Մեջբերում Philosopher-ի խոսքերից Նայել գրառումը
Երկու դիտարկում Չուկի սկսած դիտարկում-պատասխանների ավանդույթի շրջանակներում:

Չուկին:

Արտ, մի քանի դիտարկում քո գրառման վերաբերյալ: Նախ` մենք հազիվ թե այստեղ հավաքվել ենք ձեռքներս խրոնոգրաֆ վերցրած տարիք չափելու ու հազիվ թե հիմա իմ մտորումը քո գրառման մասին ես էլ իմ հերթին պիտի սկսեմ. "Դու ինձնից կրտսեր ես ու հենց էդ պատճառով քեզ չեմ պատասխանի այնպես, ինչպես կպատասխանեի իմ տարեկից մեկին": Սա մտորում սկսելու կոռեկտ ձև չեմ համարում: Սա որպես մուտքային դիտարկում: Հիմա` ավելի էականի շուրջ: Ասածներիդ հետ ընդհանուր առմամբ համաձայնելով և նախևառաջ այն պատճառով, որ ինքս ինձ հակված եմ համարել հենց այդ անկաղապար սերնդի ներկայացուցիչ, այնուամենայնիվ պիտի ասեմ, որ անկապաղապար լինելը հենց այնպես ու այդքան հեշտ չի տրվում ու առավել ևս նրա մասին այդքան հեշտ ու արագ պնդելը ինձ համար հասկանալի, բացատրվող, բայց միևնույնն է` մոլորություն է: Չեմ ուզում ասել` ծիծաղելի և քեզ էլ խորհուրդ եմ տալիս այդ տերմինը չօգտագործել գաղափարների մասին խոսելիս: Ինձ համար ոչ մի գաղափարախոսություն ծիծաղելի չէ. սխալ է, անհամապատասխան, խորը կամ մակերեսային, բայց ծիծաղելին` որպես գաղափարախոսությանը արձագանքելու տրամաբանական-էմոցիոնալ ֆորմատ ինձ համար ընդունելի չէ: Ապա` գուցե նաև ծիծաղելի լիներ, եթե ցանկանայինք, որ այդպես լիներ, բայց իրականում ցավալի է, որ քեզ համար այդքան ակնհայտ ու ուղիղ է թվում այն ճանապարհը, որոնք անցնում են հասարակությունները մինչև դեմոկրատիան և այն ժամանակ, երբ արդեն, այսպես կոչված դեմոկրատական են: Երկար չեմ խոսի այս մասին, բայց կա համապատասխան ինտելեկտուալ` քաղաքագիտական-հոգեբանական-փիլիսոփայական քննություն այս խնդրի, որը, կարծում եմ, շրջանցել անհնար է, նույնիսկ առավել ոգևորության կամ առավել նյարդայնության պահերին: Մենք երկիր ենք ստեղծում, ոչ թե նյարդայնայնանում ենք: Եթե այրվող նավից փրկվելու միակ հույսը ջուրը նետվելն է, դա դեռ չի նշանակում, որ ես չգիտեմ, որ ջրում շնաձկներ կան: Այո, ես պատրաստ եմ քեզ հետ նետվել ջուրը (հասկացիր ամենալայն իմաստով), բայց քեզ հետ մոռանալ, որ այնտեղ մեզ այդքան վաղ ու երջանիկ տաք թեյը չի սպասում, չեմ կարող: Երևի ավելին գիտեմ, քան պետք է:

Հեղինակին:

Հայրս, ճշմարտությունները տարամակարդակ են: Մեզ, ինձ, քեզ, նրան հաղթանակի համար պետք է այդ տարամակարդակության լայն ու ճիշտ ընկալում ու հենց այդ շրջանակներում հանդուրժողականության ու հարազատության մեծ դաշինքի ձևավորում: Իսկ ի~նչ սխալ կա "մինչև վերջ" արտահայտության մեջ: Արի հասկանանք այդ արտահայտությունն իբրև "մինչև հաղթանակ": Դա կարծես այն հարցը չէ, որ երկրի առանց այն էլ քիչ ամենաընունակ մարդկանցից երեքը պիտի քննարկեն: Միտքդ հասկանում եմ, ավելին` գիտեմ, թե այդ վերջ կոչված դեմոկրատիան ի'նչ սկիզբ է, դժվարությունների, ինչ նոր ու հաճախ անհաղթահարելի փունջ է սպասում դեմոկրատական կոչվող հասարակությանը: Բայց այդ մասին գոնե շարժումը սկսվելուց այս կողմ չեմ գրել ու չեմ գրելու: Ընդունիր որդիական խորհուրդս. դու ևս մի գրիր: Սխալ ժամանակին ասված գաղափարը նույնքան սխալի արդյունք է, որքան սխալի արդյունք է ճիշտ ժամանակին գաղափարազրկությունը: Այս պահին հայ հասարակությունը լուծում է իր համար հասանելի խնդիրներ: Այդ խնդիրները, անկեղծ ասեմ, ինձ համար անհամադրելի են այն խնդիրների հետ, որոնք ես կցանկանայի, որ հայ հանրությունը լուծեր, իսկ ավելի ճիշտ` տարամակարդակ են: Բայց ես գիտեմ, որ նա այդ խնդիրը պետք է լուծի` ապագայում իմ ու քո դրած խնդիրները լուծելու համար: Իմ` Հայկ կամ Philosopher լինելը ինձ չի ազատում պայքարին մասնակցելու իմ պարտականությունից, ինչպես Էսքիլեսին Էսքիլես լինելը չէր ազատում իր սիրտ-քաղաքի համար պայքարելու պարտականությունից: Ես իմ սիրտ-քաղաքի տերն եմ ու տերն եմ իմ էության ու դրանք հակադրել չեմ ուզում: Ես հպարտ եմ իմ քաղաքի համար պայքարող, թեկուզ իմ ինտելեկտի նշույլն անգամ չունեցող երիտասարդով: Նա իմ հակառակորդը չէ: Նա իմ սիրտ-քաղաքի մարտիկն է: Արի հրաժեշտ տանք զենքին. իմ քաղաքի համար պայքարող երիտասարդին անգետ կոչել չեմ ուզում: Կյանքի գիտությունը վեր է ինձանից էլ, քեզանից էլ, բոլոր շարժումներից էլ: Կյանքի գիտությունը գիտության մեծ բացակայությունն է: Կյանքի գիտությունը լինելու արվեստն է: Եկ լինենք նրանց կողքին, ովքեր ուզում են լինել, թեկուզ մանկական ծալվող ոտքերով, ովքեր ուզում են խոսել, թեկուզ մանկական թոթով լեզվով, ովքեր ուզում են երազել աներազելիի իրենց հատվածը:
Եկեք լինենք ու լինենք միասին: Սա է իմ, քո, նրա հաղթանակը: Հրաժեշտ տանք զենքին: Հասարակությունները հաղթում են առողջ հատվածերի մեծ հաշտությամբ: Երազանքը ծնվում-մարմնանում է հաշտության արգանդից:

Ծնունդ մեր բոլորիս միասնական երազանքին:

Ապրեք:
Ո՛ղջ լեր։ Ներեցեք, որ անգետս խառնվում եմ Ձեր խոհափիլիսոփայական մտորումներին։ Ինձ թվում է թույլ եք տալիս նվաստիս արտահայտել կարծիքս Ձեր ընդհանուր դիրքորոշման վերաբերյալ։ Նախ ասեմ այն, ինչ ինձ թվում է Հեղինակի մտքերը կարդալիս։ Ինձ թվում է հետևյալը՝ անհաջողությունների շղթայից ու խորը հիասթափությունից ծնվել են կոշտ հարցեր, որոնց պատասխանները Դուք ինքներդ Ձեզ տվել եք այնքանով, ինչքանով որ Աստվածների մասին գիտությունը, իմա՝ կրոնն է տալիս իր աշխարհայացքի շրջանակներում գոյություն ունեցող հարցերին պատասխաններ փնտրող հավատացյալին։ Այսինքն օրինակ եթե ծնվում է հարց՝ որտեղի՞ց այս մեզ շրջապատող աշխարհը, ապա Կտակարանը տալիս է պատասխան՝ Աստված ստեղծեց աշխարհը, զավակս (ասենք թե 7 օրում)։ Ավելի բարդ հարցերը այստեղ գուցե այդքան հուսալքող չթվան, եթե հավատացյալը հավատում է, որ նույն այդ Աստված այս ամենի (իմա իր ստեղծածի) մասին հոգ է տանում։ Հիմա Ձեր պարագայում ըստ իմ հասկացածի (չեմ բացառում, որ սխալվում եմ) հետևյալն է ՝ նշաններ կան, որ Հայերը ընտրյալ ժողովուրդ են, և նշաններ կան, որ շուտով հայ ժողովուրդը կհասկանա թե ինչ է ուզում իր ոգին, և կձգտի Աստվածայինի, տիեզերականի, գերբնականի, ամենաքիչը՝ մարդկային վեհ ու բարձր արժեքների։ Իսկ հողեղեն այս ձգտումները, ասենք՝ իշխանափոխություն, ժողովրդավարություն, օրենքի հավասարություն, դրանք ողորմելի են թվում Ձեզ։ Բայց դուք այնուամենայնիվ կողմ եք, որ լինի ժողովուրդ, և լինի միավորված։ Ընդհանրացնելով այս ամենը նվաստս հասկանում է, թե՝ ժողովուրդ միավորվեք, բայց ոչինչ մի արեք, սպասեք ճակատագրական ժամին այնպես, ինչպես ասենք Մովսեսն էր մոլորված սպասում մինչև Աստված ամպերի միջից նրան կանչի լեռան գագաթը ու ցույց տա այն ճանապարհը, որը հարմար է, հեշտ է, Աստված արդեն հարթել է այն նախապես…
Հարգելի Philosopher, այն որ Դուք ասում եք, թե՝ վառվող նավից դեպի շնաձկների երախը, կամ դեպի ցուրտ ջուրը առանց հետագա տաք թեյի հույսի, ապա թռուցիկ պատմեմ այն առակը, որը Եզոպոսը պատմեց փռուգիացիներին՝ մարդկության երկըտրանքի վերաբերյալ։ Ուրեմն Աստված մարդուն ցույց տվեց երկու ճանապարհ՝ մեկը սկզբում հարթ էր ու ողորկ, լայն էր ու կոկիկ, իսկ վերջում անդունդներ ու որոգայթներ, փշեր ու տատասկ։ Մյուսը՝ սկզբում նեղ էր ու դժվարին, վտանգներով լի, իսկ վերջում լայն ու սահուն, մարգագետիններով ու փափուկ կանաչով։
Ասել կուզի ոչ մի դրական, լավ բան այս կյանքում հեշտ չի տրվում, մարդկությունը դեռ չի հայտնաբերել այդ հեշտ ու լավ ճանապարհը դեպի համամարդկային վեհ կաճառները։
Ուրեմն Օլիմպոսից կարելի է իջնել գետնին ու մտածել պրագմատիկ, պրակտիկ, արտահայտել մտքեր, որոնք հասանելի են մահկանացուներից շատերին։
Օրինակ ասենք Հայաստանում գունավոր հեղափոխությունը առայժմ ձախողվեց, բայց պայքարը շարունակվում է։ Իսկ ինչու՞ գունավոր, որովհետև մեզ նոր զոհեր պետք չեն, մեզ պատերազմ պետք չի։ Իսկ ինչու՞ է պետք հեղափոխություն, որովհետև իշխանությունները չեն կարող, իսկ ժողովուրդը չի ուզում… այստեղ հասանք մեր արմատական խնդրին։ Ո՞վ ասեց, որ ժողովուրդը չի ուզում, ժողովրդի մի ստվար զանգվա՛ծ չի ուզում, իսկ մնացածները չգիտեն (ես ժողովուրդ չեմ համարում իշխանական կլանի կերակրամանից օգտվող մորթապաշտներին, քանզի նրան փոքրամասնություն են)։ Այս չգիտությունն է մեր խնդիրը։ Դրա համար էլ առայժմ թավշյա հեղափոխությունը իր ողջ թափը չի ստանում, քանզի դեռ ժողովրդի մի այլ ստվար զանգվածի խաբել են կայունություն կորցնելու վախով։ Իսկ իրականում թավշյա հեղափոխության առավելությունն էլ հենց այն է, որ երկրի կայունությունը դրանից շատ չի տուժում, վկա այդ ճանապարհով անցած երկրները։ Այստեղ շատ մարդիկ վախենում են (մի մեծ մասի վախեցրել են նաև քարզչությամբ) մի այնպիսի սանիտարահիգիենիկ պրոցեդուրայից ինչպիսին է հոգնան, շարունակում են տառապել օրգանիզմում կուտակված թույներից։
Շատ գրեցի, ներեցեք, առայժմ այսքանը