նեղված հարցրի.
-Ինչո՞ւ եմ մոզիկ: Մոզիկը դու ես:
Ինքն էլ զարմացավ, հետո հասկացավ, որ իրեն լավ չեմ լսել ու ավելի պարզ կրկնեց.
-Ես ասում եմ՝ դու մոզգ ես:
Հիմա էլ արդեն վատ զգացի, որ ինքս էի վիրավորել :![]()
Էջանիշներ