Հարգելի mtahog, հեղինակային խումբը գործում է այն Աշխարհայացքի տիրույթում, որը միավորում է Նյութն ու Ոգին, Գիտությունը և Կրոնը, Արվեստը և Կրոնը` որպես մեկ Ամբողջություն, որպես Կյանք: Այս Աշխարհայացքը չի դասավանդվում համալսարանական ամբիոններում, և եթե այն ձեզ մոտ հետաքրքրությոն առաջացրեց, ապա Դուք ինքնուրույն պետք է գտնեք նրա աղբյուները...mtahog-ի խոսքերից
Այդ Նոր Աշխարհայացքը (որը նույնքան ...հին է, որքան մարդկությունը) գտնում է, որ մարդկության ստեղծած սոցիալական կյանքի հիմքում պետք է դրվեն Տիեզերական Էթիկան և Տիեզերական Իրավունքը, Բնության Բարձրագույն Օրենքները... Այդ Օրենքները այժմ գրեթե վտարված են սոցիալական կյանքից, նաև պետականությունների էությունից... Մարդկությունը մի վթարված նավ է, բայց արտաքինից շատ խնամված է, հզոր, հարուստ, գիտական...Բայց այս ինքնագնահատականի հետ, Տիեզերքը, մեղմ ասած, այնքան էլ համաձայն չէ...
Ներկա պետականությունները կառուցված են նյութպաշտական աշխարհայացքի հիմքի վրա...Նոր որակի պետականությունը պետք է կառուցվի հիշյալ Բարձր Օրենքների, Իրավունքի և Էթիկայի հիմքի վրա...Մարդկության այս իղձն էլ նոր չէ, այն կարող եք գտնել Պյութագորասի, Պլատոնի աշխատություններում...
Նոր որակի պետականության ստեղծումը մոլորակային հրամայական է, Հայաստանում կատարված են որոշակի աշխատանքներ...Եթե դրանք ձեզ կհետաքրքրեն, ապա նախ կարող եք գտնել ներքևում` ստորագրության միջոցով, մինչև կտեղադրենք բոլոր հղումները: Ինչու չէ` կարող եք գրքերն էլ վերցնել, շոշափել, հետազոտական խոհանոցին ծանոթանալ... Եթե երբևէ լինի այդպիսի մղում և անհրաժեշտություն...
Էջանիշներ