Դու սկսեցիր բանավիճել հարցին՝ հարց մեթոդով, խնդիր չեմ տեսնում, շարունակենք բանավեճը քո նախընտրած տարբերակով:
Եթե դու հստակ ասում ես, որ Ազատության Հրապարակում նկարահանված կադրերը, որտեղ հրազեն կար, դա հայլուրի բլեֆը չէր, այլ իրականություն էր, ապա որոշ հարցեր եմ ուղղեմ քեզ՝ հույս ունենալով հստակ պատասխաններ ստանալու.
1. Եթե այդ զինամթերքն իրոք եղել է ցուցարարների մոտ, մարտի 1-ի առավոտյան, երբ ոստիկանները էլեկտրաշոկերող և ռետինե մահակներով դաժան ծեծի էին ենթարկու ցուցարարներին, ինչու՞ ցուցարարները չեն օգտագործել այդ հրազենը, կա՞ որևէ մի դրվագ, որտեղ երևա զինված ցուցարար: Եթե նրանք այդ հրազենը չեն օգտագործել այդպիսի դաժանությամբ ծեծվելու ժամանակ, այս դեպքում ինչի՞ համար էին զինվել, ե՞րբ պետք է օգտագործեին այն:
2. Դու մինչ այժմ նունիսկ չե՞ս հասկացել, թե ինչի համար էին հավաքվել Ազատության Հրապարակում:
3. Պաշտպանվելու մասին խոսք եղել է Միասնիկյանի արձանի մոտ կայացած հանրահավաքի ժամանակ՝ Նիկոլ Փաշինյանի կողմից, և հարցիդ պատասխանեմ տրամաբանորեն. Նա կոչ էր անում պաշտպանվել զինված վայրի և վայրի ոստիկաններից:
4. Նախ ասեմ, որ խաղաղ ցուցարարներին ծեծող ստրկամիտ ոստիկանների մեջ չունեմ եղբայրներ: Ես չեմ տեսել ոչ մի ցուցարարի, ով զենք է օգտագործել, և հակառակ դրան՝ տեսել եմ բազմաթիվ հրազեն օգտագործող ոստիկանների: Որ Ազատության Հրապարակում հրազեն չի օգտագործվել ո՛չ ոստիկանների կողմից, ո՛չ ցուցարարների, դա փաստ է, որին նույնիսկ համակերպվել են խաբեբա իշխանությունները և տխրահռչակ հայլուրը: Այնպես որ, այդ վայրագությունից հետո, եթե նույնիսկ ցուցարարները հրազեն օգտագործած լինեին, ես դա ամբողջովին կարդարացնեի, քանի որ եթե ես դա փորձում եմ պատկերացնել ինձ վրա, ապա համոզվում եմ, որ եթե ինձ որևէ ոստիկան կոչվող տականք այդպես ծեծի ենթարկեր, այն էլ քնած ժամանակ և անտեղի, ապա ես իր հետ ավելի դաժան կվարվեի հենց իր հարազատների ներկայությամբ:
Էջանիշներ