User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ինչպիսին եք գտնում Արթուր Մեսչյանի երգերը

Քվեարկողներ
243. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • շատ լավ

    151 62.14%
  • լավ

    63 25.93%
  • վատ

    20 8.23%
  • շատ վատ

    9 3.70%
Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 322 հատից

Թեմա: Արթուր Մեսչյան

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    only god can judge me Doberman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.06.2007
    Տարիք
    35
    Գրառումներ
    101
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Արթուր Մեսչյան

    http://depositfiles.com/files/k73wmd96c
    Ես էլ mp3 տարբերակը <<Ահա և վերջ...>>
    Big Doberman
    life goes on

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.


  3. #2
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Արթուր Մեսչյան

    Սիրտս կարյունի աշխարհի ցավով,
    Որքա՜ն տառապանք, Աստված իմ, չորս դիս,
    Կյանքի դաշտերից փչող ամեն հով
    Հառաչ ու կսկիծ կզարնե դեմքիս

    Անմեղ զոհերի արյունով եռուն
    Հողը ոտքիս տակ կմնա միշտ թաց,
    Եվ նոր վճիռներ իմ շուրջն, ու հեռուն
    Կծնվեն մարդիկ արյունով հարբած

    Սրի ու սովի կդառնան ավար
    Լույսի պես պայծառ մանուկներ սիրուն,
    Եվ ոտքի կոխան հասկեր անհամար`
    Աշխատավորի քրտինքով օծուն

    Ես ինչպե՞ս նստեմ խնջույքի սեղան
    Եվ ըմպեմ ուրախ վայելքի գինին,
    Երբ որ կխլեն մարդիկ անվարան
    Որբի բերանից պատառը հացի

    Աստված իմ, որքա՜ն անարդար վճիռ,
    Ինչպե՞ս կարող եմ քար դնել խղճիս
    Կյանքեր թևաբեկ և թշվառագին
    Աշխարհի ցավով հիվանդ է հոգիս
    Աշխարհի ցավով հիվանդ է հոգիս
    Աշխարհի ցավով հիվանդ է հոգիս:
    Վերջին խմբագրող՝ Ռուֆուս: 17.12.2009, 15:03:

  4. #3
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Արթուր Մեսչյան

    Մոդերատորական: Կրկին եմ հիշեցնում, որ թեման նվիրված է Արթուր Մեսչյան ԵՐԱԺՇՏԻՆ, թեման բացված է Երաժշտություն բաժնում, ուստի խնդրում եմ քննարկեք նրա երգարվեստը, այլ ոչ թե քաղաքական հայացքները: Քաղաքականությունը քննարկեք համապատասխան բաժնում Քաղաքական քննարկումներ՝ թեմայից դուրս թեմայում:
    I may be paranoid but no android!

  5. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (20.12.2009), Արիացի (17.12.2009), Դատարկություն (17.12.2009), Շինարար (17.12.2009)

  6. #4
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Արթուր Մեսչյան

    Շատ կուզենայի սիրել ու լսել, բայց մոտս չի ստացվում ի՞նչ անեմ
    Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
    Ժողովուրդ

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sunny Stream (29.12.2009), Կաթիլ (19.12.2009), Շինարար (18.12.2009)

  8. #5
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Արթուր Մեսչյան

    Մոդերատորական: Հարգելի silvard նմանատիպ գրառումներ էլ չանեք, քանի որ դուք չէ, որ պիտի ասեք կամ որոշեք, թե ուրիշները որևէ բան որոշելու իրավունք ունեն, թե ոչ: Ամեն մարդ ունի իր կածիքը, որը կարող է լինել թե բացասական, թե դրական: Աշխատեք հարգել դիմացինի կարծիքը, այլապես նմանապես գրառումները կջնջվեն և կտուգանվեն:
    Վերջին խմբագրող՝ Kita: 18.12.2009, 13:27:
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  9. Գրառմանը 10 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (18.12.2009), Enigmatic (18.12.2009), Jarre (20.12.2009), Kuk (18.12.2009), REAL_ist (18.12.2009), Yellow Raven (19.12.2009), Արիացի (18.12.2009), Լուսաբեր (18.12.2009), Նարե (18.12.2009), Ռուֆուս (18.12.2009)

  10. #6
    Eta Pegasi Sunny Stream-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2006
    Հասցե
    Pegasus constellation
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,603
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Արթուր Մեսչյան

    Մեջբերում Լուսաբեր-ի խոսքերից Նայել գրառումը
    Շատ կուզենայի սիրել ու լսել, բայց մոտս չի ստացվում ի՞նչ անեմ
    լրիվ հասկանում եմ... ինձ նախևառաջ նյարդայնացնում է իր՝ ութսունականների երաժշտական ձևավորումը՝ Քեննի Ջիոտ. տանել չեմ կարողանում էդպիսի երաժշտություն, բայց երբ նույն երգերը հասարակ ակուստիկ կիթառով կամ թեկուզ էլեկտրոնային, բայց նորմալ գործիքավորմամբ են նվագում, մեծ հաճույքով լսում եմ. էդպես շնորհիվ կիթառ նվագող ընկերներիս, բավականին սիրեցի իր երգերը. մեկ-մեկ էլ խոսքերն են շատ պաթետիկ թվում. բայց սիրում եմ որոշ երգեր շատ, ուղղակի շատ հազվադեպ կարող եմ իրեն էդպես դնել-լսել. ամեն դեպքում, շա՜տ եմ կարևորում իր ներկայությունն էսօր Հայաստանում. շատ շնորհակալություն ինտերվյուների հղումների համար, հենց հիմա լսում եմ ու վայելում նրա վերլուծությունները
    " I still ask myself the question: Is cinema more important than life ?"
    François Truffaut (այնպայման դիտեք - "The 400 Blows, or the Sea, Antoine, the Sea!")



  11. #7
    թափառական Lady SDF-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.10.2008
    Հասցե
    ԱՄՆ
    Գրառումներ
    69
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Արթուր Մեսչյան

    Մեսչյանի ֆենոմենալ ու սկանդալներով ուղեկցված համերգը Մոսկվայում

    Նոյեմբեր 3, 2009
    Գայանե Մանուկյան

    Որքան էլ մենք կորցնենք իրար այս խելագար կյանքում,
    Մի ծանոթ երգի մեղեդի մեզ նորից կբերի մեր տուն…


    Իմ հոգեկանն, ինձ թվում է, դեռ երկար պատրաստ չի լինի ընդունել ու հասկանալ Մեսչյանի մեծությունը, վայելում եմ այդ տաղանդի պտուղները փոքր-փոքր կտորներով: Վախենալով եմ մոտենում, որ ուրիշի փորձը չդարձնեմ իմ սեփականը, բայց պիտի ասեմ, նրա խոսքերը շատ են օգնում կողմնորոշվել ու չկորել մտքերի մեջ:

    Վերջապես հայկական երաժշությունը Մոսկվայում ներկայացավ մի որակով, որտեղ գերիշխում էր ինտելեկտը: Կարևոր չէր մթնոլորտը, մարդիկ: Կարևոր էր Մեսչյանը` իր խոսքերը ու արևելյան ալաբինաներից զզված հայերը` այդ խոսքի ծովի մեջ…

    Համերգն անցավ շատ լավ, քանի որ նախորդ օրը կատարված մի միջադեպի պատճառով քիչ էր մնում զրկվեինք Մեսչյանին, ինչպես ինքը խոստովանեց` վերջին անգամ Մոսկվայում լսելու վայելքից: Նախորդ օրը ժամանել էր Սերժ Սարգսյանը, և Արարատ Հայաթ ռեստորանում հավաքել էին հայ մեծահարուստներին` Շուշիի վերականգնման համար փող հավաքելու: Մեսչյանին հրավիրել էին ելույթ ունենալու, սակայն նա հայտարարեց որ հոնորարը` 30 000 դոլար , կտրամադրի Շուշիի վերականգնման ֆոնդին, և դրեց մի պայման, ըստ որի ելությը պիտի կայանար միայն անաղմուկ հանդիսատես ապահովելու դեպքում:

    Բայց շատախոս բերանները չզսպեցին, և կես ժամ անց Սպիտակները հեռանում են, Բոլորը վաճառվում են,ու Տարօրինակ մարդ արարած երգերին զուգահեռ սեղաններից մեկին, որտեղ նստած էր նաև հյուպատոս Գոմցյանը, սկսեցին բուռն տեմպով կենացներ զարգանալ: Մեսչյանը թողեց կիթառն ու հեռացավ… դա դեռ հեչ, երկրորդ վտանգն այն էր, որ Մոսկվայի երաժշտության տանը, ուր պիտի կայանար Մեսչյանի համերգը, մի քանի տարի առաջ եղել էր արդեն Ձախ Հարութը, և ինչպես Մեսչյանն է համարում, մի դահլիճ, որտեղ երգել է Ձախ Հարութը, պղծված է և երգել այնտեղ չի կարելի:

    Ի դեպ, երբ Էջմիածնում ծնված Ուր էիր Աստված ստեղծագործությունը սկսեց հնչել Լոս Անջելեսի ռեստորաններում, Մեսչյանը հրաժարվեց այդ երգը երբևէ կատարելուց, և չնայած հանդիսատեսի երկարատև խնդրանքին, այդպես էլ խոստումը չդրժեց: Շատ դժվարությամբ, բայց կարողացան համոզել նրան չզրկել մեզ գոնե նրան ունկնդրելու հաճույքից:

    Ահա այս պայմաններում սկսվեց համերգը: Հանդիսատեսն այնքան տարբեր էր: Հազվադեպ ես մի տեղ հանդիպում այդքան գեղեցիկ, խելացի, հաստափոր ու տառապագին դեմքերով հայերի` մի ափսեի մեջ: Հետարքիր էր հետևել այն հաստափորներին ու Մեծ անձանց, ովքեր հարկ չէին համարում ծափահարել` ասես իրենց դիրքն ու պաշտոնը թույլ չէին տալիս…. Տենց էլ չհասկացա թե ինչու էին եկել:

    Չնայած այդ փոքրիկ անհարմար տեսարանների` համերգն ընթացավ անընդմեջ կրկնվող բուռն ծափաարությունների ներքո: Մեսչյանը կարծես շոյված էր: Իսկ ես` գոհ, որ հայ հանդիսատեսը այնուամենայնիվ գիտի տարբերակել ու գնահատել բարձրորակ երաժշտությունը:

    Ինքս երաժշտագետ չեմ, ոչ էլ քննադատ, այդ պատճառով գրում եմ իմ հույզերի մասին: Մեսչյանի երգերը այդ առումով բացառիկ են` նրանք զրուցում են քո հետ, երբեմն` կարծես քո մենախոսությունը դառնալով, երբեմն` քո դատավճիռն ու ճակատագիրը: Մեսչյանը ինքնատիպ է` սահմանները, տարիքն ու սեռը, ժամանակն ու տարածությունը վերացնելու իր բացառիկությամբ. Որովհետև միայն նա` 60-ամյա մի տղամարդ, կարող է երգել իր քսանամյա վաղեմության երգը ու երգել այնքան հույզով, սիրով, թախիծով, կասկածանքով ու տագնապով, որ այն դառնա նույնքան դիպուկ ու հարազատ նաև ինձ` քսանքանի տարեկան մոսկվայաբնակ մի աղջիկա:

    Ձայնագրեցի նրան, ու երբ սպիտակ ձյունը ծածկի նրա ոտնահետքերը, կմիացնեմ այդ ֆայլը ու կլսեմ … Համերգից ժառանգեցի մի մեծ կարոտ, մի պուճուր թախիծ, մի քիչ ինքնահեգնանք ու վարանում և ինձ համար կարևոր ու ամենատպավորիչ մի բառափունջ:

    Տաքերակ մանկություն,
    Չեղած կիրք, չպղծված խաչ
    Շատախոս բերաններ, կռկռացող ամբոխ
    Սրտի նոր երանգներ, հաստափոր լեզուներ
    Ճերմակ աչքեր, կյանքի ծարավ
    Խզված կոկորդ, քրտնած կայարան
    Գողացված երազ, հոտած պանդոկ
    Ուշ է…:



    Աղբյուր - http://blog.banadzev.com/?p=1374

    Հ.Գ. Հուսով եմ ճիշտ թեմայի տակ եմ տեղադրում այս հոդվածը: Եթե ոչ՝ կներեք:
    Մարդ չպիտի էնքան քաղցր լինի, որ կուլ տան, չպիտի էնքան դառը լինի, որ թքեն:
    Հրանտ Մաթևոսյան

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նարե (01.01.2010)

  13. #8
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Արթուր Մեսչյան

    Մեջբերում Lady SDF-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեսչյանի ֆենոմենալ ու սկանդալներով ուղեկցված համերգը Մոսկվայում
    Հետաքրքիր պրինցիպներով շարժվող մարդ է,միայն թե Հարութին ինչու չի ընդունում դա չհասկացա:
    Ժամերով կլսեմ Մեսչյանի երգերը ու երբեք չեմ հոգնի:

  14. #9
    թափառական Lady SDF-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.10.2008
    Հասցե
    ԱՄՆ
    Գրառումներ
    69
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Արթուր Մեսչյան

    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր պրինցիպներով շարժվող մարդ է,միայն թե Հարութին ինչու չի ընդունում դա չհասկացա:
    Կարծում եմ այն պարզ պատճառով, որ Հարութը ռեստորանային երգիչ է և բավարար խոհեմություն չունի հասկանալու, որ ամեն երգ չի կարելի դարձնել ռեստորանային:
    Մարդ չպիտի էնքան քաղցր լինի, որ կուլ տան, չպիտի էնքան դառը լինի, որ թքեն:
    Հրանտ Մաթևոսյան

  15. #10
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Արթուր Մեսչյան

    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր պրինցիպներով շարժվող մարդ է,միայն թե Հարութին ինչու չի ընդունում դա չհասկացա:
    Ժամերով կլսեմ Մեսչյանի երգերը ու երբեք չեմ հոգնի:
    Չեմ կարծում,որովհետև բավարար պայման չի որ նրան պիղծ անվանի,Օպերայում էլ են Ռեստորանային երգիչներ երգել,բայց ինքը այնտեղ համերգ տվեց:

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Kuk (30.12.2009), Նաիրուհի (22.02.2012)

  17. #11
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Արթուր Մեսչյան

    Մեջբերում Lady SDF-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեսչյանի ֆենոմենալ ու սկանդալներով ուղեկցված համերգը Մոսկվայում

    Նոյեմբեր 3, 2009
    Գայանե Մանուկյան

    Որքան էլ մենք կորցնենք իրար այս խելագար կյանքում,
    Մի ծանոթ երգի մեղեդի մեզ նորից կբերի մեր տուն…


    Իմ հոգեկանն, ինձ թվում է, դեռ երկար պատրաստ չի լինի ընդունել ու հասկանալ Մեսչյանի մեծությունը, վայելում եմ այդ տաղանդի պտուղները փոքր-փոքր կտորներով: Վախենալով եմ մոտենում, որ ուրիշի փորձը չդարձնեմ իմ սեփականը, բայց պիտի ասեմ, նրա խոսքերը շատ են օգնում կողմնորոշվել ու չկորել մտքերի մեջ:

    Վերջապես հայկական երաժշությունը Մոսկվայում ներկայացավ մի որակով, որտեղ գերիշխում էր ինտելեկտը: Կարևոր չէր մթնոլորտը, մարդիկ: Կարևոր էր Մեսչյանը` իր խոսքերը ու արևելյան ալաբինաներից զզված հայերը` այդ խոսքի ծովի մեջ…

    Համերգն անցավ շատ լավ, քանի որ նախորդ օրը կատարված մի միջադեպի պատճառով քիչ էր մնում զրկվեինք Մեսչյանին, ինչպես ինքը խոստովանեց` վերջին անգամ Մոսկվայում լսելու վայելքից: Նախորդ օրը ժամանել էր Սերժ Սարգսյանը, և Արարատ Հայաթ ռեստորանում հավաքել էին հայ մեծահարուստներին` Շուշիի վերականգնման համար փող հավաքելու: Մեսչյանին հրավիրել էին ելույթ ունենալու, սակայն նա հայտարարեց որ հոնորարը` 30 000 դոլար , կտրամադրի Շուշիի վերականգնման ֆոնդին, և դրեց մի պայման, ըստ որի ելությը պիտի կայանար միայն անաղմուկ հանդիսատես ապահովելու դեպքում:

    Բայց շատախոս բերանները չզսպեցին, և կես ժամ անց Սպիտակները հեռանում են, Բոլորը վաճառվում են,ու Տարօրինակ մարդ արարած երգերին զուգահեռ սեղաններից մեկին, որտեղ նստած էր նաև հյուպատոս Գոմցյանը, սկսեցին բուռն տեմպով կենացներ զարգանալ: Մեսչյանը թողեց կիթառն ու հեռացավ… դա դեռ հեչ, երկրորդ վտանգն այն էր, որ Մոսկվայի երաժշտության տանը, ուր պիտի կայանար Մեսչյանի համերգը, մի քանի տարի առաջ եղել էր արդեն Ձախ Հարութը, և ինչպես Մեսչյանն է համարում, մի դահլիճ, որտեղ երգել է Ձախ Հարութը, պղծված է և երգել այնտեղ չի կարելի:

    Ի դեպ, երբ Էջմիածնում ծնված Ուր էիր Աստված ստեղծագործությունը սկսեց հնչել Լոս Անջելեսի ռեստորաններում, Մեսչյանը հրաժարվեց այդ երգը երբևէ կատարելուց, և չնայած հանդիսատեսի երկարատև խնդրանքին, այդպես էլ խոստումը չդրժեց: Շատ դժվարությամբ, բայց կարողացան համոզել նրան չզրկել մեզ գոնե նրան ունկնդրելու հաճույքից:

    Ահա այս պայմաններում սկսվեց համերգը: Հանդիսատեսն այնքան տարբեր էր: Հազվադեպ ես մի տեղ հանդիպում այդքան գեղեցիկ, խելացի, հաստափոր ու տառապագին դեմքերով հայերի` մի ափսեի մեջ: Հետարքիր էր հետևել այն հաստափորներին ու Մեծ անձանց, ովքեր հարկ չէին համարում ծափահարել` ասես իրենց դիրքն ու պաշտոնը թույլ չէին տալիս…. Տենց էլ չհասկացա թե ինչու էին եկել:

    Չնայած այդ փոքրիկ անհարմար տեսարանների` համերգն ընթացավ անընդմեջ կրկնվող բուռն ծափաարությունների ներքո: Մեսչյանը կարծես շոյված էր: Իսկ ես` գոհ, որ հայ հանդիսատեսը այնուամենայնիվ գիտի տարբերակել ու գնահատել բարձրորակ երաժշտությունը:

    Ինքս երաժշտագետ չեմ, ոչ էլ քննադատ, այդ պատճառով գրում եմ իմ հույզերի մասին: Մեսչյանի երգերը այդ առումով բացառիկ են` նրանք զրուցում են քո հետ, երբեմն` կարծես քո մենախոսությունը դառնալով, երբեմն` քո դատավճիռն ու ճակատագիրը: Մեսչյանը ինքնատիպ է` սահմանները, տարիքն ու սեռը, ժամանակն ու տարածությունը վերացնելու իր բացառիկությամբ. Որովհետև միայն նա` 60-ամյա մի տղամարդ, կարող է երգել իր քսանամյա վաղեմության երգը ու երգել այնքան հույզով, սիրով, թախիծով, կասկածանքով ու տագնապով, որ այն դառնա նույնքան դիպուկ ու հարազատ նաև ինձ` քսանքանի տարեկան մոսկվայաբնակ մի աղջիկա:

    Ձայնագրեցի նրան, ու երբ սպիտակ ձյունը ծածկի նրա ոտնահետքերը, կմիացնեմ այդ ֆայլը ու կլսեմ … Համերգից ժառանգեցի մի մեծ կարոտ, մի պուճուր թախիծ, մի քիչ ինքնահեգնանք ու վարանում և ինձ համար կարևոր ու ամենատպավորիչ մի բառափունջ:

    Տաքերակ մանկություն,
    Չեղած կիրք, չպղծված խաչ
    Շատախոս բերաններ, կռկռացող ամբոխ
    Սրտի նոր երանգներ, հաստափոր լեզուներ
    Ճերմակ աչքեր, կյանքի ծարավ
    Խզված կոկորդ, քրտնած կայարան
    Գողացված երազ, հոտած պանդոկ
    Ուշ է…:



    Աղբյուր - http://blog.banadzev.com/?p=1374

    Հ.Գ. Հուսով եմ ճիշտ թեմայի տակ եմ տեղադրում այս հոդվածը: Եթե ոչ՝ կներեք:
    Հետաքրքիր է, ռեստորանում Սերժի ու նրա մանկլավիկների համար երգելը Մեսչյանի համար խնդիր չի ներկայացնում, ու "մեծահոգաբար" էլ $30 000-ը նվիրում է Շուշիի վերականգնմանը որտեղ 10 տարի ոչինչ չի արվել այն դեպքում երբ դա մեր պատմական-մշակույթային կենտրոն էր և Արցախի երկրորդ քաղաքը… սրա մասին իհարկե Մեսչյանը ոչինչ չունի ասելու… կամ միգուցե ձրի համերգ կազմակերպեր Երևանի ստադիոններից մեկում ուր նրա "աղքատ երկրպագուները" հնարավորություն կունենային գնալու լսելու ու կրթվելու նրա "փիլիսոփայությամբ"… բայց ինչի գնա երբ 30 000-ով կարող է Սերժի ու նրա շքախմբի համար երգել մի 2 ժամ ու ու փողն էլ "Շուշիին տա" մի անգամից էլ խոշոր նվիրատուի տիտղոս կունենա… պայմանն էլ "լռությունն" էր… ասա գնում ես ռեստորանում երգելու լռու՞թյունս որն ա. դրա համար էլ ռեստորան են ասում… էն էլ ումից ա լռություն պահանջում… լռություն ես ուզում կամ համերգասրահում ելույթ ունեցիր կամ էլ մենակդ տանը…

    … Հարութից էլ նեղացել է "Ուր էիր Աստվածն" է երգել… բա ինքը որտեղ է երգել… կարող ա՞ Սերժի ու նրա շքախմբի հավաքույթը եկեղեցում էր վրեքներս խաբար չկա…

    … Հա իմիջայլոց "Ուր էիր Աստված"ասեցի հիշեցի… Ու՞ր էիր Մեսչյան երբ Երևանի փողոցները Հայ երիտասարդների արյունով էր ողողված Մարտի 1-ին, ու՞ր էիր Մեսչյան երբ քաղաքով մեկ անմեղների էին դատում ու բանտարկում,ու՞ր էիր Մեսչյան երբ Ռաֆայել Ղազարյանի կնոջը մազերից բռնած քաշ էին տալիս փողոցով մեկ… մի հատ երգ գրեիր, մի հատ ըմբոստանայիր, բայց չէ…

    … ինչի՞ անի որ, նա այսօր Մատենադարանի ընդլայնման նախագծի պատվերն է անում… հայրենանվեր գործ… անհնար է վիճել

  18. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (30.12.2009), Gayl (30.12.2009), Kuk (30.12.2009), Norton (30.12.2009), Նաիրուհի (22.02.2012)

  19. #12
    Ասում էին երաժիշտ... Հարդ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2009
    Հասցե
    15.974 Hz
    Տարիք
    32
    Գրառումներ
    1,861
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Պատ. Արթուր Մեսչյան

    Իհարկե Մեսչյանը հանճար է, բայց դա իրեն իրավունք չի տալիս Ձախ Հարութին այդպես վիրավորել: Ձախ Հարութն այն մարդն էր, որ ժողովրդի համար մութ ու ցուրտ տարիներին ուրախություն էր... Միշտ էլ Մեսչյանն ինձ համար առեղծված ա եղել... դե որ տենց արժանապատիվ մարդ էր, խի էր ռեստորանում երգում? Միթե չգիտեր, որ ռեստորանը ուտել խմելու համար ա? Մի խոսքով ես իրան որպես երաժիշտ սիրում եմ, ինքը հանճար ա, բայց որ մարդիկ իրան սրբացնում են, էտ չեմ հասկանում...

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աբելյան (30.12.2009)

  21. #13
    . Ambrosine-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.02.2007
    Գրառումներ
    7,636
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Արթուր Մեսչյան

    Մեջբերում Lady SDF-ի խոսքերից Նայել գրառումը
    Մոսկվայի երաժշտության տանը, ուր պիտի կայանար Մեսչյանի համերգը, մի քանի տարի առաջ եղել էր արդեն Ձախ Հարութը, և ինչպես Մեսչյանն է համարում, մի դահլիճ, որտեղ երգել է Ձախ Հարութը, պղծված է և երգել այնտեղ չի կարելի:
    Հլա մի տեսեք է Ոնց եմ զզվում էսպիսի մեծամիտ հայտարարություններից: Բա ինչու՞ ՄՀՀ-ում երգեցիր. Հարութը արդեն <<պղծել էր>>

    Իսկ <<Ուր էիր Աստված>> երգը բոլորովին էլ ռեստորանային չէ՝ Հարութի կատարմամբ: Բայց եթե այդ մարդը, ինչպես բոլոր երգիչները, ռեստորանում երգում են, բա էդ երգը էլ որտե՞ղ երգեր Ես դեպք գիտեմ անգամ, երբ ԱՄՆ-ում նրան մի հայ է մոտեցել ու խնդրել, որ երգի այդ երգը, նա փողոցում նրա համար երգել է: Էլ չեմ ասում, թե երկրաշարժից հետո ինչեր է արել Հարութը... բա դու՞ ուր էիր, Արթուր, հը՞
    Հայերիս էլ խորհուրդ կտամ Ուկրաինայի հարցին նայել Հայաստանի պետականության տեսանկյունից, ոչ թե պրո- կամ հակառուսական տեսանկյունից… (c) Mephistopheles

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Gayl (30.12.2009), Նաիրուհի (22.02.2012)

  23. #14
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Արթուր Մեսչյան

    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Հլա մի տեսեք է Ոնց եմ զզվում էսպիսի մեծամիտ հայտարարություններից: Բա ինչու՞ ՄՀՀ-ում երգեցիր. Հարութը արդեն <<պղծել էր>>

    Իսկ <<Ուր էիր Աստված>> երգը բոլորովին էլ ռեստորանային չէ՝ Հարութի կատարմամբ: Բայց եթե այդ մարդը, ինչպես բոլոր երգիչները, ռեստորանում երգում են, բա էդ երգը էլ որտե՞ղ երգեր Ես դեպք գիտեմ անգամ, երբ ԱՄՆ-ում նրան մի հայ է մոտեցել ու խնդրել, որ երգի այդ երգը, նա փողոցում նրա համար երգել է: Էլ չեմ ասում, թե երկրաշարժից հետո ինչեր է արել Հարութը... բա դու՞ ուր էիր, Արթուր, հը՞
    Մեսչյանի երգերը շատ եմ սիրում,բայց այս դեպքում կասեմ նա ոչ մի տեղ էր,աչքիցս ընկավ ու ոնց հասկացա մեծամիտ մարդ ա:

  24. #15
    Անդամության թեկնածու silvard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.04.2008
    Գրառումներ
    6
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Արթուր Մեսչյան

    Բարով մնաք

    Դռները մեկ առ մեկ փակում
    Կյանքիս անցած էջերի պես,
    Էջերը լույս պահում սրտում`
    Մնացածը տալիս քամուն
    Ու հեռանում, բարով մնաք...

    Բարով մնաս իմ մանկություն,
    Որ դեռ ապրում, այրվում ես իմ սրտում,
    Փոքրիկ ջութակ, քարքարոտ բակ,
    Աքսորների խուլ ահազանգ
    Կռիվ ու խաղ, բարով մնաք

    Բարով մնաք իմ ընկերներ,
    Որ կիսեցիք օրերը իմ
    Ես կհիշեմ ամեն վայրկյան
    Նրանց, որոնք արդեն չկան`
    Օրհնյալ լինեք, բարով մնաք

    Բարով մնաս դու իմ քաղաք
    Եվ փողոցներ իմ հարազատ,
    Ես չափչփել եմ ձեզ հազար անգամ
    Դեմքեր ծանոթ, բարի ու գորշ,
    Հեգնանք, ժպիտ և հայհոյանք,
    Ես դեռ կգամ, բարով մնաք

    Ինքս ինձնից եմ հեռանում
    Եվ կամուրջները ետդարձի ես չեմ այրում,
    Ես հեռանում եմ, որ դառնամ,
    Հազար փակված դռներ բանամ
    Հիմա գնամ, բարով մնաք

    Մնաս բարով, վերջին իմ սեր
    Կորուստի պահը լուռ, և քարացած շուրթեր
    Գիշեր անդարդ, ձեռքեր սեղմված,
    Եվ կորուստի դռները բաց
    Ես փակեցի, բարով մնաք

    Մնաք բարով, խելառ օրեր
    Անքուն հազար իմ գիշերներ
    Բարով մնաք
    Խոսքեր մաշված, դեմքեր հոգնած,
    Նոր խաբկանքի դռները բաց
    Չեմ հավատում, բարով մնաք

    Մնաս բարով, վերջին կորուստ,
    Վերջին իմ հույս, սպասում, երազ վերջին
    Ես հեռանում եմ ամենից,
    Ամեն տեսակ սուտ խաղերից,
    Ես չեմ խաղում, բարով մնաք

    Դռները մեկ առ մեկ փակում
    Կյանքիս անցած էջերի պես,
    Էջերը լույս պահում սրտում`
    Մնացածը տալիս քամուն
    Ու հեռանում, բարով մնաք
    ========================


    Խաչմերուկ

    Կորչում գնում են, հեռանում
    Մեկ-մեկ բոլոր մեր ջութակները,
    Ձեզ պետք է մի նվագախումբ,
    Որտեղ տիրում են թմբուկները:

    Որտեղ ամեն մի մեղեդի
    Փչում են լոկ փողայինները,
    Երբ լարերի ձայներ չկան`
    Նրանք են մենակատարները:

    Ձեզ չեն ների, որ դիմացաք,
    Չնվաղեց երբեք ձեր կամքը,
    Չներեցիք և հեռացաք`
    Նախազգալով խաղի ավարտը:

    Ձեզ չեն ների, երբ ետ դառնաք
    Երբ որ մարեն հիմար կրքերը,
    Երբ քանդելուց հետո նորեն
    Կպահանջվեն շինարարները:

    Ձեզ չեն ների, որ չկորաք,
    Պահպանեցիք ոգու տաճարը,
    Որ դատեցիք ինքներդ ձեզ`
    Հեգնած նրանց նեխած ատյանը:

    Որ հարբեցող դուք չդարձաք,
    Կյանքի հոտած պանդոկների մեջ,
    Եվ չկորաք թմրած ծխում
    Տառապյալի հիմար դերի մեջ

    Տեսել ե՞ք դուք այնպես ճատրակ,
    Որտեղ խաղում են լոկ սևերը.
    Կյանքի բեմից դուրս շպրտված
    Լուռ հեռանում են սպիտակները…
    Աշխարհը այս բաժնվել է հազար ու մի տականքների,ասում են շատ վաղուց. ստում են երեվի

  25. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (20.12.2009)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արթուր Մեսչյան
    Հեղինակ՝ Lion, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 03.03.2017, 09:59
  2. Արթուր Մեսչյան
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 205
    Վերջինը: 07.07.2011, 02:01
  3. Արթուր Ռեմբո
    Հեղինակ՝ Կաթիլ, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 30.01.2010, 11:42
  4. Արթուր Գիլոյան
    Հեղինակ՝ Javakhk, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 2
    Վերջինը: 01.07.2008, 05:42

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •