User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ի՞նչ կարծիք ունեք փիրսերի և տատուների մասին։ Կցանկանա՞ք ունենալ։

Քվեարկողներ
117. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Դրական, ինքս կցանկանամ

    34 29.06%
  • Դրական, ինքս չեմ ցանկանում

    23 19.66%
  • Բացասական

    28 23.93%
  • Անտարբեր եմ

    32 27.35%
Էջ 10 10-ից ԱռաջինԱռաջին ... 678910
Ցույց են տրվում 136 համարից մինչև 147 համարի արդյունքները՝ ընդհանուր 147 հատից

Թեմա: Տատու և Փիրսինգ

  1. #136
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նախքան Հայաստանից գնալս, վերաբերմունքս փիրսինգի ու տատուի նկատմամբ բավականին դրական էին։ Իմ մարմնի վրա ոչ մի բան չէի ուզենա, բայց որոշ ճաշակով արված տատուներ բավականին սիրուն թեն նայվում։ Ափսոս որ էդ գեղագիտական ճաշակից եվրոպացիների մեծ մասը չունեն։ Ստեղ էնքան սարսափելի տատուներ կան, որ մտածում ես տերն ինչով ա մտածել, որ ջհանդակը տենց նախշել ա, անճոռնի նկարներ, անհասկանալի պատկերներ, ամենահավորը գունավոր ներկերով արվածներն են, ոնց որ մանկապարտեզի երեխու ներկած լինի։ Երևի տասից մեկի տատուն ա, որ մի քիչ նայվում ա։ Գոնե տնաշենները փոքր անեին էդ աննասունությունները, չէ, պարտադիր պիտի ամբողջ ձեռքը կամ մեջքը ծածկի։

    Բայց սա դեռ ոչինչ ա որոշ տեսակի փիրսինգների հետ համեմատած, ստեղ շատ ջահելներ ականջները stretch են անում, բլթակի մեջ մոտ 1 սանտիմետր կամ ավելի մեծ տրամագծով օղ են խցկում։ Բա որ հետո էդ ականջնեը առանց օղի տեսնեք լրիվ այլանդակություն ա։

    Մարդ ինչքան պիտի սեփական մարմինը ատի նման բաներ անելու համար...
    I may be paranoid but no android!

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արևհատիկ (20.11.2013), Ուլուանա (15.11.2013)

  3. #137
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախքան Հայաստանից գնալս, վերաբերմունքս փիրսինգի ու տատուի նկատմամբ բավականին դրական էին։ Իմ մարմնի վրա ոչ մի բան չէի ուզենա, բայց որոշ ճաշակով արված տատուներ բավականին սիրուն թեն նայվում։ Ափսոս որ էդ գեղագիտական ճաշակից եվրոպացիների մեծ մասը չունեն։ Ստեղ էնքան սարսափելի տատուներ կան, որ մտածում ես տերն ինչով ա մտածել, որ ջհանդակը տենց նախշել ա, անճոռնի նկարներ, անհասկանալի պատկերներ, ամենահավորը գունավոր ներկերով արվածներն են, ոնց որ մանկապարտեզի երեխու ներկած լինի։ Երևի տասից մեկի տատուն ա, որ մի քիչ նայվում ա։ Գոնե տնաշենները փոքր անեին էդ աննասունությունները, չէ, պարտադիր պիտի ամբողջ ձեռքը կամ մեջքը ծածկի։

    Բայց սա դեռ ոչինչ ա որոշ տեսակի փիրսինգների հետ համեմատած, ստեղ շատ ջահելներ ականջները stretch են անում, բլթակի մեջ մոտ 1 սանտիմետր կամ ավելի մեծ տրամագծով օղ են խցկում։ Բա որ հետո էդ ականջնեը առանց օղի տեսնեք լրիվ այլանդակություն ա։

    Մարդ ինչքան պիտի սեփական մարմինը ատի նման բաներ անելու համար...
    քյառթու

    հ.գ. էտ ինչքան շատ են ջանկիները ձեր իտալիաներում

  4. #138
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դրական, ինքս չեմ ցանկանում
    էս խի՞ եմ սենց քվեարկել, լավ էլ ցանկանում եմ, ուղղակի դեռ չեմ որոշել՝ ինչ:

  5. #139
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,739
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ընդհանուր առմամբ բացասական վերաբերմունք ունեմ թե՛ դաջվավծքների, թե՛ դակվածքների (տատու) նկատմամբ նախ և առաջ դրանց մնայունության պատճառով։ Դրանց մեծ մասն արվում է էն տարիքում, երբ մարդը դեռ ձևավորման, փոփոխական, «իրեն գտնելու»փուլում է, ու միայն պատկերացնել կարելի է, թե էդպիսի վիճակներում ինչ անհեթեթ պատկերներ ու գրություններ կարող է դաջել իր մարմնին, որոնց ձեռը հետագայում կարող է կրակն ընկնել։ Նաև պատկերացնում եմ, թե ինչ դեպրեսիաներ ու սթրեսներ կարող են առաջանալ էդ հողի վրա։ Նույնիսկ հասուն տարիքում մարդու ճաշակը, նախասիրությունները, հայացքները կարող են փոփոխվել, էլ ուր մնաց դեռահասության տարիքում։ Կարծում եմ՝ ճիշտ կլիներ՝ գոնե մինչև չափահաս դառնալը դաջվածք ու տատու անելն արգելվեր։
    Հա, գիտեմ, որ դրանք հեռացնում էլ են հիմա։ Բայց հեռացնելն էլ, ինչքան գիտեմ, անվտանգ չի։

    Գեղագիտական առումով էլ դաջվածքներն ինձ դուր չեն գալիս։ Ինչ դաջվածք ուզում է՝ լինի, ինձ համար նայելը տհաճ է։ Ես դրա գեղեցկությունը չեմ տեսնում, չգիտեմ։ Դե, էն գունավորների մասին էլ չեմ ասում։ Ինձ համար դրանք գեղոյության վառ դրսևորումներ են։ Բայց նույնիսկ միագույնները տհաճ են նաև հենց էդ դաջվածքի բնորոշ գույնի պատճառով։ Կներեք, եթե ասածս տհաճ թվա, բայց ես դաջվածքի գույնը դեռ մանկուց միշտ նմանեցրել եմ եղունգի տակի կեղտի գույնի հետ, դրա համար էն գլխից էլ ահավոր տհաճ են եղել ։ Եթե ուրիշ գույն լիներ (իհարկե, ոչ ամեն գույն), գուցե էդ աստիճանի տհաճ չլինեին, բայց ամեն դեպքում մաշկի միագունությունը խախտող ցանկացած պատկեր կամ բիծ ինձ համար տեսողականորեն հաճելի չի, ու ինչքան մեծ, էնքան ավելի տհաճ։

    Ախր մեկ–մեկ նենց ապուշագույն պատկերներով ու գրություններով դաջվածքներ են հանդիպում էստեղ՝ ԱՄՆ–ում, որ մտածում եմ՝ լավ, էս մարդը չի՞ մտածել պահի տակ սենց բան մարմնի վրա անմահացնելիս, որ վաղը դա իրեն դժվար թե դուր գա։ Ու հաճախ ահավոր վատ նկարած, ծուռմռտիկ գրված։

    Ինչ վերաբերում է դակմանը (պիրսինգ), էն ստանդարտ ականջի ծակերին նորմալ եմ վերաբերվում, ինքս էլ ունեմ ու գոհ եմ դրանից ։ Բլթակից մի քիչ ավելի վերև մեկ կամ երկու ծակն էլ է դուր գալիս։ Նախկինում չէի սիրում, բայց հիմա մտածում եմ՝ կարելի ա ։ Մնացած բոլոր մասերում, հատկապես դեմքին արված ծակերն ու օղերը, տանել չեմ կարողանում։ Ամեն անգամ տեսնելիս գեղագիտական տհաճություն եմ ապրում ու միաժամանակ մտածում, թե ոնց կարելի ա սեփական դեմքը տենց այլանդակել...


    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց սա դեռ ոչինչ ա որոշ տեսակի փիրսինգների հետ համեմատած, ստեղ շատ ջահելներ ականջները stretch են անում, բլթակի մեջ մոտ 1 սանտիմետր կամ ավելի մեծ տրամագծով օղ են խցկում։ Բա որ հետո էդ ականջնեը առանց օղի տեսնեք լրիվ այլանդակություն ա։

    Մարդ ինչքան պիտի սեփական մարմինը ատի նման բաներ անելու համար...
    Հա, ԱՄՆ–ում էլ են շատ էդ լոճած ականջներով օղակները ։ Ինձ աֆրիկյան ցեղերի են հիշեցնում տենց ականջները։ Առանց օղի չեմ տեսել ու, ճիշտն ասած, վախենում եմ պատկերացնել...
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 16.11.2013, 00:38:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  6. #140
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախքան Հայաստանից գնալս, վերաբերմունքս փիրսինգի ու տատուի նկատմամբ բավականին դրական էին։ Իմ մարմնի վրա ոչ մի բան չէի ուզենա, բայց որոշ ճաշակով արված տատուներ բավականին սիրուն թեն նայվում։ Ափսոս որ էդ գեղագիտական ճաշակից եվրոպացիների մեծ մասը չունեն։ Ստեղ էնքան սարսափելի տատուներ կան, որ մտածում ես տերն ինչով ա մտածել, որ ջհանդակը տենց նախշել ա, անճոռնի նկարներ, անհասկանալի պատկերներ, ամենահավորը գունավոր ներկերով արվածներն են, ոնց որ մանկապարտեզի երեխու ներկած լինի։ Երևի տասից մեկի տատուն ա, որ մի քիչ նայվում ա։ Գոնե տնաշենները փոքր անեին էդ աննասունությունները, չէ, պարտադիր պիտի ամբողջ ձեռքը կամ մեջքը ծածկի։

    Բայց սա դեռ ոչինչ ա որոշ տեսակի փիրսինգների հետ համեմատած, ստեղ շատ ջահելներ ականջները stretch են անում, բլթակի մեջ մոտ 1 սանտիմետր կամ ավելի մեծ տրամագծով օղ են խցկում։ Բա որ հետո էդ ականջնեը առանց օղի տեսնեք լրիվ այլանդակություն ա։

    Մարդ ինչքան պիտի սեփական մարմինը ատի նման բաներ անելու համար...
    Ես բանակում եմ շատ տեսել, որ համատարած սաղ ուզում են դաջվեն ու էնտեղի անտիսանիտարական պայմաններում, երբ բոլորս ոջիլների կողմից օր ու գիշեր դաժան կտտանքի էինք ենթարկվում, այսինքն՝ էդ պայմաններում իմ կարծիքով ոջիլների և կեղտի համար մարմնից ներս վարակներ անցկացնելու լրացուցիչ հնարավորություն էին տալիս: Իհարկե, թեկուզ էնտեղ նակոլկա էին ասում, ինչքան հիշում եմ, կամ գուցե ուրիշ բան, բայց ըստ էության էդ գողական մշակույթի ազդեցությունը հաստատ չկար ու իրականում դրանք տատուներ էին՝ մեծ մասամբ օտար լեզուներով՝ երբրայերեն, անգլերեն արտահայտություններ՝ ին գոդ ւի թրասթ-ի կարգի, կամ կնանոնց պատկերներ, որ ի սկզբանե նախատեսված էին երևի գեղեցկուհիների պատկերներ լինելու, բայց դաջվելուց հետո մեծ մասամբ ստացվում էին գեշ կնանիք՝ շնորհիվ ոչ արհեստավարժ դաջողների: Դաջում էին գույնզգույն թանաքներով ու երևի ասեղով, պրոցեսին ականատես երբեք չեմ եղել: Ինձ շատ էին դիմում, որ ինչ-որ տեքստեր իրանց համար գրեմ արաբերեն տառերով, բայց միշտ ոչ թե մերժել եմ, այլ ուղղակի կարողացել եմ համոզել, որ արաբերեն պետք չի՝ պիղատոսաբար անմասն մնալով մեղքից, որովհետև մի օր որ փոշմանեն, ինձ էլ էին հայհոյելու, իսկ հիմա բարով-խերով մոռացության կմատնեն թե իմ փոքրիկ մերժումը, թե ավելի հաճախ՝ ինձ ընդհանրապես:
    Բայց եթե սիրուն դաջվածք ա կամ նույնիսկ փիրսինգ, ոչ ինձ վրա, այլ այլոց, ինձ դուր ա գալիս, մի տեսակ էն, ինչ քիչ ա հանդիպում մեր իրականության մեջ, էն ինչ էկզոտիկ ա, միշտ էլ հետաքրքիր ա:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 16.11.2013, 01:14:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռուֆուս (16.11.2013)

  8. #141
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա, ԱՄՆ–ում էլ են շատ էդ լոճած ականջներով օղակները ։ Ինձ աֆրիկյան ցեղերի են հիշեցնում տենց ականջները։ Առանց օղի չեմ տեսել ու, ճիշտն ասած, վախենում եմ պատկերացնել...
    Երբ էդ ջահելները գործի են ընդունվում, գործատուները ստիպում են ականջօղերը հանել ու մի քանի ամսում ծակը դառնում է նորմալ չափսերի: Բայց մինչև էդ ականջը մոտավորապես այ էս տեսքն ա ունենում Ո՞ր մի նորմալ մարդը իր ականջները էս օրի կգցեր:

    I may be paranoid but no android!

  9. #142
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,739
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Երբ էդ ջահելները գործի են ընդունվում, գործատուները ստիպում են ականջօղերը հանել ու մի քանի ամսում ծակը դառնում է նորմալ չափսերի: Բայց մինչև էդ ականջը մոտավորապես այ էս տեսքն ա ունենում Ո՞ր մի նորմալ մարդը իր ականջները էս օրի կգցեր:

    Սարսափ...
    Բայց լուրջ հին տեսքը լրիվ վերականգնվու՞մ ա։ Էդ ո՞նց։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  10. #143
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Սարսափ...
    Բայց լուրջ հին տեսքը լրիվ վերականգնվու՞մ ա։ Էդ ո՞նց։
    Եթե անցքի դիամետրը մեկ թե մեկ ու կես սանտիմետր ա, ականջօղը հանելուց հետո ծակը մի երկու ամսում փոքրանում դառնում ա գրեթե սովորական չափսի: Ավելի մեծ ծակերը միայն բժշկական միջամտությամբ կարելի ա փոքրացնել:
    I may be paranoid but no android!

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (16.11.2013)

  12. #144
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    37
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուզու՞մ եք սիրուն դաջվածքներ ու փիրսինգներ տեսնեք, այլցելեք «ինքնասպան աղջիկներ» (անգլերենով, հղումը դիտմամբ չեմ դնում) կայքը:

  13. #145
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ վերջերս սկսել է դուր գալ, որ սիրուն մարմնով, խնամված մարդիկ իրենց վրա աչքի ընկնող տատուներ են ունենում՝ մարմնի վրա բավական մեծ մակերես գրավող: Ինչ-որ առանձնահատուկ ու հետաքրքիր կերպար են ստեղծում:
    Փիրսինգ էդքան էլ չեմ սիրում, բայց ճաշակով արածները դուր են գալիս: Իսկ էդ ականջի կլոր ու մեծ ծակերը շատ հսկայական չափերի որ լինում են, իսկապես վախենալու են, բայց փոքր չափիները երբեմն նույնսիկ աչք են շոյում:

     •
    • 
     Սեղմել՝ ցույց տալու համար


  14. #146
    Պատվավոր անդամ Mephistopheles-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2008
    Գրառումներ
    13,982
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    տանել չեմ կարողանում ոչ փիրսինգը ոչ էլ թաթուները… բացարձակապաես ոչինչ չասող բաներ են… բան ունես ցույց տալու կամ ստեյտմենթ ունես անելու կարաս հազար ու մի ձև ցույց տաս ոչ թե նստես մի հատ դեբիլի մոր 10նյակ ժամերով որ վրեդ եսիմինչեր նկարի ինչ ա թե բան ունես ասելու…

    ափսոս ա էդ ժամանակը… իմաստ չեմ տեսնում… ժամանակավորը հետաքրքիր կարա նայվի, բայց մշտականը ես համարում եմ կոմպլեքսավորվածություն…

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Peace (16.11.2013)

  16. #147
    insidious VisTolog-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2007
    Հասցե
    Էլի հին տները
    Գրառումներ
    8,294
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Mephistopheles-ի խոսքերից Նայել գրառումը
    տանել չեմ կարողանում ոչ փիրսինգը ոչ էլ թաթուները… բացարձակապաես ոչինչ չասող բաներ են… բան ունես ցույց տալու կամ ստեյտմենթ ունես անելու կարաս հազար ու մի ձև ցույց տաս ոչ թե նստես մի հատ դեբիլի մոր 10նյակ ժամերով որ վրեդ եսիմինչեր նկարի ինչ ա թե բան ունես ասելու…

    ափսոս ա էդ ժամանակը… իմաստ չեմ տեսնում… ժամանակավորը հետաքրքիր կարա նայվի, բայց մշտականը ես համարում եմ կոմպլեքսավորվածություն…
    Մեֆ, բայց ոչ միշտ են տատու անում ինչ-որ բան ասելու համար, հետաքրքիրն ու գեղեցիկն էլ կա:
    Տատու սիրում եմ, բայց հակված եմ ժամանակավոր տատուներին:


Էջ 10 10-ից ԱռաջինԱռաջին ... 678910

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Տատու/Tату
    Հեղինակ՝ kot, բաժին` Երաժիշտներ, երաժշտական խմբեր
    Գրառումներ: 15
    Վերջինը: 03.10.2011, 00:14
  2. Շաաատ շտապա օգնեք,խնդրում եմ...տատու եմ արել
    Հեղինակ՝ Haykolo1991, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 10
    Վերջինը: 27.07.2010, 00:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •