User Tag List

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 33 հատից

Թեմա: Երեխայի կերակրումը կրծքի կաթով

  1. #1
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Երեխայի կերակրումը կրծքի կաթով

    Դուք ձեր կարծիքները գրեք, հետո ես կգրեմ, թե որն է այսօրվա բժշկությունը ճիշտ համարում:

  2. #2
    Պատվավոր անդամ kiki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,217
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երեխայի կերակրումը կրծքի կաթով

    եթե չեմ սխալվում, բժիշկները համարում են, որ անպայման պետք է, քանի որ կաթը շատ կարևոր ու պետքական է երեխայի համար ...
    ես ինքս չեմ ընդունում ու չեմ հասկանում մայրերին , որոնք իրենց "գեղեցիկ" կազմվածքի համար հրաժարվում են իրենց երեխայի համար այդքան կարևոր ու այդքան հաճելի երևույթից ... ինձ համար "մոր կաթն ուտող երեխա" տեսարանը ամենակարևորներից ու ամենահաճելիներից է էս կյանքում ...

  3. #3
    Լիարժեք անդամ docart-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2006
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    41
    Գրառումներ
    135
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երեխայի կերակրումը կրծքի կաթով

    Ցանկալի է , որ երեխան մինչև մեկ տարեկան սնվի մայրական կաթով: Հավելյալ սննդանյութեր կարելի է ավելացնել 6 ամսեկանից սկսած: Մայրական կաթով սնվելու դեպքում նորածինը նաև պաշտպանվում է ինֆեկցիոն հիվանդություններից, քանի որ կաթի հետ նա ստանում է նաև իմունոգլոբուլիններ: Ծնվելուց հետո անմիջապես կրծքով կերակրումը օգտակար է նաև մոր համար, քանի որ բերում է արգանդի կծկման և չափսերի պոքրացման:

    ամեն ինչ հարաբերական է...

  4. #4
    Աննորմալ գժուկ:( Kita-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,599
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երեխայի կերակրումը կրծքի կաթով

    իսկ ես լսել էի մինչև 4 ամսական պետք է պարտադիր կերակրլ...
    Ընդհանրապես կողմ եմ և եթե հասել նրան, որ երեխա եք ունել...բարեհաճեք կերակրեք... և երեխայի մասին մտածեք, ասյլ ոչ թե ձեր...
    Ты или заходи в мою жизнь, или иди куда-нибудь.. стоишь на пороге, а дверь настежь. мне холодно.

  5. #5
    ալոգիկ Արշակ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2006
    Հասցե
    Շվեդիա
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,408
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երեխայի կերակրումը կրծքի կաթով

    Դեռ մի 25 տարի առաջ հայրս պահանջում էր, որ բժիշկները թույլ տան, որ ծննդաբերությունից անմիջապես հետո մայրս նորածնին կերակրի, քանի որ մոր առաջին կաթը շատ օգտակար ու կարևոր է երեխայի առողջության համար։ Այն շատ սննդարար է ու բարձրացնում է երեխայի իմունային համակարգը՝ պաշտպանելով բազմաթիվ հիվանդություններից։
    Այն ժամանակ դրա մասին բժիշկները չգիտեին ու սովորաբար առաջին օրը նորածնին կերակրում էին արհեստական կամ այլ մայրերի կաթով։ Իսկ նոր ծննդաբերած մոր կաթը կթում թափում էին։ Հայրս նաև ասում էր, որ երեխային ռեժիմով կերակրելը սխալ է։ Պետք է կերակրել այն ժամանակ, երբ երեխան ուտել է ուզում և այնքան, որքան որ ուզում է։
    Իսկ բժիշկները զայրանում էին, որ հայրս, մասնագետ չլինելով, խցկվում է նման մասնագիտական հարցերի մեջ ու իրենց բան է սովորացնում։ Դե դա միայն բժիշկներին չի, որ բնորոշ է։ Բոլոր բնագավառների մասնագետներն էլ զայրանում են, երբ ոչ մասնագետները իրենց սովորածին հակառակ բան են ասում։

    Այնինչ, մոտ 5-10 տարի առաջ արդեն առողջապահության նախարարությունը հեռուստատեսությամբ կես ժամը մեկ հայտարարում էր, որ չի կարելի երեխային ռեժիմով կերակրել ու շատ կարևոր է տալ իր մոր կաթը։
    Եվ այսօր ուրախությամբ նաև կարդում եմ բժիշկի կարծիքն այն մասին, որ ծնվելուց անմիջապես հետո մայրը պետք է կերակրի երեխային։
    Добро победило зло, поставило его на колени и зверски убило

  6. #6
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երեխայի կերակրումը կրծքի կաթով

    Ես լսել եմ, որ կրծքով կերակրելու դեպքում հոգեբանական կապ է առաջանում մոր և երեխայի միջև, և դա առողջարար է թե մոր և թե երեխայի համար:

  7. #7
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երեխայի կերակրումը կրծքի կաթով

    Դեռ մի 25 տարի առաջ հայրս պահանջում էր, որ բժիշկները թույլ տան, որ ծննդաբերությունից անմիջապես հետո մայրս նորածնին կերակրի, քանի որ մոր առաջին կաթը շատ օգտակար ու կարևոր է երեխայի առողջության համար։ Այն շատ սննդարար է ու բարձրացնում է երեխայի իմունային համակարգը՝ պաշտպանելով բազմաթիվ հիվանդություններից։
    Այն ժամանակ դրա մասին բժիշկները չգիտեին ու սովորաբար առաջին օրը նորածնին կերակրում էին արհեստական կամ այլ մայրերի կաթով։ Իսկ նոր ծննդաբերած մոր կաթը կթում թափում էին։ Հայրս նաև ասում էր, որ երեխային ռեժիմով կերակրելը սխալ է։ Պետք է կերակրել այն ժամանակ, երբ երեխան ուտել է ուզում և այնքան, որքան որ ուզում է։
    Հայրդ շատ ճիշտ էր ասում Միայն մի բան ասեմ. նոր ծննդաբերած մոր կաթը հնարավոր չէ կթել թափել այն պարզ պատճառով, որ այն դեռ կաթ չէ:
    Բայց մոր առաջին կաթը դեռ կաթ չէ, խեժ է, ընդամենը մի քանի կաթիլ: Հաճախ այդ մի քանի կաթիլը տեսնելով՝ մայրերը սխալմամբ կարծում են, թե կաթ չունեն, մինչդեռ իրականում նման բան չկա (եթե, իհարկե, մայրը լուրջ հիվանդություններ չունի), դա միայն հոգեբանական է:
    Առաջին օրերին այդ մի քանի կաթիլ խեժն էլ բավական է, իսկ հետո արդեն նորմալ կաթը գալիս է: Եվ հետո առաջին կաթն օգտակար է առաջին հերթին մոր համար. դա նպաստում է, որ արյունահոսությունը դադարի, արգանդը շուտ կրճատվի:
    Բացի դրանից, Cassiopeia-ն ճիշտ նշեց հոգեբանական կապի մասին: Ասում են, որ կրծքով կերակրելուց հետո իրենց երեխաներից հրաժարվել պատրաստվող մայրերը փոխում են իրենց միտքը:
    Ճիշտ է մինչև վեց ամսական երեխաներին բացառապես կրծքով կերակրելը: Մոր կաթը պարունակում է բոլոր այն նյութերը, որոնք անհրաժեշտ են երեխային: Դրա բաղադրությունը փոխվում է ամիսների, անգամ օրվա ընթացքում՝ բավարարելով փոքրիկի՝ տվյալ պահի պահանջները: Վեց ամսականից հետո պետք է շարունակել կրծքով կերակրումը, բայց արդեն ավելացնել հավելյալ սննդանյութեր՝ խորհրդակցելով մանկաբույժի հետ:
    Այսօր ինքս եմ ականատես եղել, թե ինչպես են բժշկի սխալների պատճառով երեխաները տուժել: Պատկերացրեք, մոտ վեց-յոթ հիվանդ եմ տեսել, որոնցից երեքը բժշկի անգրագիտության զոհն էին:
    Հիշե՛ք, որ կովի կաթը նույնիսկ ավելի վնասակար է, քան արհեստական կաթնախառնուրդը: Եթե ինչ-ինչ պատճառներով հակացուցված է կրծքով կերակրումը (ասենք, մայրը ՄԻԱՎ վարակակիր է), ապա պետք է արհեստական կաթնախառնուրդ տալ: Իսկ թե ինչպես պետք է այն տրվի, հետո կգրեմ: Արդեն հոգնեցի: Էնքա՜ն բան կա ասելու… Չգիտեմ՝ որը ասեմ, որը թողնեմ: Հարցեր կա՞ն:

  8. #8
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երեխայի կերակրումը կրծքի կաթով

    մոր բոլոր հիվանդույթունները կաթով անցնում են երեխային?

  9. #9
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երեխայի կերակրումը կրծքի կաթով

    Բոլորը չեն անցնում: ՁԻԱՀ-ի մասին հաստատ գիտեմ, մեկ էլ սիֆիլիսի, եթե պրոցեսը տեղակայված է կաթնագեղձի վրա: Մյուս դեպքերում, եթե չեմ սխալվում, չի անցնում:
    Մի նրբություն էլ: Եթե մայրը հոգեկան հիվանդ է և կարող է երեխային վնասել, ապա խորհուրդ է տրվում, որ որևէ մեկը կաթը կթի և երեխային կերակրի գդալով կամ բաժակով , բայց ոչ մի դեպքում շշով:

  10. #10
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.05.2006
    Գրառումներ
    990
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երեխայի կերակրումը կրծքի կաթով

    Մեջբերում Բյուրակն-ի խոսքերից
    Բոլորը չեն անցնում: ՁԻԱՀ-ի մասին հաստատ գիտեմ, մեկ էլ սիֆիլիսի, եթե պրոցեսը տեղակայված է կաթնագեղձի վրա: Մյուս դեպքերում, եթե չեմ սխալվում, չի անցնում:
    Մի նրբություն էլ: Եթե մայրը հոգեկան հիվանդ է և կարող է երեխային վնասել, ապա խորհուրդ է տրվում, որ որևէ մեկը կաթը կթի և երեխային կերակրի գդալով կամ բաժակով , բայց ոչ մի դեպքում շշով:

    հոգեկան հիվանդ կինը երեխա,առողջ,կարող է ինչէ ունենալ....

  11. #11
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,578
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երեխայի կերակրումը կրծքի կաթով

    Այո՛, կարող է: Հետո չի բացառվում, որ հոգեկան հիվանդությունը ծննդաբերությունից հետո զարգանա կամ սրվի:

  12. #12
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երեխայի կերակրումը կրծքի կաթով

    Հարգելի ապագա մայրեր, քանի որ պարզվեց, որ հոգեբանական կապն իրոք կա կրծքով կերակրող մոր և նորածնի միջև, ապա մի խնդրանք, ապագայում սիրով ու հոգու բարձր տրամադրությամբ կերակրեք ձեր բալիկներին, որպեսզի հոգեբանորեն առողջ սերունդ ունենանք, ժպիտով կերակրեք ձեր զավակներին, որպեսզի մեր ապագա սերունդները երջանիկ լինեն…

  13. #13
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երեխայի կերակրումը կրծքի կաթով

    Մայրական կաթը պարունակում է նորածնի սնման համար անհրաժեշտ բոլոր նյութերը` օպտիմալ հարաբերությամբ և տեսքով` նորածնի մարսողական օրգանիզմին “հարմարեցված” և այն կարծես “պատվերով” է արտադրվում մոր օրգանիզմում: Բացի այդ մայրական կաթն իր մեջ ներառում է այնպիսի բաղադրիչներ, որոնք օգնում են երեխային “պահպանել” հիվանդություններից, քանի դեռ կարգավորվում է նրա իմունային համակարգը: Արհեստական խառնուրդները դա չեն կարող ապահովել, քանի որ մայրական կաթում առկա են այնպիսի բաղադրիչներ, որոնք արհեստական ճանապարհով հնարավոր չէ սինթեզել:
    Մայրական կաթի բաղադրությունը մանկիկի մեծացման հետ ենթարկվում է փոփոխության` համապատասխանելով երեխայի պահանջներին:
    Կախված նրանից, կրծքով թե արհեստականորեն է սնվում երեխան, կախված է նրա ֆիզիկական, էմոցիոնալ և մտավոր զարգացումը: Կնոջ կրծքի կաթը յուրահատուկ է, այն պարունակում է այնպիսի նյութեր, որոնք օգնում են երեխայի ուղեղի զարգացմանը, այն դեպքում, երբ կովի կամ այծի կաթը միայն զանգվածի մեծացմանն է օգնում:
    Մայրական կաթը երեխային հատկապես անհրաժեշտ է նրա կյանքի առաջին կիսամյակում, իսկ այդ կիսամյակից, հատկապես առաջին 3-4 ամիսներին: Մայրական կաթն իր բաղադրությամբ շատ մոտ է նորածնի հյուսվածքների կառուցվածքին, այդ պատճառով այն հեշտությամբ է ընկալվում երեխայի կողմից:
    Ծծելու միջոցով երեան ոչ միայն սննդի նկատմամբ իր պահանջն է հագեցնում, այլև դրա միջոցով “շփվում է” մոր հետ: Ծծելու միջոցով երեխայի մոտ զարգանում են ծնոտային համակարգը, բերանի և լեզվի մկանները, որոնք շատ կարևոր են հետագայում երեխայի խոսակցական ֆունկցիայի զարգացման համար:

  14. #14
    Ազատ Սամվել-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    24.04.2007
    Հասցե
    Հայաստան, Երևան
    Տարիք
    35
    Գրառումներ
    4,975
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երեխայի կերակրումը կրծքի կաթով

    Ես ինչքան գիտեմ միչև 3 տարեկան կաթ եմ խմել Դա լա՞վ է, թե՞ վատ
    Չնայած հիմա կաթ չեմ սիրում, շատ շատ կակաո
    Loading your personal settings....

  15. #15
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    44
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Երեխայի կերակրումը կրծքի կաթով

    Մեջբերում Սամվել-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ինչքան գիտեմ միչև 3 տարեկան կաթ եմ խմել Դա լա՞վ է, թե՞ վատ
    Չնայած հիմա կաթ չեմ սիրում, շատ շատ կակաո
    Այդ հարցիդ ինքդ պիտի պատասխանես, պատասխանելով առաջին հերթին "Ի՞նչ հաճախությամբ են հիվանդությունները քեզ անհանգստացնում"… Դատելով քո մարմնի ֆիզիկական կառուցվածքից, դու բավական ամուր ես, ու կարծում եմ որ հենց մայրական կաթն է նպաստել դրան
    Վերջին խմբագրող՝ Cassiopeia: 21.12.2007, 15:42:

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ինչպե՞ս հաշվարկել ապագա երեխայի սեռը
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Մայրության անկյուն
    Գրառումներ: 27
    Վերջինը: 12.07.2015, 19:28
  2. Արձակ. Անուղղելի երեխայի պատմած հեքիաթները
    Հեղինակ՝ Ruby Rue, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 31.07.2013, 15:46
  3. Երեխայի քառասունք
    Հեղինակ՝ Հակոբ Գեւորգյան, բաժին` Մայրության անկյուն
    Գրառումներ: 22
    Վերջինը: 09.06.2011, 12:46
  4. Կրծքի վիրահատություն
    Հեղինակ՝ anna22, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 5
    Վերջինը: 26.11.2009, 19:33
  5. Ամուսիններից մեկի բաժանում` երեխայի հիվանդության պատճառով
    Հեղինակ՝ VisTolog, բաժին` Սեր, զգացմունքներ, ռոմանտիկա
    Գրառումներ: 9
    Վերջինը: 14.07.2008, 23:26

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •