mtahog-ի խոսքերից
Երբ ավարտվում են արգումենտները(եթե դրանք իհարկե երբեվե եղել են) առաջ է գալիս ամբարտավան ոճը ու վիրավորական տոնը: Սա բնորոշ է բոլոր նրանց, ով չի կարողանում բերված խոսքը փաստարկներով հերքել: Երբ խոսքը տեղին ու անտեղի համեմվում է տարբեր տեսություններով, եղած ու չեղած փիլիսոփայական մտահանգումներով, 100000 ամյա ճշմարտությունների երեսին թքելով, ապա այդ համեմված խոսքը երբեմն աղոտ աղերսներ ունի ասելիքի հետ, Շարժումը աղերս ունի ծնելիության բարձրացման հետ, որպիսի այդ նոր ծնվածները հասկանան այն ինչ մենք չենք կարող հասկանալ, մաքսիզմի տեսաբաներից մեկը անցյալ դարասկզբին ասել է, թե լիարժեք կոմունիզմ կառուցելու համար հեղափոխության հաղթանակից անմիջապես հետո հնարավորինս արագ պիտի խթանել ծնելիությունը(ի դեպ նույնպես հեղափոխական կնոջ եւ տղամարդու զտարյուն հեղափոխական պտուղ ստեղծելու մտահոգությամբ), իսկ հին հեղափոխական սերունդը հնարավորինս արագ պիտի իր ճանապարհը զիջի այդ նոր սերնդին: Իմ կարծիքով Ստալինը ձեռնամուխ եղավ դրան ու մասամբ իրագործեց այդ ծրագրի մանավանդ երկրորդ մասը(հին սերնդի ճանապարհը ազատելու մասով): Նույնիսկ կոլորադյան բզեզի դեմ գիտական պայքարը կարող է ներքեվից բերել շարժման հաղթանակին, այո թող սա ծիծաղելի չթվա, հեղափոխությունները կատարվում են ներքեվից: Ոչնչացնում են կոլորադյան բզեզին, այն այլեվս չկա, հետեվաբար թունաքիմիկատներ չենք սրսկում կարտոֆիլին: Ունենում ենք առողջ կարտոֆիլ առնվազն, նրանով սնվում է մի սերուդ, մեծանում է առողջ կարտոլակեր սերուդ եվ այդ սերուդը սկսում է պայքարել արդեն առնետների դեմ ու այսպես շարունակ, հետո առանց առնետ հասարակարգ, հետո նոր առնետազերծ սերուդ, նրանք սկսում են ձեռնամուխ լինել արդեն խոշոր վնասատուների ոչնչացմանբ ու .... մինչեվ իդեալական հասարակարգ, քայլ առ քայլ:
Գրված գրքերը հրաշալի են որպես առողջ աշխատանքի արգասիք, հայերեն լեզուն անթերի, իմաստը անհասկանալի: Մարդ մի բան գրում ու դառնում է իր գրածի գերին, սկսում է պնդել իր ասածը համառորեն, մի բան է անում ուրիշի հետ ու դառնում է այդ հարաբերությունների գերին, եւ այս սկզբունքայնությունը ի վերջո բերում է ոչնչով չարդարացված քայլերի: Քեզ խորհուրդ են տալիս կարդալ գրածը, կարդում ես, հետո խնդրում բացատրել մի քանի բառեր, քեզանից վիրավորվում են, երբ փորձում ես իրավացիորեն պաշտպանել քո հարց տալու իրավունքը, դառնում ես անհասկացող: Մարդը լավագույն մղումներով սկսում է ինչ որ փրկչագործություն, խոսում ու գրում է փրկչագործության մասին, համոզում մյուսներին, հետո դա դարձնում համոզմունք իր համար: Այդ կերպ են ստեղծվել կրոններն ու աղանդները, այդ կերպ են ձեվավորվել կուսակցությունները: Մարդիկ այս փրկչագործական շրջանի մեջ համարյա չեն լսում դիմացինին, ոգեվորված պահանջում են ու համոզում:
Մեծն ֆրանսիացի մտածող Ալբերտ Կամյուն հանճարեղ ձեվով ապացուցել է Սիզիֆի երջանիկ լինելը: Սիզիֆը երջանիկ էր լեռան գագաթը իր քարը բարձրացնելու ճանապարհին: Աբսուրդի մեջ երջանիկ է մարդը: Մեծամտություն է կարծել որ կարող ես Սիզիֆին համոզել առանց քարի մտածելու երջանկության մասին: Ես այդ մեծամտությունը ունեցել եմ, ներողություն: ՄԻ պահ պետք է դիտել կատարվածը քրիստոնեաբար: Ու անկեղծորեն ասել Ավետարանի այս խոսքեր, ասել ու ապրել դա " Սիրեցէք զթշնամիս ձեր, բարի արարէք ատելեաց ձերոց: Աւրհնեցէք զանիծիչս ձեր, աղաւթս արարէք ի վերայ նեղչաց ձերոց" Ես հենց սա էլ փորձում եմ անել անկեղծորեն:
Էջանիշներ