Տարօրինակ... տարօրինակ մա՛րդ արարած,
Մոմի լույսով խավարի մեջ համատարած
Կհալածես դու տեսլիքներ արևավառ...
Կխարխափես և խավարին չես հավատա...
...Վզիդ շղթա և թևերիդ ծանր կապանք՝
Դու կփորձես արծիվներին վայել ճախրանք...
Եվ այս կյանքի մեծ բանտի մեջ բազմակամար
Դու կխեղդվես, շղթաներիդ չես հավատա...
...Տարօրինակ... տարօրինակ մա՛րդ արարած,
Քո ձեռքերով հողին կտաս կյանքեր ծաղկած...
Կզգաս դեմքիդ մահվան քամին և հողմահար
Կընկնես անշունչ, սակայն մահվան չես հավատա...
Էջանիշներ